TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+24.09 oC

ԱՐՑԱԽ

ԱՀ ոստիկանությունը կոչ է անում բնակչությանը լինել զգոն և մշտապես պահպանել գազի օգտագործման անվտանգության կանոնները

15:51 08.01.2021

Օդի ջերմաստիճանի նվազման հետևանքով զգալիորեն բարձրանում է կենցաղային գազի սարքավորումների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև աճում է շմոլ գազից թունավորման դեպքերը: Արցախի Հանրապետության ոստիկանությունը կոչ է անում բնակչությանը լինել զգոն և մշտապես պահպանել գազի օգտագործման անվտանգության կանոնները՝ խնայելով ինչպես սեփական, այնպես էլ հարազատների առողջությունն ու կյանքը: Եղեք ուշադիր և գազի արտահոսքի դեպքում անհապաղ ահազանգեք «Արցախ Գազ» ՓԲԸ` […]

̰
Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված բոլոր հայ զինծառայողները պետք է ազատ արձակվեն ու վերադարձվեն Հայաստան. ՀՀ ՄԻՊ

15:21 08.01.2021

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բացարձակ դատապարտելի է համարում բնույթով մարդասիրական ու մարդու իրավունքներին առնչվող գերիների հարցի քաղաքականացումը կամ անգամ հեռավոր կերպով այն տարածքային որևէ հարցի հետ կապելը կամ քաղաքական նպատակներով օգտագործելու ադրբեջանական իշխանությունների ակնհայտ փորձերը: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կետ առ կետ թվարկելով իր մոտեցումները խնդրի առնչությամբ: «1. Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված […]

̰
Արցախցի երեխաները Սուրբ Ծնունդը նշել են Յուրի Ջորկաեֆի հետ

14:13 08.01.2021

Հանուն Հայաստանի բարի կամքի դեսպան, աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ «SoftConstruct» ընկերությունում հյուրընկալել է արցախցի երեխաների։ Մանրամասները՝ ԿԳՄՍՆ-ի տարածած տեսանյութում։

̰
5 ամիս շարունակ Արցախում բնակվողները, բացառությամբ 18-58 տարեկան տղամարդկանց, կստանան 68 հազար դրամ

13:42 08.01.2021

5 ամիս շարունակ Արցախում բնակվողները, բացառությամբ 18-58 տարեկան տղամարդկանց, կստանան 68 հազար դրամ: Այս մասին հայտնել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։ «Սա բացառիկ հնարավորություն է Արցախում ձեռնարկատիրական գործունեություն սկսել ցանկացողների համար: 5 ամիս շարունակ դուք հնարավորություն կունենաք աշխատակիցներ ներգրավել ցածր վարձատրությամբ, քանզի 68 հազար դրամը ձեր աշխատակիցը կստանա աջակցության ծրագրով: Արցախը […]

̰
ԱրՊՀ հանրակացարանում բնակվելու համար ուսանողների մուծած վարձավճարները կվերադարձվեն

13:36 08.01.2021

Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված և համաձայն գիտխորհրդի համապատասխան որոշման` ԱրՊՀ հանրակացարանում բնակվելու համար ուսանողների մուծած վարձավճարները կվերադարձվեն. այլ ուսումնական հաստատությունների ուսանողները վարձավճարները հետ ստանալու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հունվարի 20-ը անձնագրի պատճենը /երկու կողմից/ ներկայացնել ԱրՊՀ հաշվապահություն կամ հանրակացարանի պարետին: Ինչպես տեղեկացրին Արցախի պետական համալսարանից, հունվարի 20-ից հետո փաստաթղթերը չեն ընդունվելու: ԱրՊՀ ուսանողների […]

̰
Հադրութի Թութակներ տեղամասից դեպի Խծաբերդ հատվածում հայտնաբերվել է 6 զինծառայողի աճյուն

12:21 08.01.2021

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում Հադրութի շրջանի մարտական գործողությունների Թութակներ տեղամասից Խծաբերդ տանող ճանապարհի 5-րդ կիլոմետրի հատվածում հայտնաբերվել է 6 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Զոհված զինվորների մոտ պահպանված զինվորական գրքույկների միջոցով պարզվել է նաև նրանց ինքնությունը: Ընդհանուր առմամբ, առայսօր […]

̰
Այսօր ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Ասկերանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, ինչպես նաև Մարտունիում

11:29 08.01.2021

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ այսօր Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի կողմից չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, ինչպես նաև Մարտունիում։ «Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։ Պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-նշված է ԱԻՊԾ հաղորդագրության մեջ։

̰
Ստեփանակերտում գրանցվել են շմոլ գազից թունավորման դեպքեր

10:12 08.01.2021

Հունվարի 7-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 16:30-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 2004թ.ծնված Լ. Ս.-ն։ Ստուգմամբ պարզվել է, որ Լ. Ս.-ն նշված թունավորումը ստացել է նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում իրենց տան բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ ջրատաքացուցիչից […]

̰
ԼՂ-ում մեկ օրում ոչնչացվել է 1105 պայթյունավտանգ առարկա

08:22 08.01.2021

ՌԴ պաշտպանության նախարարության Հակաականային միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են ԼՂ տարածքի ականազերծման աշխատանքները, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ Նոյեմբերի 23-ից սակրավորներն ականազերծել են մոտ 440 հեկտար տարածք, որից 5 հեկտարը՝ վերջին մեկ օրում, հայտնաբերելով ու ոչնչացնելով 1105 պայթյունավտանգ առարկա։ Այս ողջ ընթացքում պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է մոտ 165 կմ ճանապարհ, 618 շենք-շինություն, այդ թվում 22-ը՝ […]

̰
Դեմոկրատ կոնգրեսականները Թրամփի իմպիչմենտի առաջարկ են պատրաստել

23:07 07.01.2021

«Դեմոկրատ կոնգրեսականները պատրաստել և շրջանառության մեջ են դրել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու բանաձևի առաջարկ», – ասել է կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինը: Կոնգրեսակնն ասել է, որ առաջարկն իրենն է և հանրապետականներ ​​Թեդ Լյունինն ու Ջեյմի Ռասկինինը: «Պատրաստվել ենք հեռացնել նախագահին պաշտոնից՝ երեկ ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակումից հետո»,- ասել է Սիսիլինը: Կոնգրեսականն իր հրապարակմանը կցել […]

̰
Պատրիարք Կիրիլը կոչ է արել չանտեսել կրոնական առաջնորդների դերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

21:00 07.01.2021

«Մենք նման բանակցությունների մի քանի փուլ ենք անցկացրել և պայմանավորվել ենք շատ հարցերի շուրջ», – ասել է պատրիարք Կիրիլը:

̰
Արցախի Պաշտպանության բանակի, դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել. Վահրամ Պողոսյան

18:45 07.01.2021

Արցախի Պաշտպանության բանակի, դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել,  տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ռուսական ստորաբաժանումները լիարժեքորեն վերահսկում են իրավիճակը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի ՊԲ մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Նա նշել է, որ նման մտահոգիչ տեղեկատվություն տարածող աղբյուրները պետք է զերծ մնան դրանցից, խուճապ չտարածելու համար: Թե ինչ հիմքերով են նման լուրեր […]

̰
Արայիկ Հարությունյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

16:54 07.01.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 7-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ բնակչության սոցիալական ու բնակարանային խնդիրների կարգավորման ծրագրերի շուրջ՝ ԱՀ պետական լիազոր մարմինների ղեկավարների ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի մասնակցությամբ: Քննարկվել են ինչպես տեղահանված, այնպես էլ Արցախ վերադարձած քաղաքացիների խնդիրներին համապարփակ լուծումներ տալու մոտեցումները: Մասնավորապես, առաջարկվել է շարունակել բնակչության յուրաքանչյուր […]

̰
Մի քանի կրակոց եղել է, բայց՝ օդ, ոչ մեր դիրքերի ուղղությամբ․ Վահրամ Պողոսյան․ Nеws.am

15:55 07.01.2021

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը վստահեցնում է, որ իրավիճակն Արցախում հանգիստ է եւ մտահոգվելու կարիք չկա։ Անդրադառնալով Wargonzo-ի հայտնած լուրին, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձագային զենքից կրակ է բացել Շուշիի շրջանում, նաեւ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ, նախագահի խոսնակը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ ՊԲ-ից տեղեկացրել են՝ կրակոցներ եղել են, սակայն ոչ դիրքերի ուղղությամբ։ «Մի քանի կրակոց […]

̰
Ավելի քան 47 650 փախստականներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել են ԼՂ

15:36 07.01.2021

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականների հերթական խմբին, ովքեր ՀՀ տարածքից վերադարձել են ԼՂ իրենց տները: Երևանից Ստեփանակերտ ավոտոբուսներով տեղափոխվել է 178 փախստական: Այս մասին հայտնսւմ է ՌԴ Պն կայքը: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի հիմնական բնակության վայր է տեղափոխվել արդեն 47 653 փախստական: Ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողները ապահովել են քաղաքացիների անվտըանգ վերադարձն իրենց հիմնական բնակության վայր, […]

̰
Վարչապետի խոսնակն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի՝ Նախիջևանի միջանցքի մասին հայտարարությանը

15:31 07.01.2021

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Նախիջևանի միջանցքի մասին հայտարարությունը: – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսել է «Նախիջեւանի միջանցքի» մասին, ասելով, որ այն առաջիկայում անպայման կբացվի՝ հղում անելով նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության վրա: Արդյո՞ք նման միջանցքի բացման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ կան: – ՀՀ վարչապետ Փաշինյանը բազմիցս ուշադրություն […]

̰
Արցախը պետություն է՝ անկախ նրանից ճանաչված է, թե ճանաչված չէ որևէ պետության կողմից․ սահմանադրագետ

15:22 07.01.2021

Արցախի ինքնորոշման իրավունքը լուսանցքից դուրս է հայտնվել և արցախյան հակամարտության ժամանակահատվածում դրան պաշտաճ ուշադրություն չի դարձվել. այս կարծիքին է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը: Մյուս կողմից, ըստ նրա, լուսանցքից դուրսը նշանակում է, որ պետք է Արցախի հակամարտության կարգավորման տեսանկյունից ավելի շատ ուշադրություն դարձնել կատարված փաստին, այն փաստին, որ Արցախի հանրապետությունը ձևավորվել է դեռևս 1991 թվականին, ձևավորվել է […]

̰
Ռուս խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները ականազերծում են Ստեփանակերտը

15:15 07.01.2021

ՌԴ Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծման աշխատանքները: 2020-ի նոյեմբերի 23-ին ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների գործողությունների իրականացման ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել են գրեթե 435 հա տարածք, շուրջ 165 կմ ճանապարհ, 618 բնակելի շինություն, այդ թվում՝ 22 սոցիալական նշանակության օբյեկտ, վնասազերծվել է 20650 պայթյունավտանգ առարկա: ԼՂ-ում ականազերծման ու մաքրման աշխատանքների ընթացքում […]

̰
Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ սահմանափակում չի մտցնում Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներում կապերի մասով․ ԱԳՆ խոսնակ

15:04 07.01.2021

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է «ԻՆՏԵՐՖԱՔՍ»-ի հարցերին․ Հարց. Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ ՀՀ ԱԳ նախարարի այցը Արցախ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտում է: Ի՞նչ պարտավորությունների մասին է խոսքը: Պատասխան. Այդ պնդումները ամբողջովին սին և հիմնազուրկ են: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ սահմանափակում չի մտցնում Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներում կապերի […]

̰
Մակրոնն արտահայտվել է Լեռնային Ղարաբաղի երկարաժամկետ քաղաքական լուծում գտնելու օգտին

14:03 07.01.2021

Ֆրանսիան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման օգտին: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է Ելիսեյան պալատը՝ հղում կատարելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին: «Պետության ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ»,- նշել են Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմից,-Մակրոնը հայտարարել է նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրից հետո ԼՂ հիմնահարցի երկարաժամկետ քաղաքական […]

̰
Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հունվարի 6-ին աճյուն չի հայտնաբերվել

13:16 07.01.2021

Արցախում որոնողական աշխատանքները հունվարի 7-ին շարունակվում են Հադրութի, Ֆիզուլիի եւ Մատաղիս-Թալիշ ուղղություններով։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը տեղեկացրել է, որ հունվարի 6-ին որևէ աճյուն չի հայտնաբերվել, հաղորդում է «Արմենպրեսը»: «Աշխատանքները շարունակվում են և շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև համոզվենք, որ տարածքը մաքուր է»,-նշել է Հունան Թադոսյանը: Նշենք, որ […]

̰
Յուրի Ջորկաեֆը մի խումբ արցախցի երեխաների է հյուրընկալել

22:15 06.01.2021

Հանուն Հայաստանի բարի կամքի դեսպան, աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ այսօր Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ «SoftConstruct» ընկերությունում հյուրընկալել է մի խումբ արցախցի երեխաների։ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի նախաձեռնած միջոցառման ընթացքում երեխաները հետաքրքիր ժամանակ են անցկացրել և նվեր […]

̰ ̰
Ադրբեջանը պարբերաբար խախտում է Արցախի  այժմյան պայմանական սահմանները.Վիտալի Բալասանյան

21:00 06.01.2021

Ադրբեջանը պարբերաբար խախտում է Արցախի Հանրապետության այժմյան պայմանական սահմանները։ Այս մասին  Ռիա Նովոստիին տված հարցազրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Նա նշել է, որ Ադրբեջանը տեղաշարժում է իր դիրքերը դեպի Լեռնային Ղարաբաղի խորքերը: Մանրամասները՝ տեսանյութում․  

̰
Արցախի նախագահը Գանձասարի վանական համալիրում մատուցված Սուրբծննդյան պատարագից տեսանյութ է հրապարակել

18:45 06.01.2021

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ընտանիքի հետ  Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Սուրբ Ծնունդի պատարագի։Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել․ «Այսօր Գանձասարի վանական համալիրում ընտանիքիս անդամների հետ մասնակցել եմ Սուրբծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին: Աղոթքս առ Աստված բովանդակում էր Հայրենիքի հուսալի ապագայի աղերս․․․ Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և […]

̰
Պարգև սրբազանի կողմից պատարագ մատուցվեց Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում

17:48 06.01.2021

Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից մատուցվեց պատարագ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում: Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ: Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի: Ձեզ և Մեզ Մեծ Ավետիս:

̰
ԼՂ-ում ռուս խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները շարունակում են տեղանքի ականազերծման աշխատանքները

16:58 06.01.2021

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ Ստեփանակերտի ծայրամասերի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունն ականազերծման ժամանակ և պահպանել տեղանքի մաքրման բարձր տեմպը եղանակային ցանկացած պայմաններում: 2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից […]

̰
Ռազմական բժիշկները շարունակում են Լեռնային Ղարաբաղի բնակիչներին բուժօգնություն ցուցաբերել

16:41 06.01.2021

Ռուս խաղաղապահ զորախմբի կազմից հատուկ նշանակության բժշկական ջոկատը շարունակում է օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում: Այս մասին տեղեկացրին ՌԴ ՊՆ-ից։ Ընդհանուր առմամբ, հոսպիտալի աշխատանքի մեկնարկից ի վեր Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1100 բնակիչներ ստացել են որակյալ բուժօգնություն, այդ թվում ՝ 138 երեխա: Դիմած բոլոր քաղաքացիները տեղակայված շարժական հոսպիտալում […]

̰
Ստեփանակերտում հնչեց հոգևոր երաժշտություն՝ մարդկանց հույսը, ապագայի նկատմամբ ակնկալիքները վերածնելու նպատակով

16:29 06.01.2021

Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում Սուրբ Ծննդյան օրը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմը (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), Արցախի պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Նինա Գրիգորյան), սոպրանո Սիրանուշ Գասպարյանը հոգևոր համերգ ներկայացրին։ Համերգը կազմակերպել էր «Երազանք» զարգացման հիմնադրամը՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի և Ստեփանակերտի քաղաքապետարանի մասնակցությամբ։ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս […]

̰
ԱԻՊԾ տնօրեն Կարեն Սարգսյանը՝ Սուրբ Ծննդյան տոնի և Ջրօրհնեքի արարողության խաչքավոր

15:59 06.01.2021

ԱԻ պետական ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը՝ Սուրբ Ծննդյան տոնի և Ջրօրհնեքի արարողության խաչքավոր: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։ Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը, որը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, երբ աշխարհասփյուռ հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի պատարագը եւ հնչում է Քրիստոսի ծննդյան ավետիսը` «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, մեզ […]

̰
BACK_TO_TOP