16:00 11.01.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղի վերաբերյալ պայմանագրերը հետևողականորեն իրականացվում են, ինչը նախադրյալներ է ստեղծում հակամարտության արդարացի կարգավորման համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր մենք կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ եռակողմ համաձայնությունները հետևողականորեն իրականացվում են: Մեր կարծիքով, դա անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում հին հակամարտության երկարաժամկետ և լայնամասշտաբ լուծման համար արդար հիմքի վրա՝ ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով»,- ասել է նա:
Ռուսաստանի նախագահի խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ, 48 հազար փախստականներ արդեն վերադարձել են տարածաշրջան: «Հիմա իրավիճակը տարածաշրջանում հանգիստ է: Մենք շատ բան ենք անում ներքին տեղահանված անձանց և փախստականների անվտանգ վերադարձի համար: Ավելի քան 48 հազար մարդ արդեն վերադարձել է Ղարաբաղ (2020 թ. նոյեմբերի 14-ից)»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Նրա խոսքերով՝ Ռուսաստանի միջնորդությամբ իրականացվել է գերիների և մահացածների մարմինների փոխանակում: Բացի դրանից՝ հաջողությամբ գործում է Մարդասիրական արձագանքման միջազգային կենտրոնը, որի շրջանակներում «լուծվում են բնակավայրերում բնականոն կյանքի հաստատման, ավերված ենթակառուցվածքների վերակառուցման և պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների պահպանության հետ կապված հրատապ խնդիրները»:
«Կենտրոնի աշխատակիցները զբաղվում են էներգիայի և ջերմամատակարարման վերականգմամբ։ Ավելի քան 800 տոննա շինանյութ և ավելի քան 1.5 միլիոն տոննա հումանիտար բեռ արդեն Ռուսաստանից առաքվել է հակամարտության գոտի: Բնակչությանը ցուցաբերվում է բժշկական օգնություն: Ավելի քան 479 հա տարածք մաքրվել է ականներից, ստուգվել է 182 կիլոմետր ճանապարհ, 710 շենք և շինություն, հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան 22 հազար պայթյունավտանգ առարկա»,- հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը:
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...