15:29 06.01.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու Պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկա են գտնվել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված պատարագների: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Հարությունյանն ընտանիքի հետ պատարագին ներկա է գտնվել Գանձասարի վանական համալիրում: «Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված պատարագին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն՝ […]
15:19 06.01.2021
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: «Խաղաղության, սիրո և համերաշխության խորհրդով այսօրը, ինչպես երբեք, մենք իրար թև ու թիկունք լինելու, դժվարությունները միասին ու միակամ հաղթահարելու կարիքն ունենք: Եկեք այսօր ու միշտ ընդունենք երկնային փրկարար շնորհները, եկեք համախմբվեք՝ իրագործելու արդարություն և խաղաղություն հաստատելու պատգամը Եվ թող հույսը, հավատը մշտապես ուղեկցեն […]
15:10 06.01.2021
Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր Ստեփանակերտի Լազարև փողոցում տեղի կունենա հայտնաբերված հռթիրային և կասետային ռումբերի ոնչնչացում: Քիչ հետո լսվելու են պայթյուններ: «Հորդորում ենք խուճապի չմատնվել՝ սակրավորներն են աշխատում: Տեղեկատվության և այլ պարզաբանումների համար կարող եք զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- ասված է ԱՀ ԱԻՊԾ-ի հաղորդագրության մեջ:
14:42 06.01.2021
Արցախում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հունվարի 6-ին այցելեց Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճար։ Նախարարը մասնակցեց Սուրբ Ծննդյանը նվիրված պատարագին, որը մատուցում էր Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
14:18 06.01.2021
Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել է. «Այս հայկական Սուրբ Ծննդյան օրը ես մտածում եմ նոր ցեղասպանության զոհ դարձած արցախահայության մասին: Ես մտածում եմ Տեր Հովհաննես Հովհաննիսյանի և Դադիվանքի մասին: Ես մտածում եմ այս սպառնալիքի տակ հայտնված ժառանգության մասին: Ես մտածում եմ քրիստոնյաների այս կոտորածների մասին: Եկե՛ք չմոռանանք […]
13:22 06.01.2021
Ադրբեջանը պարբերաբար խախտում է Արցախի Հանրապետության այժմյան պայմանական սահմանները, Ռիա «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Արցախի անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանը: Նա նշել է, որ Ադրբեջանը տեղաշարժում է իր դիրքերը դեպի Աղդամի, Ասկերանի, Ստեփանակերտի և Կարմիր շուկայի խորքը, ինչը նոյեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում է: Բալասանյանը հայտարարել է, որ շփման գծում ևս պարբերաբար խախտումներ են […]
12:57 06.01.2021
Մարտական գործողությունների՝ Մատաղիսի հատվածում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 4 հայ զինծառայողի աճյուն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Հունվարի 5-ին Մատաղիսի տարածքից հայտնաբերվել է զինծառայողի ևս 4 մարմին: Այսօր որոնողական աշխատանքները շարունակվելու են Թալիշ-Մատաղիս ուղղությամբ»,- ասաց Թադևոսյանը: Նա հավելեց, […]
23:17 05.01.2021
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղում ականազերծման ընթացքում 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրել են 426,9 հա տարածք, 160,8 կմ ճանապարհ, 617 բնակարանաշինություն, այդ թվում ՝ 22 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 19 652 պայթուցիկ առարկա: Ռուսաստանի ներքին բժշկական բրիգադով Ննգի բնակավայրում (Ստեփանակերտից 40 կմ արևելք) ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն է […]
22:14 05.01.2021
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից 24 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները: Մեկ օրում ռուս […]
20:13 05.01.2021
Հունվարի 5-ին մեկնարկեց ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցն Արցախի Հանրապետություն. նախարարը հանդիպեց Արցախի նորանշանակ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ։ Նախարար Այվազյանը շնորհավորեց Դավիթ Բաբայանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան արգասաբեր գործունեություն իր նոր կարգավիճակում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, նախարարներ Այվազյանը և Բաբայանը կարևորեցին Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ավանդական համագործակցության ամրապնդումը` […]
20:08 05.01.2021
Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում այսօր տեղի է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմի (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) և Արցախի պետական կամերային երգչախմբի (խմբավար՝ Նինա Գրիգորյան) փորձը։ Կոլեկտիվները հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան պատարագից հետո, ժամը 13.00-ին, եկեղեցու հարևանությամբ ելույթ կունենան հոգևոր համերգային ծրագրով։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը նկատեց, որ մշակույթն […]
20:06 05.01.2021
2021թ հունվարի 5-ին տեղի է ունեցել աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի անդրանիկ հանդիպումը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազհային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության բաժնից ։ Այնուհետև հանդիպումը շարունակվել է ԱՀ ԱԳ նորանշանակ նախարար Դավիթ Բաբայանի, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչների, […]
20:04 05.01.2021
Հունվարի 5-ին Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Այվազյանը կարևորեց Արցախի և Հայաստանի պատկան մարմինների միջև տարբեր մակարդակներով ինտենսիվ փոխշփումների և խորհրդակցությունների դերը` որպես արդյունավետ ձևաչափ փոխադարձ կարևորություն ներկայացնող հարցերը տեղում հասցեագրելու […]
17:17 05.01.2021
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին Եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած ևս մեկ դիմում ռազմագերիների և առևանգված քաղաքացիական անձանց վերաբերյալ՝ կիրառելով միջանկյալ միջոց և պահանջելով Ադրբեջանից ներկայացնել տեղեկություն սահմանված ժամկետում։ «Միաժամանակ, հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների բացահայտ արհամարհական վերաբերմունքը իրավական գործընթացների և հատկապես Եվրոպական դատարանի որոշումների նկատմամբ, ինչպես նաև Դատարանի որոշումներում […]
16:41 05.01.2021
Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումն Արցախի ԱԳՆ ղեկավար կազմի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
16:28 05.01.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 5-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Քննարկվել են պատերազմի հետևանքով անօթևան մնացած և ՀՀ տարածքում ժամանակավոր ապաստան գտած Արցախի բնակիչների սոցիալական խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարն ընդգծել է ՀՀ կառավարության կողմից […]
15:39 05.01.2021
Արցախ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում է Արցախի ԱԳ նորանշանակ նախարար Դավիթ Բաբայանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Արցախի ղեկավարության հետ:
15:21 05.01.2021
Ռուսական խաղաղապահ զորակազմի ռազմական բժիշկների արտագնա բրիգադները շարունակում են օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերի բնակիչներին, հայտնում է ՌԴ ՊՆ-ը։ Ռուս խաղաղապահները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների արտագնա աշխատանքներն ապահովելու համար: Հունվարի 4-ին ռուս ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել Մարտունու շրջանի Ննգի բնակավայրի ավելի քան 50 բնակչի: Նրանք […]
15:08 05.01.2021
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ստացած քաղաքացիներին, ՀՀ կառավարության որոշմամբ, կտրվի սոցիալական աջակցություն՝ միանվագ դրամական օժանդակության տեսքով: Այս մասին տեղեկացրին Արցախի տեղեկատվական շտաբից։ ✅Առաջին խմբի հաշմանդամություն կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում կտրամադրվի 3.000.000 ՀՀ դրամ ✅Երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2.000.000 ՀՀ դրամ […]
14:51 05.01.2021
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը դիմել է Արցախի տեղահանված բնակչության հետ աշխատող հումանիտար կազմակերպություններին և կառույցներին․ «-Աջակցության ծրագրերն աշխատեք ուղղել տեղահանված համայնքների այն բնակիչներին, որոնք այժմ բնակվում են Արցախում, -Զերծ մնացեք ՀՀ տարածքում այն բնակիչներին աջակցելուց, որոնց բնակավայրերը թշնամու վերահսկողության տակ չեն (բացառություն կարող են կազմել վիրավորների և զոհվածների ընտանիքները): Վստահեցնում եմ […]
13:30 05.01.2021
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հայտարարություն է տարաածել. «Սիրելի՛ արցախցիներ, Սուրբ Ծննդյան տոնին ուզում ենք մի փոքր հրաշք պարգևել ձեզ: Այդ իսկ նպատակով հրավիրում ենք ձեզ Ստեփանակերտի քաղաքապետարանի, ՀԱԵ Արցախի թեմի և «Երազանք» զարգացման հիմնադրամի կողմից նախաձեռնված Սուրբ Ծննդյան միջոցառմանը։ Սպասում ենք ձեզ հունվարի 6-ին՝ ժամը 13:00-ին, Ստեփանակերտի Ս. Աստվածամոր Հովանի մայր եկեղեցու բակում»,- ասված է […]
11:04 05.01.2021
Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Ասկերանի շրջանի Շոշ, Խնածախ և Այգեստան համայնքներում տեղի կունենան տվյալ տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ: «Ուստի, խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել: Սակրավորական խմբերն Արցախի տարածքում շարունակում են իրականացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքներ և կատարել հայտնաբերված ռազմամթերքի ոչնչացում: Տեղեկատվության և այլ պարզաբանումների համար կարող եք զանգահարել […]
10:46 05.01.2021
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր շարունակում են որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում, որտեղ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ռազմագործողություններ են տեղի ունեցել: Որոնողական աշխատանքների արդյունքում 2021 թվականի հունվարի 4-ի դրությամբ, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1184 աճյուն, որնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ: […]
10:09 05.01.2021
ՌԴ պաշտպանության նախարարության կայքում հունվարի 5-ին հրապարակվել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ժամանակ «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրի աշխատանքը։ «Ստեփանակերտի ծայրամասերի ականազերծման ընթացքում ռուս խաղաղապահների կողմից կիրառվում են ժամանակակից «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը պայթյունավտանգ աշխատանքներ կատարելիս և պահպանել տեղանքի մաքրման բարձր տեմպը եղանակային ցանկացած պայմաններում»,-ասված է գերատեսչության […]
22:00 04.01.2021
ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմը տեղեկություն է տրամադրել աշխարհազորայիններին տրամադրվող պետական աջակցության մասին․ «Հարգելի՛ քաշաթաղցիներ Այն աշխարհազորայինները,ովքեր տարեվերջին չեն ստացել իրենց հասանելիք պետական աջակցությունը,տեղեկացնում ենք,որ աջակցության տրամադրման գործընթացը վերսկսվել է։ Բերձորում քաղաքում գտնվող աշխարհազորայինները,ովքեր դեռ չեն ստացել իրենց հասանելիք աջակցությունը, վաղը` հունվարի 5-ին, վաղ առավոտից կարող են մոտենալ շրջվարչակազմի շենք։ ՀՀ այլ բնակավայրերում նույնպես կազմակերպվելու է […]
21:27 04.01.2021
ԱՀ Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարներին անհրաժեշտ է ս/թ հունվարի 9-ին ներկայանալ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Այս մասին հաղորդում են Քաշաթաղի շրջանի վարչակազմից։ «Յուրաքանչյուր համայնքի ղեկավար իր հետ ունենա ԱՀ վերահսկողությունից դուրս մնացած իր համայնքում հաշվառված քաղաքացիների ամբողջական ցուցակը»,- գրված է հայտարարության մեջ։
21:09 04.01.2021
44-օրյա պատերազմի ծագումը. վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այսպիսի վերնագրով հոդված է հրապարակել: Հոդվածում նա անդրադարձել է պատերազմի պատճառներին, խոսել նախորդ 30 տարիների ընթացքում ԼՂ հարցի կարգավորման գործընթացի մասին և խոստացել հետագայում ըստ անհրաժեշտության պատմել պատերազմի ընթացքի, հաղթանակի հնարավորությունների ու պարտության պատճառների, նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման, ետպատերազմական իրադարձությունների, Հայաստանի և Արցախի ապագայի մասին: Մանրամասները՝ տեսանյութում։