TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+21.09 oC

ԱՐՑԱԽ

Եթե իմանայի, որ մաղթանքներս կկատարվեն, չեք պատկերացնում, թե ինչեր կմաղթեի բոլորիդ․ Արտակ Բեգլարյան

10:08 01.01.2021

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է․ «Անհետ կորածների հարազատների հետ Վերածննդի հրապարակից մեկնարկած երթով փակեցինք չարաբաստիկ 2020 թվականը և մուտք գործեցինք 2021 թվական Ստեփանակերտի Մայր տաճարում Պարգև Սրբազանի ձեռամբ մատուցված պատարագով՝ նվիրված զոհվածների հիշատակին: Եթե իմանայի, որ մաղթանքներս կկատարվեն, չեք պատկերացնում, թե ինչեր կմաղթեի բոլորիդ: Պարզապես իմացեք, որ որքան թույլ […]

̰
Ստեփանակերտի երկինքը լուսավորվել է օդապարուկներով

23:18 31.12.2020

Ստեփանակերտի երկինքը լուսավորվել է օդապարուկներով՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված հերոսների: Լուսանկարիչ` Արեգ Բալայան

̰
Կենաց բարձրացնենք և թեկուզ արցունքները մեր աչքերին, բայց խմենք բոլոր նրանց կենդանի կենացը, ովքեր ընկան, որ մյուսներն ապրեն․ ԱԺ նախագահ

22:11 31.12.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի առթիվ․ «Սիրելի հայրենակիցներ, Շատ շուտով մենք դիմավորելու ենք 2021-ը։ Անցնող տարին, թերևս, ամենածանր տարիներից մեկն էր նորանկախ Հայաստանի Հանրապետության ծնունդից ի վեր։ Արցախյան վերջին պատերազմը և նոր կորոնավիրուսային համավարակը խլեցին մեր սիրելիներից շատերին և ստեղծեցին սոցիալական, տնտեսական և հոգեբանական լրջագույն խնդիրներ։ […]

̰
Միայն հզոր ու զարգացած Հայաստան և Արցախ ունենալն է դառնալու անվտանգության և խաղաղության երաշխիքը․ Մանե Թանդիլյան

21:58 31.12.2020

Անցնող տարին մեր պատմության ամենաողբերգական էջերից է։ Ցասումն ու ցավը դեռ երկար է ուղեկցելու մեզ՝ որպես մեր կյանքի անբաժան մաս։ Այս մասին գրել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։ «Հանուն մեր հերոսների չապրած կյանքի, մենք պարտավոր ենք մեր ամեն օրը ապրել ապագայի տեսլականով, արարելու տեսլականով, ապրելու տեսլականով։ Մեր մտքերն ու քայլերը […]

̰
ՀՀ կառավարությունը մոտ 92 հազար արցախցու 6․7 մլրդ դրամի աջակցություն է տրամադրել

21:33 31.12.2020

ՀՀ կառավարությունը 6․7 մլրդ դրամի ֆինանսական աջակցություն է տրամադրել Արցախում հաշվառված մոտ 92000 քաղաքացու։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։ Աջակցության երկրորդ ծրագրով՝ հնարավոր 30000 շահառուից 5000 արդեն ստացել են 300000 դրամ աջակցություն։ Արցախի բնակիչներին կենսաթոշակների և նպաստների վճարման համաֆինանսավորման համալիր ծրագրեր են իրականացվում 940 միլիոն դրամի չափով: Արցախի բնակչության՝ աշնան ամիսներին սպառած գազի և էլեկտրաէներգիայի […]

̰
ՌԴ շարունակական հումանիտար աջակցությունը մեծապես թեթևացնում է մեր քաղաքացիների բազմաթիվ սոցիալական առաջնահերթ խնդիրները. Արայիկ Հարությունյան

17:53 31.12.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է. «Հարգելի ՛ հայրենակիցներ Ինչպես երեկ հաղորդվել է, Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին անհատույց 10 մլն եվրո գումար է տրամադրել՝ ՀՀ տարածքում գտնվող բռնի տեղահանված արցախցիների համար իրականացվող անհատական ֆինանսական օժանդակության միջոցառումների համաֆինանսավորման նպատակով: Ի լրումն ողջ հայության և ՀՀ ու ԱՀ կառավարությունների հսկայական […]

̰
Լեռնային Ղարաբաղի ստեղծագործական խմբերը համերգ են տվել ռուս խաղաղապահների համար

17:48 31.12.2020

Համերգին ներկա է գտնվել ավելի քան 200 ռուս զինծառայող:

̰
Ռուսաստանից Արցախ հասցված ամբողջ մարդասիրական օգնությունը բաշխվել է նախատեսված կետերով. արցախի ԱԻՊԾ

13:27 31.12.2020

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «Ռուսաստանից Արցախ հասցված ամբողջ մարդասիրական օգնությունը բաշխվել է նախատեսված կետերով. ՌԴ քաղպաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարության հետ համագործակցության շրջանակներում՝ Արցախին հումանիտար աջակցության ծրագիրը շարունակվում է: ՌԴ ԱԻՆ համահավաք խմբի մասնագետների կողմից շինանյութի տեսքով ստացված օգնությունը հասցվել է հանձնման կետեր եւ արդեն ակտիվորեն օգտագործվում […]

̰
Դեկտեմբերի 30-ի դրությամբ հայտնաբերվել է 1135 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ․ ԱՀ ԱԻՊԾ

12:43 31.12.2020

2020 թվականի նոյեմբերի 10-ի զինադադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունից հետո, նեյեմբերի 13-ից առ այսօր, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ջոկատներն իրականացնում են փրկարար-որոնողական աշխատանքներ այն վայրերում, որտեղ տեղի էին ունեցել ռազմական գործողություններ: Այդ աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 30-ի դրությամբ հայտնաբերվել է 1135 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ: ԱԻ պետական ծառայության տնօրեն՝ գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի […]

̰
Ռուսաստանից Արցախ հասցված ամբողջ մարդասիրական օգնությունը բաշխվել է նախատեսված կետերով

12:38 31.12.2020

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ ՌԴ քաղպաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարության հետ համագործակցության շրջանակներում՝ Արցախին հումանիտար աջակցության ծրագիրը շարունակվում է: ՌԴ ԱԻՆ համահավաք խմբի մասնագետների կողմից շինանյութի տեսքով ստացված օգնությունը հասցվել է հանձնման կետեր եւ արդեն ակտիվորեն օգտագործվում է սոցիալական նշանակության օբյեկտների եւ բնակելի շենքերի վերականգնման գործում: Մարդասիրական օգնության […]

̰
Օդապարուկները չպետք է գործարկվեն բնակելի շենքերի, բենզալցակայանների, օդանավակայանների մոտ․ պահպանե՛ք անվտանգության կանոնները

11:04 31.12.2020

Ստեփանակերտի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Սիրելի հայրենակիցներ, բոլորս լավ գիտակցում ենք՝ ինչ առիթով ու ինչ նպատակով ենք մոմավառությունը կազմակերպում: Բոլորիդ խնդրում ենք մինչ ձեռնարկի մեկնարկը կարդալ և տարածել այս հայտարարությունը՝ ավելորդ խնդիրներից ու դժբախտ դեպքերից խուսափելու համար: Կանխավ շնորհակալություն: ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ✅Նախքան օդապարուկները գործարկելը անհրաժեշտ է գտնել հարմար տեղ: Իհարկե, դա պետք է արվի բացառապես բաց […]

̰
Իրավիճակը կարգավորման միտում ունի. Լավրովը խոսել է Արցախի շուրջ զարգացումներից

21:50 30.12.2020

Ռուսաստանը պատրաստ է հանդիպում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, երբ կողմերը պատրաստ լինեն: Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում: Նա նաև հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության գոտում իրավիճակը կարգավորվելու միտում ունի: Հարցազրույցի մանրամասները` տեսանյութում:

̰
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին

20:45 30.12.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 30-ին ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին և փոխնախարար Կարեն Գիլոյանին: ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ Արցախի ղեկավարը կարևորել է երկու ԿԳՄՍ նախարարությունների միջև ներդաշնակ և արդյունավետ աշխատանքի կազմակերպումը: Նա նշել է, որ չնայած հետպատերազմյան շրջանի դժվարություններին՝ կառավարությունը ջանք ու եռանդ […]

̰
Ռուս խաղաղապահները վերահսկվող տարածքներում շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում․ ԼՂ-ում հրադադարի խախտման դեպքեր չեն արձանագրվել

19:57 30.12.2020

Ռուս խաղաղապահ ուժերը շարունակում են իրենց առաքելությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Արցախի բնակիչների վերադարձը դեպի իրենց մշտական բնակության վայրեր նույնպես շարունակվում է: Լեռնային  Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կենտրոնի պետի տեղակալ Դմիտրի Պերեպյոլկինն այսօրվա ճեպազրույցում տեղեկացրել է, որ շփման գծի ողջ երկայնքով հրադադարի խախտման և սադրանքների դեպքեր չեն եղել։ «Վերահսկվող տարածքներում շուրջօրյա մոնիթորինգ է կատարվում: Ռուսական խաղաղապահ ուժերը […]

̰
ՌԴ-ն Հայաստանին անհատույց 10 մլն եվրո գումար է տրամադրել

19:10 30.12.2020

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար իրականացվող անհատական ֆինանսական օժանդակության միջոցառումների համաֆինանսավորման նպատակով Հայաստանին անհատույց 10 մլն եվրո գումար է տրամադրել: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Սույն թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև համաձայնագիր է ստորագրվել, որով Ռուսաստանի Դաշնությունը 10 մլն […]

̰
ԱՀ առողջապահության նախարարի այցերը Արցախի բուժհիմնարկներ

17:52 30.12.2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը շարունակում է այցերը Արցախի բուժհիմնարկներ: Այսօր նախարարը հանդիպել է Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանի աշխատակիցների հետ, ծանոթացել բուժհիմնարկի շենքային պայմաններին, տեխնիկական և կադրային հագեցվածությանը: Քննարկվել են ավտոտրանսպորտային պարկի համալրման, աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև կադրային քաղաքականության հետ կապված հարցեր: Նախարար Հայրիյանը բարձր է գնահատել Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանի աշխատողների […]

̰
ՊԲ-ն չի բացառում, որ կադրերում պատկերված դիերը պատկանում են գերության մեջ սպանված 6 քաղաքացիների

16:22 30.12.2020

Դեկտեմբերի 29-ին համացանցի ադրբեջանական տիրույթում տարածվել են կադրեր, որտեղ, ադրբեջանական կողմի պնդմամբ, պատկերված են Արցախի օկուպացված Հադրութի շրջանի Հակակու գյուղի մերձակայքում սպանված 6 հայ զինծառայողների մարմիններ: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ևս մեկ անգամ վերահաստատում է ավելի վաղ արված իր հայտարարությունն այն մասին, որ ո՛չ դեկտեմբերի 27-ին, ո՛չ նախորդող և ո՛չ էլ հաջորդող օրերին ՊԲ որևէ […]

̰
Լուսինե Ղարախանյանը նշանակվել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

15:15 30.12.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 30-ին ստորագրել է հրամանագիր Լուսինե Ղարախանյանին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար նշանակելու մասին՝ ազատելով նրան կրթության, գիտության և մշակույթի նախարարի պաշտոնից։

̰
Վերչելիի շրջանի Բորգոսեսիայի համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը

14:50 30.12.2020

Վերչելիի շրջանի Բորգոսեսիայի համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը, հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։ «Շնորհակալություն, Բորգոսեսիա, հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու և համամարդկային արժեքների պաշտպանության համար»,- նշել է դեսպանությունը։ Ինչպես երեկ հայտնել ենք, Բերգամոյի շրջանի Լովերեի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը։ Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան, Պալերմո, Չերքիարա դի Կալաբրիա, Ազոլո, Պիզա քաղաքները, Դրենա համայնքը, Բլեջջո […]

̰
ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմը տեղեկություններ է հաղորդում Երևան քաղաքում Քաշաթաղի աշխարհազորին տրամադրվող պետական աջակցություն ստացողներին

14:44 30.12.2020

ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմը հայտնում է Երևան քաղաքում Քաշաթաղի աշխարհազորին տրամադրվող պետական աջակցության մասին։ «Քաշաթաղի շրջանի այն աշխարհազորայինները, ովքեր այժմ գտնվում են ք. Երևանում, ք.Երևանին հարակից բնակավայրերում և ընդհանրապես հնարավորություն կունենան այսօր լինել Երևանում, խնդրում ենք այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ժամը 13:00-ից ներկայանալ «Արմենիա Մարիոթ» հյուրանոց՝ իրենց հասանելիք պետական աջակցությունը ստանալու նպատակով: Հասցե՝ Հանրապետության Հրապարակ, Ամիրյան […]

̰
Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին

13:51 30.12.2020

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ТАСС գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի խնդրում չլուծված քաղաքական հարցերի քննարկման համար: «Կարող եմ վերահաստատել մեր պատրաստակամությունը ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով` աջակցելու այդպիսի հանդիպումների կազմակերպմանը, երբ կողմերը պատրաստ լինեն դրան»,- ասել է ՌԴ արտաքին […]

̰
Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն եղել

13:15 30.12.2020

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ դեկտեմբերի 13-ին արձանագրված միակ նկատելի խախտումը տեղի է ունեցել շփման գծի այն հատվածում, որտեղ ռուս խաղաղապահները չեն եղել: «Մեր խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից ձեռնարկված էներգիայով լեցուն քայլերը ադրբեջանցի և հայ գործընկերների հետ շփման ընթացքում օգնեցին խուսափել միջադեպի սրումից։ Մենք կշարունակենք գործադրել բոլոր ջանքերը՝ կանխելու զինադադարի խախտումները»,- նշել է […]

̰
Մեկնարկել է անշարժ գույք կորցրած արցախցիների սոցիալական աջակցության ծրագիրը

12:58 30.12.2020

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության սոցիալական աջակցության հերթական ծրագիրը՝ պատերազմի հետևանքով անշարժ գույք կորցրած արցախցիների համար: Այս մասին տեղեկացնում են Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի նախարարությունից՝ մանրամասնելով, որ սկսվել է ծրագրի դիմումների ընդունումը։ Սոցիալական աջակցության այս ծրագրի շահառու յուրաքանչյուր անձի տրամադրվելու է միանվագ աջակցություն՝ 250.000 ՀՀ դրամի չափով։ Ծրագրի շահառու են հանդիսանում պատերազմի պատճառած ավերածությունների […]

̰
ԼՂ-ում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները կրակային պատրաստության դասընթացներ են անցել

12:41 30.12.2020

Պլանային ​​վարժանքների շրջանակներում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները կատարել են մի շարք ուսումնական առաջադրանքներ Ստեփանակերտի և Մարտակերտի զորավարժարաններում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Կրակային վարժանքների ընթացքում զինծառայողները կրակել են տարբեր տեսակի թիրախների վրա՝ ինքնաձիգներից ու գնդացիրներից, դիպուկահար հրացաններից, տարբեր տեսակի հակատանկային ականանետերից: Չնայած դիտակետերում ռուս խաղաղապահների շուրջօրյա հերթապահությանը՝ Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարությունը նախատեսել է պարապմունքներ […]

̰
Տոնական օրերին ևս դեպի Արցախ ուղևորվող երթուղայիները կաշխատեն նույն ռեժիմով

23:33 29.12.2020

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից տեղեկացնում են, որ տոնական օրերին ևս դեպի Արցախ ուղևորվող երթուղայիները կաշխատեն նույն ռեժիմով:

̰
ԱՀ առողջապահության նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

22:10 29.12.2020

2020թ. դեկտեմբերի 29-ին ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նախարարության պատասխանատուների և ստորաբաժանումների ղեկավարների հետ: Վերջիններս ներկայացրել են իրենց կողմից կատարվող աշխատանքները և հրատապ լուծումներ պահանջող հարցերը՝ կարծիքներ փոխանակելով հետագա անելիքների շուրջ: Այս մասին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից։ Միքայել Հայրիյանը նշել է, որ առողջապահական համակարգի բոլոր պատասխանատուների առաջնային խնդիրը պետք է լինի […]

̰
Արցախում հունվարի 1-ից ավելանում են երեխայի ծննդյան և մինչև 2 տարեկան խնամքի նպաստները

21:03 29.12.2020

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ 2021թ հունվարի 1-ից ավելանում են երեխայի ծննդյան և մինչև երկու տարեկան խնամքի նպաստները՝ 1-ին երեխայի ծննդյան միանվագ նպաստը սահմանվում է 300.000 դրամ՝ նախկին 100.000 դրամի փոխարեն 2-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը սահմանվում է 300.000 դրամ՝ նախկին 200.000 դրամի փոխարեն Երեխայի ծննդյան պահին ծնողներից մեկի կամ […]

̰
Բերգամոյի շրջանի Լովերեի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը

20:32 29.12.2020

Բերգամոյի շրջանի Լովերեի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը։ Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան, Պալերմո, Չերքիարա դի Կալաբրիա, Ազոլո, Պիզա քաղաքները, Դրենա համայնքը, Բլեջջո Սուպերիորե համայնքը, Չեզենայի համայնքը, Տրենտո շրջանի Նոգարեդոն համայնքը, Ֆորլի համայնքը, Արկոյի համայնքը, Արիչայի համայնքը, Վիարեջջոյի համայնքը, Ֆորտե դեյ Մարմի համայնքը, Բերչետո համայնքը, Մալոյի համայնքը, Տոսկանա նահանգի Վիարեջջո քաղաքի համայնքային խորհուրդը, Ռինյանո […]

̰
Տրենտոյի շրջանի Ռիվա դել Գարդայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը

20:13 29.12.2020

Տրենտոյի շրջանի Ռիվա դել Գարդայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը։ Այս մասին տեղեկացրին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան, Պալերմո, Չերքիարա դի Կալաբրիա, Ազոլո, Պիզա քաղաքները, Դրենա համայնքը, Բլեջջո Սուպերիորե համայնքը, Չեզենայի համայնքը, Տրենտո շրջանի Նոգարեդոն համայնքը, Ֆորլի համայնքը, Արկոյի համայնքը, Արիչայի համայնքը, Վիարեջջոյի համայնքը, Ֆորտե դեյ Մարմի համայնքը, Բերչետո համայնքը, Մալոյի համայնքը, […]

̰
Սոչիում կայացել է Լավրով-Չավուշօղլու հանդիպումը․ հատուկ անդրադարձ է կատարվել ԼՂ-ի խնդրին

18:45 29.12.2020

Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը: Սոչիի բանակցություններն այս տարվա թվով 5-րդ են: Երկու երկրների արտգործնախարարները քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Միջազգային թեմաներից մենք առաջնահերթություն ենք տվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Ողջունում ենք […]

̰
BACK_TO_TOP