TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+21.09 oC

ԱՐՑԱԽ

Սուրբ պատարագ և հոգևոր համերգ Ստեփանակերտում՝ Սուրբ Ծննդյան տոնին

20:56 04.01.2021

Հունվարի 6-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը։ Արցախցիների համար այս կարևորագույն ժամանակաշրջանում «Երազանք» զարգացման հիմնադրամը՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի և Ստեփանակերտի քաղաքապետարանի մասնակցությամբ, կազմակերպում է Սուրբ Ծննդյան միջոցառում՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում: Միջոցառմանը հոգևոր համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմը (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) և […]

̰
Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան

20:39 04.01.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 4-ին ստորագրել է հրամանագիր` Մասիս Մայիլյանին հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

̰
Մասիս Մայիլյանն ազատվել է Արցախի ԱԳ նախարարի պաշտոնից.  ԱԳ նախարար է նշանակվել Դավիթ Բաբայանը

19:00 04.01.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 4-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Մասիս Մայիլյանն ազատվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից, իսկ մեկ այլ հրամանագրով Դավիթ Բաբայանը նշանակվել է նույն պաշտոնում՝ ազատվելով ԱՀ նախագահի խորհրդականի պաշտոնից: Վահրամ Բաղդասարյանն ազատվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, իսկ Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է […]

̰
Պարգև սրբազանն այցելել է Մարտունու շրջան. քննարկվել է Ամարասի վանքի անվտանգության հարցը

17:00 04.01.2021

Այսօր ՀԱԵ Արցախի թեմի Առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այցելեց Մարտունու շրջան: Սրբազան հայրը ռուս խաղաղապահների հրամանատարության հետ այցելել է Ամարասի վանք և այնտեղ քննարկել վանքի անվտանգության հարցը: Այնուհետև սրբազան հայրն այցելել է Ճարտար քաղաքի սուրբ Վարդան եկեղեցին և ապա Մարտունի քաղաքի սուրբ Ներսես մեծ եկեղեցին։ Պարգև սրբազանը հանդիպել է Մարտունի շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի […]

̰
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության շենքում բարեգործական հիմունքներով տրամադրվելու է մանկական սնունդ

15:54 04.01.2021

Ստեփանակերտի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ սույն թվականի հունվարի 5-ից «Հայեր միացեք» հասարակական կազմակերպության կողմից ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության շենքում բարեգործական հիմունքներով տրամադրվելու է մանկական սնունդ: Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է աշխատանքային օրերին՝ ժամը 14:00-17:00, ներկայանալ նախարարություն ծնողի անձնագրով ու երեխայի ծննդյան վկայականով:

̰
44-օրյա պատերազմի ծագումը. վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը

15:34 04.01.2021

Հանրության հիմնական մասի համար հարցերի հարցը թերեւս հետեւյալն է. ինչու՞ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը եւ ինչու՞ հնարավոր չեղավ խուսափել դրանից: Այս հարցի ամենաուղիղ պատասխանը կարելի է ձեւակերպել այսպես. պահը, երբ ԼՂ հարցում որեւէ իրադարձություն պետք է տեղի ունենար, հասունացել էր: Ի՞նչ հիմք կա նման պնդում անելու համար: Վերջին տասը տարվա ընթացքում մի քանի առանցքային հանգրվաններ […]

̰
Բազմաթիվ տեղահանված արցախցի ընտանիքներ կկարողանան ցրտաշունչ ձմռանը ապաստանել Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում

15:25 04.01.2021

Շուտով Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը կընդունի մի քանի տասնյակ տեղահանված ընտանիքների: Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։ «Գիշերօթիկ հաստատության կաթսայատունը և ջեռուցման համակարգը անսարք վիճակում էին, ուստի Հիմնադրամը ստանձնել է վթարված համակարգի հիմնանորոգման ծախսերը։ Շենքի ջեռուցման ապահովման շնորհիվ բազմաթիվ տեղահանված արցախցի ընտանիքներ կկարողանան ցրտաշունչ ձմռանը ապաստանել այս հաստատությունում»,- ասված […]

̰
Ռուս խաղաղապահների դիտակետերն ապահովվել են ժամանակակից ամրություններով

14:41 04.01.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները կատարում են հրադադարի ռեժիմի հսկման և մոնիտորինգի խնդիրները՝ ժամանակակից ամրություններով և հարմարավետ  մոդուլներով հագեցած դիտակետերում, հայտնում է ՌԴ ՊՆ-ը: Դիտորդական կետերը հագեցած են Блокпост ամրություններով, որոնք նախատեսված են ռազմական անձնակազմին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի բազմակողմանի դիտարկում անցկացնելու համար: Ներկայումս ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ են անցկացնում […]

̰
ԱՀ ոստիկանությունը ծառայության է հրավիրում

14:08 04.01.2021

Արցախի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պարեկապահակետային գումարտակում, իչպես նաև արագ արձագանքման դասակում, կրտսեր խմբի պաշտոններում ծառայության են հրավիրվում մինչև 30 տարեկան արական սեռի այն քաղաքացիներն, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն և իրենց գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, առողջական վիճակով ու ֆիզիկական պատրասատականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները: Ինչպես հայտնում են ԱՀ ոստիկանությունից, ցանկացողները, […]

̰
Ջաբրայիլի և Հադրութի տարածքներից հայտնաբերվել է 19 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի մարմին. News.am

11:36 04.01.2021

Որոնողական աշխատանքների արդյունքում երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Ջաբրայիլի և Հադրութի տարածքներից հայտնաբերվել է 19 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի մարմին։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ Նա ասաց, որ քաղաքացիական անձը տարեց տղամարդ է. «Հայտնաբերվել է Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղի տարածքից։ […]

̰
ԼՂ է վերադարձել 47 287 փախստական

09:04 04.01.2021

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են ՀՀ տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականների հերթական ավտոշարասյունը։ Հունվարի 3-ին Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 100 փախստական։ Նոյեմբերի 14-ից ի վեր ԼՂ-ի իրենց մշտական բնակության վայրեր են վերադարձել ավելի քան 47 287 փախստականներ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ Ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց բնակավայրեր, […]

̰
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում վնասազերծել են մոտ 19 հազար պայթյունավտանգ առարկա

08:56 04.01.2021

Ռուսական ինժեներային ստորաբաժանումները ԼՂ-ում աշխատանքի մեկնարկից ի վեր ականազերծել են ավելի քան 414 հա տեղանք և վնասազերծել մոտ 19 հազար պայթյունավտանգ առարկա։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ Օպերացիայի ընթացքում ականազերծվել է մոտ 160 կմ ճանապարհ, 617 շենք-շինություն, որից 22-ը՝ սոցիալական նշանակության օբյեկտ։ Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում […]

̰
Եվս 15-20 տարի կպահանջվի Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքն ականազերծելու համար

21:37 03.01.2021

Լեռնային Ղարաբաղի  տարածքի ականազերծման մակարդակը մնում է բարձր։Այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղի մարդասիրական ականազերծման կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը՝ ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում ։ «Ականների պատճառով տարածքի աղտոտվածության մակարդակը շատ բարձր է:Սկսած  Սեպտեմբերի 27-ից՝ միայն Ստեփանակերտում մենք հայտնաբերել և վնասազերծել ենք մոտ 30-40 հազար չպայթած զինամթերք»,- ասել է Սամվել Մեսրոպյանը։ Նա ընդգծել, որ զինամթերքի որոնման […]

̰
Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 10 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

13:34 03.01.2021

Որոնողական աշխատանքների արդյունքում նախօրեին հայտնաբերվել է 10 մարմին: Այս մասին այսօր՝ հունվարի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։ «5 աճյուն դուրս է բերվել Ֆիզուլիից, 4 աճյուն` Հադրութից, 1-ը՝ Մարտունուց: Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութում և Ֆիզուլիում»,- հավելել է  Հունան Թադևոսյանը: […]

̰
Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկային ժամերին +15․․․․+16 աստիճան է․Գագիկ Սուրենյան

11:05 03.01.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքայն իր էջում հետևյալ գրառումն է կատարել «Շատերը Երևանի այս ցրտերը տեսնելով մտահոգվում են, որ սահմանային գոտում մրսում են նաև մեր զինվորները։ Ժողովուրդ ջան, մտահոգվելու կարիք չկա, որովհետև Տավուշում, Սյունիքում և Արցախում վերջին 10 օրերին օդի ջերմաստիճանը շատ բարձր է և ցերեկային ժամերին հասնում է +15․․․․+16 աստիճանի»։ […]

̰
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում  ավելի քան 400 հա տարածք են ականազերծել

10:30 03.01.2021

  ՌԴ ՊՆ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղի ավելի քան 400 հեկտար տարածքում հայտնաբերել և վնասազերծել են ավելի քան 16 հազար պայթուցիկ առարկա։ Հայտնում է ՌԴ  պաշտպանության նախարարությունը: «Գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 400 հա տարածք, շուրջ 151 կիլոմետր ճանապարհ, 617 շենք, ներառյալ 22 սոցիալական […]

̰
Հադրութցի կանայք Երևանում իրենց հյուրընկալած ընտանիքի հետ արտադրություն են հիմնել

22:00 02.01.2021

Հադրութցի կանայք Երևանում իրենց հյուրընկալած ընտանիքի հետ արտադրություն են հիմնել։ «Արցախի համը» անունով պահածոներն ու մուրաբաները փոքր ծավալով նաև արտահանվում են։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արցախի նախագահի խոսնակի ֆեյսբուքյան էջը կվերանվանվի «Մեր Արցախ» և կվարվի կամավորների կողմից

15:43 02.01.2021

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Իմ ֆեյսբուքյան էջի հարգելի՛ հետևորդներ Որոշել եմ պատերազմի ժամանակ բացված և գեներացված իմ ֆեյսբուքյան էջը նվիրել Արցախի և արցախցիների համար իրականացվող սոցիալական տարբեր նախագծերի, ծանր ու անդառնալի կորստներից հետո վերածնվող հայրենիքի մեր արցախյան հատվածի վերականգնման ծրագրերի լուսաբանմանը: Կարծում եմ՝ դա մեծապես կօգնի դրանց մասին […]

̰
Ռուս խաղաղապահները Ամանորին ապահովում են արցախցիների վերադարձի անվտանգությունը

13:58 02.01.2021

Ամանորի արձակուրդների ընթացքում Բերձորով երթևեկության ինտենսիվությունն աճել է: Ամանորի նախաշեմին արցախցիները անձնական մեքենաներով ակտիվորեն վերադառնում են Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց տները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը: «Ստեփանակերտում քաղաքացիական ենթակառուցվածքների, էլեկտրականության և ջրամատակարարման վերականգնումից հետո տեղի բնակիչները նախընտրում են Ամանորը նշել հարազատ բնակավայրերում: Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց […]

̰
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն. News.am

12:45 02.01.2021

Որոնողական աշխատանքների արդյունքում նախօրեին Ֆիզուլիից հայտնաբերվել է 7 զինծառայողի մարմին: Այս մասին հունվարի 2-ին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ «Այսօր մեկական ջոկատ աշխատում է Մարտունիում և Ֆիզուլիում, երկուսը՝ Հադրութում»,- հավելեց Հունան Թադևոսյանը: Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1145 զինծառայողի […]

̰
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. ՀՀ ՄԻՊ

21:43 01.01.2021

Երեկ` 2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահը, խոսելով այդ երկրում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների մասին, հայտարարել է, թե նրանք ռազմագերիներ չեն: Հայտարարել է նաև, թե նրանք ձերբակալված են ու նրանց որակել է` որպես ահաբեկիչներ:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Երեկ` 2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահը, խոսելով […]

̰
Ղարաբաղում ականի պայթյունից Ադրբեջանի բնակիչ է տուժել. News.am

19:28 01.01.2021

Ղարաբաղի Ֆիզուլու շրջանում ականի պայթյունից վիրավորվել է Ադրբեջանի մի քաղաքացի, որի երկու ոտքերը անդամահատել են: «2021 թ. հունվարի 1-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Բաբաև Զաբիլ Գաբիլօղլուն (ծնվ. 1981 թ.) վիրավորվել է օկուպացիայից ազատագրված Ֆիզուլու շրջանի հակաօդային ականի պայթյունից, արդյունքում նա ծանր վիրավորվել է, և նրա երկու ոտքերը անդամահատել են»,- ասվում է գլխավոր դատախազության, ՆԳՆ-ի եւ […]

̰
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տարին սկսել է առաջնագիծ այցելությամբ

19:05 01.01.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 1-ին այցելել է առաջնագիծ և տեղում ծանոթացել ամրաշինական աշխատանքներին: Արցախի նախագահը զրուցել է հայրենիքի պաշտպանների հետ, հետաքրքրվել առկա խնդիրներով, նշել, որ, անկախ պատերազմի ունեցած հետևանքներից՝ Պաշտպանության բանակի զորացման ու սպառազինության արդիականացման ծրագրերը շարունակելու են մնալ կառավարության առաջնահերթություններից: «Մենք պետք է ունենանք որակապես նոր բանակ, որտեղ հաշվի են առնվելու պատերազմի […]

̰
ԱՀ Մոր և Մանկան առողջության պահպանման կենտրոնում հունվարի մեկին ծնվել է 5 երեխա

17:15 01.01.2021

2021թ. հունվարի 1-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Մոր և Մանկան առողջության պահպանման կենտրոնում ծնվել է 5 երեխա, որից 4-ը բնական ճանապարհով, մեկը՝ կեսարյան հատումով։ Վերջինիս քաշը կազմել է 5 կիլոգրամ 450 գրամ։ Նորածիններից երեքը արական սեռի են, երկուսը՝ իգական։ Ծննդկանների և նորածինների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից: […]

̰
Մենք պետք է ուժեղ լինենք․ Արցախի թեմի առաջնորդի ուղերձը

16:33 01.01.2021

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիոսյանը Ամանորի կապակցությամբ տեսաուղերձով է հանդես եկել։ «2020-ը նահանջ տարի էր, որ միշտ դժվարություններով լի է լինում։ Այն մեզ համար եղավ հերոսապատումի, դժվարությունների, փորձության, կորուստների տարի։ Թող այն անցնի պատմության գիրկը և նոր սպասումով ու նոր հույսով դիմավորենք նոր տարին։ Մենք այս գալիք նոր տարվա մեջ պիտի վերախմբավորվենք, ավելի կազմակերպվենք. […]

̰
Ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել ԼՂ-ի 1 044 բնակչի, այդ թվում ՝ 131 երեխայի

15:17 01.01.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բժշկական ծառայության պետ, բժշկական ծառայության փոխգնդապետ Օլեգ Բաղաևը նշել է բժշկական մասնագետների մեծ ներդրումը Լեռնային Ղարաբաղի զինծառայողների և քաղաքացիական բնակչության առողջության ամրապնդման գործում՝ հետագա հաջողություններ մաղթելով մասնագիտական գործունեության մեջ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարության անունից Օլեգ Բաղաևն ամանորյա նվերներ է հանձնել դաշտային հոսպիտալի բժիշկներին, բուժքույրերին և բժշկական անձնակազմին: Ինչպես տեղեկացրին ՌԴ ՊՆ-ից, […]

̰
Իտալիայի Օսիո Սոպրա համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը

14:00 01.01.2021

Օսիո Սոպրա համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը։ Այս մասին տեղեկացրին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան, Պալերմո, Չերքիարա դի Կալաբրիա, Ազոլո, Պիզա քաղաքները, Դրենա համայնքը, Բլեջջո Սուպերիորե համայնքը, Չեզենայի համայնքը, Տրենտո շրջանի Նոգարեդոն համայնքը, Ֆորլի համայնքը, Արկոյի համայնքը, Արիչայի համայնքը, Վիարեջջոյի համայնքը, Ֆորտե դեյ Մարմի համայնքը, Բերչետո համայնքը, Մալոյի համայնքը, Տոսկանա նահանգի Վիարեջջո քաղաքի […]

̰
Նախօրեին Ջաբրայիլի եւ Մարտունու ուղղությունից 3 զինծառայողի աճյուն է դուրս բերվել. News.am

12:58 01.01.2021

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնողները նախօրեին 3  զինծառայողի աճյուն են դուրս բերել, երկուսը՝ Ջաբրայիլի, մեկն էլ Մարտունու ուղղությունից: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգիրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։ «Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են Ֆիզուլիի եւ Մարտունու ուղղությամբ, դեռ պարզ չէ Հադրութի տարածքում […]

̰
ԼՂ է վերադարձել մոտ 47 հազար փախստական

11:53 01.01.2021

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մեկ օրում ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 220 փախստական։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ «Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել մոտ 47 հազար փախստական։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները»,- ասված է հաղորդագրությունում: […]

̰
Թո՛ղ 2021 թվականը դառնա ազգային վերականգնման ու վերակազմակերպման տարի․ Արայիկ Հարությունյան

10:55 01.01.2021

Հին տարին ճանապարհեցինք անհետ կորած զինծառայողների հարազատների հետ երթով եւ Նոր տարին դիմավորեցինք Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում պատարագով՝ ի հիշատակ մեր նահատակված հայրենակիցների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ «2020 թվականը ծանրագույն կորուստների ու մարտահրավերների տարի էր հայ ազգի համար: Մենք կորցրեցինք հազարավոր անգին կյանքեր, որոնց հիշատակը […]

̰
BACK_TO_TOP