16:29 29.12.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին ստորագրել է հրամանագիր Գևորգ Գրիգորյանին Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին՝ մինչև 2022 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
16:00 29.12.2020
Արցախի պաշտպանության ընթացքում քաղաքացիական զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրվող սոցաջակցության դիմումների ընդունումը շարունակվում է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Հիշեցնենք, որ շահառուն կարող է դիմում ներկայացնել e-request.am միասնական հարթակի կամ նախարարության պաշտոնական կայքէջի՝ www.mlsa.am-ի «Գրեք նամակ» բաժնի միջոցով մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։
15:35 29.12.2020
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկը, այցելել են Ադրբեջանում գերությունից երեկ վերադարձած գերիներին: Այս մասին տեղեկացրին ՄԻՊ-ի գրասենյակից։ Հոսպիտալում կիրականացվի նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն ու անհրաժեշտ այլ գործողություններ:
15:29 29.12.2020
Ոտքի կանգնել ամենօրյա աշխատանքով. Հադրութից Երևան բերած միակ հարիչն այսօր դարձել է Սարգսյանների եկամտի աղբյուրը։ Երևանում բացված փոքրիկ արտադրամաս-խանութում արցախյան բաղադրատոմսով թխվածք են պատրաստում։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։
15:01 29.12.2020
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է դիտանցում դեկտեմբերի 28-ի դրությամբ։ ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ բաժնի մասնագետների կողմից 2020թ. դեկտեմբերի 28-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (21.12.2020թ.) համեմատ, արձանագրվել է 9 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 5 գնաճ և 4 գնանկում: Մասնավորապես […]
14:27 29.12.2020
Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թվով ևս 6 ընտանիքի, ում նկատմամբ մենք նախկինում պարտավորություն ենք ստանձնել բնակարանային ապահովում իրականացնելու, կարողացանք կացարանով ապահովել այս տարի, չնայած ծանրագույն վիճակին, որում հայտնվել է Արցախը՝ էլ ավելի սրված կացարանային խնդիրներով։ Նախարարությունը ջանք չի խնայում անհատական մոտեցում ցուցաբերելու և քաղաքացիներին առաջարկներ […]
13:48 29.12.2020
Դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը այցելուների ընդունելությունը կկազմակերպվի ամեն օր՝ ժամը 10:00-ից 14:00-ը ժամանակահատվածում։ Տվյալ օրերին հեռախոսազանգերը կընդունվեն ամեն օր՝ 10:00-ից 16:00-ը, հետևյալ հեռախոսահամարներով՝ 098 255 273; 077 082 027։ Այս մասին տեղեկացնում են ԿԽՄԿ-ից։ «Խնդրում ենք հաշվի առնել, որ մենք զբաղվում ենք գերեվարված զինծառայողների և անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների հայտերի գրանցմամբ։ Ցանկացած արժանահավատ տեղեկատվություն […]
13:09 29.12.2020
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ օրվա ընթացքում պայթյուններ կլինեն Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։ Սակրավորական ջոկատներն այդ տարածքից հայտնաբերել են չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերք: Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չհայտնվել: Պարզաբանումների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն:
10:07 29.12.2020
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով հակառակորդի վերահսկողության տակ են անցել բազմաթիվ հայկական հոգևոր և մշակութային հուշարձաններ, որոնք կարևոր նշանակություն ունեն հայերի համար: Դրանց պահպանության նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կառույցների հետ, սակայն դեռ շոշափելի հաջողությունների չի հասել: ՅՈՒՆԵՍԿՕ-ն փորձել է միջազգային դիտորդների հանձնախումբ […]
00:00 29.12.2020
Արցախի տարածքը սրբավայր է։ Բոլոր խախտումները կասեցվելու են, այդ թվում՝ խաղաղապահ զորակազմի կողմից։ Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Նրա խոսքերով՝ նրանք, ովքեր ալկոհոլ կամ թմրամիջոց են օգտագործում, տեղ չունեն Արցախում։ Քրեական գործեր կհարուցվեն։ Վիտալի Բալասանյանը նշել է, որ խաղաղապահներից մեկը, որ ալկոհոլ է օգտագործել, ուղարկվել է […]
23:05 28.12.2020
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կստուգեն Հադրութի շրջանում հրաձգության մասին տեղեկատվությունը։ Այս մասին ասվում է այսօր՝ դեկտեմբերի 28-ին հրապարակված Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկագրում, փոխանցում է ТАСС-ը։ ՌԴ ՊՆ-ի տվյալներով ՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։ «Կողմերի հաշտեցման կենտրոնը ստուգում է 2020 թվականի դեկտեմբերի 27-ին Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում ավտոմատ հրաձգային զենքի հնարավոր […]
21:06 28.12.2020
ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմից տեղեկացնում են, որ ԱՀ Քաշաթաղի շրջանի աշխարհազորայիններին տրամադրվող պետական աջակցությունը ստանալու, ցուցակում ընգրկված լինելու, աջակցության տրամադրման ժամկետների և այլ մանրամասների նպատակով զանգահարել նշված հեռախոսահամարներով ՝097-200-013 Ռուբեն Մանուկյան, 094-620-930 Գևորգ Հովսեփյան։
21:02 28.12.2020
Արցախի դեմ Ադրբեջանի սկսած պատերազմից հետո Արցախից դուրս են բերվել Բերձորի և Ստեփանակերտի երկրագիտական, Շուշիի գորգերի և Տիգրանակերտի հնագիտական թանգարանների ցուցանմուշները, որոնք այժմ ապահով վայրում են: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: «Ես չեմ կարող ասել, թե որտեղ են ցուցանմուշները, բայց դրանք ապահով վայրում են: Մենք պատրաստ էինք Շուշիում […]
19:52 28.12.2020
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող կամավորական ջոկատներից մեկն իրականացրել է մարտական հերթապահության հերթափոխ: Ստուգվել է հերթափոխի մեկնող անձնակազմի պատրաստության աստիճանը, առաջադրված մարտական խնդիրների իմացությունը, հրահանգավորում է անցկացվել հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
19:45 28.12.2020
Ռուստամ Մուրադովը շեշտել է, որ ռուս խաղաղապահները հետագայում էլ կշարունակեն նպաստել եռակողմ համաձայնագրի իրականացմանը։
18:40 28.12.2020
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հերթական նիստում որոշում կայացվել հատուցումներ կատարել ևս 159 զոհված զինծառայողների ընտանիքների, այդպիսով՝ շահառու ընտանիքների ընդհանուր թիվը դարձնելով 1154, իսկ վերջին պատերազմի զոհերինը` 742: Այս մասին հայտնել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը․ «Որպես հատկանշական իրադարձություն կուզենամ նշել երկու դրվագ. 1. Այսօր առաջին անգամ հատուցումների որոշումներ կայացրեցինք զոհված 18 ԱԱԾ ծառայողների ընտանիքների […]
18:30 28.12.2020
Ռուսաստանի Դաշնությունը լրջորեն մտահոգված է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի օտարերկրյա վարձկանների տեղափոխման կապակցությամբ: Այս մասին ասված է ռուս-թուրքական ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 8-րդ նիստին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցության վերաբերյալ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում: Տեղեկացնում է «Արմենպրես»-ը։ «Նախատեսվում է մանրամասն մշակել ընթացիկ հարցերը` կապված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ […]
16:48 28.12.2020
Մարդու իրավունքների պաշտպանի ստորագրությամբ ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցանքների վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել այն պետությունների դատախազության ու ոստիկանության մարմիններ, որոնք ունեն ընդհանուր իրավազորություն (general jurisdiction): Այդ հաղորդումները վերաբերում են ադրբեջանական զինված ուժերի կողմից մեր հայրենակիցներին խոշտանգելուն, այդ թվում` գլխատումներին, անմարդկային վերաբերմունքին, զոհվածների մարմինների նկատմամբ անարգանքին, մարմնի մասեր կտրելուն և այլն: Հաղորդումների հետ միասին այդ երկրների […]
16:43 28.12.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Արցախում հաշվառված երեխաների աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող գումարները կարող եք ստանալ վաղվանից՝ դեկտեմբերի 29-ից, «Հայփոստի» և «Արցախփոստի» բաժանմունքներում։ Անհրաժեշտ է ներկայացնել ծնողի անձնագիրը և երեխայի ծննդյան վկայականը։ Մինչև այդ և գումարը ստանալուց դիմում գրելու կարիք չկա»։
16:32 28.12.2020
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնող խմբերին թույլ չեն տվել մեկնել Հադրութ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ԱԻՊԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Նախատեսվածի համաձայն՝ երեք խումբ մեկնում էր Հադրութի ուղղությամբ որոնողափրկարարական աշխատանքների: Առավոտյան կապ չի եղել խմբերի հետ, սակայն քիչ առաջ կապ է հաստատվել և պարզ է դարձել, որ Շեխեր […]
15:47 28.12.2020
Արցախի Հանրապետության ոստիկանությունը կոչ է անում կամովին հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը և խստորեն պահպանել երթևեկության կանոնները։ Մանրամասները՝ տեսանյութում։
15:44 28.12.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնի դերասանական կազմին՝ թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանի գլխավորությամբ: Երկրի ղեկավարը նախ երախտագիտություն է հայտնել թատրոնի անձնակազմին՝ ստեղծված ծանր ժամանակահատվածում Արցախում գտնվելու և փոքրիկների համար ներկայացումներով հանդես գալու համար՝ ընդգծելով, որ մշակութային նման միջոցառումները լավագույն եղանակն են երեխաներին փոքր-ինչ դրական տրամադրություններ […]
15:14 28.12.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր Աշոտ Բախշիյանին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
15:05 28.12.2020
Իրանական MiranPress տելեգրամյան ալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ Հադրութի շրջանում միջադեպը տեղի չի ունեցել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև, այլ ադրբեջանցի զինծառայողները կրակել են միմյանց վրա: Այս պահին ալիքը հայտնում է երեք զինծառայողների՝ իրենց ծառայակիցների ձեռքով սպանության մասին։
14:18 28.12.2020
«Ես գնում եմ ուրիշ աշխարհ». մեկ տարի առաջ Լևոնի գրած երգն այսօր հնչում է իր և զոհված ընկերների հիշատակին։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության ներկայացրած տեսանյութում։
12:41 28.12.2020
ԱՀ պաշտպանության բանակից հայտնում են, որ ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, իբր նախօրեին «հայկական զինված խմբավորման» կողմից ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանման վրա իրականացված հարձակման մասին։ Այդ մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ «Ինչպես արդեն հայտարարել էինք ժամեր առաջ, վերահաստատում ենք, որ երեկ ողջ օրվա ընթացքում և մինչև այս պահը ԱՀ պաշտպանության […]
12:37 28.12.2020
Նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է 1111 զինծառայողի աճյուն։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ «Այս պահին երեք խումբ որոնողական աշխատանքները շարունակում են Հադրութի տարածքում»,- հավելեց Թադևոսյանը։
11:39 28.12.2020
Արցախում շարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները: ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ օրվա ընթացքում պայթյուններ կլինեն Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում: Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն: