09:56 28.12.2020
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ տեղի բնակիչների գանգատները հիմնականում կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման և ատամնաբուժական խնդիրների հետ:
23:56 27.12.2020
Արցախի մեր բազմաթիվ հայրենակիցներ իրենց ժամանակավոր բնակությունը շարունակում են Հայաստանում՝ բարեկամների, ընկերների, ծանոթների կամ պարզապես անծանոթ մարդկանց կացարաններում, գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ «Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլոր հյուրընկալներին՝ բացառիկ հոգատարության և աջակցության համար։ Կարևորելով հանրային համերաշխությունը՝ պետությունն առնվազն պարտավոր է մասնակից լինել այդ գործընթացին, որի շրջանակում կառավարությունը […]
23:45 27.12.2020
Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացնում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, արդեն գիտեք, որ այս տարի Ստեփանակերտի քաղաքապետարանը Ամանորի առթիվ տոնական միջոցառումներ չի կազմակերպելու: Մեր կորուստները մեծ են՝ Նոր տարին այդ տոնին հատուկ ուրախությամբ նշելու համար: Սակայն օրը ևս մեկ խորհուրդ ունի՝ համախմբվելու, անցնող տարվա կարեւոր իրադարձությունները հիշելու եւ եկող տարվա անելիքները ուրվագծելու խորհուրդ… Ստեփանակերտի քաղաքապետարանը բոլորիդ հրավիրում է մայրաքաղաքի […]
21:25 27.12.2020
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ուղեկցել են ադրբեջանցի զինվորականների ութ շարասյուն: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեղեկացրել են ՌԴ ՊՆ-ից: Ադրբեջանական ԶՈւ շարասյուների անվտանգ տեղափոխումն ապահովվել է Լաչինի միջանցքով և Շուշի-Կարմիր Շուկա-Քաջար ճանապարհահատվածով:
20:48 27.12.2020
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այցելել է Դադիվանք, հայտնում է Wargonzo նախագիծը: Արցախի թեմի առաջնորդը պսակադրություն և ուխտավորների համար ժամերգություն է անցկացրել քրիստոնեական լեգենդար վանքում: Սրբազանը ռուս խաղաղապահներին է փոխանցել ամանորյա նվեր-խաչեր և արցախցի երեխաների նամակները: Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Դադիվանքում հարսանեկան արարողություն է տեղի ունեցել:
19:06 27.12.2020
«Հարսանիք Դադիվանքում. այսօր. խաղաղապահների օժանդակությամբ», -հրապարակված լուսանկարին կից գրված է WarGonzo նախագծի Telegram-ալիքում։ Մարտակերտից Իրինա Գաբրիելյանը և Ստեփանակերտից Արամ Վերդյանը այսօր պսակադրվել են Դադիվանքում: Նրանք շնորհակալություն են հայտնել խաղաղապահներին վանքը պաշտպանելու համար և այն բանի համար, որ տեղի ունեցածից հետո նրանք հնարավորություն ունեն պսակադրվելու այդ սուրբ վայրում:
16:33 27.12.2020
Պուտինը շատ օրեր է անցկացրել հեռախոսը ձեռքին՝ փորձելով կարգավորել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել արյունահեղությունը դադարեցնելու գործում», – նշել է Ռուսաստանի առաջնորդի խոսնակը: Նրա խոսքով՝ համաշխարհային հանրությունը 2020 թվականին մեր սահմանների մոտ ռազմական գործողություններ չպետք է թույլ տա: Պեսկովը նշել է, […]
15:43 27.12.2020
ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարության աշխատակցի մասնագիտական տոնի առթիվ պարգևատրել է համակարգի մի խումբ աշխատակիցների: Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում ԱԻ ծառայության տնօրենի առաջին տեղակալ, գնդապետ Սամվել Պետրոսյանը շնորհավորել է ռուս գործընկերներին և Կարեն Սարգսյանի հրամանագրով վերջիններիս հանձնել պարգևները: Ակտիվ համագործակցության շրջանակներում փրկարարական […]
15:08 27.12.2020
Նոր տարվա շեմին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Facebook-յան էջում տեղադրված հայտարարությամբ ԱՄՆ իշխանություններին առաջարկում է 250 000 000 դոլար օգնության փաթեթ հատկացնել Արցախին։ Առաջարկվում է 100 մլն դոլար հատկացնել փախստականներին. բնակարաններին, սննդի անվտանգությունը, ջրամատակարարմանը/կոյուղիներին, առողջապահությանը, վերականգնմանը՝ 20 -ական մլն դոլար, COVID-19- ի դեմ պայքարին, ականազերծմանը (չպայթած զինամթերքի ոչնչացում)` 25-ական մլն դոլար։
14:18 27.12.2020
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ներկայացրել է ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ ՌԴ ԱԻՆ աշխատակցի մասնագիտական տոն օրվա կապակցությամբ: «Փրկարար ծառայության հարգելի աշխատակիցներ. Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ամբողջ անձնակազմի և անձամբ իմ անունից, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության փրկարար ծառայողի օրվա կապակցությամբ: Փրկարարի առաքելությունը մարդասիրական է և մեր […]
14:01 27.12.2020
ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմը ֆեյսբուքյան գրառում է կատարել։ «Հարգելի՛ քաշաթաղցիներ Քաշաթաղի աշխարհազորին տրամադրվող պետական աջակցությունն արդեն ընթացքի մեջ է։ Պահի դրությամբ գումարները տրամադրվում են Բերձորում գտնվողներին, այնուհետև գործընթացը կշարունակենք ՀՀ-ի տարածքում։ Լրացուցից հարցերի դեպքում գրեք էջին»,-նշված է գրառման մեջ։
11:15 27.12.2020
Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների իրականացման արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 10 000 զինամթերք: Այս մասին «ՏԱՍՍ»-ին ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից: ՌԴ ԱԻՆ-ի Лидер ջոկատի մասնագետները շարունակում են պիրոտեխնիկական աշխատանքները Լեռնային Ղարաբաղում: Ներկա դրությամբ նրանք ականազերծել են գրեթե 53 հա տարածք և հայտնաբերել ավելի քան 10 000 պայթուցիկ նյութ»,-ասել են մամուլի ծառայությունից։ Հիմնական աշխատանքներն […]
10:48 27.12.2020
Մեկ օրվա ընթացքում 490 փախստական ավտոբուսով Երևանից վերադարձել է Ստեփանակերտ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Հայաստանից Ղարաբաղ տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները։ Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում իրենց մշտական բնակության վայր է վերադարձել արդեն ավելի քան 45 000 փախստական:
23:52 26.12.2020
ԱՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, Արցախի նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Երբ եռօրյա սգի ժամանակ՝ անցած կիրակի այցելել էի Եռաբլուր, հետդարձին մտա Աղավնո՝ տեղում հասկանալու համար, թե գյուղի բնակիչներն ինչ պայմաններում են ապրում ու ինչով կարող եմ ես օգտակար լինել: Համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանի հետ զրուցելուց հետո […]
22:25 26.12.2020
Aravot.am-ը զրուցել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։ -Պարո՛ն Բալասանյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախի ներկայիս անվտանգությունը: Կան արցախցիներ, որոնք պատերազմի հետեւանքով դուրս են եկել Արցախից եւ, չնայած այն բանին, որ նրանց բնակավայրերը պահպանվել են, դեռ մտադրություն չունեն վերադառնալու՝ հաշվի առնելով հետպատերազմյան եւ դեռեւս չճշգրտված սահմանների անորոշ իրավիճակը, գերության մեջ հայտնվելու վտանգը: -Չկա այդպիսի […]
19:20 26.12.2020
Արցախում աստիճանաբար սոցիալական ծրագրերից պետք է անցում կատարել միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման ծրագրերի։ Այս մասին Հեռանկարում կարծիք է հայտնել Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։ Նախարարը խոսել է նաև բյուջեի հաշվին առկա աշխատատեղերի հնարավոր պահպանման, ինչպես նաև բնակչության՝ խաղաղ կյանքին վերադառնալու մասին։ Մանրամասները՝ տեսանյութում․
18:10 26.12.2020
Արցախում ո՞ր ՀԷԿ-երը, հանքաարդյունաբերության օբյեկտները, գյուղատնտեսական և մշակվող արդյունաբերական ձեռնարկություններն են մնացել հայկական կողմի վերահսկողության տակ։ Այս մասին Հեռանկարում պարզաբանումներ է ներկայացրել Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։ Նախարարը խոսել է նաև էլեկտրամատակարարման, հեռախոսային կապի և ինտերնետի ոլորտներում առկա խնդիրների մասին։ Մանրամասները՝ տեսանյութում․
17:15 26.12.2020
Նորածին Ռոբերտը Շիրակի մարզում ապաստանած ու այստեղ ծնված 5-րդ արցախցի երեխան է։ Փոքրիկը Սաղյանների երիտասարդ ընտանիքի առաջնեկն է։ Նորածնի հայրը դեռ Արցախում է, հետպատերազմական աշխատանքներին է մասնակցում, առաջնեկին դեռ չի տեսել, միայն հեռախոսով է լսել ձայնը ու տեղեկացել , որ մայր ու որդի իրենց լավ են զգում։ 3 կգ 450 գրամ՝ նորածին Ռոբերտի քաշն է։ […]
16:05 26.12.2020
Պաշտպանության բանակը տեղեկացնում է. «Հարգելի հայրենակիցներ, Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ: Անճշտությունների վերացման գործընթացով պայմանավորված՝ դեկտեմբերի 26-ին հրապարակված ցուցակը հանվել է կայքէջից: Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը»:
15:24 26.12.2020
Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները, բրիգադի գեներալի հրամանատարությամբ, մեկնել են Ադրբեջան։ Այս մասին հաղորդում է NTV հեռուստաալիքը: Ըստ լրատվամիջոցի՝ նրանք հունվարից պետք է սկսեն ծառայել Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ դիտորդական կենտրոնում. հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեցին համատեղ հայտարարություն Լեռնային […]
13:42 26.12.2020
Ինչու՞ Հայկ Խանումյանը որոշեց փոխել Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորի պաշտոնը պետական պաշտոնյայի աթոռի հետ, արդյո՞ք իրեն համարում է Արցախի նախագահի քաղաքական թիմի անդամ և ի՞նչ գործառույթներ է իրականացնելու Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։ Այս և այլ հարցերի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է նորանշանակ նախարար Հայկ Խանումյանի հետ։
11:30 26.12.2020
Մարտական գործողությունների Մատաղիսի, Թալիշի, Հադրութի ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում զոհված զինծառայողների աճյուններ չեն հայտնաբերվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Այսօր որոնումներ են իրականացվում Ֆիզուլու, Հադրութի և Զանգելանի ուղղություններում»-հայտնեց Թադևոսյանը: Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ավարտից հետո մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքների […]
10:49 26.12.2020
ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Եվ կրկին՝ Արցախում աշխատելու հերթական հնարավորության մասին․․․ Սիրելի ընկերներ, իմ տեղափոխվելուն պես ինձ հաճախ եք հարցնում՝ ինչ կարող ենք անել Արցախի համար, ինչպես աջակցել, ինչի կարիք կա։ Հիմա ասում եմ՝ Արցախում ապրելու և աշխատելու կարիք կա։ Միգուցե հենց ձեզ […]
00:00 26.12.2020
Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականների հերթական շարասյունն են ուղեկցել: Այսօր Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 540 փախստական: Ավտոբուսների շարժումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ: Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները: […]
22:53 25.12.2020
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տեղահանված բնակչությանը ժամանակավոր կացարանով ապահովելու պետական ծրագրերի շրջանակներում բնակարանների վարձավճարի փոխհատուցման տարբեր մեխանիզմներ են գործարկվել ու գործարկվում։ Սա բերել է բնակարանների վարձավճարների արհեստական թանկացման հատկապես Ստեփանակերտում, ինչից մեծապես տուժում են չտեղահանված բնակավայրերի բնակիչները, որոնք մինչև պատերազմ էլ տարբեր հանգամանքների բերումով վարձով բնակվում […]
20:18 25.12.2020
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հումանիտար հետևանքները վերացնելու համար Ռուսաստանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բյուջե կատարել է ներդրում,որը կազմում է 2 մլն շվեյցարական ֆրանկ։ Այս մասին որոշումը կայացրել է ՌԴ կառավարությունը։ Սա Ռուսաստան- ԿԽՄԿ համագործակցության առավել արդյունավետ ուղղություններից է։ «Մեր երկիրը մեծ ջանքեր է գործադրում քաղաքացիական բնակչությանը օգնելու, տարածաշրջանում ենթակառուցվածքների վերականգնման համար։ Մենք պատրաստ ենք Կարմիր […]
19:45 25.12.2020
Արցախի արտգործնախարարությունը ողջունում է դեկտեմբերի 24-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի կողմից միաձայն ընդունված բանաձևը։ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է․ «Ողջունում ենք դեկտեմբերի 24-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի կողմից բանաձևի միաձայն ընդունումը, որում հետևողականորեն հավատարիմ մնալով ս.թ. հոկտեմբերի 16-ին ընդունված բանաձևի ոգուն՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանը, ըստ էության, դատապարտում է Թուրքիայի ներգրավվածությամբ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի […]
19:16 25.12.2020
Սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական զորքերն ու վարձկան ահաբեկիչները լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին Արցախի Հանրապետության դեմ։ Ազգը բանակ դարձած՝ ոտքի կանգնեց պաշտպանելու հող հայրենին։ Եվ ինչպես Արցախյան առաջին պատերազմում, Ապրիլյան մարտերում, այնպես էլ այս անգամ ոստիկանը զինվոր դարձավ։ Պատերազմի առաջին օրերից ոստիկանության զորքերի շուրջ 3000 ծառայող հերթափոխերով մեկնեց ռազմաճակատ։ Նրանք մասնակցեցին Քարվաճառի, Հաթերքի, Ջրականի, Բերձորի պաշտպանական մարտերին։ […]
19:01 25.12.2020
Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Կաթողիկե եկեղեցու առաջնորդը Ս․ Ծննդյան տոնին հանդես գալով ամենամյա Urbi et orbi ուղերձով, որը վերծանվում է որպես «(Հռոմ) քաղաքին ու համայն աշխարհին ուղղված առաքելական օրհնություն», ս․թ․ դեկտեմբերի 25-ին անդրադարձ կատարեց նաև արցախյան հիմնախնդրին։ Այս առթիվ Սրբազան քահանայապետը մասնավորապես նշել է․ «Թող Բարձրյալի Որդին պահպանի միջազգային հանրության և […]