TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+31.09 oC

ԱՐՑԱԽ

Գործարկում ենք բողոք-դիմումների հավաքագրման համակարգ․ Մանե Թանդիլյան

16:24 25.12.2020

Հետպատերազմյան աջակցության ծրագրերի շրջանակներում ձեզ հետ անհատական աշխատանքի մոտեցում ենք ցուցաբերել։ Այդ աշխատանքը թույլ է տվել մեզ մշակել համակարգ, որով առանձնացրել ենք հաճախ կրկնվող դեպքեր և մշակել դրանց լուծումները։ Խնդիրները թե տեխնիկական են, թե բովանդակային, հետևաբար մենք ինտենսիվ կերպով աշխատում ենք բոլոր ներգրավված գերատեսչությունների հետ։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային […]

̰
Անխտիր բոլոր գերիներին բերելու ենք. Արցախի նախագահ

16:08 25.12.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հայկական կողմը վերադարձնելու է ադրբեջանական գերության մեջ գտնվող բոլոր գերիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Արայիկ Հարությունյանն այս մասին ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողի հետ զրույցում: «Աստված տա, որ գերի լինի, որովհետև բոլոր գերիներին բերելու ենք, անխտիր: Չեմ ասում` ինչ ժամանակահատվածում, բայց բոլորին բերելու ենք»,- Արցախի Իշխանաձորի […]

̰
5 միլիոն՝ զոհվածների ընտանիքներին. նախարարի պարզաբանումները

13:30 25.12.2020

Անհետ կորածների ընտանիքները 6 ամիս կստանան աջակցություն 300.000 դրամի չափով: Վիրավորում ստացած քաղաքացիները մինչև  հաշմանդամության կարգը ստանալը կստանան 100.000 դրամ հիմնադրամի կողմից և կառավարության որոշմամբ՝ ևս  200.000 դրամ  կհատկացվի: Զոհվածների ընտանիքները կստանան 5 մլն դրամ միանվագ աջակցություն, հաշմանդամության խումբ ունեցող վիրավորները՝ կախված  այդ խմբից, կստանան 1-3 մլն դրամի չափով աջակցություն, այսօրվա ասուլիսում տեղեկացրել է  ՀՀ […]

̰
ԿԽՄԿ-ն Արցախում աջակցել է ժամանակավոր ապաստանած 221 ընտանիքի

13:13 25.12.2020

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը վերջերս աջակցել է հակամարտության սրացման հետևանքով անօթևան մնացած և Ստեփանակերտի 12 հյուրանոցներում, համալսարանական հանրակացարանում և տարեցների տուն-ինտերնատում ժամանակավոր ապաստանած 221 ընտանիքի: Ըստ հայտնաբերած կարիքների՝ նշված ընտանիքների յուրաքանչյուր անդամ (741 անձ) ԿԽՄԿ-ից ստացել է սննդի ծանրոց և հիգիենայի պարագաներ: Բացի դրանից՝ տրամադրվել է 104 խոհանոցային պարագա […]

̰
Առգրավվել են 4 գնդացիրներ, հակատանկային նռնականետեր, ինքնաձիգներ․ քրեական հետապնդում է հարուցվել 18 անձանց նկատմամբ

12:00 25.12.2020

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների առաջին իսկ պահերից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իր գործառույթների շրջանակներում գործուն պայքար է մղել Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի կերպով հրազեն, փամփուշտներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքերը բացահայտելու և շրջանառությունն արգելված […]

̰
Արցախի և Հայաստանի ՄԻՊ-երը հրապարակել են Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ արտահերթ զեկույց

11:11 25.12.2020

Արցախի և Հայաստանի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ արտահերթ զեկույց՝ Արցախում ռազմական գործողությունները լուսաբանող լրագրողների վրա ադրբեջանական հարձակումների վերաբերյալ: Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմանը զուգահեռ՝ դիտավորյալ և չտարբերակված թիրախավորման են ենթարկվել նաև լրագրողները և նրանց սպասարկող տրանսպորտային միջոցները, որի հետևանքով ծանր վիրավորվել է 7 լրագրող (5 օտարերկրյա ու 2 հայ) […]

̰
Մատաղիսի և մարտական գործողությունների հարավային հատվածներում հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն

10:57 25.12.2020

Մարտական գործողությունների Մատաղիսի հատվածում հայտնաբերվել է 3, իսկ հարավային ուղղությամբ՝ 1 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Ընդհանուր առմամբ, մինչև այսօր մարտական գործողությունների հետևանքով զոհվածների հայտնաբերված աճյունների թիվը 1073 է: Դեկտեմբերի 24-ին տեղում որոշվել և բանակցության արդյունքում որոնումներ են […]

̰
Չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի Խնածախ, Այգեստան և Շոշ համայնքներում

10:11 25.12.2020

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Շոշ համայնքներում: Ծառայության սակրավորական ջոկատները, հումանիտար ականազերծման կենտրոնները և ՌԴ ՊՆ սակրավորները շարունակում են Արցախի տարածքում վտանգ ներկայացնող ռազմամթերքը մաքրելու գործընթացը: ☎️ 911,112,101

̰
Եվս 45 զոհ․ Պաշտպանության բանակը ցուցակ է հրապարակել

09:31 25.12.2020

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակվել է ևս 45 զինծառայող։ Պաշտպանության բանակը հրապարակել է նրանց անունները՝ Քյասինյան Հովհաննես Մանվելի, ծնվ. 2001թ. Կամավորական Քյասինյան Մանվել Սամվելի, ծնվ. 1977թ. Կամավորական Թորգոմյան Ռաֆայել Կարենի, ծնվ. 1988թ. Կամավորական Մանուկյան Վաչագան Խաչիկի, ծնվ. 1991թ. Հովհաննիսյան Թաթուլ Մխիթարի, ծնվ. 2001թ. Զաքարյան Ազատ Նվերի, ծնվ. 1998թ. Խաչատրյան Արա Էդգարի, ծնվ. 2001թ. Հարությունյան […]

̰
ԼՂ-ում հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 9000 պայթյունավտանգ առարկա․ ՌԴ ՊՆ

09:18 25.12.2020

Ռուսական ինժեներական ստորաբաժանումները ԼՂ-ում ականազերծել են ավելի քան 280 հա տարածք և վնասազերծել ավելի քան 9000 պայթյունավտանգ առարկա։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային ծայրամասի ականազերծումը։ Օպերացիայի ընթացքում ականազերծվել է ավելի քան 280 հա տարածք, մոտ 107 կմ ճանապարհ, 452 շենք-շինություն։ Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի […]

̰
Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների բնակիչները չեն օգտվելու կորցված տարածքներում հաշվառված քաղաքացիներին տրվող միանվագ դրամական օգնության ծրագրից

23:55 24.12.2020

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների բնակիչները չեն օգտվելու կորցված տարածքներում հաշվառված քաղաքացիներին տրվող միանվագ դրամական օգնության ծրագրից, քանի որ վերոնշյալ տարածքները չեն անցել Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ: «Սակայն այլ ծրագրով դուք ստանալու եք նույնչափ դրամական աջակցություն: Վերոնշյալ ծրագրով սահմանված դրամական աջակցության չափը կազմում է 300.000 […]

̰
Դժվարությամբ եմ թողել Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակը. Արտակ Բեգլարյան

23:50 24.12.2020

ԱՀ նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար, ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ինչպես այսօր պաշտոնապես հայտարարվել է, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ ես նշանակվել եմ ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թողնելու և այս պաշտոնում նշանակվելու առաջարկն ընդունելու որոշումս պայմանավորված է Արցախի ու հայության առջև ծառացած […]

̰
Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը

23:39 24.12.2020

Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ զեկույցում անդրադարձ է կատարվել ԼՂ կարգավիճակին, գերիների փոխանակման գործընթացին, Մինսկի խմբի հետագա գործունեությանը և մի շարք այլ հարցերի։

̰
Հուզմունքով ընդունեցինք այն լուրը, որ 2021-ը հռչակել եք Արցախի տարի. Արայիկ Հարությունյանը՝ Արամ Ա-ին

21:24 24.12.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին 2021 թվականը Արցախի տարի հռչակելու և մշտապես արցախահայության կողքին լինելու համար: «Վեհափա՛ռ Տեր Արցախում մեծագույն հուզմունքով ու երախտագիտության զգացումով ընդունեցինք այն լուրը, որ Դուք 2021 թվականը հռչակել եք Արցախի տարի: Դա մեկ անգամ ևս վկայում է, որ հայ ժողովուրդը միասնական […]

̰
ԼՂ կարգավիճակը լրացուցիչ բանակցություններ է պահանջում. Մատվիենկո

21:03 24.12.2020

Նա նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը, ինչպես նաև այնտեղի բնակիչները ռուս խաղաղապահներին ընդունում են՝ որպես հակամարտության վերջնական կարգավորմանը նպաստելու եղբայրական պետության ջանքեր։

̰
̰
ԱՀ ԱԻՊԾ-ն ՌԴ աջակցությամբ համալրվել է նոր ու ժամանակակից տեխնիկայով

20:37 24.12.2020

Արցախի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գործընկեր կառույցների միջև վերջին ամիսներին ձեռքբերված համագործակցությունն օր-օրի ավելի է ամրապնդվում: Արցախում փրկարարական առաքելությունն ավելի դյուրին դարձնելու համար արտակարգ իրավիճակների պետական ծառայայության նյութատեխնիկական բազան այսօր Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ համալրվեց նոր ու ժամանակակից տեխնիկայով: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։ ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը՝ Արցախում ՌԴ ԱԻՆ համահավաք խմբավորման […]

̰
Աջակցության ծրագրերում շահառու չհանդիսանալու դեպքում բողոքներն արագ և արդյունավետ դիտարկելու համար դիմել նշված հասցեով

20:13 24.12.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են. «Աջակցության ծրագրերում շահառու չհանդիսանալու դեպքում բողոքներն արագ և արդյունավետ դիտարկելու համար խնդրում ենք դրանք այսուհետ ուղարկել բացառապես հետևյալ հղումով՝ https://dimum.ssa.am/index.php?r=application%2Farcax՝ մուտք գործելով «դիմում-բողոքի մուտքագրում» դաշտ։ ?Հաշվի առնելով Ձեր կողմից ներկայացված հիմնավորումները՝ Արցախի կառավարության կողմից դրանք արագ կդիտարկվեն և կկայացվեն համապատասխան որոշումներ։ ?Մեկ անգամ ևս հայցում ենք Ձեր […]

̰
ԼՂ հակամարտության կարգավորման հարցն այս տարվա կարևորագույն համաշխարհային իրադարձություններից էր․ Զախարովա

19:40 24.12.2020

Զախարովայի խոսքով՝ նոյեմբերի 9-ին երեք երկրների ղեկավարների կնքած դարակազմիկ հայտարարության հետևում առաջին հերթին հսկայական աշխատանք է ընկած։

̰
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատն ընդունել է Արցախի դեմ գործողությունները դատապարտող միջնորդություն

19:30 24.12.2020

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատը միաձայն ընդունեց Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ջիհադիստների գործողությունները դատապարտող միջնորդությունը: Այս մասին հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը:  

̰
Մարտական հերթափոխի նախապատրաստում. ՊՆ

18:28 24.12.2020

5-րդ զորամիավորման զորամասերից մեկում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմն անցկացրել է նախապատրաստական աշխատանքներ։ Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են զինծառայողների պատրաստության աստիճանը, սպառազինությունը, հանդերձանքն ու իրային միջոցները, հրահանգավորել առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

̰
ՊՆ-ն պարզաբանել է վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության ծրագրի մանրամասները

18:26 24.12.2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել. «ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N2073-Լ որոշմամբ հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառում: Աջակցության միջոցառումից օգտվելու են այն զինծառայողները, որոնց ստացած խեղումը կամ վնասվածքը կարող է հանգեցնել անձի կենսագործունեության սահմանափակման և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության, ինչի հետևանքով […]

̰
Լավրովը և Չավուշօղլուն Սոչիում կքննարկեն Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունը. Զախարովա

18:15 24.12.2020

Զախարովայի խոսքով՝ ուշադրության կենտրոնում կլինի Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկողության հարցով ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեության հստակեցումը։

̰
ՀՀ կառավարությունը՝ Ձմեռ պապի դերում․ արցախցի երեխաներին ամանորյա աջակցություն կտրամադրվի

12:35 24.12.2020

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է նաև Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության միջոցառումը հաստատելու մասին հարցը. «Նախատեսվում է Ամանորի կապակցությամբ միանվագ դրամական աջակցություն տրամադրել (յուրաքանչյուր երեխայի համար 20000 դրամի չափով) 2015 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված՝ 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ Արցախում հաշվառված երեխաներին: Նախագծի հավելվածի 8-րդ կետով սահմանված է, որ միանվագ դրամական […]

̰
Արցախում ժամանակավոր կացարաններով ապահովվել է 4101 բնակիչ՝ 1014 ընտանիք

11:09 24.12.2020

ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից տեղեկացնում են, որ հաշվառված տնազուրկ քաղաքացիների ընդհանուր թիվը 20 347 է, որից ժամանակավոր կացարաններով ապահովվել է 4101 բնակիչ (1014 ընտանիք): Ասկերանի շրջանում տեղավորվել է 569 բնակիչ (137 ընտանիք), Մարտակերտի շրջանում՝ 130 բնակիչ (30 ընտանիք), Մարտունու շրջանում՝ 202 բնակիչ (47 ընտանիք), Ստեփանակերտ քաղաքում՝ 3200 բնակիչ (800 ընտանիք): «Մեր հայրենակիցներին ժամանակավոր […]

̰
Հադրութի և Ջաբրայիլի շրջաններից դուրս է բերվել 8 զինծառայողի աճյուն․ News.am

10:50 24.12.2020

Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում որոնողական աշխատանքների արդյունքում նախօրեին դուրս է բերվել 8 հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ «Որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութում, Շուշիում, Ջաբրայիլում և Զանգելանի տարածքում»,- նշեց Թադևոսյանն ու հավելեց, որ առ այսօր ընդհանուր առմամբ հայտնաբերվել […]

̰
Արտակ Բեգլարյանը նշանակվել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար

10:00 24.12.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր՝ Արտակ Արտյոմի Բեգլարյանին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

̰
Ստեփանակերտ-Երևան միջպետական ավտոճանապարհը դժվարանցանելի է

09:52 24.12.2020

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի է Ստեփանակերտ-Երևան միջպետական ավտոճանապարհը: Լիսագորի հատվածում այս պահին ճանապարհը սպասարկող կազմակերպությունների կողմից կատարվում են աղցանման աշխատանքներ: Սարավան-Զանգեր ճանապարհահատվածը, Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Երթևեկություն թույլատրվում է միայն […]

̰
Ռուս խաղաղապահներն ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային արվարձանների ականազերծումը

09:17 24.12.2020

Ականազերծման ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքի և վատ եղանակի պայմաններում։

̰
Մեկ օրում ԼՂ է վերադարձել ավելի քան 480 փախստական

08:43 24.12.2020

Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 488 փախստական։ Երթևեկության անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Ընդհանուր առմամբ մինչ օրս ԼՂ է վերադարձել ավելի քան 43 հազար փախստական։ Նշվում է, որ ռուս խաղաղապահները 23 դիտակետերում իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանության վերահսկողություն, ապահովում քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց բնակավայրեր, ցուցաբերում մարդասիրական […]

̰
BACK_TO_TOP