15:51 21.12.2020
ԱՀ առողջապահության նախարարությունը աշխատանքի է հրավիրում հոգեբանների: Ցանկություն հայտնողները կարող են համապատասխան փաստաթղթերով մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը ներառյալ ներկայնալ ԱՀ առողջապահության նախարարություն: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 0479 4 -35 -65:
14:28 21.12.2020
Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները: Այս մասին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից։ ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից ս.թ. հոկտեմբերի 1-ից առ այսօր թեստավորման նպատակով 2585 նմուշառում է իրականացվել: Նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 1130 մարդու մոտ: Ներկայումս օրական միջինը 60-70 […]
13:56 21.12.2020
Ծայրահեղական վարձկանները չպետք է լինեն Լեռնային Ղարաբաղում: Դեկտեմբերի 21-ին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը: «Մերձավոր Արևելքից զինյալների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ռազմական գործողություններին արձանագրված փաստ է, ինչը միայն մենք չէ, որ հաստատել ենք»,- ասել է արտգործնախարարը: «Վարձկանների թիվը կազմում էր մոտ երկու հազար: Մենք հենց սկզբից մտահոգություն հայտնեցինք ջիհադիզմի գաղափարախոսությունը […]
13:35 21.12.2020
Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը շինարարական նյութեր է տրամադրել 500 տների վերանորոգման համար, որոնք վնասվել են հակամարտության սրման պատճառով։ Դրա հետ մեկտեղ, դպրոցներին, մանկապարտեզներին և ջրային համակարգերի կառավարման մարմիններին հատկացնում են գեներատորներ՝ անխափան էլեկտրամատակարարումն ապահովելու համար։
12:56 21.12.2020
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կրկնապատկում է Արցախին տրամադրվող մարդասիրական օգնության ծրագրի ծավալները՝ երկրորդ փուլում աջակցելով տեղական եւ միջազգային բազմաթիվ նախագծերի։ Վերջին պատերազմից հետո Արցախի բնակչությունը հայտնվել է հումանիտար ծանրագույն աղետի առջեւ, որը շարունակում է ծավալվել աշխարհում մոլեգնող համավարակին զուգընթաց, ուստի «Ավրորան» ձեռնամուխ է եղել անմիջական օգնություն տրամադրելու գործին։ Մեկնարկից ի վեր «Ավրորա» նախաձեռնության՝ Արցախին ցուցաբերվող մարդասիրական […]
11:56 21.12.2020
Այսօր և վաղը ցերեկային ժամերին Մարտունու շրջանի Գիշի, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում տեղի կունենան սակրավորական ջոկատների կողմից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ: ԱԻՊԾ-ից հորդորում են պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել:
11:46 21.12.2020
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ջոկատներն իրականացնում են փրկարար-որոնողական աշխատանքներ այն վայրերում, որտեղ տեղի են ունեցել ռազմական գործողություններ: Այդ աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 20-ի դրությամբ հայտնաբերվել է 1039 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ: ԱԻ պետական ծառայության տնօրեն՝ գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի միջամտությամբ որոնողական աշխատանքներին փրկարար ջոկատների հետ […]
11:20 21.12.2020
ՌԴ պաշտպանական գերատեսչությունը հաղորդում է, որ բլոկամոդուլային քաղաքը թույլ կտա կյանքի և կենցաղի հարմարավետ պայմաններ ստեղծել խաղաղապաների համար։
23:42 20.12.2020
Լեռնային Ղարաբաղում մեկ օրում իրենց տներ են վերադարձել 316 փախստականներ, տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: «Այսօր Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 316 մարդ։ Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ և […]
23:30 20.12.2020
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում՝ 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ Արսեն Կարենի Այվազյանի, Դավիթ Գեղամի Սահակյանի, Նիկոլայ Սեյրանի Ստեփանյանի, Արթուր Գարիկի Հարությունյանի, Արման Արշակի Արմաղանյանի և Ռուսլան Սարգիսի Թումանյանի վերադարձը հայրենիք: ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեսանյութ է ներկայացրել։
22:33 20.12.2020
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում՝ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ Արսեն Կարենի Այվազյանը, Դավիթ Գեղամի Սահակյանը, Նիկոլայ Սեյրանի Ստեփանյանը, Արթուր Գարիկի Հարությունյանը, Արման Արշակի Արմաղանյանը և Ռուսլան Սարգիսի Թումանյանը […]
19:39 20.12.2020
Այսօր թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած մեր 6 ժամկետային զինծառայողները րոպեներ առաջ վերադարձան Հայրենիք՝ այս ծանր օրերին ուրախություն պատճառելով բոլորիս: Այս մասին գրել է ԱՀ նախագահ Արայիկ […]
17:12 20.12.2020
Այսօր այցելել եմ Ամարասի վանական համալիր և վանքի պաշտպանների հետ միասին մասնակցել մեր Սուրբ Նահատակների հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին: Այս մասին գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Հավատում եմ, որ Արարչին կհասնեն մեր աղոթքները՝ հատկապես պատերազմի ընթացքում անհայտ կորած մեր քաջորդիների փրկության համար»,- գրել է նա:
16:06 20.12.2020
Երեկ որոնողական աշխատանքներ կատարող փրկարարական խմբերը Հորադիզից, Ջաբրայիլից և Իշխանաձորից դուրս են բերել 22 զինծառայողի մարմին։ Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ ասել է ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
00:25 20.12.2020
Այո՛, մենք սգում ենք նահատակների համար, սակայն ցմահ հպարտ ու պարտավոր ենք նրանց զոհաբերության համար, որպեսզի մենք ապրենք ու շարունակենք իրենց ու նախորդ նահատակների կիսատ թողած գործը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: «Հայոց Հայրենիքն ու ժողովուրդը պետք է լինեն հավետ ու այլևս չտեսնեն անկումներ, և յուրաքանչյուր սերունդ իր առաքելությունն ունի այդ […]
23:23 19.12.2020
Լեռնային Ղարաբաղում մեկ օրում իրենց տներ են վերադարձել 306 փախստականներ, տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: «Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով այսօր 306 մարդ է տեղափոխվել։ Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ», – ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրավիճակի շուրջօրյա […]
20:56 19.12.2020
Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով Արցախի մայրաքաղաքի բնակիչներին և Ստեփանակերտում բնակվող տեղահանված քաղաքացիներին, որ ամանորյա նվերների համար իրականացվելու է 2016, 2017, 2018, 2019, 2020 թթ. ծնված (բացի մանկապարտեզների, հանրակրթական դպրոցների, նախադպրոցական խմբերի) երեխաների գրանցում: «Գործընթացը կատարվելու է «Ստեփանակերտի Ե. Չարենցի անվան հ.7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում սույն թվականի դեկտեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 10:00-17:00-ը: […]
20:35 19.12.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը արցախահայության աջակցության ծրագրերի մասին տեղեկություններ ու պարզաբանումներ է ներկայացրել․ «Կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերի մասով ներկայացնում եմ որոշ տեղեկություններ և պարզաբանումներ։ • Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող աջակցության ծրագրի (68.000 դրամ+15.000 դրամ սեփականություն չունենալու դեպքում) պոտենցիալ շահառուների 99 տոկոսի դիմումները հաստատվել են, որոնցից 86 տոկոսը փաստացի ստացել է […]
20:25 19.12.2020
Սանտ Իլարի Սակալմ քաղաքն ընդունել է Կատալունիայի «Արարատ հայկական միության» ներկայացրած միջնորդագիրը, որով ճանաչում է Արցախի անկախությունը՝ դատապարտելով հրադադարի ռեժիմի խախտումն Ադրբեջանի կողմից և պատրաստակամություն հայտնելով համագործակցել Արցախի քաղաքների հետ։ Այս մասին հաղորդում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից։
20:15 19.12.2020
Իսպանիայի Սանտա Պաու քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը՝ ընդունելով «Բարսելոնայի հայկական մշակութային միության» ներկայացրած միջնորդագիրը։ Այս մասին գրված է Իսպանիայում ՀՀ դեպանության տարածած հաղորդագրության մեջ: Սանտա Պաու քաղաքը նաև դատապարտել է 2020թ․ սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիան և Թուրքիայի ակտիվ միջամտությունը, ինչպես նաև՝ ադրբեջանական զինուժի կողմից իրագործված […]
16:55 19.12.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի ՛ հայրենակիցներ Արցախում և Մայր Հայրենիքում հայտարարված եռօրյա սգի առթիվ, այսօր այցելել եմ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել մեր բոլոր նահատակների հիշատակին: Խոնարհումս նրանց բոլոր հարազատներին: Նրանց հիշատակը հավերժ վառ կմնա մեր սրտերում»:
16:45 19.12.2020
ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, քննարկվել են համահայկական կառույցի կողմից Արցախում իրականացվող աշխատանքների ընթացքն ու նոր ծրագերի գործարկման մանրամասները: Գրիգորի Մարտիրոսյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ առկա համագործակցության մակարդակը, ինչը, հատկապես վերջին շրջանում, արտահայտվել […]
15:55 19.12.2020
Արցախի ԱԳՆ-ից տեղեկացնում են ,որ Ֆրանսիայի Օ-դը—Սեն դեպարտամենտը բանաձև է ընդունել Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ միջազգային հետաքննություն սկսելու պահանջի մասին: «Բանաձևում, մասնավորապես, նշված է, որ հիմք ընդունելով 2020 թ. նոյեմբերի 25-ին Սենատում և դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևերը, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհուրդը Հանրապետության Նախագահին և […]
10:57 19.12.2020
Արցախի Հանրապետության ոստիկանությունը հրապարակել է մարտերում զոհված ոստիկանների լուսանկարները՝ կից նշելով․ «Հիշենք և մեծարենք ԱՀ ոստիկանության 11 ծառայող դարձան հավերժի ճամփորդներ Հավերժ փառք, հերոս ոստիկաններին»։ Հիշեցնենք, որ Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է: Ժամը 13:00-ին տեղի կունենա սգո երթ՝ Հանրապետության հրապարակից «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
09:38 19.12.2020
Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է: Ժամը 13:00-ին տեղի կունենա սգո երթ՝ Հանրապետության հրապարակից «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որին կմասնակցի քաղաքական էլիտան: Այս օրերին կլինեն հիշատակի այլ միջոցառումներ:
09:17 19.12.2020
ՌԴ ՊՆ դաշնային հոսպիտալում բուժօգնություն է ստացել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 700 բնակիչ, այդ թվում՝ 79 երեխա։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ Նշվում է, որ բնակիչները հիմնականում դիմում են՝ կապված տարբեր քրոնիկական, այդ թվում սրտանոթային և էնդոկրին համակարգի հիվանդությունների սրացման հետ։ Բացի այդ, բնակիչները դիմում են նաև ատամնաբուժական ծառայության համար։ Բոլոր քաղաքացիները խորհրդատվություն […]
08:06 19.12.2020
Արցախի և Հայաստանի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպանները դեկտեմբերի 18-ին հրապարակել են համատեղ արտահերթ զեկույց՝ Արցախում ռազմական գործողությունները լուսաբանող լրագրողների վրա ադրբեջանական հարձակումների վերաբերյալ: Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմանը զուգահեռ՝ դիտավորյալ և չտարբերակված թիրախավորման են ենթարկվել նաև լրագրողները և նրանց սպասարկող տրանսպորտային միջոցները, որի հետևանքով ծանր վիրավորվել է 7 լրագրող (5 օտարերկրյա ու […]
23:40 18.12.2020
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Հայկ Խանումյանը գրել է․ «Այսօր նշանակվել եմ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ Այս նախարարության ուսերին է Արցախի հետպատերազմյան վերականգնման բեռի զգալի մասը։ Ծառայության եմ գնում ամենայն պատասխանատվությամբ, ակնկալում եմ բոլորիդ աջակցությունը»։
23:32 18.12.2020
Հեռավար կարգով կայացել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների համաժողովը, որի օրակարգում 14 հարց էր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել համաժողովին, հոր մահվան պատճառով: Համաժողովին նախ ելույթ են ունեցել պատվիրակությունների ղեկավարները, որոնք իրենց խոսքում անդրադարձել են տարածաշրջանային գլխավոր մարտահրավերներին՝ կորոնավիրուսի համավարակին, դրա հետևանքներին, ԼՂ-ում ծավալված ռազմական գործողություններին: Մանրամասները՝ տեսանյութում։