TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+22.09 oC

ԱՐՑԱԽ

Ռուս խաղապահներն ԼՂ են ուղեկցել ևս 457 արցախցու

10:06 18.12.2020

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Լեռնային Ղարաբաղի իրենց մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 41 հազար փախստական:

̰
Ռուս զինվորականներն Ասկերանում դպրոցականների հետ պարապմունքներ են անցկացրել․ ՌԴ ՊՆ

09:54 18.12.2020

Ականազերծման կենտրոնի զինծառայողները ցուցադրել են ռուս զինծառայողների հանդերձանքի նմուշներ։

̰
Աղավնոյում լույս կա․ Մանե Թանդիլյան

00:30 18.12.2020

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Երևանից Արցախ վերադարձին կրկին այցելեցինք Աղավնո համայնք` համոզվելու, որ վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Աղավնոյում լույս կա»,- գրել է նա:

̰
Խորհրդային սահմանների շարունակականությունն անընդունելի սկզբունք է, կայծակնային սահմանազատումը՝ անընդունելի գործընթաց. ԱՀ ՄԻՊ

23:22 17.12.2020

Մեզ համար խորհրդային սահմանների շարունակականությունը անընդունելի սկզբունք է, իսկ կայծակնային սահմանազատումը՝ անընդունելի գործընթաց, գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: «Անհրաժեշտ է գտնել համապատասխան ներուժ ու մեխանիզմներ դրանցից խուսափելու համար, առավել ևս, որ երկուսի մասով էլ առկա են ավելի քան բավարար միջազգային իրավական ու պատմական հիմքեր ու փաստարկներ»,- գրել է նա:

̰
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է անփոփոխ մնա և որոշվի ապագայում. Պուտին

22:18 17.12.2020

Այսօր Ռուսաստանում կայացել է Վլադիմիր Պուտինի ամենամյա մամուլի ասուլիսը։ Ռուսաստանի նախագահը, ի թիվս այլ հարցերի, պատասխանել է  Ղարաբաղյան հակամարտության մասին ՏԱՍՍ գործակալության հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կարմիր խաչը անհրաժեշտ պարագաներ է տրամադրել Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներին

21:15 17.12.2020

Ղարաբաղյան հակամարտության սրման հետևանքով կան բազմաթիվ կարիքներ։ COVID-19 համավարակի պայմաններում մարդիկ արդեն իսկ անհանգստացած էին իրենց առողջությամբ։ «Վիրուսի տարածումը կանխելու և էսկալացիայի առնչությամբ կարիքներին արձագանքելու նպատակով մենք անհրաժեշտ պարագաներ ենք տրամադրել Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներին։ Դրանց թվում են անհատական պաշտպանության միջոցներ, հակասեպտիկներ, վիրաբուժական վերականգնող նյութեր և գեներատոր»,- ասված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

̰
Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգության  ցանկում

20:39 17.12.2020

Դեկտեմբերի 17-ին առցանց ձևաչափով ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակու­թային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմի­տեի 15-րդ նիստին որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի և Իրանի կող­մից համատեղ ներկայացված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտը: Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց կոմիտեին «Սուրբ […]

̰
Արցախի ԱԳՆ-ն հերքում է «հայկական ուժերը դուրս բերելու մասին» Ադրբեջանի պաշտոնյայի հայտարարությունը

20:25 17.12.2020

«Հայկական ուժերն Արցախից դուրս բերելու մասին» Ադրբեջանական կողմի պնդումները նպատակ ունեն աղավաղել նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը և շարունակությունն են վերջին շրջանում այդ երկրի զինված ուժերի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների, որոնց նպատակն է խաթարել Ռուսաստանի միջնորդական ջանքերն ու խաղաղապահ առաքելությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը՝ մեկնաբանելով ռուսական «Կոմերսանտ» թերթին Ադրբեջանի […]

̰
Արցախցիների կենսաթոշակների վճարումը՝ կանխիկ և անկանխիկ, կկատարվի դեկտեմբերի 18-ից

19:39 17.12.2020

Դեկտեմբերի 18-ից կիրականացվեն դեկտեմբեր ամսվա կանխիկ և անկանխիկ եղանակով վճարվող Արցախի բնակիչների քաղաքացիական կենսաթոշակների վճարումը: Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակ կանխիկ եղանակով ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ, իսկ Արցախի Հանրապետությունում՝ «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղեր, այդ թվում՝ Մարտունի, Ասկերան և Մարտակերտ քաքաղաքներում: Այս մասին […]

̰
ՊԲ-ին է փոխանցվել Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին

19:28 17.12.2020

Դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից ԱՀ ՊԲ-ին է փոխանցվել, նախնական տեղեկություններով, Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին, որոնց զոհվելու հանգամանքները դեռևս անհայտ են։ Ներկա պահին իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ զինծառայողների զոհվելու հանգամանքներն ու նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն: […]

̰
Կառավարության մոտ այսօր դարձյալ հավաքվել էին անհետ կորած զինծառայողների ծնողները

18:15 17.12.2020

Կառավարության մոտ այսօր դարձյալ հավաքվել էին անհետ կորած զինծառայողների ծնողները: Նրանք մտադիր էին գնալ ՌԴ դեսպանատուն և խնդրել այդ երկրի ղեկավարության միջամտությունը իրենց հարազատներին գտնելու և տուն վերադարձնելու համար: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ադրբեջանի 12024 քաղաքացու՝ Ստեփանակերտում բնակեցնելու մասին լուրը բացարձակ հիմարություն է. Վահրամ Պողոսյան

17:23 17.12.2020

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայկական լրատվամիջոցները, հղում անելով «Вестник Кавказа» կայքին, ադրբեջանական աղբյուրների հերթական ապատեղեկատվությունն են տարածում, թե իբր Ադրբեջանի 12,024 քաղաքացի կբնակեցվի Ստեփանակերտում։ Սա բացարձակ հիմարություն է, որը ադրբեջանական քարոզչամեքենան դիտավորյալ կերպով տարածում է՝ մեր հանրության շրջանում այս օրերին առկա լարված տրամադրություններն ավելի մեծացնելու համար: Մի կարևոր […]

̰
̰
Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

14:49 17.12.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հոր՝ Վովա Փաշինյանի մահվան կապակցությամբ: «Մեծարգո՛ պարոն վարչապետ Խոր ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր՝ Վովա Փաշինյանի մահվան մասին: Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Ձեր ընտանիքին, հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին: Անդառնալի կորստի […]

̰
ՊՆ-ն ընդունել է ժամկետային զինծառայողների ծնողներին, լսել նրանց պահանջը․ առաջիկայում կլինի նոր հանդիպում

14:17 17.12.2020

ՊՆ դիմաց այսօր էլ հավաքվել են Արցախի ժամկետային զինծառայողների ծնողները: Նրանց ցանկությունն է հանդիպել նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին և նրանցից ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Ծնողները տեղեկացել են, որ վերջին օրերին թշնամու կողմից հայ զինծառայողների գերեվարման դեպքեր են գրանցվել, մինչդեռ նախորդ հանդիպումների ընթացքում, ներկաների խոսքերով, իրենց տրվել էին անվտանգության լուրջ երաշխիքներ և նշել, որ իրենց տղաները […]

̰
Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ

14:02 17.12.2020

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման հրամանատարի, Սյունիքի մարզպետի և ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման հրամանատարի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման, նոր ձևավորվող բնագծերում զինված ուժերի ստորաբաժանումների և սահմանապահ զորքերի տեղակայման հետ կապված հարցեր: Պաշտպանական […]

̰
Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում հայտնաբերվել է ևս 41 զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ

13:58 17.12.2020

Մարտական գործողությունների՝ Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 41 զոհված  հայ զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Ընդհանուր առմամբ, մինչև այսօր հայտնաբերվել է 933 զինծառայողի մարմին: Այսօր որոնողական 5 խումբ աշխատանքները շարունակում է 3 ուղղություններով՝ Ջաբրայիլի, Ֆիզուլիի […]

̰
Ֆրանսիական Սարսելի քաղաքային խորհուրդն Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել

12:57 17.12.2020

Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ Ֆրանսիայի Սարսել քաղաքը, որը քույր քաղաք է Արցախի Մարտակերտ քաղաքի հետ, բանաձև է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ, որում, մասնավորապես, նշված է. «2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, առանձնահատուկ ուժգնության հարձակում սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ: Արցախի Հանրապետության մի զգալի մասը, որ բնակիչները հարկադրված լքել էին, զավթվել է Ադրբեջանի կողմից: […]

̰
Արայիկ Հարությունյանն Արցախում դեկտեմբերի 19-21-ը սուգ հայտարարելու հրամանագիր է ստորագրել

12:47 17.12.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր դեկտեմբերի 19-ից 21-ը ներառյալ սուգ հայտարարելու մասին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր` 2020 թվականի սեպտեմբերի 27-ից թշնամու կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի զոհերի հիշատակը հարգելու նպատակով Արցախի Հանրապետությունում 2020 թվականի դեկտեմբերի 19-ից 21-ը ներառյալ սուգ […]

̰
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության միջոցառումը

12:38 17.12.2020

Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության միջոցառումը։ ✅ Շահառու է համարվում պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված (ըստ ՀՀ կառավարության 2020 թ.-ի նոյեմբերի 21-ի N 1820-L որոշման) գործազուրկ հանդիսացող քաղաքացին։ ✅ Գործատու է համարվում այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը […]

̰
Ըստ Բաքվի՝ հայկական ուժերը պետք է դուրս բերվեն ԼՂ ողջ տարածքից․ Коммерсант

12:10 17.12.2020

Խաղաղապահների նոր քարտեզում այդ տարածքները ներկայացված են որպես ադրբեջանական, ավելին, պայմանական նշումներ բաժնում նոր գիծ է ավելացել, որով տարանջատվում է ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտին։

̰
Լեռնային Ղարաբաղ են հասել ՌԴ ԱԻՆ-ի՝ մարդասիրական օգնությամբ բեռնված առաջին վագոնները

11:27 17.12.2020

Լեռնային Ղարաբաղ են հասել մարդասիրական օգնությամբ 54 վագոններից առաջին 3-ը՝ ավելի քան 80 տոննա ընդհանուր քաշով։Դրանցում առաջին անհրաժեշտության ապրանքներ են։ Այս մասին РИА Новости-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։ Երեկ գերատեսչությունը հայտնել էր, որ Ռուսաստանի 8 քաղաքներից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվել մոտ 1200 տոննա ընդհանուր քաշով մարդասիրական օգնությամբ 54 վագոն։ Ժամանումը սպասվում է առաջիկա […]

̰
Հանրահայտ փաստաբան Մարկ Գերագոսը փաստաբանների թիմ է ստեղծում հայերի դեմ ռազմական հանցագործությունների հարցով

11:20 17.12.2020

Գերագոսը հաղորդավար Ալեքսան Բալեկյանի հետ խոսել է այն մասին, որ հայերի դեմ ռազմական հանցագործությունները՝ գլխատումները, գերեվարումները, տարբեր կրոնական շենքերի պղծումները շարունակվում են ամենօրյա սկզբունքով։

̰
Ֆրանսիայի Կլամարի քաղաքային խորհուրդը Արցախի ինքնիշխանության ճանաչման մասին բանաձև է ընդունել

11:09 17.12.2020

Ֆրանսիայի Կլամար քաղաքի քաղաքային խորհուրդը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման և Արցախի ինքնիշխանության ճանաչման մասին բանաձև է ընդունել։ Այս մասին հայտնում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը: «Բանաձևում, մասնավորապես, նշված է՝ Ֆրանսիան, ելնելով Հայաստանի հետ ունեցած իր պատմական բարեկամական կապերից, պետք է մեծ դեր խաղա կայուն քաղաքական և խաղաղ լուծման հարցում: Ֆրանսիան, որպես մարդու իրավունքների պաշտպան երկիր, […]

̰
Օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան համայնքներում և Մարտակերտում սպասվում են վնասազերծման աշխատանքներ

11:06 17.12.2020

ԱԻ պետական ծառայության և Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոնների սակրավորական ջոկատները շարունակում են զենք-զինամթերքի հայտնաբերման գործընթացը: «Օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում, ինչպես նաև Մարտակերտ քաղաքում սպասվում են վնասազերծման աշխատանքներ: Կլինեն պայթյուններ: Խնդրում ենք խուճապի չմատնվել: Պարզաբանումների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։:

̰
Ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում սպառնում է ապակայունացմամբ․ Պետքարտուղարություն

10:58 17.12.2020

Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը սպառնում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: TASS-ի հաղորդմամբ՝ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարկ Կուպերը: «Նման դեպքերում Ռուսաստանի ներկայությունը սպառնում է ապակայունացմամբ», – ասել է նա ՝ պատասխանելով տարածաշրջանում  Ռուսաստանի ազդեցությանը Վաշինգտոնի հնարավոր հակազդեցության վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին։ «Ակնհայտորեն դա մարտահրավեր է […]

̰
ԼՂ-ում էլեկտրամատակարարումը լիովին վերականգնվել է

09:54 17.12.2020

Պերեպելկինի խոսքով՝ դեկտեմբերի 16-ի դրությամբ ԼՂ է վերադարձել ավելի քան 40 հազար մարդ։

̰
Հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել Հին Շենը

09:05 17.12.2020

Արցախի Հանրային հեռուստաալիքը տեղեկացնում է, որ հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել Հին Շենը։ Ադրբեջանական ուժերը փորձել են հայկական կողմի նկատմամբ ճնշում գործադրել Բերդաձորի ենթաշրջանի՝ Հին Շեն տանող ճանապարհի վրա հենակետ դնելով: Սակայն ռուսական խաղաղապահ զորակազմի միջամտության արդյունքում երեկ ուշ երեկոյան հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել գյուղը։ Համայնքում այս պահին […]

̰
Ժամանակավորապես դադարեցվում է տրամադրվող տեխնիկական միջոցների համար աշակերտների ցուցակագրումը. ԱՀ ԿԳՄՆ

22:54 16.12.2020

ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ ժամանակավորապես դադարեցվում է ԿԳՄ նախարարության և աջակից կազմակերպությունների կողմից տրամադրվող տեխնիկական միջոցների համար աշակերտների ցուցակագրումը։ «Արդեն ունենք ծրագրի 500 շահառու աշակերտ։ Նրանց տեխնիկական միջոցներով բավարարելուց հետո նախարարությունը նորից կվերսկսի ցուցակագրումը»,- նշված է հայտարարությունում:

̰
Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր․ ԱՀ ՊԲ

22:19 16.12.2020

Տարբեր լրատվամիջոցներով շարունակում են հակասական տեղեկություններ տարածվել Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհայտ կորած հայ զինծառայողների մասին: Մասնավորապես` շրջանառվում է ընդհուպ մինչև 171 հայ զինծառայողի մասին տեղեկատվություն, ինչը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ԱՀ ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նշված ուղղությունում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու […]

̰
BACK_TO_TOP