23:15 18.12.2020
Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի շրջանում ականազերծման միջազգային կենտրոնի ականազերծման խմբի սպա է մահացել: ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Շուշի բնակավայրի շրջանում ճանապարհի հատվածի ականազերծումն իրականացնելիս պայթուցիկ սարքի պայթյուն է տեղի ունեցել»,- նշել է գերատեսչությունը: Պայթյունի հետևանքով զինծառայողը ծանր վիրավորվել է: Նրան անհապաղ բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա […]
22:26 18.12.2020
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքում պարզել ենք, որ որոնողական աշխատանքների ընթացքում Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում գտնված կնոջ մարմինը բարձր հավանականությամբ Նինա Դավիթյանն է: Ինքնությունը վերջնականորեն կհաստատվի ԴՆԹ անալիզի արդյունքներով: Այս մասին գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ «Նինա տատիկը 80 տարեկան էր, ով իր ամուսնու՝ Դավիթ Դավիթյանի հետ մնացել էր […]
21:25 18.12.2020
Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Շիրակի մարզից մեկնած և շրջափակման մեջ հայտնված կամավորներն արդեն Հայաստանի տարածքում են։ «Հին Շեն և Նոր Շեն գյուղերի տարածքում Շիրակի մարզից մեկնած և շրջափակման մեջ հայտնված կամավորներն արդեն Հայաստանի տարածքում են: Ասեմ ավելին՝ կամավորների մեջ էին 2 խոշորացված համայնքների ղեկավարներ, համայնքի ղեկավարի տեղակալներ, վարչական […]
20:30 18.12.2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 18-ին այցելել է ԱՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Հայկ Խանումյանին: Երկրի ղեկավարը նշել է, որ հանրապետության համար այս ծանր ժամանակներում շատ պատասխանատու նշանակում է կատարում՝ հույս հայտնելով, որ նորանշանակ նախարարը կկարողանա պատվով կատարել իր առջև դրված խնդիրները: Նախագահ Հարությունյանը բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալություն է […]
20:19 18.12.2020
Օրեր շարունակ անհնազանդության ակցիաներ ու բողոքի երթեր կազմակերպող ընդդիմադիր ուժերը այսօր ջահերով երթ են կազմակերպել դեպի Եռաբլուր: Իրենց սատարողների հետ նրանք երթը սկսել են Գարեգին Նժդեհի հրապարակից: Երթին միացել է նաև «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը: Այս անգամ երթն անցել է առանց կոչերի ու վանկարկումների: Ընթացքում հնչեցրել են պատերազմում զոհվածների […]
19:12 18.12.2020
2020թ. դեկտեմբեր ամսին` չպարզված օրը և ժամին, հակառակորդի մի խումբ զինծառայողներ, ազգային և կրոնական ատելության, կրոնական մոլեռանդության շարժառիթներով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հրաձգային զենքերի գործադրմամբ սպանել են ԱՀ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի 9 զինծառայողների: Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական […]
18:50 18.12.2020
Ավագ լեյտենանտ Երվանդ Համբարձումի Հարությունյանը հմտորեն ղեկավարել է ենթակա անձնակազմին, կատարել առաջադրված մարտական խնդիրները և պատճառել թշնամուն զինտեխնիկայի ու կենդանի ուժի կորուստներ: Լեյտենանտ Սեյրան Էրիկի Հարությունյանը ոչնչացրել է հակառակորդի կենդանի ուժը, կասեցրել վերջինիս բազմակի գրոհները՝ դրսևորելով առանձնահատուկ խիզախություն: Շարքային Ալեքսանդր Վահեի Ալեքսանյանը ոչնչացրել է թշնամական կենդանի ուժ, և, դրսևորելով խիզախություն, կասեցրել հակառակորդի մխրճումը մեր դիրք: […]
18:42 18.12.2020
«Համացանցում սկսվել է շրջանառվել մի տեսանյութ, որում նշվում է, թե ադրբեջանական բանակը գերեվարել է 62 հայ զինծառայողի: ԱՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ պահպանության տակ գտնվող տեղամասում որևէ զինծառայողի գերեվարման դեպք չի արձանագրվել, և վերոնշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Հորդորում ենք հայրենական լրատվամիջոցներին չտարածել ադրբեջանական կեղծ հրապարակումներ, որոնք նպատակ ունեն ազդել […]
18:30 18.12.2020
Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն նաև ռուս սահմանապահներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ անդրադառնալով լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկություններին, թե պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով երեկ գաղտնի պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ՝ Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին: «Պաշտպանության նախարարը, բնականաբար, որևէ գաղտնի փաստաթուղթ չէր […]
18:18 18.12.2020
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը Շիրակի մարզում են: Նրանք հանդիպում են անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատների հետ: Հիշեցնենք, Շիրակի մարզի մի շարք բնակավայրերից զորակոչված պահեստազորայինները, ըստ հարազատների, գերեվարվել են օրեր առաջ Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքում: Նրանց գերեվարված լինելու մասին հարազատները տեղեկություններ են ստացել ադրբեջանցի օգտատերերի՝ համացանցում […]
17:31 18.12.2020
Հայաստանում ՌԴ սահմանապահ վարչության շենքի դիմաց էլ հավաքվել է Արցախի ժամկետային զինծառայողների ծնողների մեկ այլ խումբ: Ակցիայի մասնակիցները ցանկանում են ռուսական զինվորական այդ կառույցից իմանալ նրանց դիրքորոշումը՝ Արցախում հայ զինծառայողների անվտանգության երաշխիքների առումով: Ծնողները մեջբերել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ասուլիսի ընթացքում հնչեցրած արտահայտությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի մաս […]
16:59 18.12.2020
Քաշաթաղի Աղավնո գյուղում ռուս խաղաղապահները խոստացել են ապահովել Քաշաթաղի շրջանի Աղավնոյում (Արիավան) ներկայումս բնակվող ընտանիքների անվտանգությունը՝ միաժամանակ հորդորելով հանձնել զենքերը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց համայնքեի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը: «Գյուղում ներկայումս բնակվող ընտանիքների անվտանգությունն առայժմ ապահովում են տղամարդիկ՝ զենքը ձեռքին հերթապահելով շրջակայքում: Ռուս խաղաղապահների հրամանատարը, հղում անելով հրադադարի հայտարարությանը, հորդորեց հանձնել զենքը: Որպես անվտանգության […]
16:58 18.12.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր ԱՀ կառավարության կազմում նոր նշանակումներ կատարելու մասին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Մասնավորապես՝ Կարեն Բորիսի Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար՝ ազատվելով Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Ժիրայր Մելսիկի Միրզոյանն ազատվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից։ […]
16:41 18.12.2020
Արցախի պաշտպանության ընթացքում քաղաքացիական զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրվող սոցիալական աջակցության ընթացակարգը հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Շահառուն կարող է դիմում ներկայացնել e-request.am միասնական հարթակի կամ նախարարության պաշտոնական կայքէջի՝ mlsa.am-ի «Գրեք նամակ» բաժնի միջոցով՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։ Հիշեցնենք, որ ծրագրի շահառու […]
16:19 18.12.2020
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ մարտական գործողությունների դադարեցումից հետո հասարակության անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում՝ ԱՀ և ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է մինչև 2021 թվականի հունվարի 10-ը ներառյալ ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունից, ԱՀ ոստիկանությունից, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, պաշտպանության նախարարությունից և այլ պատկան մարմիններից ստացած զենքերը, ռազմամթերքը, կապի միջոցները պարտադիր գրանցման […]
16:15 18.12.2020
Ղրղզստանը մտահոգությամբ ու խաղաղության արագ հաստատման հույսով էր հետևում Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող գործողություններին, ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ ասել է Ղրղզստանի նախագահի պարտականությունները կատարող Տալանտ Մամիտովը: «Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս հակամարտության բացառապես խաղաղ միջոցներով և դիվանագիտական մեթոդներով կարգավորման կողմից, և հույս ունենք, որ այս փուլում առկա համաձայնությունները պայմաններ կստեղծեն երկխոսության շարունակման համար»,- նշել է նա՝ […]
15:04 18.12.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հրամանագրի համաձայն՝ սահմանվել է ԱՀ կառավարության հետևյալ կառուցվածքը. 1) պետական նախարար. 2) աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն. 3) առողջապահության նախարարություն. 4) արդարադատության նախարարություն. 5) արտաքին գործերի նախարարություն. 6) էկոնոմիկայի և […]
14:40 18.12.2020
Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման ռիսկերը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Տեղի ունեցած բախումները, ցավոք, հանգեցրել են բազմաթիվ մարդկային զոհերի, սրել են առանց այդ էլ բարդ իրավիճակը Անդրկովկասում ընդհանուր առմամբ և մեծացրել ահաբեկչական սպառնալիքի տարածման ռիսկերը»,- ասել է Պուտինը՝ խոսելով ԱՊՀ գագաթնաժողովում:
14:28 18.12.2020
«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնությունն ընդհանուր առմամբ հետևողականորեն իրականացվում է»,- ելույթ ունենալով ԱՊՀ գագաթնաժողովում՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ռուսաստանի խաղաղապահներն անում են հնարավոր ամեն բան իրավիճակը կայունացնելու համար»,- հայտարարել է ՌԴ նախագահը: «Արդեն նշվել է, որ Ռուսաստանը որոշակի միջնորդական ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղի գոտում արյունահեղությունը դադարեցնելու, ամբողջական հրադադարի հասնելու և կայունացման գործընթաց սկսելու […]
14:06 18.12.2020
Արցախում՝ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած ռուս ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը շնորհակալություն հայտնեց հայ բժիշկներին իր կյանքը փրկելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ արդեն անցնում է բուժման վերջին փուլը: «Հոկտեմբերի 8-ին ինձ հետ էին նաև իմ գործընկեր Լևոն Արզանով և կամավոր Հրանտ Բալադյանը: Շուշիում էինք, երբ դեպքը պատահեց, մտել […]
14:04 18.12.2020
Ռուսաստանի ԱԻՆ-ի 15 բեռնատար մեքենայով մարդասիրական օգնություն է հասցրել Ստեփանակերտ, Մարտունի, Մարտակերտ և Ասկերան: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը։ «Ընդհանուր առմամբ, 80 տոննա բեռ է հասցվել տուժած բնակչությանն օգնելու համար: Ժամանած բեռն այնուհետև կբաշխվի այդ բնակավայրերի բնակիչների միջև։ Դրանք էլեկտրակայաններ, շինանյութեր և կենցաղային պարագաներ են»,- նշված է հաղորդագրության մեջ։ […]
13:58 18.12.2020
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհերի 377 ընտանիք միանվագ հատուցում է ստացել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից: Այս մասին տեղեկացրին հիմնադրամից։ Զոհերի ընտանիքներին ընդհանուր առմամբ տրվել է 24 մլրդ 814 մլն 100 հազար դրամ: 377 զոհերի թվում 203-ը պայմանագրային զինծառայողներ են, 106-ը` պայմանագրային ենթասպայական կազմի ծառայողներ, 61-ը` սպայական կազմից են, 7-ը` կամավորներ: Միանվագ պարտավորությունների գումարի չափը 3 […]
12:54 18.12.2020
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին։ Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և վերադարձի գործընթացին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև հայկական կողմի մարմինների վերադարձման խնդրին։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն գերիների ազատ արձակման ու մարմինների վերադարձման գործըթացներին ներգրավված […]
12:37 18.12.2020
Բելգիայի ներկայացուցիչների պալատը 130 կողմ և 12 ձեռնպահ ձայներով ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրա հետևանքների վերաբերյալ բանաձև: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Բելգիայի հայերի կոմիտեից: Նշվում է, որ բանաձևը «դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020 թ. Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների վերսկսումը», և կառավարությանը կոչ է անում ձեռնարկել մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են պատերազմից տուժած բնակչության […]
12:29 18.12.2020
Մարտական գործողությունների՝ Ֆիզուլու, Ջաբրայիլի և Հադրութի հատվածներում, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 35 հայ զինծառայողի աճյուն և մեկ քաղաքացիական անձի մարմին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Զոհված քաղաքացիական անձի՝ տարեց մի կնոջ մարմինը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում: Առայսօր ընդհանուր […]
11:23 18.12.2020
Բորելը նշել է, որ Ռուսաստանի օգնությամբ Լեռնային Ղարաբաղում ձեռք բերված հրադադարը կանխել է հետագա մարդկային կորուստները։
10:49 18.12.2020
Արցախում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան, հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։ Միջշրջանային ավտոճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհի Լիսագորի հատվածում տեղ-տեղ անանցանելի է: Տեղացած առատ ձյան մաքրման ուղղությամբ այժմ աշխատանքներ են տարվում: Սյունիքի մարզում առատ ձյուն է տեղում: Ճանապարհն, ընդհանուր առմամբ, անցանելի է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: