TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+33.09 oC

ԱՐՑԱԽ

Որոնողական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 21-ին ՀՀ  2 քաղաքացի է հայտնաբերվել․ Կոնաշենկով

20:36 22.12.2020

Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ գեներալ Կոնաշենկովը հերթական ճեպազրույցով է հանդես եկել: Նա տեղեկացրել է խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում կատարվող աշխատանքների մասին: Կոնաշենկովը մասնավորապես ասել է, որ համատեղ ուժերով կատարվող որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է մինչ այժմ անհայտ կորած համարվող ՀՀ երկու քաղաքացու: Նրանք հանձնվել են հայկական կողմին: «Դեկտեմբերի 21-ին Հադրութի շրջանում անհայտ կորած զինծառայողների […]

̰
ԵՄ Արագ արձագանքման մեխանիզմի ներքո Արցախից տեղահանված շուրջ 2000 ընտանիքի օգնություն կհատկացվի

19:16 22.12.2020

ԵՄ Արագ արձագանքման մեխանիզմի ներքո իրականացվելիք ծրագրերի շրջանակներում, Արցախից տեղահանված շուրջ 2000 ընտանիքների առաջիկա ամիսներին կհատկացվի օգնություն։Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ֆեյսբուքյան էջը։ ԵՄ արագ արձագանքման մեխանիզմի ներքո իրականացվելիք չորրորդ ծրագիրը, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի Շիրակի մարզի Գյումրու և Ամասիայի գրասենյակների կողմից կտրամադրի օգնություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց: «Գործել հիմա և անհապաղ» մարդասիրական […]

̰
Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր նոր նշանակումների և ազատումների մասին

18:56 22.12.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր նոր նշանակումների և ազատումների մասին: Հրամանագրերի համաձայն՝ Արարատ Արամայիսի Օհանջանյանն ազատվել է ԱՀ առողջապահության նախարարի պաշտոնից, իսկ Միքայել Հրանտի Հայրիյանը նշանակվել է ԱՀ առողջապահության նախարար: Կամո Աբգարի Աղաջանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով՝ ազատվելով ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: Աշոտ […]

̰
Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող աջակցության առաջին և երկրորդ ծրագրերի դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թ․ հունվարի 11-ը

17:58 22.12.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող աջակցության առաջին և երկրորդ ծրագրերի դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թ․ հունվարի 11-ը։ Դեկտեմբերի 22-ի դրությամբ՝ աջակցության առաջին ծրագրով հաստատված դիմումների թիվը 93,385 է․ դիմողներից 82,481-ն աջակցությունն արդեն ստացել է։ Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված բնակիչներին տրվող 300,000 դրամ […]

̰
Պահեստազորայիններն ու կամավորականները խրախուսվել են պատվոգրերով. ՊՆ

17:40 22.12.2020

4-րդ զորամիավորման զորամասերից մեկում խրախուսվել են սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմին մասնակցած պահեստազորայիններն ու կամավորականները: Զորամասի հրամանատարը շնորհակալություն է հայտնել ռազմական գործողությունների մասնակիցներին, որոնք իրականացրել են իրենց առջև դրված խնդիրները և պաշտպանել հայրենիքի անվտանգությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

̰
ԱԻՊԾ տնօրենը տեսակցության է գնացել բուժում ստացող ՊԲ 6 ժամկետային զինծառայողներին

17:35 22.12.2020

ԱԻ պետական ծառայությունից տեղեկացնում են, որ ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր տեսակցության է գնացել հանրապետական բժշկական կենտրոնում բուժում ստացող ՊԲ 6 ժամկետային զինծառայողներին, որոնք 70 օր գտնվում էին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում: Ծառայության տնօրենը բարձր է գնահատել մերօրյա հերոսների կատարած սխրագործությունները, շնորհակալություն է հայտնել բացառիկ կամքի ուժ ցուցաբերելու համար: Ժամկետային զինծառայողներից առողջական վիճակի […]

̰
Բժիշկներ առանց սահմանների կազմակերպությունը (ԲԱՍ) Ստեփանակերտում աշխատելու համար հրավիրում է թարգմանիչների

16:47 22.12.2020

Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ  Բժիշկներ առանց սահմանների կազմակերպությունը (ԲԱՍ) Ստեփանակերտում աշխատելու համար հրավիրում է աշխատանքի թարգմանիչների՝ հոգեկան առողջության ծրագրի շրջանակում գրավոր և բանավոր արհեստավարժ թարգմանչական գործունեություն իրականացնելու նպատակով: Անհրաժեշտ պայմաններ Կրթություն • Բարձրագույն կրթություն (առողջապահական աստիճանը կդիտվի որպես առավելություն), պրոֆեսիոնալ ուսուցում թարգմանության բնագավառում Փորձառություն • Գերադասելի է առնվազն երկու […]

̰
ՊՆ դիմաց ժամկետային զինծառայողների ծնողների բողոքի ակցիան ավարտվել է, ծնողների պահանջը խոստացել են փոխանցել Օնիկ Գասպարյանին

16:30 22.12.2020

Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողները կառավարությանը ներկայացրած իրենց պահանջների մերժման մասին իմանալով՝ շարունակել են բողոքի ակցիան այս անգամ էլ պաշտպանության նախարարության շենքի դիմաց՝ նախարարին հանդիպելու պահանջով: ՊՆ ներկայացուցիչը դրսում սպասող ծնողներից հինգին հրավիրել է հանդիպման: Ժամը 16-ին բողոքի ակցիան դադարեցվել է. պաշտպանության նախարարությունում լսել են ծնողների պահանջները, խոստացել են դրանք այսօր փոխանցել ԳՇ պետ Օնիկ […]

̰
Ճանաչենք մեր հերոսներին. Պաշտպանության բանակը ներկայացրել է հերոսական դրվագներ

16:20 22.12.2020

Հակառակորդի գրոհող ստորաբաժանումներն ու կրակային միջոցները ոչնչացնելիս արդյունավետ գործողություններով աչքի են ընկել և անձնական խիզախություն դրսևորել շարքային-պայմանագրային Քաջիկ Սասունի Սարգսյանը, կրտսեր սերժանտ Արման Վահեի Արզաքանյանը, շարքայիններ Կարեն Արմենի Գաբրիելյանը, Գևորգ Խաժակի Ալեքսանյանը, Ռոբերտ Գարիկի Աբրահամյանը, Արթուր Արմենի Ավետիսյանը, Ժորա Տիգրանի Սահրադյանը, Վահան Սիլիչի Մելիքյանը, մայոր Սարգիս Եղիշեի Աղաջանյանը, կրտսեր սերժանտներ Վահե Կարենի Գալստյանը, Սամվել Համլետի […]

̰
Արցախի պաշտպանության ընթացքում զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին կտրվի դրամական աջակցություն

15:12 22.12.2020

Արցախի պաշտպանության ընթացքում զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին կտրվի դրամական աջակցություն: Նոր ծրագրի մանրամասների մասին այսօր խոսել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը: Զոհվածների ընտանիքների կհատկացվի 5 միլիոն դրամ, առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերածներին կհատկացվի 3 միլիոն դրամ, երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերածներին՝ 2 միլիոն, երրորդ կարգի […]

̰
2020-ին ՀՀ և ԱՀ քաղաքացիներին տրամադրվել է վերին և ստորին վերջույթների շուրջ 850 պրոթեզ

14:50 22.12.2020

2020 թ․ հունվարից մինչև դեկտեմբերի 21-ը պետական հավաստագրի հիման վրա ՀՀ և ԱՀ քաղաքացիներին տրամադրվել է վերին և ստորին վերջույթների շուրջ 850 պրոթեզ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Վերին և ստորին վերջույթների պրոթեզներ ստանալու համար պետական հավաստագիրը տրվում է դիմումը ներկայացնելուց հետո շուրջ տասնօրյա ժամկետում, որից հետո շահառուն պրոթեզավորում իրականացնելու համար […]

̰
ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է մինչև դեկտեմբերի 28-ը ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել և հայտնել վերջիններիս փոխանակման ժամկետները

14:40 22.12.2020

Դեկտեմբերի 18-ին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի՝ Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված 62 զինվորականների ազգականների հետ Գյումրիում կայացած հանդիպումից անմիջապես հետո ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի Գրասենյակի կողմից նախապատրաստվել է զինվորականներից 53-ի վերաբերյալ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը և անհրաժեշտ ապացույցների հետ միասին ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, մնացած ինը զինվորականների մասով միջանկյալ միջոց կիրառելու մասին […]

̰
Արտակ Բեգլարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից

14:33 22.12.2020

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 22-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել հրաժարականի մասին գրավոր դիմում՝ առաջնորդվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և Արցախի Հանրապետության «ԱԺ կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածով: «Պաշտպանի հրաժարականը պայմանավորված է պետական համակարգում այլ պաշտոնի անցնելու առաջարկով՝ ելնելով առկա մարտահրավերներից ու կարիքներից: Վաղը՝ […]

̰
Ինչպես են 61 օր գոյատևել Արցախում հայտնաբերված հայրն ու որդին

13:24 22.12.2020

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 քաղաքացիական անձինք՝ հայր և որդի Միքայել ու Գեղամ Պետրոսյանները, 61 օր գոյատևել են անտառում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Նրանք Հադրութի բնակիչներ են: Որդին՝ Գեղամ Պետրոսյանը, հմուտ որսկան է: Տեղանքի իմացությունը նրան հնարավորություն է տվել […]

̰
Հայտնաբերվել է ևս 8 զինծառայողի աճյուն

11:24 22.12.2020

Մարտական գործողությունների՝ Մարտունու, Հադրութի, Ջաբրայիլի և Ֆիզուլու հատվածներում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 8 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանին։ «Առայսօր, ընդհանուր առմամբ, որոնումների ընթացքում հայտնաբերվել է 1047 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց մարմին: Որոնողական աշխատանքներն […]

̰
Արայիկ Հարությունյանն ու Տիգրան Ավինյանը քննարկել են Արցախում ենթակառուցվածքների վերականգնմանն առնչվող հարցեր

11:12 22.12.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են Արցախում ենթակառուցվածքների վերականգնմանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, հատուկ ընդգծվել է Մարտունի քաղաքի և Արցախի մյուս բոլոր բնակավայրերի արագ ու պատշաճ էլեկտրամատակարարման ու կապի ապահովման, ինչպես նաև բնակարանաշինության ծրագրերի մեկնարկի […]

̰
Արցախի Հանրապետության անձնագրային և վիզաների վարչությունն իրազեկում է

11:10 22.12.2020

Արցախի Հանրապետության Նախագահի 2020թ. հոկտեմբերի 14-ի հրամանագրի դրույթների համաձայն Արցախի Հանրապետության տարածքից թույլատրվում է զորակոչային տարիքը՝ 18 տարին չլրացած տղաների և 55 տարին լրացած տղամարդկանց ելքը, ուստի անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու համար Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կարող են դիմել իգական սեռի բոլոր, 18 տարին չլրացած և 55 տարին լրացած […]

̰
Փլուզում Արցախի Իվանյան համայնքում

11:06 22.12.2020

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ լուսադեմին՝ ժամը 07:32-ին, Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի 911 ահազանգման կենտրոնում ստացվել Իվանյան համայնքում բնակելի տան փլուզման մասին: Նույն րոպեին դեպքի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ աստիճանների կողմից փլվել է Աղավալյաններին պատկանող, նախկինում վթարային վիճակում գտնվող բնակելի տունը: Փրկարարները […]

̰
ԼՂ է հասել ՌԴ ԱԻՆ մարդասիրական օգնությամբ բեռնված 35 վագոն

09:36 22.12.2020

Մարդասիրական օգնությամբ բեռնված 35 վագոն ՌԴ-ից հասել է Լեռնային Ղարաբաղ։ Սա երկաթուղային տրանսպորտով ուղարկված բեռի ամենամեծ խմբաքանակն է, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։ 5 հրշեջ ավտոցիստեռն, 4 ՈՒԱԶ, դիզելային 10 գեներատորներ, 280 խմ փայտանյութ և մոտ 35 հազար կենցաղային ապրանքներ պատրաստ են հետագա փոխադրման։ Ընդհանուր առմամբ բեռնաթափվել է ավելի քան 250 տոննա մարդասիրական օգնություն։ Բեռնաթափված ապրանքների […]

̰
Վերջին մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 351 փախստական

08:24 22.12.2020

Վերջին մեկ օրում Երևանից ավտոբուսներով Ստեփանակերտ է վերադարձել 351 մարդ։ Տարածաշրջանում մարտական գործողությունների ավարտից հետո ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ է վերադարձել մոտ 43 հազար փախստական։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Ռուս խաղաղապահները ԼՂ-ում են գտնվում՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Խաղաղարար զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները։

̰
Ուրախալի է լսել, որ 61-օրյա անհայտությունից հետո գտնվել ու փրկվել են Հադրութի շրջանի բնակիչները. ԱՀ ՄԻՊ

23:52 21.12.2020

Որքան ուրախալի է լսել, որ 61-օրյա անհայտությունից հետո գտնվել ու փրկվել են Հադրութի շրջանի բնակիչներ հայր ու որդի Միքայել ու Գեղամ Պետրոսյանները՝ համապատասխանաբար 85 և 56 տարեկան, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: «Մեծ շնորհակալություններ ԱՀ ԱԻՊԾ ու ՊԲ ծառայողներին, ռուս խաղաղապահների ու Կարմիր Խաչի ներկայացուցիչներին՝ իրենց ամենօրյա ծանր աշխատանքի համար, ինչի […]

̰
61 օր անհայտության մեջ գտնվող ևս 2 քաղաքացի է հայտնաբերվել

21:43 21.12.2020

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 քաղաքացի՝ հայր և որդի Միքայել և Գեղամ Պետրոսյանները, ռուս խաղաղապահների և կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել են Ստեփանակերտ: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։ Տեսանյութը’ այստեղ: ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը և ՊԲ գեներալ-մայոր Աշոտ Բալասանյանը նրանց դիմավորել և ուղեկցել են հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ Պետրոսյանները […]

̰
Այցելել ենք ապաքինման փուլում գտնվող մեր 6 հերոս ժամկետային զինծառայողներին․Արցախի նախագահ

20:15 21.12.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ այցելել  է ապաքինման փուլում գտնվող մեր 6 հերոս ժամկետային զինծառայողներին, ովքեր Հայրենիք են վերադարձել նախօրեին՝ շուրջ 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո: «Բժիշկները վստահեցրել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Բայց եթե անհրաժեշտություն առաջանա, պետությունը պատրաստ է կազմակերպելու նրանց հետագա բուժումն արտասահմանյան առաջատար կլինիկաներում»,- […]

̰
Հայաստանում և Արցախում արցախցիներին հյուրընկալելու միջոցառման դիմումների ընդունումը կսկսվի դեկտեմբերի 25-ից

17:47 21.12.2020

Հայաստանում և Արցախում արցախցիներին հյուրընկալելու միջոցառման դիմումների ընդունումը կսկսվի դեկտեմբերի 25-ից։ Դեկտեմբեր ամսվա համար վճարումները կիրականացվեն հունվարից՝ հյուրընկալված յուրաքանչյուր չափահաս անձի համար 30.000 դրամ՝ Հայաստանում և 45.000 դրամ՝ Արցախում։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

̰
Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել ԼՂ-ի շուրջ

17:35 21.12.2020

Նախարարները քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցեր։

̰
Պատերազմում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս անմահացել են 4 փրկարարներ. ԱԻՊԾ

17:13 21.12.2020

  Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Պատերազմական գործողությունների ընթացքում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս անմահացան նաև ԱԻ պետական ծառայության 4 փրկարարներ. Հովիկ Աղաջանյանը Հարություն Աթաջանյանը Դավիթ Դոլուխանյանը և Արայիկ Հակոբյանը: Վերջիններս ԱՀ Նախագահի կողմից հետմահու պարգևատրվել են «Երախտագիտություն» մեդալով, Իսկ Հովիկ Աղաջանյանը ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանագրով՝ «Փառքի խաչ-Նոյ» հուշամեդալով»:

̰
Ստեփանակերտում կատարվում են կանաչ գոտու վերականգնման աշխատանքներ

16:48 21.12.2020

Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Մայրաքաղաքում կանաչ գոտու պահապաններն էլ են արդեն գործի անցել: Ակադեմիկոս Թախթաջյանի անվան «Ստեփանակերտի բուսաբանական այգի» ՓԲԸ աշխատակիցները հետպատերազմյան առաջին օրերից ձեռնամուխ են եղել քաղաքի մաքրման, ծառերի՝ հրետակոծությունից վնասված ճյուղերի հատման աշխատանքներին: Հետո ընդհանուր ծառաֆոնդի երիտասարդացման ու ձևավորման միջոցառումներն են իրականացրել: Այսօր մայրաքաղաքի ծաղկանոցների ու կանաչապատման համար նախատեսված տարածքներն են […]

̰
Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը փոքր-ինչ աճել է

16:19 21.12.2020

Բժշկական նորմաներով հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը Արցախում 2020 թվականի դեկտեմբերի 1-ի ընթացիկ գներով կազմել է 58 801 դրամ, պարենային զամբյուղի արժեքը` 33 221 դրամ: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 0,4%-ով, իսկ սեպտեմբերի 1-ի նկատմամբ` 1.2 %-ով. այս մասին տեղեկացնում է Արցախի ազգային վիճակագրական ծառայությունը:

̰
Համացանցում տարածում են գտել ենթադրյալ գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց ցուցակներ, որոնք պարունակում են չճշգրտված տեղեկություններ. ՀՔԿ

16:10 21.12.2020

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի հայրենակիցներ Վերջին օրերին համացանցում լայն տարածում են գտել ենթադրյալ գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց ցուցակներ, որոնք պարունակում են չճշգրտված տեղեկություններ և խուճապ են առաջացնում հանրության շրջանում: Խնդրում ենք հիմք ընդունել բացառապես ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկատվությունը: Հորդորում ենք զերծ մնալ չճշտված […]

̰
Պուտինը ռուս խաղաղապահներին անվանել է Ղարաբաղում անվտանգության երաշխիք

15:51 21.12.2020

Ռուս խաղաղապահները դարձել են Ղարաբաղում անվտանգության երաշխավոր. նրանք վտանգում են իրենց կյանքը խաղաղ կյանքի վերկանգնման համար, հայտնում է РИА Новости-ն։ «Նոյեմբերի 10-ից ի վեր ռուս խաղաղապահները դժվար առաքելություն են սկսել Լեռնային Ղարաբաղում: Նրանց ներկայությունը դարձել է ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրերի կատարման երաշխիք»,- ասել է Պուտինը ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում: Նա պարզաբանել է, որ ռուս […]

̰
BACK_TO_TOP