TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+31.09 oC

ԱՐՑԱԽ

ԱՀ ՄԻՊ-ը հրապարակել է զեկույց՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ

00:25 24.12.2020

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը պատրաստել և հրապարակել է միջանկյալ զեկույց՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ: Զեկույցում ամփոփվել են 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսիայի ընթացքում թիրախային հարվածների հետևանքով և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ ընկած (գերեվարված) քաղաքացիական անձանց սպանության դեպքերը՝ վերաբերելի հակիրճ տեղեկությունների ներկայացմամբ: […]

̰
Արամ Ա կաթողիկոսը 2021թ. հռչակել է Արցախի տարի

00:12 24.12.2020

Մեծի Տանն Կիլիկո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը 2021 թվականը հռչակել է Արցախի տարի: Այս մասին հայտնում է Արամ Ա կաթողիկոսի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը: «2003թ. սկսած Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հայրապետական հատուկ հռչակագրով յուրաքանչյուր տարին ձօնում է մեր եկեղեցուն, մշակույթին, հայրենիքին, մեր անցյալին ու ներկային առնչված մի արժեքի, մտահոգության կամ դեպքի։ Նորին Սրբությունը 2021 թվականը […]

̰
Արցախում հաշվառում ունեցող անձանց տրամադրվող աջակցության միջոցառման շահառուների 95 տոկոսն արդեն ստացել է աջակցություն. Մանե Թանդիլյան

23:41 23.12.2020

Արցախում հաշվառում ունեցող անձանց տրամադրվող աջակցության միջոցառման շահառուների 95 տոկոսը՝ մոտ 87,000 հոգի արդեն ստացել է աջակցություն, ընդ որում ավելի քան 47,000 հոգի աջակցությունը ստացել է Արցախփոստի բաժանմունքներից։ Այս միջոցառման շահառու չեն աշխատանք ունեցողները, այդ թվում` պետական, և 18-55 տարեկան տղամարդիկ։ Այս մասին գրել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։ «Սա […]

̰
̰
Արցախի օմբուդսմենը նոր աշխատանքի է անցնում․ Արտակ Բեգլարյանն ամփոփել է աշխատանքը ՄԻՊ-ի պաշտոնում

22:31 23.12.2020

Վաղաժամկետ դադարել են Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի լիազորությունները: Նա այսօր հանդես է եկել ծավալուն մամուլի ասուլիսով։  Բեգլարյանը պարզաբանել է իր հրաժարականի պատճառները, նշել է, որ դա պայմանավորված է Արցախի գործադիր իշխանությունում այլ պաշտոն զբաղեցնելու՝ նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկով։ Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Այվազյանն ու Լավրովը քննարկել են Արցախին վերաբերող մի շարք հարցեր

22:00 23.12.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, արտգործնախարարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կյանքի կոչմանը, այդ թվում՝ հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանն առնչվող հարցեր: Այս […]

̰
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության հայտարարությանը

21:00 23.12.2020

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության հայտարարությանը վերաբերող  հարցին․ Հարց․ Դեկտեմբերի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը հրապարակային հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելություն ուղարկելու հարցում մնացել է միայն Ադրբեջանի պատասխանը՝ փաստացի մատնանշելով վերջինիս ապակառուցողական մոտեցումը: Դրանից հետո Ադրբեջանի ԱԳՆ հանդես եկավ հայտարարությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին մեղադրելով կողմնակալության մեջ՝ չմոռանալով նաև Հայաստանին:Ինչպիսի՞ն կլինեն ձեր […]

̰
Հայաստանի և Ռուսաստանի ԱԻ նախարարները քննարկել են Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերի ընթացքը

18:54 23.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են երկու երկրների գործընկեր կառույցների միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր՝ կապված Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերի հետ: ՌԴ-ն արդեն 290 տոննա հումանիտար բեռ է ուղարկել Արցախ, ևս […]

̰
Զոհված արցախցիների ընտանիքներն ու տեղահանված անձինք կազատվեն նոտարական ծառայությունների վճարներից

18:25 23.12.2020

Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքների անդամներն ու մշտական բնակության վայրից տեղահանված անձինք՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, կազատվեն նոտարական գործողությունների և քաղաքացիական կացության ակտերի գրանցման դիմաց պետական տուրքի վճարումներ կատարելուց: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության պետ Լիանա Միրզոյանը՝ հավելելով, […]

̰
Ճանաչենք մեր հերոսներին. ՊԲ-ն հերոսական դրվագներ է ներկայացրել

17:55 23.12.2020

Սանիտար-վարորդ, շարքային Արսեն Գրիշայի Տերտերյանը մարտական ինտենսիվ գործողությունների ժամանակ թշնամական կրակի տակից տարհանել է զոհերին ու վիրավորներին: Հակատանկային մարտկոցի հրամանատար, կապիտան Դավիթ Շահենի Մոսյանը ճակատային գծի հարավ-արևելյան հատվածում հմտորեն ղեկավարել է մարտը` պատճառելով թշնամուն կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: Նույն հատվածում ընթացող թեժ մարտերի ժամանակ աչքի են ընկել ավագ-լեյտենանտ Սերգեյ Վլադիմիրի Դավիդյանը, սերժանտ Վահե Վարդանի […]

̰
Կայացել է Ստեփանակերտի ավագանու հերթական նիստը

17:36 23.12.2020

Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ այսօր կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը՝ Ստեփանակերտի քաղաքապետի նախագահությամբ: Նախքան օրակարգին անցնելը՝ Դավիթ Սարգսյանը երախտագիտություն հայտնեց քաղաքապետարանի աշխատակազմին ու ավագանու անդամներին՝ պատերազմի օրերին համախմբվելու և, անկախ քաղաքական հայացքներից ու կուսակցական պատկանելիությունից, բնակչության խնդիրներին հաղորդակից լինելու, դրանց կարգավորման հարցում հետևողականություն ու միասնականություն ցուցաբերելու համար: Չնայած ռազմագործողություններ […]

̰
Մանե Թանդիլյանը հանդիպում է ունեցել «Եռանկյուն մարդասիրական սերունդ» ՀԿ տնօրենի հետ

17:26 23.12.2020

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր՝ դեկտեմբերի 23-ին, հանդիպում է ունեցել Triangle génération humanitaire («Եռանկյուն մարդասիրական սերունդ») հասարակական կազմակերպության տնօրեն Պատրիկ Վերբրուգենի հետ: Ներկայացնելով կազմակերպության գործունեության հիմնական շրջանակը՝ այն է վերակառուցման և զարգացման ծրագրերի իրականացումը ռազմական գործողություններից տուժած տարբեր երկրներում՝ Պ. Վերբրուգենն ընդգծել է, որ հստակ նպատակ ունեն Արցախում ևս իրականացնելու […]

̰
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմում է արցախցիներին

17:12 23.12.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է. «Հարգելի՛ արցախցիներ Աջակցության ծրագրերում շահառու չհանդիսանալու դեպքում բողոքներն արագ և արդյունավետ դիտարկելու համար խնդրում ենք դրանք այսուհետ ուղարկել բացառապես հետևյալ հղումով՝ https://dimum.ssa.am/index.php?r=application%2Farcax՝ մուտք գործելով «դիմում-բողոքի մուտքագրում» դաշտ։ Հաշվի առնելով Ձեր կողմից ներկայացված հիմնավորումները՝ Արցախի կառավարության կողմից դրանք արագ կդիտարկվեն և կկայացվեն համապատասխան որոշումներ։ Մեկ անգամ ևս հայցում […]

̰
Երևանի քաղաքապետարանը միջոցներ կհատկացնի պատերազմում հաշմանդամություն ստացած անձանց համար մատչելի պայմաններ ստեղծելուն

15:08 23.12.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Արդեն տեղեկացրել ենք, որ կապված պատերազմական իրադրության հետ, քաղաքապետարանի աշխատակազմը սեպտեմբերից ի վեր պարգևավճարներ չի ստացել։ Որոշել ենք խնայված միջոցները տրամադրել պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած մեր տղաների համար մատչելի պայմաններ ստեղծելու գործին: Մասնավորապես, այդ գումարներով զինհաշմանդամների շենքերում վերելակներ կտեղադրվեն և շենքերի մուտքերը կհարմարեցվեն սայլակով տեղաշարժին: […]

̰
Իսի-Լե-Մուլինոյի քաղաքային խորհրդի բանաձևը՝ Ֆրանսիայի կողմից Արցախի ճանաչման վերաբերյալ

14:20 23.12.2020

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Իսի-Լե-Մուլինոյի քաղաքային խորհրդի բանաձևը՝ Ֆրանսիայի կողմից Արցախի ճանաչման վերաբերյալ․ «2020-ի դեկտեմբերի 10-ի քաղաքային խորհրդի նիստ Քաղաքապետը քաղաքային խորհրդին ներկայացնում է հետևյալը. Առողջապահական, տնտեսական և սոցիալական աննախադեպ ճգնաժամի առջև կանգնած աշխարհը 2020-ի սեպտեմբերի 27-ին՝ քսանհինգ տարվա ապարդյուն դիվանագիտական ջանքերից հետո, ականատես եղավ Արցախի տարածքում հակամարտության կտրուկ վերսկսմանը: Թուրքական և ջիհադիստական ուժերի […]

̰
Վալանսի քաղաքային խորհրդի բանաձևը Ֆրանսիայի և միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչման մասին

14:05 23.12.2020

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Վալանսի քաղաքային խորհրդի բանաձևը Ֆրանսիայի և միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչման մասին․ «2020-ի դեկտեմբերի 14-ի քաղաքային խորհրդի նիստ Վալանսի քաղաքային խորհուրդը, Հիմք ընդունելով տեղական ինքնակառավարման մարմինների ընդհանուր օրենսգիրքը և մասնավորապես Լ 2121-29 հոդվածի վերջին պարբերությունը, համաձայն որի՝ «Քաղաքային խորհուրդները կարող են կոչեր ընդունել տեղական բնույթի բոլոր հարցերի վերաբերյալ», Հիմք ընդունելով, […]

̰
Օքսիտանիայի շրջանային խորհրդի բանաձևը՝ հաջակցություն Արցախի հայերի

13:51 23.12.2020

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Օքսիտանիայի շրջանային խորհրդի բանաձևը՝ հաջակցություն Արցախի հայերի․ «2020-ի դեկտեմբերի 17-ի լիագումար նիստ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) տարածքը իր պատմության ընթացքում եղել է դառը վիճարկությունների առարկա: Այս անկլավի հայերը տասնամյակներ շարունակ պահանջում են ճանաչել իրենց անկախությունը՝ համաձայն միջազգային իրավունքով սահմանված և ամրագրված «ժողովուրդների ինքնորոշման իրավունքի» սկզբունքի: Ղարաբաղյան հակամարտությունը կրկին բռնկվեց սույն թվականի […]

̰
Ադրբեջանը գերիների մի մասին  թաքցնում է. Արցախի ՄԻՊ

13:46 23.12.2020

Արցախի Հանրապետության արդեն նախկին Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր հանդես է եկել ծավալուն մամուլի ասուլիսով։ Նա պարզաբանել է իր հրաժարականի պատճառները, նշել է, որ դա պայմանավորված է Արցախի գործադիր իշխանությունում այլ պաշտոն զբաղեցնելու` նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկով։ Թե ինչ նոր պաշտոնի մասին է խոսքը, Արտակ Բեգլարյանն առայժմ չի մանրամասնել։ Անդրադառնալով լրագրողների հարցերին՝ նա նշել […]

̰
ԱՀ պետական նախարարը ներկայացրել է առողջապահության նորանշանակ նախարարին

13:43 23.12.2020

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 23-ին առողջապահության նախարարության աշխատակազմին ու բուժհաստատությունների ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Միքայել Հայրիյանին: Պետական նախարարը, ի դեմս նախկին նախարար Արարատ Օհանջանյանի, շնորհակալություն է հայտնել ոլորտի ներկայացուցիչներին կորոնավիրուսային համավարակի և պատերազմական շրջանում ցուցաբերած բարձր պատասխանատվության և արհեստավարժության համար՝ վստահություն հայտնելով, որ առաջիկայում ևս բուժանձնակազմը կշարունակի պատվով հաղթահարել առկա խնդիրներն […]

̰
Հայտնաբերվել է ևս 14 զինծառայողի աճյուն. News.am

12:50 23.12.2020

Հադրութից և Ջաբրայիլից որոնողական աշխատանքների արդյունքում դուրս է բերվել 14 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին այսօր News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։ «Այսօր 2 ջոկատ աշխատում է Հադրութում, 2 ջոկատ Ջաբրայիլում, 1 ջոկատ Մարտունիում»,- հավելեց Հունան Թադևոսյանը: Հունան Թադևոսյանի խոսքով` մինչ օրս ընդհանուր […]

̰
ԼՂ ավելի քան 800 բնակիչներ բժշկական օգնություն են ստացել Ռուսաստանի ՊՆ դաշտային հիվանդանոցում

12:37 23.12.2020

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը շարունակում է օգնություն տրամադրել  բնակչությանն ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում, հայտնում է ՌԴ ՊՆ-ը: Ռուս խաղաղապահները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ՝ Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների դաշտային աշխատանքն ապահովելու համար: Անցած մեկ օրվա ընթացքում ռուս զինվորական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել Գիշի գյուղի 35 […]

̰
Հարյուրից ավելի հադրութցիների տրամադրվել է ժամանակավոր կացարան

11:44 23.12.2020

Պատերազմի հետևանքով բազմաթիվ արցախցիներ մնացել են անտուն՝ թշնամուն թողնելով իրենց ողջ գույքն ու տարիների ստեղծածը: Տեղահանված արցախցիներից շատերը շարունակում են մնալ Հայաստանում՝ ապաստանելով տարբեր ժամանակավոր կացարաններում, հյուրատներում և հյուրանոցներում։ Հիմնադրամը հանձն է առել Հադրութցի ընտանիքների կեցության և սննդի կարիքների լուծումը. 100–ից ավել արցախցիներ ժամանակավորապես բնակություն են հաստատել տարբեր հյուրանոցներում՝ հույս ունենալով, որ շուտով բոլոր դժվարություններն […]

̰
Ստեփանակերտ-Գորիս միջպետական ավտոճանապարհի Լիսագոր հատվածում թաց ձյուն է տեղում

11:42 23.12.2020

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ ներպետական ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական ավտոճանապարհի Լիսագոր հատվածում թաց ձյուն է տեղում: Տեսանելիությունն այստեղ անբավարար է: Սյունիքի մարզի որոշ հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

̰
Վաղաժամկետ դադարել են ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի լիազորությունները

11:31 23.12.2020

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը դեկտեմբերի 23-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է. ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դեկտեմբերի 22-ին մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում, որը սահմանված կարգով կրկին ներկայացրել է դեկտեմբերի 23-ին: Ըստ այդմ՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի […]

̰
Օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտում և Ասկերանի 3 համայնքներում

11:11 23.12.2020

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքում, Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Խաչեն համայնքներում: «Ուստի խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել: Ծառայության սակրավորական ջոկատները, հումանիտար ականազերծման կենտրոնները և ՌԴ ՊՆ սակրավորները շարունակում են Արցախի տարածքում վտանգ ներկայացնող ռազմամթերքը մաքրելու […]

̰
Արցախն ու ՀՀ-ն պետք է արագ օրենսդրական փոփոխություններ անեն և կոնկրետ կարգավիճակ տան քաղաքացիական զոհերին և նրանց ընտանիքներին․ ԱՀ ՄԻՊ

23:03 22.12.2020

Այժմ վերջնականացնում ենք ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանված քաղաքացիական անձանց վերաբերյալ հատուկ զեկույցը, որի հրապարակային տարբերակում ամփոփված կլինեն բոլոր հիմնական անձնական տվյալները, դեպքերի հակիրճ նկարագրությունները, իսկ փակ տարբերակում՝ նաև բազմաթիվ մինչմահու ու հետմահու լուսանկարներ: Առավոտյան կհրապարակենք զեկույցը, հուսամ՝ կհասցնենք վաղը երկու այլ զեկույցներ էլ հրապարակել՝ որպես մեր փաստահավաք գործունեության մի մասի ամփոփում: Այս մասին գրել […]

̰
Սյունիքի մարզպետարանի պարզաբանումը՝ Որոտան գյուղի մերձակայքում գտնվող մեկ շինության՝ ադրբեջանական կողմին անցնելու տեղեկության մասին

22:56 22.12.2020

Սյունիքի մարզպետարանը պարզաբանում է ներկայացրել Որոտան գյուղի մերձակայքում գտնվող մեկ շինության՝ ադրբեջանական կողմին անցնելու տեղեկության մասին․ «Որոտան գյուղի մերձակայքում գտնվող մեկ շինության՝ ադրբեջանական կողմին անցնելու տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ տարածքը, որտեղ այն կառուցված է, ներկա փուլում զինված ուժերի մարտական հենակետերի համաձայնեցված տեղակայման գործընթացում հայտնվել է վիճարկելի տարածքում: Ներկայումս այդ տարածքում տեղակայված են ռուս սահմանապահներ»:

̰
Պուտինը և Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

22:40 22.12.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, զրույցը վերաբերել է նաև Լեռնային Ղարաբաղին: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:  Պուտինն […]

̰
Մեկ օրում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 351 փախստական. ՌԴ ՊՆ

21:06 22.12.2020

Ռուս խաղաղապահ զորամիավորման պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Կոնաշենկովը հերթական հայտարարությամբ է հանդես եկել, նա ներկայացրել է իրավիճակը հակամարտության գոտում: «Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվում է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի կոնտինգենտի կողմից իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկումը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։ Վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 351 մարդ, որոնք ավելի վաղ լքել էին […]

̰
Մեկ օրում ՌԴ խաղաղապահներն ականազերծել են 15հա տեղանք և ավելի քան 4,5կմ ճանապարհ

20:51 22.12.2020

Ռուս խաղաղապահ զորամիավորման պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Կոնաշենկովը հերթական հայտարարությամբ է հանդես եկել, նա ներկայացրել է նոր տվյալներ ականազերծման աշխատանքներից: «Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի ինժեներական ստորաբաժանումները շարունակում են տարածքի ականազերծման աշխատանքները: Վերջին մեկ օրվա ընթացքում պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է 15 հա տեղանք և ավելի քան 4,5 կմ ճանապարհ: Ստուգվել է 11 շինություն: Հայտնաբերվել և […]

̰
BACK_TO_TOP