TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+31.09 oC

ԱՐՑԱԽ

Կոնաշենկովը ներկայացրել է իրավիճակը հակամարտության գոտում

22:23 15.12.2020

Ռուս խաղաղապահ զորամիավորման պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Կոնաշենկովը հերթական հայտարարությամբ է հանդես եկել, նա ներկայացրել է իրավիճակը հակամարտության գոտում: «Ռուս խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից տուժած շրջաններում շարունակվում են կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնման աշխատանքները: Վերջին մեկ օրում Մարտակերտում վերականգնվել է 600 մետր էլեկտրահաղորդալար և 1 բնակելի տուն: Ընդհանուր առմամբ, աշխատանքների սկզբից մինչ այժմ […]

̰
Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը ևս հանձնվել են  Ադրբեջանին. «Հորիզոնին» մանրամասներ է ներկայացրել Հին Թաղերի գյուղապետը

21:02 15.12.2020

Հադրութի շրջանի երկու՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը ևս հանձնվել են Ադրբեջանին: Ռուսական կողմը նոր քարտեզներ է հրապարակել, ըստ որոնց այդ երկու հայկական գյուղերը պատկերված են որպես Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող: Հիշեցնենք, որ հրադադարի հաստատումից հետո այդ գյուղերը մնացել էին հայկական ուժերի վերահսկողության ներքո, սակայն թշնամին երկու օր առաջ հարձակվել և գրավել էր դրանք: Այդ […]

̰
Անմարդկային վերաբերմունքը, դաժանությունները վկայում են Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական քաղաքականության մասին․ ՄԻՊ

19:55 15.12.2020

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի նախկին քաղաքապետ, բժիշկ Գևորգ Կեպենեկյանին և «Merieux» հիմնադրամի «Մայր-երեխա» ծրագրի ղեկավար, բժիշկ Խելիլ Էտուին: Հանդիպմանը պաշտպանը ներկայացրել է սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները, նրանց դաժանություններն ու խոշտանգումներն ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական անձանց նկատմամբ: Պաշտպանի դիրքորոշմամբ՝ Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց […]

̰
Մանե Թանդիլյանը ծանոթացել է ՀՀ-ում գործող Արցախի կառավարության շտաբի աշխատանքներին

19:15 15.12.2020

Այս օրերին ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, որի ընթացքում երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ, այցելել է ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբ՝ տեղում ծանոթանալով շտաբի կողմից իրականացվող աշխատանքներին և հայաստանյան գործընկերոջ հետ քննարկելով այդ ուղղությամբ տարվող համագործակցության նոր […]

̰
Իրականացվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ. ՊՆ

18:29 15.12.2020

Զինված ուժերի զորամասերից մեկում իրականացվել է պետական սահմանագոտու պահպանությանը ներգրավված պահեստազորայինների և կամավորականների հերթափոխ։ Մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման, առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ։

̰
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ

17:35 15.12.2020

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը գտնվում են խոր ճգնաժամի մեջ՝ բարոյական, հոգեբանական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, արժեքային: Դժվար է պատկերացնել ավելի խոր ճգնաժամ, ինչ ավելի պետք է լինի: Կարծում եմ, այն կառավարությունը, որի կառավարման օրոք և արդյունքում առաջացել […]

̰
Նարեկ Սարդարյանն այսօր վերադարձվել է Հայաստանի Հանրապետություն. Մանե Գևորգյան

17:20 15.12.2020

«Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչ Նարեկ Սարդարյանը, որն այս տարվա հուլիսին անզգուշորեն հատել էր Ադրբեջանի սահմանը, այսօր վերադարձվել է Հայաստանի Հանրապետություն»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Հայաստանում եռօրյա սուգ հայտարարելու մասին որոշում

17:07 15.12.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  2020 թվականի դեկտեմբերի 19-21-ը ՀՀ-ում սուգ հայտարարելու մասին որոշում է ստորագրել, որում ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը ոգեկոչելու նպատակով՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-21-ը ներառյալ, Հայաստանի […]

̰
ԱԻՊԾ տնօրենի շրջայցը պատերազմից ամենաշատ տուժած թաղամասերից մեկում

16:57 15.12.2020

ԱԻ պետական ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր աշխատանքային շրջայց է կատարել պատերազմի ընթացքում, թերևս, ամենաշատ տուժած թաղամասերից մեկում: Բնակիչների մեծ մաս, ովքեր ժամանակավորապես ապաստանել էին ՀՀ տարբեր բնակավայրերում՝ արդեն վերադարձել են: Ավերված բնակարանների մի մասում ապրում են՝ մյուսում շինարարություն է ընթանում: Կարեն Սարգսյանը զրուցել է բնակիչների հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով ու կարիքներով: Այս թաղամասում […]

̰
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները կատարել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ ՀՀ տեղափոխված 44 ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց մասնակցությամբ

16:49 15.12.2020

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ կոմիտեի ծառայողները կատարել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ ՀՀ տեղափոխված 44 ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց մասնակցությամբ: «ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական […]

̰
«Արցախի բնակիչներին տարհանելու մասին» տարածված փաստաթուղթը ադրբեջանական կեղծիք է. ԱՀ ԱԱԾ

16:20 15.12.2020

«Արցախի բնակիչներին տարհանելու մասին» տարածված փաստաթուղթը ադրբեջանական կեղծիք է, հայտնում է Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն: «Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, հաշվի առնելով սոցիալական ցանցերում հրապարակված՝ «Արցախի բնակիչներին տարհանելու մասին» փաստաթղթի շուրջ հասարակության մեջ առաջացած հետաքրքրությունը, կանխելու համար չճշտված, իսկ որոշ դեպքերում ապատեղեկատվության տարածմանն ուղղված […]

̰
Առողջապահության նախարարի հանձնարարությամբ կազմակերպվում է Ադրբեջանից Հայաստան վերադարձած քաղաքացիական անձանց բուժօգնությունը

16:16 15.12.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ կազմակերպվում է Ադրբեջանից Հայաստան վերադարձած 14 քաղաքացիական անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը: Վերջիններս քաղաքացիական բժշկական հաստատություններում կենթարկվեն բժշկական զննության, կարվեն հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում նաև կկատարվեն բժշկական միջամտություններ: Ադրբեջանից վերադարձած քաղաքացիական անձինք որոշ ժամանակ կգտնվեն բժիշկների հսկողության տակ: Գործընթացը գտնվում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անմիջական վերահսկողության ներքո: Պահպանելով Ադրբեջանից վերադարձածների […]

̰
Մարտակերտում ավելի քան 400 բնակարան է վերակառուցվում

15:58 15.12.2020

Շրջկենտրոն Մարտակերտում և հարակից գյուղերում վերակառուցվում է ավելի քան 400 բնակարան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը՝ հավելելով, որ վերակառուցվում են ինչպես պատերազմի հետևանքով վնասված բնակելի շենք-շինություններ, այնպես էլ՝ անբնակ այն տները, որոնց սեփականատերերը տարիներ շարունակ փաստացի չեն բնակվում այնտեղ: «Շինանյութերի (տանիքի թիթեղ, փայտանյութ, ապակի և այլն) տրամադրման հարցում աջակցություն […]

̰
Մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով

15:57 15.12.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով: Հետմահու Մարտական ծառայության մեդալ է տրվել. Արեն Լորիկի Վերդյանին թիվ N զորամասի ծառայության պետ, բժշկական ծառայության մայոր Լևոն Սերյոժայի Ասլանյանին թիվ N զորամասի դասակի հրամանատար, կապիտան Արտուշ Սեյրանի Թարոյանին թիվ […]

̰
Արայիկ Հարությունյանը հանդես կգա տեսաուղերձով

15:35 15.12.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 16-ին հանդես կգա տեսաուղերձով: Արայիկ Հարությունյանն այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Հարգելի՛ հայրենակիցներ, վաղը՝ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, հանդես կգամ տեսաուղերձով՝ ստեղծված իրավիճակի, սպասվող զարգացումների և ապագայի հանդեպ մեր ունեցած տեսլականի վերաբերյալ»,- գրել է Արցախի նախագահը։

̰
Նարեկ Սարդարյանը չի վերադարձել Հայաստան, թեև նրա անունը ցուցակում կար

15:16 15.12.2020

Ադրբեջանում գտնվող Ներքին Խնձորեսկի բնակիչ Նարեկ Սարդարյանը, որի անունը նախապես եղել էր գերիների փոխանակման ցուցակում, Հայաստան չի վերադարձել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, նշելով, որ դեռևս պատճառները հայտնի չեն։ Դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի էր ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 […]

̰
ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն իրազեկում է

15:13 15.12.2020

2020թ. դեկտեմբերի 1-ից վերականգնվել է վարչության բնականոն աշխատանքը և իրականացվում է քաղաքացիների սպասարկում: Անձնագրի վավերականության ժամկետն անցնելու կամ անձնագիրը կորցնելու դեպքում անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև հանրային ծառայության համարանիշ՝ սոցիալական քարտ, հաշվառման մասին տեղեկանք ստանալու համար քաղաքացիներն կարող են դիմել անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ոստիկանությունից։ Արցախի […]

̰
Ի գիտություն պատերազմի հետևանքով դիպլոմները կորցրած շրջանավարտների

15:10 15.12.2020

Արցախի պետական համալսարանից տեղեկացնում են․ «ԱրՊՀ  հարգելի´ շրջանավարտներ, ովքեր պատերազմի պատճառով կորցրել են իրենց դիպլոմները, համալսարանից դիպլոմների կրկնօրինակները ստանալու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ. հունվարի 20-ը դիմում ներկայացնել ԱրՊՀ գրասենյակ: Նախկինում դիպլոմների և դրանց կրկնօրինակների տրամադրումը իրականացվում էր համալսարանի գիտխորհրդի կողմից ընդունված հատուկ կանոնակարգով, ըստ որի՝ շրջանավարտը նախապես պետք է դիմում ներկայացնի, որ կորցրել […]

̰
The Guardian-ն անդրադարձել է ԼՂ պատերազմի ընթացքում ադրբեջանցի զինծառայողների վայրագություններին

15:07 15.12.2020

Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում ադրբեջանցի զինվորների կողմից գլխատված արցախցի տղամարդկանցից երկուսը նույնականացվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ծավալուն հոդված է հրապարակել հեղինակավոր The Guardian լրատվամիջոցը: Հոդվածագիրը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի Մադաթաշեն գյուղի երկու բնակիչներ համացանցում տարածվող տեսանյութերից մեկում ճանաչել են գլխատվող 69-ամյա Գենադի Պետրոսյանին, որը Արցախ է տեղափոխվել 1980-ականների վերջին, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից: «Ես հստակ […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արցախյան պատերազմի հետևանքով դեռևս գերության մեջ գտնվող զինվորական և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներին

14:44 15.12.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է արցախյան պատերազմի հետևանքով դեռևս գերության մեջ գտնվող զինվորական և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներին: Այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Վարչապետն անդրադարձել է գերիների փոխանակման և նրանց վերադարձի գործընթացի ուղղությամբ տարվող աշխատանքներին:

̰
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելն առաջացնում է տուգանք

14:09 15.12.2020

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով: Այս մասին հաղորդում է ԱՀ ոստիկանությունը։

̰
Խուսափեք գերեվարված զինվորների մասնակցությամբ տեսանյութերի տարածումից

13:13 15.12.2020

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է խուսափել գերեվարված զինվորների մասնակցությամբ տեսանյութերի տարածումից։ «Ադրբեջանից գերեվարված մեր 44 տղաների վերադարձից մեկ ժամ անց արդեն համացանցում առկա է տեսանյութ, որում հնչում են նրանց անունները։ Գերեվարված մեր հայրենակիցների վերադարձի նկատմամբ հանրային մեծ սպասումը ակնհայտորեն հանգեցնելու է նրանց նկատմամբ հանրային ուշադրության մեծացման, ինչը զուգորդվում է և դեռ կարող է զուգորդվել […]

̰
Ռուս սակրավորները ԼՂ-ում ականազերծել են ավելի քան 156 հա տարածք

12:50 15.12.2020

Ռուս սակրավորները Լեռնային Ղարաբաղում մաքրել են ավելի քան 156 հա տարածք և վնասազերծել մոտավորապես 5000 պայթյունավտանգ առարկա: Այս մասին դեկտեմբերի 15-ին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: «Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 156 հա տեղանք, շուրջ 40 կմ ճանապարհ, 375 բնակելի շենք և սոցիալական օբյեկտ, հայտնաբերել և վնասազերծվել […]

̰
Արամ Ա-ն 2021 թվականը հռչակել է «Արցախի տարի»

11:11 15.12.2020

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն Ամանորին ընդառաջ հանդես է եկել կոչով՝ օգնելու Արցախի մանուկներին։ «Քորոնա ժահրին ու տնտեսական դժուարութեան ստեղծած տխուր պայմաններուն մէջ, ողջ մարդկութիւնը կը պատրաստուի նշելու Նոր Տարին։ Յիշեալ տագնապներուն առընթեր, Արցախի պատերազմին յառաջացուցած ցնցումը ահաւոր է մեր ժողովուրդին ու յատկապէս Արցախի մեր ազգակիցներուն համար։ Արդ, մեկնելով մեր քրիստոնէական ու ազգային նախանձախնդրութենէն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ […]

̰
Արցախ է վերադարձել ևս 566 փախստական

10:56 15.12.2020

Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ Արցախ է վերադարձել 566 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Ընդհանուր առմամբ Արցախ է վերադարձել 39 հազար 700 մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

̰
Տեղահանված արցախցիները կարող են ավտոմեքենաների հետ կապված որոշ գործարքներ իրականացնել նաև Հայաստանում

10:10 15.12.2020

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերից տեղահանված արցախցիները կարող են ավտոմեքենայի առքուվաճառքի գործարքներ իրականացնել Հայաստանի Հանրապետության Ճանապարհային ոստիկանության համապատասխան ծառայություններում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Օհանյանը՝ մանրամասնելով, որ առքուվաճառքի դեպքում պարտադիր է գույքահարկի զրոյական տեղեկանքի առկայությունը: «Տեղահանված արցախցիները ՀՀ տարածքում կարող են նաև ավտոմեքենայի գրանցումն իրականացնել, սակայն պետհամարանիշ և […]

̰
Հադրութի շրջանի երկու՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը ևս հանձնվեցին Ադրբեջանին․ Mediaport

09:13 15.12.2020

Mediaport-ի տելեգրամյան ալիքը հայտնում է, որ Հադրութի շրջանի երկու՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը ևս հանձնվեցին Ադրբեջանին: Նշվում է, որ եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո այդ գյուղերը մնացել էին հայկական, սակայն թշնամին երկու օր առաջ հարձակվել և գրավել էր դրանք, որի արդյունքում հայկական կողմն ունի վեց վիրավոր և տասը գերեվարված անձ: ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայման՝ քիչ […]

̰
Վերադարձի երկարատև սպասումներն այսուհետ պետք է վերածվեն շուտափույթ ապաքինման ու հանրային կյանքին ինտեգրման գործընթացի․ Արայիկ Հարությունյան

08:14 15.12.2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սիրելի ՛ հայրենակիցներ Դեկտեմբերի 14-ին Երևանում մասնակցել եմ ռազմական և քաղաքացիական 44 գերիների հայրենիք տեղափոխող օդանավի դիմավորմանը: Կարճատև հանդիպում եմ ունեցել տուն վերադարձած մեր հայրենակիցների հետ, ընդգծել, որ նրանց վերադարձի երկարատև սպասումներն այսուհետ պետք է վերածվեն շուտափույթ ապաքինման ու հանրային կյանքին ինտեգրման գործընթացի, ինչի […]

̰
Մեր աշխատակազմի բժշկի հետ ներկա գտնվեցինք Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր տղաների մի մասի դիմավորմանը օդանավակայանում․ ՄԻՊ

00:34 15.12.2020

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ղեկավարի և բժշկուհու հետ այցելել է հոսպիտալ՝ Ադրբեջանից հայրենիք վերադարձած տղաների առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար: «Մեր աշխատակազմի բժշկի հետ միասին ներկա գտնվեցինք Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր տղաների մի մասի դիմավորմանն օդանավակայանում: Այս պահին մեր աշխատակազմի զինված ուժերում մարդու […]

̰
Քիչ առաջ վերադարձա Շուշիի շրջանի Մեծ շեն ու Հին շեն գյուղերից․ ԱՀ ՄԻՊ

22:00 14.12.2020

Քիչ առաջ վերադարձա Շուշիի շրջանի Մեծ շեն ու Հին շեն գյուղերից, որտեղ այցելել էի տեղում հասկանալու համար իրավիճակն ու մեր քաղաքացիների իրավունքներին սպառնացող վտանգները: Այս մասին գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ «Ադրբեջանական զինված ուժերի գործողություններն ակնհայտորեն ոչ միայն խախտել են քաղաքական ամենաբարձր մակարդակի պայմանավորվածությունները, այլ նաև կենսական սպառնալիքներ են հարուցել հատկապես Հին շեն գյուղի […]

̰
BACK_TO_TOP