TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+31.09 oC

ԱՐՑԱԽ

ՌԴ ՊՆ-ն հերքել է Ղարաբաղում խաղաղապահների շրջափակման մասին լուրերը

21:55 16.12.2020

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների՝ շրջափակման մեջ հայտնվելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Լեռնային Ղարաբաղում կողմերից որևէ մեկի կողմից ռուսական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների իբր շրջափակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Ռուսական խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում կատարում են առաջադրանքներ սովորական ռեժիմով, ինչպես դիտորդական դիրքերում, այնպես էլ հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի […]

̰
Երբ երկիրը պատրաստ կլինի նախագահական ու խորհրդարանական պատշաճ ընտրությունների․ ԱՀ նախագահի ուղերձը

21:36 16.12.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հեռուստաուղերձով: Նա ներկայացրել է պատերազմի հետևանքներով առաջացած մարտահրավերները, իշխանության անելիքներն առաջիկայում, խոսել Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության և նոր գերեվարված զինծառայողների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Հադրութի  շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից զինծառայողների դուրս բերման տեսանյութը իրականությանը համապատասխան է ․ՊՆ

20:34 16.12.2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը  Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերից հայ զինծառայողների դուրս բերման տեսանյութի վերաբերյալ հայտարարություն է տարածել․ «Համացանցում վերջին ժամերին տարածվում է տեսանյութ, թե ինչպես է հայ զինծառայողների մի խումբ դուրս բերվում շրջափակումից Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից։ Տեսանյութը համապատասխանում է իրականությունը։ Գործողությունն իրականացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող […]

̰
Արցախն ապրելու է հայերեն․Մանե Թանդիլյան

20:15 16.12.2020

Արցախի  աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ՀՀ կատարած եռօրյա աշխատանքային այցի արդյունքներին է անդրադարձել , որի վերաբերյալ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում․ «ՀՀ կատարած եռօրյա աշխատանքային այցս գերհագեցած էր նաև տարբեր ձևաչափերով հանդիպումներով ամենատարբեր ոլորտներում աշխատող անձանց հետ։ Քննարկումներ ենք ունեցել Արցախում ստեղծված իրավիճակի լուծման բոլոր հնարավոր ուղիները մշակելու նպատակով, այդ […]

̰
«Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է․ Զախարովա

19:13 16.12.2020

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է: «Այժմ ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը, նաև այլ միջազգային կազմակերպություններ զբաղվում են ԼՂ տարածաշրջանում իրավիճակին առնչվող հարցերով՝ իրենց իրավասության շրջանակներում»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։ Մարիա Զախարովան նշել է, որ այդ աշխատանքները չպետք է տարվեն այն […]

̰
ՌԴ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է խաղաղապահ զորքերի տեղակայման նոր քարտեզը

19:10 16.12.2020

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նոր քարտեզը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ: Քարտեզում կարմիրով նշված է շփման գիծը, սև գծանշումներով հատվածը Լաչինի միջանցքն է: Ստեփանակերտի հատվածում կարմիր դրոշակով նշված է խաղաղապահ առաքելության հրամանատարական կետը:  

̰
ՊՆ շենքի դիմաց իրականացվող բողոքի ակցիան դադարեցվել է

18:11 16.12.2020

Այսօր ՊՆ-ում վաղ առավոտից հավաքվել էին անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները և հարազատները։ Նրանց ցանկությունն է եղել անհապաղ հանդիպել պաշտպանության նախարարի հետ և բարձրաստիճան պաշտոնյաների հետ մեկնել Արցախ: Ժամեր անց հանդիպման են հրավիրել 10 ծնողի: Ներկաները բոլոր լրատվամիջոցներին խնդրել են հեռանալ տարածքից և նկարահանում չիրականացնել: Shantnews-ի հետ զրույցում ծնողներից մեկը նշել է, որ 10 ծնողին […]

̰
Մանե Թանդիլյանն այցելել է Նորքի տուն-ինտերնատ, որտեղ ներկայումս գտնվում են Ստեփանակերտի տուն-ինտերնատից տեղափոխված տարեցները

17:24 16.12.2020

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ՀՀ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, այցելել է Նորքի տուն-ինտերնատ, որտեղ ներկայումս գտնվում են Ստեփանակերտի տուն-ինտերնատից տեղափոխված տարեցները։ Մ. Թանդիլյանն անձամբ շփվել է նրանց հետ, հետաքրքրվել կարիքներով, ընդգծել, որ Արցախի սոցիալական գերատեսչությունը, համագործակցելով հայաստանյան համապատասխան կառույցների հետ՝ նրանց կշարունակի պահել պետական հոգածության և խնամքի […]

̰
Համացանցում տարածված տեսանյութը արվել է դեկտեմբերի 12-ին, երբ 83 հայ զինծառայող դուրս է եկել Հին Թաղերում շրջափակումից․ News.am

16:52 16.12.2020

Համացանցում այսօր՝ դեկտեմբերի 16-ին, տարածված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են հայ զինծառայողները Հադրութի Հին Թաղեր գյուղի հատվածում շարքով դուրս գալիս ադրբեջանական շրջափակումից, արվել է դեկտեմբերի 12-ին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց այդ հատվածում դիրքերը պահած ՄՈԲ-ի դասակի հրամանատար Սամվել Աֆինյանը։ «Տեսանյութում մեր վաշտն է, Հին Թաղերից գալիս ենք դեպի Խծաբերդ, Խծաբերդ չհասած տարածքում է […]

̰
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան

16:43 16.12.2020

Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ազատություն». – Հիմա ի՞նչ իրավիճակ է Հին Թաղերում և Խծաբերդում: Նիկոլ Փաշինյան. – Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ: Կապի խնդիր կա, որովհետև տեղանքի բերումով, նաև իրադարձությունների բերումով հաղորդակցության որոշակի խնդիրներ կան, ընդորում՝ այդ խնդիրներն […]

̰
Ղազանչեցոց եկեղեցու վրա հարձակումը, հնարավոր է, պատերազմական հանցագործություն է. Human Rights Watch

16:35 16.12.2020

Հեղինակավոր Human Rights Watch-ը ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հրթիռային հարված հասցնելու վերաբերյալ` նշելով, որ այդ հարձակումը, հնարավոր է, պատերազմական հանցագործություն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կազմակերպությունը հիշեցնում է, որ պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերը մեկ օրում Ղազանչեցոցին երկու հարված են հասցրել: «Մի քանի ժամվա ընթացքում երկու առանձին հարձակումները ենթադրելու առիթ են տալիս, որ […]

̰
Հանձնաժողովի կողմից իրականացվող լայն սպառման ապրանքների գների փոփոխությունների վերաբերյալ ուսումնասիրություն

16:15 16.12.2020

ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ բաժնի մասնագետների կողմից 2020 թվականի դեկտեմբերի 14-ին իրականացված՝ Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում նախորդ՝ 2020 թվականի դեկտեմբերի 7-ի դիտանցման համեմատ արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն՝ 9 գնաճ և 2 գնանկում: Այս մասին տեղեկացրին ԱՀ հանրային […]

̰
Արցախում զինծառայող է զոհվել դեռևս չպարզված հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումից

15:57 16.12.2020

ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:17-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2002թ. ծնված Վահե Հովհաննեսի Բաբայանը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում […]

̰
Առաջնագծի ու թիկունքի դասալիքները չպետք է որևէ հնարավորություն ստանան բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելու. Արայիկ Հարությունյան

15:32 16.12.2020

Ուղերձում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է առաջնագծում ու թիկունքում սեփական պարտականությունների կատարումից խուսափած անձանց վերաբերյալ հանրային տրամադրություններին: «Այո՛, հանրության մեջ առկա է իրավացի պարսավանք ու պահանջկոտություն նրանց հանդեպ, և՛ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, և՛ հանրային ծառայության ցածր օղակի, և՛ մասնավոր հատվածի տարբեր աշխատակիցներ այդ հիմքով հեռացվել են աշխատանքից: Պատերազմի ընթացքում ես հրապարակել եմ աշխատանքից ազատված […]

̰
Ֆրանսիայի Մոնպելիեի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ հաջակցություն արցախահայության

15:23 16.12.2020

Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ հաջակցություն արցախահայության։ Ինչպես փոխանցում է ԱՀ ԱԳՆ-ը՝ բանաձևում քաղաքային խորհուրդը՝ արտահայտում է Մոնպելիե քաղաքի բարեկամությունն ու աջակցությունը Արցախի՝ վշտի մեջ հայտնված և իրենց տները լքելու հարկադրված հայ բնակչությանը, կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը մարտահրավերներին համարժեք դիվանագիտական և մարդասիրական ջանքեր գործադրել, որպեսզի գաղթի տառապանքները չավելանան նաև ռազմական ագրեսիայի […]

̰
Արցախի նախագահը կարևորել է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը

15:00 16.12.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձում առանձնացրել է արտաքին քաղաքականության ոլորտում Արցախի ուղղություններն ու առաջնահերթությունները՝  նշելով, որ, ընդհանուր առմամբ, դրանք չեն փոխվել, սակայն կրել են փոփոխություններ իրենց ուժգնության առումով: «Արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն է նաև քաղաքական գործիքակազմով: Պետք է Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների արտաքին քաղաքական ամբողջ ներուժը խելացի ու հետևողական կերպով սպասարկի […]

̰
Խծաբերդի ուղղությամբ մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել ադրբեջանական կողմին. Արայիկ Հարությունյան

14:44 16.12.2020

Ադրբեջանական կողմը շարունակում է իր մշտական սադրիչ վարքագիծը, որի ցցուն օրինակներից են վերջին օրերի նրանց գործողությունները Խծաբերդի ու Բերդաձորի հատվածներում»,- ուղերձում նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Պաշտպանության բանակի զինծառայողների և ռուս խաղաղապահների կողմից կանխվել են ադրբեջանական զինծառայողների տարբեր սադրանքներ, իսկ երեկ երեկոյան նրանց դուրս են մղել Շուշիի Հին շեն գյուղի մերձակայքից: Այս օրերին Բերդաձորի […]

̰
Արայիկ Հարությունյանը նշել է, թե որ դեպքում հրաժարական կտա նախագահի պաշտոնից

14:38 16.12.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձում անդրադարձել է իր հրաժարականի հարցին և նշել, թե երբ կգնա այդ քայլին։ «Պատերազմի հետևանքով առաջացած հանրային ու քաղաքական որոշակի տրամադրությունները Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականի անհրաժեշտության մասով՝ կուզեի նշել, որ պատրաստ եմ հրաժարական տալ առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ Հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի […]

̰
Հայ հատուկջոկատայինները շրջափակված զինծառայողներին դուրս են բերել Հին Թաղեր և Խծաբերդ թաղամասերից

14:36 16.12.2020

Հայ հատուկջոկատայինները շրջափակված զինծառայողներին դուրս են բերել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ թաղամասերից։ Այս մասին հայտնում է «Ինֆոտեկա»-ի Տելեգրամ ալիքը։

̰
Որոշել եմ հրաժարվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնից և դուրս գալ կուսակցությունից. Արայիկ Հարությունյան

14:28 16.12.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է թողնել կուսակցության ղեկավարի դերը և դուրս գալ կուսակցությունից՝ նախագահի պաշտոնում վերկուսակցական գործունեություն ծավալելու համար։ «Որոշել եմ հրաժարվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնից և դուրս գալ կուսակցությունից, որպեսզի Հանրապետության նախագահի պաշտոնում ես կարողանամ գործել և ընկալվել որպես պետության վերկուսակցական գլուխ, որպես մի գործիչ, որը պետք է ընդունվի որպես հատկապես ճգնաժամային […]

̰
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը

14:05 16.12.2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ հայրենակիցներ Քանի որ ուղերձի տեսանյութի հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջացել, իսկ այս իրավիճակում ժամանակը շատ կարևոր է, այդ պատճառով նախքան տեսանյութի տեխնիկական խնդիրների կարգավորումը հրապարակում եմ իմ ուղերձի ամբողջական տեքստը՝ պատերազմի հետևանքների, առկա մարտահրավերների և տարբեր ոլորտներում իշխանությունների անելիքների վերաբերյալ: Հ.Գ. Բնականաբար, […]

̰
Խծաբերդի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում․ ԱՀ ՄԻՊ

13:49 16.12.2020

Հայ նոր ռազմագերիների վերաբերյալ տեղեկության շուրջ կապ եմ հաստատել մի շարք մարմինների ու տեղում գտնվող որոշ զինծառայողների հետ: Այս մասին գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ «Ըստ իմ հավաքագրած նախնական տվյալների՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում, մեծ հավանականությամբ հենց դա էլ երևում է ադրբեջանական […]

̰
Ավելի քան 30 հայ կամավորներ կարողացել են դուրս գալ ադրբեջանցիների շրջափակումից

13:27 16.12.2020

Ավելի քան 30 հայ կամավորներ կարողացել են դուրս գալ ադրբեջանցիների շրջափակումից։ Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրին Արցախի պաշտպանության բանակից։ «Մի քանի տասնյակ մարդիկ կարողացել է շրջափակումից դուրս գալ։ Շարունակվում են որոնողական աշխատանքները, փնտրում ենք նրանց, որոնք կապի դուրս չեն գալիս»,- ասել է աղբյուրը։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` 30 հոգանոց խումբը կարողացել է շրջափակումից դուրս գալ հայ […]

̰
Ստեփանակերտի Հայակավան թաղամասում, Ասկերանի շրջանի 2 համայնքների տարածքում տեղի կունենա զենք-զինամթերքի ոչնչացում

10:57 16.12.2020

ԱԻ պետական ծառայությությունն իրազեկում է, որ օրվա ընթացքում Ստեփանակերտի Հայակավան թաղամասում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացում: «Խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել: Սակրավորական ջոկատներն աշխատում են ամեն օր, որպեսզի բնակավայրերը լինեն անվտանգ ու ապահով: Զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում խնդրում ենք անմիջապես տեղեկացնել՝ զանգահարելով ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-հայտնում են […]

̰
Ռուս զինվորական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի 529 բնակչի, այդ թվում՝ 63 երեխայի

10:36 16.12.2020

ՌԴ ՊՆ բժշկական ջոկատների մասնագետները Ստեփանակերտում և Մարտակերտում շարունակում են բժշկական օգնություն ցուցաբերել բնակչությանը։ Ռուս զինվորական բժիշկներին հիմնականում դիմում են քրոնիկական հիվանդություններ ունեցող տեղի բնակիչները, ովքեր հակամարտության սրացման ժամանակ զրկված են եղել որակյալ բուժօգնության և անհրաժեշտ դեղորայքի ստացման հնարավորությունից։ Ընդհանուր առմամբ՝ զինվորական բժիշկներն օգնություն են ցուցաբերել 529 քաղաքացու, այդ թվում՝ 63 երեխայի։

̰
Երեկ երեկոյան կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ

10:32 16.12.2020

Պաշտպանության բանակից տեղեկացնում են, որ երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ […]

̰
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել Մարտակերտ

10:22 16.12.2020

ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների փաթեթներ են հասցրել Մարտակերտ։ Դրանք փոխանցվել են իրենց տները վերադարձած փախստականներին ու բնակավայրի մյուս կարիքավորներին։ Խոսքը հարյուրավոր ընտանիքների մասին է, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ Մարտական գործողություններից տուժած ԼՂ շրջաններում ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում է կենսական կարևորություն ունեցող ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնումը։ Շուշիի արևմտյան մատույցներում ավարտվել […]

̰
Հին Շենն ապաշրջափակվել է. մանրամասներ Բերդաձորի տարածաշրջանում տիրող վիճակից

23:46 15.12.2020

Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանում ստեղծված լարված իրավիճակի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցերին պատասխանել է Արցախի Նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։ Ըստ տեղեկությունների՝ ադրբեջանցիները տևական ժամանակ է, ինչ փակել էին Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի ճանապարհը, ըստ էության բնակիչներին թողնելով շրջափակման մեջ։ Ի՞նչ իրավիճակ է այս պահին։ Ադրբեջանական ուժերը փորձել են հայկական կողմի նկատմամբ ճնշում գործադրել Հին Շեն […]

̰
Հարկ եմ համարում հանրայնացնել ադրբեջանցի երկու դիվերսանտների արտահանձնման որոշման շարժառիթները. ԱՀ նախագահ

23:33 15.12.2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջւմ գրել է․ «Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում և քաղաքական շրջանակներում տեղ գտած մտահոգությունները՝ հարկ եմ համարում հանրայնացնել ադրբեջանցի երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի, արտահանձնման որոշման շարժառիթները: Այն ընդունվել է Սմբատ Ցականյանի ծնողների հետ համակողմանի քննարկման արդյունքում նրանց համաձայնությունն ստանալուց հետո: Պատասխանատու այս որոշումը նպաստել է […]

̰
Հայտնաբերվել և վնասազերծվել է գրեթե 5 հազար պայթյունավտանգ առարկա․ Կոնաշենկով

22:41 15.12.2020

Ռուս խաղաղապահ զորամիավորման պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Կոնաշենկովը հերթական հայտարարությամբ է հանդես եկել, նա ներկայացրել է իրավիճակը հակամարտության գոտում: «Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվում է պայթյունավտանգ առարկաների մաքրման աշխատանքները: Վերջին մեկ օրում մաքրվել է ևս 9.5 կմ ճանապարհ: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 175 հա տարածք, ավելի քան 49 կմ […]

̰
BACK_TO_TOP