21:54 14.12.2020
Այս ծանր օրերին, երբ ահեղ պատերազմի հետևանքով ունեցած կորստի ցավից ու դառնությունից մեր ժողովուրդը փորձում է կրկին ուղղել իր մեջքը, երբեմն նաև լուսավոր կետեր են նշմարվում, որոնք մեզ ապրելու, նորից ամեն ինչ կառուցելու հույս ու հավատ են ներշնչում: Րոպեներ հետո Երևանում վայրէջք կկատարի հայրենիք վերադարձող մեր չորս տասնյակից ավելի գերիներին տեղափոխող օդանավը: Նրանց կդիմավորեմ անձամբ՝ […]
21:11 14.12.2020
ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբից տեղեկացնում են, որ ՀՀ-ում ժամանակավորապես բնակություն հաստատած ԱՀ բնակիչները բժշկական հետազոտման, ախտորոշման, բուժման նշանակման և վիրահատական միջամտության համար կարող են ըստ բնակության վայրի՝ դիմել համապատասխան պոլիկլինիկաներ՝ անվճար սպասարկման համար։ «Վիրահատության համար պոլիկլինիկաների միջոցուվ կուղեգրվեք համապատասխան բուժհաստատություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։
21:05 14.12.2020
Վարչապետն այսօր ուղերձով է հանդես եկել, որում մանրամասնել է երեկ անվտանգության խորհրդի նիստում հնչեցրած խնդիրներն ու անելիքները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ շաբաթ օրն ադրբեջանական հատուկ ուժերը գրոհ են ձեռնարկել Հին Թաղեր-Խծաբերդ գյուղերի ուղղությամբ՝ օգտվելով այն հանգամանքից, որ ռուս խաղաղապահները դեռևս չէին տեղակայվել տվյալ հատվածում: Մանրամասները՝ տեսանյութում։
20:15 14.12.2020
Շուշիի շրջանի Հին Շեն համայնքում այժմ ռուս խաղաղապահները դիտակետ են ստեղծել և ապահովում են բնակիչների անվտանգությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը: «Ադրբեջանցիները երկու օր է, ինչ փակել են մայրուղուց դեպի գյուղ եկող ճանապարհը: Այնուհետև, ռուս խաղաղապահները եկել են և դիտակետ են ստեղծել: Այժմ գյուղում ապրող ընտանիքներն անվտանգ են: Մեր տեղեկությամբ, […]
19:19 14.12.2020
Կան տվյալներ այն մասին, որ կասկածյալները հեռախոսով նկարել են իրենց գործողությունները, ապա դրանք տարածել սոցիալական ցանցերում:
18:47 14.12.2020
Կեսօրին ադրբեջանցի գերիները և պատանդները, այդ թվում՝ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը, ինքնաթիով բերվել են Բաքու։
18:31 14.12.2020
Ըստ Բաքվի՝ գերիների տեղի է ունենում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, ռուս խաղաղապահների մասնակցությամբ։
17:55 14.12.2020
Հակառակորդի գրոհող ստորաբաժանումները և կրակային միջոցները ոչնչացնելու ընթացքում աչքի են ընկել կրտսեր սերժանտ Արման Դավիթի Հարությունյանը, սերժանտ Նարեկ Թևանի Դավթյանը, շարքային Արեգ Արարատի Սողոմոնյանը, շարքային-պայմանագրային Արթուր Գերասիմի Հակոբյանը, շարքային Աղասի Եղիշեի Աղասյանը: Կապիտան Հայկ Սամվելի Ասրյանը հմտորեն ղեկավարել է գումարտակի անձնակազմի գործողությունները, բարձր մակարդակով կատարել առաջադրված մարտական խնդիրներն ու կորուստներ պատճառել հակառակորդին: Սանհրահանգիչ կրտսեր սերժանտ […]
17:52 14.12.2020
Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր առավոտվանից հավաքվել էին Հայաստանում ՌԴ դեսպանատան առջև: Ակցիայի մասնակիցները պնդել են, որ վերջին 3 օրերին ադրբեջանական կողմը թույլ չի տալիս որոնողական աշխատանքներ իրականացնել այն տարածքներում, որտեղ ենթադրաբար գտնվում են հայ զինծառայողները։ Ակցիայի մասնակիցները հանդիպել են ՌԴ դեսպանի օգնականի հետ: Ապա դեսպանատուն են հրավիրվել 3 ծնող, որոնք վերջին օրերին […]
17:28 14.12.2020
Դեկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ահազանգման կենտրոնը ստացել է 1132 զանգ: Դրանցից 3-ը ճանապարհատրանսպորտային պատահար են, զոհվել է երկու քաղաքացի։ Զենք-զինամթերքի հայտնաբերման 42 կանչ է գրանցվել: Արցախի մայրաքաղաքը գրեթե 90 տոկոսով անվտանգ է բնակչության համար: Հիմնական կանչերն արձանագրվում են անտառային գոտիներից, քաղաքների և գյուղական համայնքների հարակից տարածքներից: Ընդհանուր առմամբ՝ սեպտեմբերի 27-ից […]
17:14 14.12.2020
Արցախի ԱԻՊԾ-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ից Արցախի Հանրապետությունում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարարության փրկարարները՝ խաղաղ բնակավայրերում ծավալվող շինարարության և ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված ծրագրերում օգնելու նպատակով: Դեկտեմբերի 14-ի դրությամբ, Ռուսաստանից ժամանած պիրոտեխնիկներն ականազերծել են ավելի քան 24 հեկտար տարածք, հայտնաբերվել և Արցախի մարդասիրական ականազերծման կենտրոն է տեղափոխվել […]
17:02 14.12.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Վարչապետը կարևորել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ՄԽ […]
16:45 14.12.2020
ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է. «Հարգելի հայրենակիցներ Հաշվի առնելով հետպատերազմյան օրերին մայրաքաղաքում տիրող ինտենսիվ երթևեկությունը, ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցներին խստորեն պահպանել երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցը վարել սթափ վիճակում, ձեռքի տակ ունենալ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի և հաշվառման վկայական։ Խստորեն արգելվում է տրանսպորտային միջոցը վարել առանց կամ կեղծված […]
16:15 14.12.2020
Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է «Կորսիկա-Հայաստան բարեկամության կոմիտե»-ի պատվիրակությանը` նախագահ, ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատում Կորսիկայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սանթերյանի գլխավորությամբ: Արարատ Օհանջանյանը շնորհակալություն է հայտնել Ալեքսանդր Սանթերյանին ԱՀ առողջապահության համակարգին՝ որպես աջակցություն դեղորայք և բժշկական պարագաներ տրամադրելու համար, կարևորելով բարեգործական ծրագրերի նշանակությունը: Ալեքսանդր Սանթերյանը պատրաստակամություն է հայտնել հետայսու զարգացնել համագործակցության ծրագրերը անմիջապես […]
15:59 14.12.2020
Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Համանախագահների և Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է, […]
15:45 14.12.2020
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Աﬔնայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հաստատվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագիրը, որի նպատակն է բացառաբար հումանիտար ծրագրերով հոգատարություն ցուցաբերել Արցախում ծանր կացության մեջ հայտնված ժողովրդին և պատերազմի հետևանքով արցախյան գյուղերից տարհանված և Հայաստանում ապաստանած ընտանիքներին։ Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի միջոցով իրականացվող ծրագրի աշխատանքները համակարգելու է ստեղծված […]
15:23 14.12.2020
Դեկտեմբերի 14-ին արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։ Հանդիպման առանցքում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հաստատված հրադադարին հաջորդած զարգացումները, արցախահայության իրավունքների վերականգնման […]
15:02 14.12.2020
Լեռնային Ղարաբաղում մտահոգիչ իրավիճակ էր, բայց այն շատ օպերատիվ կերպով կանխվել է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ տեղի ունեցածի մասին քիչ տեղեկություններ կան, ռուսական կողմը հետևում է իրավիճակին, «սա լրացուցիչ բեռ է մեր խաղաղապահների համար»: «Սա ամբողջ տեղեկատվությունն է, որը մենք կարող ենք տրամադրել. իրոք, տագնապալի իրավիճակ կար, […]
14:57 14.12.2020
Իրանի Մեջլիսի պատգամավոր Ահմադի Բիղաշը խորհրդարանական նիստին ունեցած ելույթում անդրադարձել է արցախյան պատերազմին, Թուրքիայի քաղաքականությանը, ինչպես նաև քննադատել և վիրավորանքներ հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Բիգեշը նշել է, որ իրանցի միջուկային գիտնականների դեմ իրականացված մահափորձերը Թուրքիայի նախագահի վարած քաղաքականության արդյունք են և հավելել․ «Մեր գիտնականների սպանություններում Նեթանյահուից (Իսրայելի […]
13:20 14.12.2020
ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «2020թ. աշնանը Արցախի Հանրապետության դեմ միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ և Թուրքիայի բացահայտ մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում հրադադարի հաստատման նպատակով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից ընդամենը մեկ ամիս հետո գրանցվեցին փխրուն խաղաղությունը խախտելու բացահայտ գործողություններ. ս.թ. դեկտեմբերի 11-ին և 12-ին Հադրութի շրջանի Հին Թաղեր, […]
12:39 14.12.2020
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ Հաշվի առնելով, որ դեկտեմբերի 19-ին լրանում է 44-օրյա պատերազմի զինադադարի 40-րդ օրը՝ ՀՀ վարչապետի հետ պայմանավորվել ենք Արցախի և Հայաստանի Հանրապետություններում այդ օրվանից հայտարարել եռօրյա սուգ՝ ոգեկոչելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը: Նրանց անունները հավետ մնալու են մեր սրտերում և հայոց պատմության […]
12:25 14.12.2020
Ներկայումս ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը:
12:10 14.12.2020
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում հատուկ սարքավորված զորավարժարանում։
12:04 14.12.2020
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական ջոկատները, Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոնները հանգստյան օրերին շարունակել են չպայթած ու վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի հայտնաբերման աշխատանքները: Այսօր Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում տեղի կունենա ականանետի արկերի, «Սմերչ» կայանքից արձակված կասետային ռումբերի և այլ զինատեսակների ոչնչացում: Հարցերի և այլ պարզաբանումների համար զանգահարել ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 հեռախոսահամարներին:
11:25 14.12.2020
ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը տեղակալների ուղեկցությամբ այցելել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնք, որտեղ տեղակայված են Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման նախարարության անձնակազմը: Կարեն Սարգսյանին դիմավորել է ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկին: Հետպատերազմյան Արցախում այժմ հիմնական ջանքերն ուղղված են սակրավորական աշխատանքների վրա: Ի.Կուտրովսկին արցախցի […]
09:10 14.12.2020
Արցախի երկնքում կրկին «Բայրաքթարներ» են աշխատում։ Այս մասին հայտնում են Wargonzo նախագծի Ստեփանակերտի աղբյուրները, փոխանցում է Wargonzo-ի տելեգրամյան ալիքը։ Այս պահին չի հստակեցվում՝ խոսքը հետախուզակա՞ն, թե՞ հարվածային նպատակների մասին է։
23:20 13.12.2020
Ավելի քան 820 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղում իրենց տները, տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: «Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով այսօր տեղափոխվել է 825 մարդ։ Ավտոբուսների շարժումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ […]