TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+24.09 oC

ԱՐՑԱԽ

Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերի շրջակայքում հրադադարի ռեժիմի խախտումը կասեցվել է ռուս խաղաղապահ զորակազմի գործողությունների արդյունքում. Ռուստամ Մուրադով

21:38 13.12.2020

Դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերի շրջակայքում հրադադարի ռեժիմի խախտում է տեղի ունեցել, որը կասեցվել է ռուս խաղաղապահ զորակազմի գործողությունների արդյունքում»,- ասել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը՝ նշելով, որ ներկայումս այդ շրջանում իրավիճակը կարգավորվել է: «Ռուս խաղաղապահներն իրավիճակի մշտական վերահսկողություն են իրականացնում և պահպանվում է փոխգործակցությունը […]

̰
ՌԴ ՊՆ-ը հայտնել է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման մասին

18:43 13.12.2020

Հրադադարի ռեժիմը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով, դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում արձանագրվել է մեկ խախտում, նշված է ՌԴ ՊՆ-ի հրապարակած տեղեկագրում: «Ռուս խաղաղապահների գործողությունները կանխել են իրավիճակի հետագա սրումը», – ասվում է հաղորդագրության մեջ: Ռուսաստանի խաղաղապահ զորակազմն ապահովում է քաղաքացիների անվտանգ վերադարձը նրանց մշտական ​​բնակության վայրեր, տրամադրում է մարդասիրական օգնություն և վերականգնում […]

̰
ՌԴ ՊՆ-ը հրապարակել է խաղաղապահ առաքելության տարածքային թարմացված քարտեզը

18:34 13.12.2020

ՌԴ ՊՆ-ը հրապարակել է խաղաղապահ գործողության անցկացման տարածքային քարտեզը 2020 թվականի դեկտեմբերի 13-ի դրությամբ։

̰
Ադրբեջանական ԶԼՄ-ների միջոցով տարածվող լուրերը, որ հայկական կողմը զոհեր ունի, բացարձակ ապատեղեկատվություն են. Միասնական տեղեկատվական կենտրոն

16:28 13.12.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «Ադրբեջանական լրատվամիջոցների, տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող լուրերն ու տեսանյութերն այն մասին, թե իբր նախօրեի ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր ունի, բացարձակ ապատեղեկատվություն է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի միայն 6 վիրավոր»:

̰
Արցախում ադրբեջանական հարձակման ժամանակ սպանվել է ադրբեջանցի 4 զինծառայող, վիրավորվել 2-ը. «Արմենպրես»

15:03 13.12.2020

Դեկտեմբերի 11-ին Արցախում ադրբեջանական հարձակման ժամանակ սպանվել է ադրբեջանցի 4 զինծառայող, վիրավորվել 2-ը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և պետական անվտանգության ծառայությունը հաստատել են տեղեկատվությունը: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հաղորդել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը։

̰
Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին աներկբա, հստակ, հասցեագրված արձագանքել Ադրբեջանի գործողություններին. ԱԳՆ

13:40 13.12.2020

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումների՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում կազմակերպած գործողությունների կապակցությամբ։ «Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, օգտվելով այն փաստից, որ Արցախի Հանրապետության տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ […]

̰
Ստեփանակերտի օդանավակայանից ավիափոխադրումների մեկնարկի կոնկրետ ժամկետ նշելը դեռևս բարդ է. Ստեփանակերտի քաղաքապետ

13:23 13.12.2020

Ռուսական խաղաղապահների մասնակցությամբ ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման աշխատանքները շարունակվում են օր ու գիշեր, սակայն ավիափոխադրումների մեկնարկի կոնկրետ ժամկետ նշելը դեռևս բարդ է, РИА Новости-ին ասել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը: «Որքանով ես գիտեմ, Ռուսաստանը ապրանքներ է հասցնում Երևան, որտեղից մեքենայով տեղափոխում են Ստեփանակերտ: Այժմ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ օդանավակայանը կառուցվում է: Դա արվում է, որպեսզի […]

̰
Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ հարձակումից հետո բանակցություններ են ընթանում կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ. ՀՀ ՊՆ

12:00 13.12.2020

Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ը։ Մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, […]

̰
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում օրվա ընթացքում հայտնաբերել և ոչնչացրել են 172 պայթյունավտանգ առարկա. ՌԴ ՊՆ

10:00 13.12.2020

ՌԴ ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության տարածքում ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքների ուղղությամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ը: Ռուս խաղաղապահները իրականացրել են Ստեփանակերտի օդանավակայանի, առանձնատների, տնամերձ հողամասերի, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծերի հենակետերի շրջակայքի ինժեներական հետախուզություն և ականազերծում՝ ապահովելով մարտական ​​գործողությունների ընթացքում վնասված էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման խմբի […]

̰
Թշնամին օգտագործել էր հրետանի, մեր կողմից ունենք 6 վիրավոր․ Հայկ Խանումյան

23:48 12.12.2020

Արցախում գործող «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչպես գիտեք, այսօր թշնամին գրավել էր Հին Թաղերը և առաջացել դեպի Խծաբերդ: Թշնամին օգտագործել էր հրետանի, մեր կողմից ունենք 6 վիրավոր: Երեկոյան հավաքվեցինք ռուսական բազայի մոտ՝ հասկանալու նրանց դիրքորոշումը: Կարճ ժամանակում բավականաչափ մարդ էր հավաքվել՝ անկախ քաղաքական պատկանելիությունից: Այնտեղ էին, օրինակ, ԱԺ […]

̰
Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղն անցել է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ. WarGonzo

22:52 12.12.2020

WarGonzo-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Հադրութի շրջանի երկու գյուղերից մեկը՝ Հին Թաղերը, անցել է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ: Մյուս բնակավայրերի համար ռազմական գործողությունները շարունակվում են: Նույն աղբյուրը տեղեկացնում է նաև, որ ադրբեջանցիները ռուս խաղաղապահներից պահանջել են հեռանալ այդ տարածքից:

̰
Մինսկի խումբը պատրաստ է որոնել ընդունելի տարբերակներ հակամարտության կարգավորման համար

22:42 12.12.2020

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակներ փնտրել՝ հաշվի առնելով կողմերի կամքը։ Այս մասին այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին: «Միջնորդները կփորձեն գտնել տարբերակ (կարգավորում)՝ համաձայն կողմերի կամքի: Մենք հասկանում ենք իրադարձությունների զարգացման նոր օրակարգը: Բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել տարածաշրջանում […]

̰
Ալիևը հայտնել է` որտեղ է լինելու ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը

21:54 12.12.2020

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ռուս-թուրքական դիտարկման համատեղ կենտրոնը կստեղծվի Աղդամի շրջանում: «Մենք Աղդամի շրջանում մոնիթորինգային կենտրոնի ստեղծման փուլում ենք։ Դա արտացոլված է նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության մեջ։ Ռուս-թուրքական դիտարկման կենտրոնը կհետևի հրադադարի ռեժիմին։ Իմ կարծիքով, դա տարածաշրջանային համագործակցության լավ ցուցանիշ է, այդ թվում ՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև համագործակցության։ […]

̰
Արցախի ՄԻՊ-ը հանդիպում-քննարկում է ունեցել Կանադայի խորհրդարանականների հետ

21:22 12.12.2020

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, որպես հիմնական խոսնակ, մասնակցել է Կանադայի խորհրդարանի «Կանադա-Արցախ» ու «Կանադա-Հայաստան» բարեկամության խմբերի և Կանադայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ խորհրդարանում կազմակերպված առցանց հանդիպում-քննարկմանը: Պաշտպանը խորհրդարանականներին է ներկայացրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման դեպքերը, Ադրբեջանի զինված ուժերի և ահաբեկչական խմբավորումների […]

̰
Ռուս խաղաղապահները պահանջել են պահպանել հրադադարի ռեժիմը

21:15 12.12.2020

Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում ավտոմատ հրաձգային զենքից բացված կրակի միջադեպից հետո հակամարտության կողմերին է հասցվել լիակատար հրադադարի ռեժիմի պահպանման պահանջը: Այս մասին լրագրողներին հայտնել է ռուսական խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը, փոխանցում է TASS լրատվական գործակալությունը: «Հադրութի շրջանում արձանագրվել է ավտոմատ հրաձգային զենքից արձակված կրակահերթ: Կապի ուղիղ ալիքներով օպերատիվ կերպով կողմերին է հասցվել լիակատար հրադադարի ռեժիմի […]

̰
Փոխհրաձգությունը դադարեցվել է․ պարզում են` ով է խախտել հրադադարի ռեժիմը․Հադրութի վարչակազմի ղեկավար

20:53 12.12.2020

Ռուս խաղաղապահները ժամանել են Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր շրջաններ, որոնց ուղղությամբ  հարձակում են գործել ադրբեջանական զինված ուժերը: Այս մասին տեղեկությունները Sputnik.Armenia-ին հայտնել է  Հադրութի վարչակազմի ղեկավար Վահան Սավադյանը: «Այժմ պարզում են, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը»,– ասել է նա։ Նշենք, որ Հադրութի շրջանի երկու գյուղերը՝ Հին թաղերն ու Խծաբերդը, մնացել են […]

̰
«Խաղաղապահի դաս» է անցկացվել Մարտակերտի թիվ 1 դպրոցում

20:50 12.12.2020

Մարտակերտի թիվ 1 դպրոցում ռուս խաղաղապահները հումանիտար միջոցառում են անցկացրել: Աշակերտներին  տրամադրել են պայուսակներ և գրենական պիտույքներ: Ռուս խաղաղապահները նաև  «Խաղաղապահի դաս» են անցկացրել, որի ընթացքում ներկայացրել են խաղաղապահ առաքելության առանձնահատկություները  և անվտանգության հիմնական պահանջները: Ռուս զինվորականները ցուցադրել են  ռազմական տեխնիկայի նմուշները , որոնք անհրաժեշտ են դիտակետերում ծառայություն իրականացնելու համար: Ներկայացրել են սակրավորների ժամանակակից համազգեստը, […]

̰
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Արցախում հանդիպում է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ

20:40 12.12.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը Արցախ կատարած այցի ընթացքում  հանդիպում է  ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը․ «Հանդիպման ընթացքում քննարկեցինք արցախահայության սոցիալական ծրագրերի ընթացքը, դրանց շարունակականության, նոր ծրագրերի անհրաժեշտությունը։ Վերահաստատեցի կառավարության հանձնառությունը՝ արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը՝ որպես ընթացիկ առաջնահերթություն, ամրագրելը։ Միևնույն ժամանակ, կարևորեցի Հայաստանում […]

̰
Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում գործառույթն իրականացնելու համար հայկական կողմը գրավոր և բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին․Մանե Գևորգյան

20:22 12.12.2020

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Հայկական կողմը գրավոր եւ բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը եւ այս մասին ամենաբարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն»։  

̰
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտման մասին

20:14 12.12.2020

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռազմական գործողությունների ավարտից և տարածաշրջանում ռուսական խաղաղապահ գործողությունների սկսվելուց ի վեր Լեռնային Ղարաբաղում առաջին անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը: Ռուսաստանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ գրված է. «Խաղաղապահ ուժերի ռուսական զորախումբը Լեռնային Ղարաբաղում շարունակում է առաջադրանքների կատարումը: Ռուս խաղաղապահները 23 դիտակետում իրավիճակի ու հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ իրականացնում են […]

̰
Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին․Մանե Գևորգյան

19:23 12.12.2020

Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ «Վաղ առավոտից զարգացող իրադարձությունների մասին խաղաղապահների ղեկավարությունը լիարժեք տեղեկացված է»,-գրել է նա։  

̰
Դեկտեմբերի 11-14-ը ՌԴ ԱԻՆ-ը Արցախ կուղարկի 1200 տոննա հումանիտար օգնություն

18:50 12.12.2020

Դեկտեմբերի 11-ից 14-ը ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Լեռնային Ղարաբաղ կուղարկի 54 վագոն հումանիտար օգնություն: Տեղափոխումը կիրականացվի ՌԴ 8 քաղաքներից: Դեկտեմբերի 11-ին Տիխորեցկից ու Ուլյանովսկից Արցախ կուղևորվի 4 վագոն, դեկտեմբերի 12-ին տեղափոխումը կիրականացվի Մոսկվայից, Իվանովոյից ու Ուֆայից: Բեռներում  շինանյութեր են, էլեկտրակայաններ, հրշեջ մեքենաների համար նախատեսված տարաներ և կենցաղային պարագաներ՝ ընդհանուր առմամբ 1200 տոննա: «Հումանիտար օգնության առաջին […]

̰
Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ

18:35 12.12.2020

Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:Այս մասին հաղորդագրություն է տարածել   ՀՀ Պաշտպանության նախարարությունը ։ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ:

̰
Արցախում ռուս բժիշկների օգնությամբ ջանքեր են գործադրվում կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ . ՌԴ ՊՆ

17:55 12.12.2020

Ռուս բժիշկները ամբուլատոր-պոլիկլինիկական  բուժօգնություն են ցուցաբերել Ասկերանի շրջանի Հրամորտ գյուղի 23 բնակչի, այդ թվում 2 երեխայի: Ընդհանուր առմամբ ռուս բժիշկներին է դիմել Արցախի 448 քաղաքացի, որոնցից 52-ը երեխա: Ռուս մասնագետները վտանգավոր վիրուսների լաբորատորիայի աշխատանքը կազմակերպելու հարցում աջակցություն են ցուցաբերել նաև Արցախի համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնին: Բոլոր ջանքերը գործադրվում են կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Ըստ ՌԴ […]

̰
Արցախում մեկ օրում հայտնաբերվել և ոչնչացվել է 172 չպայթած արկ և ական

17:40 12.12.2020

Արցախում շարունակվում են ականազերծման աշխատանքները:Վերջին մեկ օրում ինժեներական և սակրավորական աշխատանքներ են կատարվել Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքներում: Ականազերծվել է 11,9 հեկտար տարածք, 130 շինություն: Հայտնաբերվել և ոչնչացվել է 172 չպայթած արկ և ական:Հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ Նոյեմբերի 23-ից ընթացող ականազերծման աշխատանքների արդյունքում չպայթած զինամթերքից մաքրվել է 148,97 հեկտար տարածք, 31,1 կմ ճանապարհ, 325 տուն և […]

̰
Արցախ է վերադարձել ևս 481 մարդ. ՌԴ ՊՆ

17:15 12.12.2020

Ռուս խաղաղապահ զորքերը շարունակում են Լեռնային Ղարաբաղում  իրենց առջև դրված խնդիրների իրականացումը: Այս մասին հայտնում  է ՌԴ ՊՆ-ն: Շփման գոտու ամբողջ երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանումը հսկվում է 23 դիտակետերից: Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության ,դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում  արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք: Շարունակվում է Արցախի քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց բնակավայրեր: Նրանց ցուցաբերվում է […]

̰
Լավրովը պարզաբանել է, թե ինչու Ղարաբաղի վերաբերյալ Իրանի պլանին ուշադրություն չի դարձվել

14:34 12.12.2020

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափը որոշելու իրավունքը եղել է Հայաստանինն ու Ադրբեջանինը, դրանով է պայմանավորված հայտարարության մասնակիցների ընտրությունը և այն, որ Իրանի առաջարկած խաղաղ կարգավորման պլանին ուշադրություն չի դարձվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Հիմա պետք չէ մտածել այն մասին, թե ով, երբ է հասցրել կամ չի […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել արտերկրում բուժումից վերադարձած Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի հետ

14:16 12.12.2020

Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դեկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ արտերկրում բուժումից վերադարձած Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ: Պարգև Սրբազանը Նորին Սրբությանը շնորհակալություն հայտնեց հոգատարության և բուժման մեկնելու հայրական հորդորի համար, որի շնորհիվ անհապաղ բժշկական միջամտությամբ […]

̰
Ճանաչենք մեր հերոսներին. ՊԲ-ն ևս մի քանի հերոսական դրվագներ է ներկայացրել

13:53 12.12.2020

Փոխգնդապետ Արտակ Վահրամի Կարապետյանը հմտորեն և արդյունավետ կերպով ղեկավարել է ենթականերին, կառավարել մարտը, ապահովել վիրավորների ժամանակին դուրս բերումը, ստորաբաժանման համալրումը պահեստազորայիններով, անձամբ մասնակցել թշնամու առաջխաղացումը կասեցնելու համար մղված մարտերին: Անձնական արիություն է ցուցաբերել փոխգնդապետ Վազգեն Ժիրիկի Նիկողոսյանը՝ հյուսիս-արևելյան հատվածում գտնվող կարևոր բարձունքում, թշնամու հարյուր հոգանոց խմբի գրոհները հետ մղելու ժամանակ՝ խոցելով հակառակորդի մեծաթիվ կենդանի ուժ: […]

̰
Արցախի առողջապահության նախարարը ընդունել է բժիշկ Գևորգ Կեպենեկյանին և «Merieux» հիմնադրամի «Մայր-երեխա» ծրագրի ղեկավար, բժիշկ Խելիլ Էտուին

13:42 12.12.2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի նախկին քաղաքապետ,  և «Merieux» հիմնադրամի «Մայր-երեխա» ծրագրի ղեկավար, բժիշկ Խելիլ Էտուին: Ողջունելով հյուրերին` Արարատ Օհանջանյանն իր երախտագիտությունն է հայտնել բոլոր այն միջազգային կազմակերպություններին ու անհատներին պատերազմական օրերին Արցախի առողջապահական ոլորտին ցուցաբերած օժանդակության համար: Գևորգ Կեփենեկյանը ներկայացրել է Արցախի որոշ հիվանդանոցներ այցելելու և […]

̰
BACK_TO_TOP