13:28 12.12.2020
Այս տարի՝ դեկտեմբերի 20-ին, «Մեղու 2020» հայերենի մրցույթն առաջին անգամ կանցկացվի առցանց: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նախապես. դպրոցներում գործընթացն արդեն ավարտվել է, սակայն գործում է նաև առցանց գրանցման հարթակ: Այսպիսով, մասնակիցներն իրենց տնից կարող են մուտք գործել համակարգ և լուծել առաջադրանքները: «Մեղու» հայերենի մրցույթը նախատեսված է 3-12-րդ դասարանների այն աշակերտների համար, որոնք ցանկանում […]
13:20 12.12.2020
Աշխարհահռչակ երգչուհի Շերը՝ Շերլին Սարգսյանը, Twitter-ի միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի և ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակին: Հայազգի երգչուհին գրել է, որ Հայաստանը թշնամիներով շրջապատված, շրջափակման մեջ գտնվող փոքր երկիր է, որտեղ բնական ռեսուրսներ չկան: «Սև օր քրիստոնեության համար: Ոչ ոք չկանգնեց աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկրի կողքին, որովհետև մենք ունենք միայն պատմություն և մշակույթ, իսկ դա […]
12:29 12.12.2020
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակվել է ևս 36 զինծառայող։ Պաշտպանության բանակը հրապարակել է նրանց անունները՝ Ալեքսանյան Արման Վազգենի, ծնվ. 2001թ. Շահբարյան Տիգրան Տոնականի, ծնվ. 2001թ. Ամիրջանյան Հարություն Սուրիկի, ծնվ. 1983թ. Պահեստազորային Նիկողոսյան Արմեն Յուրիկի, ծնվ. 1988թ. Սեդրակյան Պարգև Կարենի, ծնվ. 2001թ. Կարապետյան Արգիշտի Մասիսի, ծնվ. 1989թ. Պահեստազորային Ջանոյան Կարեն Մարգարի, ծնվ. 1978թ. Սուլեյմանյան Սասուն […]
11:16 12.12.2020
Պաշտպանության բանակից տեղեկացնում են, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինված սադրանքի, ինչի արդյունքում մեկ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում: Իրականությունն այն է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության […]
09:25 12.12.2020
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում դիտակետերը հանդերձել են «Բլոկպոստ» սարքավորումներով՝ կրակոցներից և բեկորներից պաշտպանության համար, ինչպես նաև հարակից տարածքների շրջանաձև դիտարկման համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն իրականացնում են շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի հսկողություն դիտորդական 23 կետերում։
23:20 11.12.2020
Էջմիածնի քույր քաղաք Իսի լե Մուլինոյի (Ֆրանսիա) քաղաքային խորհուրդը արտահայտվել է հօգուտ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) ճանաչման՝ կոչ անելով Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը: Ինչպես փոխանցում է Էջմիածնի քաղաքապետարանը, այս մասին հայտնել է Իսի լե Մուլինո քաղաքի քաղաքապետ Անդրե Սանտինին՝ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է. «Ի սատարում Հայաստանի Երեկ Իսի լե Մուլինոյի […]
21:52 11.12.2020
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն արցախցի աշակերտների կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով Սյունիքում ու Վայոց ձորում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի 451 երեխայի համար ձեռք է բերել դպրոցական պայուսակներ և անհրաժեշտ պարագաներ: «1-4-րդ դասարանների համար նախատեսված դպրոցական պայուսակներում առկա են ուսանելու համար անհրաժեշտ բոլոր դպրոցական պարագաները՝ առարկաների աշխատանքային ու թեմատիկ տետրեր, բառատետրեր, գրչատուփեր, նկարչական ալբոմներ, գունավոր թղթեր, գրիչներ, […]
20:35 11.12.2020
Լեռնային Ղարաբաղում օպերատիվ իրավիճակի վերաբերյալ նոր տեղեկություններ է տրամադրել ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Նա նշել է, որ շփման գծի ողջ երկայնքով պահպանվել է հրադադարը: «Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները րականացնում են շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի հսկողություն դիտորդական 23 կետերում: Կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Մեկ օրվա ընթացքում Հայաստանի վերադարձել […]
19:57 11.12.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի նախկին քաղաքապետ, բժիշկ Գևորգ Կեպենեկյանին և «Merieux» հիմնադրամի «Մայր-երեխա» ծրագրի ղեկավար, բժիշկ Խելիլ Էտուին: Ողջունելով հյուրերին՝ երկրի ղեկավարն առանձնահատուկ կարևորել է Արցախի առողջապահական ոլորտի հետ ուղիղ համագործակցության նրանց պատրաստակամությունը՝ համոզմունք հայտնելով, որ փոխգործակցության նման մակարդակը մեծապես նպաստելու է մատուցվող բուժծառայություններն ավելի որակյալ դարձնելուն: […]
19:47 11.12.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խմբի ղեկավար Իգոր Կուտրովսկուն: Քննարկվել են ականազերծման, ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաև անօթևան մնացած բնակիչներին կացարաններով ապահովելուն վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Բորիս Դավիդովը:
19:10 11.12.2020
Ի՞նչ ենթատեքստեր կային Բաքվի զորահանդեսի ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների ելույթներում և ինչպե՞ս արձագանքել դրանց։ Այս և այլ հարցերի է այսօր անդրադարձել թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
17:42 11.12.2020
Մոտ մեկ շաբաթ է՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող ռազմական գործողությունների վայրերում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու թույլտվություն է տրվել նաև անհետ կորած զինծառայողների հարազատներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը: «Անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությունը հաջողվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության միջնորդությամբ և ռուս խաղաղապահների […]
17:18 11.12.2020
Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը շարունակում է աջակցել հակամարտությունից տուժած խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանը։ Վերջին օրերին ԿԽՄԿ-ն Մարտակերտի և Մարտունու շրջվարչակազմերին է տրամադրել շինանյութեր (շինարարական տախտակներ, փայտե սալիկներ, նրբատախտակ, մեխեր և այլն): Այդ նյութերը նախատեսված են շուրջ 200 վնասված տները բնակելի դարձնելու ժամանակավոր լուծման աշխատանքների իրականացման համար: Միևնույն ժամանակ, նշված վարչակազմերը ստացան համայնքային ջրատախտակների […]
17:13 11.12.2020
Արցախահայության աջակցության առաջին ծրագիրը լրամշակվել է։ Եթե հաշվառում չունենալու հիմքով երեխաների դիմումները մերժվել են, ծրագրի շահառու ծնողը երեխաների աջակցությունը ստանալու համար կարող է մոտենալ ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ցանկացած անձնագրային բաժին և հաշվառել երեխաներին իր հաշվառման հասցեում։
16:56 11.12.2020
Լեյտենանտ Իգոր Վլադիմիրի Պողոսյանը մասնակցել է, համառորեն կռվել հակառակորդի գրոհող ուժերի դեմ, հմտորեն ղեկավարել ենթակա անձնակազմը և պատճառել թշնամուն մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ: Նույն հատվածում և նույն գործողությունների ժամանակ աչքի են ընկել շարքայիններ Միքայել Գառնիկի Բեգլարյանը, Գուրգեն Արտակի Ղազարյանը, լեյտենանտ Էմին Լավրենտի Ունուսյանը: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՊԲ-ից։ Շարքային Քոչար Բորիսի Բարսեղյանը մեծ նվիրումով […]
16:11 11.12.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր՝ 2021 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Հրամանագրի համաձայն՝ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից […]
15:00 11.12.2020
Այս պատերազմի ընթացքում ու դրանից հետո ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ ենք այսօր ուղարկում միջազգային մարմիններին: Ընդ որում, դարձրել ենք միասնական փաթեթ` սկսած սեպտեմբերի 27-ից: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Կարևոր է, որ այս անգամ դրանք միասնական փաթեթով ուղարկվում են նաև այն երկրների քրեական հետապնդման մարմիններին, որոնք ունեն համընդհանուր իրավազորություն (universal jurisdiction): […]
13:56 11.12.2020
Ռուսաստանի բժշկական ջոկատը մեկ օրում Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Աստղաշեն բնակավայրում օգնություն է ցուցաբերել ավելի քան 20 հիվանդի, հայտնում է ՌԴ պաշպանության նախարարությունը: Ռուս խաղաղապահները հատուկ նշանակության բժշկական ջոկատի կազմից Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում արտագնա աշխատանքի համար բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ են ստեղծել: Բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադների կազմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաև հեռավոր գյուղերում […]
13:15 11.12.2020
Կարմի խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) նախատեսում է ընդլայնել Լեռնային Ղարաբաղում իր կազմի թվաքանակը, РИА Новости-ին հայտնել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ մամուլի քարտուղար Էթերի Մուսայելյանը: «Մենք գնահատում ենք տարածաշրջանի կարիքները, որոնք կարող են ԿԽՄԿ-ից պահանջել երկարաժամկետ միջամտություն: Մենք նախատեսում ենք ընդլայնել մեր հաստիքակազմը, որ հնարավորություն ունենանք ժամանակին և համարժեք արձագանքելու հումանիտարի կարիքներին, ինչպես նաև նոր միջոցառումներ […]
12:23 11.12.2020
ՌԴ խաղաղապահ ուժերի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Ռուս սակրավորները Ստեփանակերտի օդանավակայանի հատվածներից մեկի ականազերծման ընթացքում գործի են դրել «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրը: Դրա կիրառումն ապահովում է անձնակազմի ամբողջական անվտանգությունը և բարձրացնում է տեղանքը պայթունավտանգ առարկաներից մաքրելու աշխատանքների արդյունավետությունը: Մեկ օրում ինժեներական հետախուզում և տեղանքի ականազերծում է […]
12:13 11.12.2020
Օրվա ընթացքում ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները կիրականացնեն Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան համայնքների և Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ: Այս օրերին սակրավորները ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով հետախուզական ու որոնողական աշխատանքներ են իրականացնում բոլոր բնակավայրերում: Հայտնաբերված ռազմամթերքը տեղափոխվում է անվտանգ վայր կամ ոչնչացվում է տեղում: «Ուստի, խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում […]
11:57 11.12.2020
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001թ. ծնված Վրեժ Համլետի Մարտիրոսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի […]
11:07 11.12.2020
ՄԱԿ-ը պահպանում է Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու իր մտադրությունը և կողմերին համագործակցության կոչ արել՝ առաքելության շուտափույթ ուղարկման համար։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է TASS-ը։ Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր, որ տարածաշրջանի բնակիչների կարիքները գնահատելու համար առաքելությունը պետք է Լեռնային Ղարաբաղ ժամանի դեկտեմբերի սկզբին։ «Չէի ասի, որ խոչընդոտներ […]
10:18 11.12.2020
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է. Արցախի տարածքում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան: Միջշրջանային և միջհամայնքային ճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց և անբավարար տեսանելիություն: Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածի ամբողջ երկայնքով «Վահե Կարապետյան» և «Արցախուղի» ընկերություններն աշխատում են ճանապարհն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ❗️❗️❗️ Վարորդներին խորհուրդ է տրվում […]
23:14 10.12.2020
Արիչայի համայնքը միացավ այն շուրջ երեք տասնյակ համայնքներին, որոնք ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին տեղեկացրին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան, Պալերմո, Չերքիարա դի Կալաբրիա, Ազոլո, Պիզա քաղաքները, Դրենա համայնքը, Բլեջջո Սուպերիորե համայնքը, Չեզենայի համայնքը, Տրենտո շրջանի Նոգարեդոն համայնքը, Ֆորլի համայնքը, Արկոյի համայնքը, Վիարեջջոյի համայնքը, Ֆորտե դեյ Մարմի համայնքը, Բերչետո համայնքը, Մալոյի […]
22:21 10.12.2020
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 4կմ-ում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: Ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից, անհապաղ դեպքի վայր են մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման 2 խումբ: Տեղում պարզվել է, որ «Սուզուկի վիտարա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ՌԴ խաղաղապահ զորակազմին պատկանող «Ուրալ» մակնիշի […]
21:19 10.12.2020
Այսօր Բաքվում զորահանդես է անցկացվել: Շքերթը Ալիևի հետ միասին ընդունել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, ով հատուկ այդ նպատակով էր ժամանել Բաքու: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:33 10.12.2020
Զախարովան ընդգծել է, որ երեք երկրների ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ տարածաշրջանում ապաշրջափակվում են բոլոր տնտեսական տրանսպորտային ուղիները։
20:21 10.12.2020
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն տեղեկացնում է. «Ղարաբաղյան հակամարտության սրման առաջին իսկ օրվանից մենք ակտիվորեն ներգրավված ենք և աջակցում ենք անհայտ կորածներին և հակամարտության առնչությամբ պահվողներին վերաբերող հարցերի լուծմանը։ Ավելի քան 8000 զանգ և 1000 անհատական այց ենք ընդունել մեր գրասենյակում՝ անհայտ կորածների ընտանիքներից։ Անհայտ կորած քաղաքացիական անձանց, ռազմական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված զինծառայողների կամ […]