18:55 10.12.2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 10-ին ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության վարչության անդամներին` միության նախագահ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ: Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել միության անդամներին սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիային ակտիվ մասնակցության և հետպատերազմական ծանր շրջանի խնդիրների հաղթահարման գործընթացից անմասն չմնալու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են զորացրված և պահեստազոր անցած […]
18:45 10.12.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 10-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ պաշտպանության, ֆինանսների և քաղաքաշինության նախարարների մասնակցությամբ: Երկրի ղեկավարը նշել է, որ պաշտպանական ոլորտի ենթակառուցվածքների ստեղծումը, վերակառուցումն ու դրանց շահագործումն առաջնահերթ խնդիրներից են հանդիսանում, և դրանց լուծման համար համապատասխան քանակի շինարարական տեխնիկայի և ֆինանսական միջոցների ժամանակին հատկացումը կառավարության ուշադրության կենտրոնում է: Ներկայացված ծրագրերի ծավալն ու […]
17:50 10.12.2020
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ աշխարհի տարբեր երկրների գիտական հաստատությունների շուրջ 150 ներկայացուցիչների և գիտնականների ստորագրությամբ խնդրագիր է ներկայացվել Պապական աթոռի պետքարտուղարությանը՝ Արցախի մշակութային ժառանգության փրկության առնչությամբ: Խնդրագրում գիտնականները նշել են, որ Արցախում տեղի ունեցող հումանիտար աղետի կողքին վտանգված է նաև այդ տարածքում ստեղծված հայկական հարուստ մշակութային ժառանգությունը՝ բաղկացած հարյուրավոր […]
17:42 10.12.2020
Հակառակորդի գրոհող ստորաբաժանումները և կրակային միջոցները ոչնչացնելիս մարտավարամասնագիտական բարձր ունակություններ են դրսևորել հրետանավորներ մայոր Դավիթ Մանվելի Մկրտումյանը, մայոր Գևորգ Վարոսի Սիմոնյանը, լեյտենանտ Արմեն Աշոտի Հարությունյանը, կապիտան Նարեկ Հովսեփի Հովսեփյանը, ավագ լեյտենանտ Գրիգոր Խաչատուրի Կարապետյանը, սերժանտ-պայմանագրայիններ Նորայր Ռադիկի Հայրապետյանը, Մուրադ Համիկի Աղայանը, շարքային Դավիթ Տիգրանի Դավթյանը: Կրտսեր սերժանտ Վահե Արթուրի Եզիկյանը հարավային ուղղությամբ ջոկի կազմով ետ […]
15:37 10.12.2020
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեկտեմբերի 9-ից սկսել է Զանգելանի հատվածում անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներ իրականացնել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էջմիածնի զորամասի հրամանատարներից Արսեն Աբգարյանը՝ հավելելով, որ պատրաստվում է գնալ Կապան, և եթե թույլատրեն, ինքը ևս մասնակցի որոնողական այդ աշխատանքներին: «Հիմա բանակցություններ են վարվում, որպեսզի յուրաքանչյուր հատվածում իրականացվեն այդ […]
15:30 10.12.2020
Ռուս խաղաղապահները ուղեկցել են ՀՀ տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականների ավտոբուսները: Ավտոբուսներով այսօր Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 649 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն ուղեկցվել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պարեկների և ռազմական ոստիկանության կողմից: Ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը քսաներեք դիտակետերում: Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը […]
15:25 10.12.2020
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա առիթով․ «Դեկտեմբերի 10-ը Արցախի Հանրապետությունում նշվում է որպես մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի և Սահմանադրության օր: 1991 թ. հենց այս օրը Արցախում անցկացվեց անկախության հանրաքվե՝ ի շարունակություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհուրդների 1991 թ. սեպտեմբերի […]
13:34 10.12.2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ում գրել է. «Մեծ ցավ ապրեցի՝ լսելով Արցախի նվիրյալ զավակ, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Բորիս Շիրինի Բաբայանի մահվան մասին: Անվանի երաժիշտն արժանիորեն վայելում էր իր հայրենակիցների անկեղծ սերն ու հարգանքը: Արցախյան ազատամարտի տարիներին նա իր ջութակի նվագով մեր տղաներին ռազմի դաշտ էր ճանապարհում, իսկ հետո արդեն՝ նվագում մեր նահատակների շիրիմներին՝ հավերժացնելով […]
12:16 10.12.2020
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակվել է ևս 33 զինծառայող՝ Սահակյան Ռազմիկ Հենրիկի, ծնվ. 2000թ. Ղազարյան Սարգիս Մովսեսի, ծնվ. 2001թ. Պողոսյան Արթուր Դավիթի, ծնվ. 2001թ. Այվազյան Արտաշես Ռուստամի, ծնվ. 2001թ. Մարտիրոսյան Էրիկ Արթուրի, ծնվ. 2002թ. Մկրտչյան Արտյոմ Հակոբի, ծնվ. 2002թ. Հովհաննիսյան Էրիկ Լեռնիկի, ծնվ. 2002թ. Խաչատրյան Կարեն Արմենի, ծնվ. 2001թ. Թովմասյան Շանթ Սարգիսի, ծնվ. 2000թ. […]
09:49 10.12.2020
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Երևան-Ստեփանակերտ ավտոճանապարհի Սարավան-Զանգեր և Բերձոր-Շուշի հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լեռնային հատվածներում տեսանելիությունը թույլ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:43 10.12.2020
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Դեկտեմբերի 10-ին աշխարհը տոնում է մարդու իրավունքների միջազգային օրը, իսկ Արցախի Հանրապետությունը՝ նաև անկախության ու սահմանադրական հանրաքվեների օրերը: Դա նշանակում է, որ Արցախի բնակիչների համար դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների եռատոն է՝ հենված համամարդկային ու ազգային արժեհամակարգի ու երազանքների վրա: 2020 թվականի դեկտեմբերի […]
08:57 10.12.2020
Արևելյան ռազմական օկրուգի ռուս զինվորական բժիշկները Հատուկ նշանակության բժշկական ջոկատի տեղակայման կետերում մեկ օրում ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտի 42 բնակչի, այդ թվում 7 երեխայի։ Կատարվել է խորհրդատվություն և զննում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Նշվում է, որ տեղի բնակիչները սովորաբար դիմում են սրացած տարբեր քրոնիկական հիվանդություններով, սրտանոթային և էնդոկրին համակարգի խնդիրներով, ինչպես նաև […]
22:14 09.12.2020
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շաբաթվա վերջին կայցելեն Երևան ու Բաքու: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Ռիքերը՝ Կոնգրեսին կից գործող Հելսինկյան հանձնաժողովի լսումների ժամանակ: Նա հայտարարել է նաև, որ ռազմական գործողությունները չեն կարող արցախյան խնդրի տևական լուծում ապահովել: Մանրամասները՝ տեսանյութում։
21:54 09.12.2020
ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացրել է Ադրբեջանի Հանրապետության հսկողության տակ անցած՝ Արցախի Հանրապետության համայնքների և բնակավայրերի ցանկը։ Ցանկին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով։
20:50 09.12.2020
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ:
20:37 09.12.2020
ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է․ Հրադադարի հաստատումից հետո, մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների անձնական տվյալների ճշգրտման և հավաքագրման հանձնաժողովի աշխատանքների արդյունքում Արցախի տարբեր քաղաքներից ու բնակավայրերից դուրս է բերվել հայ զինծառայողների ավելի քան 770 մարմին։ Մանրամասները՝ տեսանյութում․
20:30 09.12.2020
Արցախի Պաշտպանության բանակը ներկայացրել է արցախյան պատերազմի օրերին նորօրյա հերոսների ցուցաբերած սխրանքներից դրվագներ․ Շարքայիններ Դավիթ Գուրգենի Ալեքսանյանն ու Համլետ Արտյոմի Գրիգորյանը հարավային ճակատային գծում ոչնչացրել են հակառակորդի երկու դիտակետ: Նույն հատվածում թշնամական ակտիվ կրակակետ են ոչնչացրել կապիտան Արսեն Բորիսի Ահանյանը, կրտսեր սերժանտ Սերգեյ Սերյոժայի Հայրապետյանը, շարքայիններ Արման Ռուբենի Եգանյանն ու Հայկ Անդրանիկի Սանթոյանը: Լեյտենանտ Նարեկ […]
19:52 09.12.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում այսօր կրկին հանդիպել է արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Վարչապետն անդրադարձել է գերիների, աճյունների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման, ԴՆԹ հետազոտությունների և դատագենետիկական նույնականացման հետազոտությունների երկրորդ հոսքագծի ձեռք բերման ու տեղադրման ուղղությամբ տարվող […]
19:20 09.12.2020
Չորրորդ զորամիավորման մարտական դիրքերում իրականացվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ։ Դիրքերի ավագները հրահանգավորել են զինծառայողներին մարտական հերթապահության կանոնների պահպանման և մարտական հերթապահության կրման առանձնահատկությունների վերաբերյալ, տվել համապատասխան ցուցումներ։ Բարձր լեռնային գոտիներում, եղանակային բարդ պայմաններում, զինված ուժերի զինծառայողները շարունակում են պատասխանատվությամբ կատարել առաջադրված խնդիրները։
19:10 09.12.2020
Նիդեռլանդների խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել Արցախի բնակչության կայուն անվտանգության ապահովման և կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։
18:10 09.12.2020
Օպերային աշխարհահռչակ, հանճարեղ երգչուհի, «Գրեմմիի» դափնեկիր Մոնսերատ Կաբալյեն իր ստեղծագործական կյանքի վերջին ալբոմը նվիրել է Հայաստանին և Արցախին: 2020 թ. դեկտեմբերի 6-ին ներկայացվել է ձայնասկավառակի նոր թողարկումը, որն իրականացվել է «Սթարմուս» մշակույթի և գիտության փառատոնի կազմակերպիչների կողմից. տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Մոնսերատ Կաբալյեն (1956-2018 թթ.) այցելել է հայկական երկու պետություններ՝ հարգանքի տուրք մատուցելու աշխարհում առաջինը […]
16:51 09.12.2020
Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի ավերածությունների վերանորոգման, վերականգման և վերակառուցման աշխատանքներում ընդգրկված է 11 շինարարական կազմակերպություն: Այս մասին տեղեկացնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը: Նշվում է, որ շինաշխատանքների հսկողությունն իրականացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը: «Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանը և «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կառավարիչ Էդվին Գրիգորյանը հանդիպել են ԱՀ Մարտունի քաղաքում։ Տեղում քննարկել են պատերազմի […]
15:29 09.12.2020
Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսը Twitter-ում «Ճանաչի՛ր Արցախը» հեշթեգով գրառմամբ դատապարտել է օրենսդիր մարմնի կողմից Արցախի անկախության բանաձևը չճանաչելու փաստը: «Սա տխուր օր է հայ ժողովրդի համար: Նրանց լքեց Ջասթին Թրյուդոն, որը դարձյալ կանգնեց դիկտատորի կողքին: Առավել ցավալի է, որ Թրյուդոյի սենատորները նախընտրեցին քաղաքականություն խաղալ և երես թեքեցին հայ համայնքից»,- գրել է Հուսակոսը:
14:57 09.12.2020
Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ավարտից մի քանի շաբաթ անց սակրավորները ավելի քան 15 հազար զինամթերք են հայտնաբերել Ստեփանակերտում և նրա շրջակայքում, РИА Новости-ին ասել է ԼՂ-ի մարդասիրական ականազերծման կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը: «Հայտնաբերվել է ավելի քան 15 հազար զինամթերք, և դա միայն Ստեփանակերտում և նրա արվարձաններում: Աշխատել են Լեռնային Ղարաբաղի մարդասիրական ականազերծման կենտրոնը և Խաղաղապահ […]
13:43 09.12.2020
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աջակցող միջոցների (վերին և ստորին վերջույթների պրոթեզներ, օրթեզներ, անվասայլակներ, հենակներ, քայլակներ, ձեռնափայտեր, աչքի պրոթեզներ, լսողական սարքեր և այլն) տրամադրումը դրանց կարիքն ու իրավունքն ունեցող անձանց: Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք աջակցող միջոցներ ստանալու համար կարող են դիմել Բուժատեխնիկական […]
13:38 09.12.2020
Այսօր ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ժամը 10:50-ին ահազանգ է ստացվել Ստեփանակերտի «Կարի և կոշիկի արտադրական միավորում» ՓԲԸ-ում բռնկված հրդեհի մասին: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։ Նույն ժամին դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական 2 մարտական հաշվարկ և արագ արձագանքման օպերատիվ 2 խումբ: Հրդեհը բռնկվել է 3-րդ հարկում, որտեղ տեղակայված է […]
12:59 09.12.2020
Այսօր ԱԻ ծառայության սակրավորական խմբերը Մարտակերտ քաղաքում հայտնաբերել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակված ռումբեր։ Քիչ հետո դրանք կոչնչացվեն։ «Խնդրում ենք պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվեք։ Պարզաբանումների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոն»,-հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։