TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+30.09 oC

ԱՐՑԱԽ

Ռուս ռազմական բժիշկները մեկ օրում օգնություն են ցուցաբերել ԼՂ-ի 39 բնակչի

12:58 09.12.2020

Մեկ օրում ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 39 բնակչի, այդ թվում՝ 5 երեխայի: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Բուժաշխատողները լրացուցիչ բժշկական կետեր են տեղակայել Ստեփանակերտում, Խոջալուում և Լաչինի միջանցքում գտնվող ռուս խաղաղապահների դիտակետում:

̰
Ռուս սակրավորները մեկ օրում պայթունավտանգ առարկաներից մաքրել են շուրջ 5 հա տարածք, 1,5 կմ ճանապարհ. ՌԴ ՊՆ

12:53 09.12.2020

Լեռնային Ղարաբաղի տարածքն ականազերծող ռուս սակրավորները մեկ օրում պայթունավտանգ առարկաներից մաքրել են շուրջ 5 հա տարածք, 1,5 կմ ճանապարհ՝ հայտնաբերելով և ոչնչացնելով 444 օբյեկտ, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Ընդհանուր առմամբ, մաքրվել է ավելի քան 66 հա տեղանք, ավելի քան 23 կմ ճանապարհ, 129 տուն և սոցիալական օբյեկտներ. հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 4,5 […]

̰
Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մոտական տարածքներում տեղի կունենա չպայթած զենք-զինամթերքի ոչնչացում

12:11 09.12.2020

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մոտական տարածքներում տեղի կունենա չպայթած զենք-զինամթերքի ոչնչացում: «Խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել: Հարցերի դեպքում զանգահարեք ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-նշված է հաղորդագրության մեջ:

̰
ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել ԼՂ-ում ռազմական գործողություններում Թուրքիայի դերի կապակցությամբ

22:02 08.12.2020

ԱՄՆ-ն չափազանց մտահոգված է այն դերով, որը Թուրքիան կատարել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններում. այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։ «ԱՄՆ-ը շատ հարցեր ունի այնտեղ Թուրքիայի դերի վերաբերյալ: Մենք չափազանց մտահոգված ենք և մտահոգություն ենք հայտնել Թուրքիայի դերի, օտարերկրյա զինյալների տեղափոխման, զենքի […]

̰
Լավրովն Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորումը

21:40 08.12.2020

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության դրույթների կատարման ընթացքը. այս մասին հայտնում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության կայքը: «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման ընթացքը, երկկողմ համագործակցության և միջազգային օրակարգի արդիական թեմաներ»,- ասված է […]

̰
Արցախից արձակուրդ է մեկնել ժամկետային զինծառայողների հերթական խումբը

20:44 08.12.2020

Այսօր Արցախից արձակուրդ է մեկնել ժամկետային զինծառայողների հերթական խումբը։ Զինվորները տանը կմնան 7 օր և կրկին ծառայության կմեկնեն դեկտեմբերի 14-ին։ Այս խմբի զինծառայողների մեծ մասն արձակուրդ չէր եկել ավելի քան մեկ տարի՝ կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված։ Տղաներին դիմավորել են ծափողջույններով և գրկախառնությամբ։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Իտալիայի Չերիանո Լագետտոյի համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը

20:28 08.12.2020

Չերիանո Լագետտոյի համայնքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին տեղեկացրին Իտալիայում ՀՀ դեսպանությունից: Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան, Պալերմո, Չերքիարա դի Կալաբրիա, Ազոլո, Պիզա քաղաքները, Դրենա համայնքը, Բլեջջո Սուպերիորե համայնքը, Չեզենայի համայնքը, Տրենտո շրջանի Նոգարեդոն համայնքը, Ֆորլի համայնքը, Արկոյի համայնքը, Վիարեջջոյի համայնքը, Ֆորտե դեյ Մարմի համայնքը, Բերչետո համայնքը, Մալոյի համայնքը, Տոսկանա նահանգի Վիարեջջո քաղաքի համայնքային […]

̰
Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ևս 1126 մարդ․ Կոնաշենկով

19:47 08.12.2020

Ռուս խաղաղապահների աջակցությամբ մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1126 մարդ։ Խաղաղարար առաքելության հաստատումից հետո իրենց բնակավայրեր վերադարձածների թիվը 36 հազարից ավելին է։ Այս մասին հերթական բրիֆինգի ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը ։ «Վերջին մեկ օրում Հայաստանից իրենց բնակավայրեր են վերադարձել 1126 արցախցիներ։ Խաղաղապահ առաքելության հաստատումից հետո ապահովվել է […]

̰
Արցախյան պատերազմի օրերի հերոսական դրվագները․ ՊԲ-ն ներկայացրել է նորօրյա հերոսներին

18:43 08.12.2020

Մարտկոցի ավագ սպա, լեյտենանտ Ալեքսան Հարությունի Սաղաթելյանը 120 մմ ականանետի կրակով ոչնչացրել է թշնամու 3 տանկ, այլ տեխնիկական միջոցներ, մարդկային ուժ: Շարքային Արմեն Վարդանի Գալոյանը, մարտական դիրքում կասեցրել է հակառակորդի գրոհը և չեզոք գոտուց դուրս բերել վիրավորներին: Ավագ լեյտենանտ Միքայել Շահենի Միքայելյանը ոչնչացրել է հակառակորդի 6 տանկ ու 4 հրամանատարական դիտակետ: Ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ընթացող […]

̰
ՀՀ ՄԻՊ-ը ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին ներկայացրել է ադրբեջանական վայրագությունների ու խոշտանգումների ապացույցներ

17:59 08.12.2020

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, փաստաբաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանն այսօր հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական վայրագությունների ու խոշտանգումների ապացույցներ, որոնք կատարվել են էթնիկ հայերի նկատմամբ։ Պաշտպանը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, […]

̰
Արցախի ՄԻՊ-ը ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությանը

17:54 08.12.2020

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությանը, որոնք Արցախ էին այցելել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադյա Գործունյանի ուղեկցությամբ: Պաշտպանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ֆրանսիայի կողմից Արցախի ժողովրդին ցուցաբերված աջակցության համար: Նա նշել է, որ Արցախի […]

̰
Դեկտեմբերի 7-ին Ստեփանակերտում արձանագրվել է 13 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն

17:51 08.12.2020

Արցախի տեղեկատվական շտաբը տվյալներ է ներկայացրել Ստեփանակերտում ապրանքատեսակների միջին գների փոփոխության վերաբերյալ. «Դիտանցում դեկտեմբերի 7-ի դրությամբ՝ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ բաժնի մասնագետների կողմից 2020թ. դեկտեմբերի 7-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 13 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 11 […]

̰
ՊՆ հայտարարությունը՝ գերության մեջ գտնվող կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների իրավական և սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ

17:16 08.12.2020

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակվել, շահագրգիռ պետական մարմինների հետ համաձայնեցվել և ՀՀ արդարադատության նախարարության պետական-իրավական փորձաքննությանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն ռազմական գործողությունների ժամանակ անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատարան դիմում ներկայացնելու ժամկետը մեկ տարվա փոխարեն սահմանվում […]

̰
Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախում վնասազերծվել է 62 ռումբ. ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը

16:25 08.12.2020

Նոյեմբերի 30-դեկտեմբերի 6 ժամանակահատվածում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է 1191 զանգ, որոնց մեծ մասը կենցաղային բնույթի էին, մյուսը՝ զենք-զինամթերքի վերաբերյալ։ Փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին, տվել խորհրդատվություն: Գրանցվել է հրդեհի 10 դեպք, որոնց մեծ մասը բռնկվել են ջեռուցող համակարգերից և էլեկտրական լարի կարճ միացումներից: Տուժածներ չկան: Հրդեհաշիջման աշխատանքները կատարվել են […]

̰
Գերիներին վերադարձնելու, դիակները հակամարտության գոտիներից հանելու հարցերը շարունակում են մնալ մեր հիմնական խնդիրն ու անելիքը. Արայիկ Հարությունյան

15:28 08.12.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի ՛ հայրենակիցներ ԱՀ ուժային կառույցների ղեկավարների և Անվտանգության խորհրդի քարտուղարի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն եմ անցկացրել: Քննարկել ենք ստեղծված իրավիճակում երկրի ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող օրակարգային հարցերի լայն շրջանակ: Ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին գերությունից վերադարձնելու, դիակները հակամարտության տարբեր գոտիներից հանելու հարցերը շարունակում են մնալ մեր […]

̰
2020 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է 179 ծնունդ

14:57 08.12.2020

ՀՀ Կոտայքի մարզպետարանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ 2020 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է 179 ծնունդ (որից 2-ը զույգ)՝ 99 տղա և 82 աղջիկ: «Մարզում ծնված երեխաներից 10-ը արցախցիներ են: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների` Չարենցավանի ծննդատուն՝ 18 ծնունդ. 2-ը՝ Արցախից Նաիրիի ծննդատուն՝ 10 ծնունդ Աբովյանի ծննդատուն՝ 86 ծնունդ. 3-ը՝ Արցախից Հրազդանի […]

̰
Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի ուժային կառույցների ղեկավարներին

12:15 08.12.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀ ուժային կառույցների ղեկավարներին: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Քննարկվել է ստեղծված իրավիճակում երկրի ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող օրակարգային հարցերի լայն շրջանակ: Դրանց համալիր լուծման գործնական առաջարկները կիրակաացվեն ըստ առաջնահերթությունների, ուստի որոշում է […]

̰
Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը պատրաստակամ է Արցախի ճանաչման հարցը հետևողական կերպով առաջ տանել

12:09 08.12.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի Սոցալիստական կուսակցության ներկայացուցիչների պատվիրակությանը՝ կուսակցության նախագահ Օլիվյե Ֆորի գլխավորությամբ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Երկրի ղեկավարը ողջունել է հյուրերի` Արցախ այցելելու և տեղում իրավիճակին ծանոթանալու նախաձեռնությունը: Արայիկ Հարությունյանն իր գոհունակությունն է հայտնել կուսակցության ղեկավարությանը Ֆրանսիայի Սենատում ընդունված «Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի […]

̰
Մեկ օրում ավելի քան 770 փախստական է վերադարձել Ստեփանակերտ

00:09 08.12.2020

Ավելի քան 770 փախստականներ մեկ օրում վերադարձել են Ստեփանակերտի իրենց տները, տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: «Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականներով ավտոբուսներ են ուղեկցել։ Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով այսօր տեղափոխվել է 778 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ», – ասված […]

̰
ԱՀ ԿԳՄՆ ցուցակագրում է հեռավար դասերի լիարժեք կազմակերպման համար տեխնիկական միջոցներ չունեցող արցախցիներին

23:58 07.12.2020

ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ցուցակագրում է արցախցի այն աշակերտներին, ովքեր չունեն տեխնիկական միջոցներ հեռավար դասերի լիարժեք կազմակերպման համար: «Առաջնահերթությունը կտրվի այն աշակերտներին, ում բնակավայրերն այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, ովքեր պատերազմի հետևանքով ծնողազուրկ են դարձել և ովքեր բազմազավակ կամ սոցիալապես անապահով ընտանիքից են։ Ծրագրի շահառու չեն այն […]

̰
ՀՀ ու ԱՀ ՄԻՊ-երը հրապարակել են համատեղ զեկույց

23:43 07.12.2020

Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ նոր զեկույց՝ «Ադրբեջանում կազմակերպված ատելության խոսքը և թշնամանքն էթնիկ հայերի նկատմամբ` որպես ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արմատական պատճառներ»: «Զեկույցը հիմնավորում է էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականությունը տեռորիստական մեթոդներով: Զեկույցն ապացուցում է, որ այս պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները, խոշտանգումներն ու […]

̰
Լավրովը խոսել է Կովկասը կայունության տարածաշրջանի վերածելու հեռանկարից, Այվազյանը՝ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքից

22:51 07.12.2020

Երկօրյա աշխատանքային այցով Մոսկվայում է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը: Նա այսօր հանդիպել է ՌԴ գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման մեկնարկին Ռուսաստանի արտգործնախարարը նախ հիշատակել է Սպիտակի երկրաշարժի տարելիցը և ցավակցություն հայտնել այս կապակցությամբ: Այնուհետև կողմերը մանրամասն քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը, իսկ ավարտին հանդես եկել մամուլի ասուլիսով: Կողմերը շեշտել են, որ […]

̰
Ուդիների համայնքը հավակնություններ է ներկայացնում Դադիվանքի նկատմամբ․ խնդրի շուրջ զրույց Արտյոմ Երկանյանի հետ

21:27 07.12.2020

Ադրբեջանի իշխանությունները նոր սադրանք են նախաձեռնել Դադիվանքում: Պաշտոնական Բաքվի դրդմամբ Ադրբեջանի ուդինների քրիստոնեական համայնքը հայտարարել է Դադիվանքի նկատմամբ իր հավակնությունների մասին: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԱՀ ԱԺ նախագահը քննարկել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների բնակիչների խնդիրները

20:31 07.12.2020

Այսօր կրկին այցելել եմ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ, հանդիպել Քաշաթաղի շրջանի վարչակազմի պատասխանատուների, գյուղապետերի և բնակիչների հետ՝ նպատակ ունենալով նրանց հետ քննարկել ադրբեջանա-արցախյան 3-րդ պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների բնակիչների խնդիրները, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։ «Հանդիպման ընթացքում պատասխանել եմ մեր քաղաքացիների հուզող հարցերին՝ պատրաստակամություն հայտնելով թե’ […]

̰
Հայտնի են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հատուցման չափերը

19:40 07.12.2020

ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ներկայացրել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հատուցման չափերը: «Զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամներն ունեն լրացուցիչ ամսական 100.000 դրամ ստանալու իրավունք, եթե զինծառայողն ունի երեք կամ ավելի անչափահաս երեխա: Հատուցումներ ստանալու համար ընտանիքի անդամները պետք է դիմեն մարզպետարան կամ թաղապետարան, որտեղ նրանց օգնում են կազմել դիմումներն ու պատրաստել ամուսնաընտանեկան կապերը հաստատող փաստաթղթերը»,- […]

̰
Խաղաղապահների տեղակայումից ի վեր ավելի քան 34.000 բնակիչ է վերադարձել. Կոնաշենկով

19:05 07.12.2020

Եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները ոչ միայն վերահսկում են կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը, այլև ականազերծում են տարածքները, վերականգնում կապի միջոցներն ու ենթակառուցվածքները: ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն այսօրվա բրիֆինգում ներկայացրել է մինչ այժմ կատարված աշխատանքները: Ռուս խաղաղապահ ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքում կատարվում է շուրջօրյա  մոնիթորինգ: Կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում […]

̰
Գերիների ազատ արձակումը և զինծառայողների մարմինների փոխանակումը գլխավոր հարցն է. ՀՀ ՄԻՊ-ը Չեխիայի դեսպանին է փոխանցել դաժանությունների ապացույցներ

17:31 07.12.2020

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին։ Հանդիպմանը քննարկվել է պատերազմում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված մարդու իրավունքների կոպիտ խախտումները, այդ թվում՝ զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ դաժանությունները։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելու և նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելու հետևանքով մարդիկ […]

̰
Պուտինը և Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԼՂ հարցը

17:05 07.12.2020

Ընդգծվել է հակամարտությունից տուժած բնակչության հրատապ կարիքները հոգալու կարևորությունը:

̰
Լավրովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը նոր է դուրս գալիս թեժ փուլից

15:05 07.12.2020

Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը դեռ գտնվում է թեժ փուլից դուրս գալու ընթացքում: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, երկուշաբթի ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ բանակցությունների բացման ժամանակ: «Մենք նոր ենք դուրս գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեժ փուլից: Ես կցանկանայի նշել նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի Դաշնության […]

̰
ՀՀ և ԱՀ Ազգային ժողովի նախագահները հանդիպել են

14:17 07.12.2020

Հանդիպեցի ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ «Կարևորեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների վերսկսումը ապահովելու համար ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք, որ թե’ Հայաստանում, և թե’ Արցախում անհրաժեշտ է ապահովել ներքին կայունությունն, և ողջ ուշադրությունը կենտրոնացնել ռազմագերիների վերադարձի […]

̰
BACK_TO_TOP