13:16 07.12.2020
Մեզ պարտադրված ծանր փորձությունը փոխեց բոլորիս կյանքն ու կենսակերպը: Դաժան պատերազմի հետևանքները վերացնելու գործընթացում ներդրում ունենալու, արցախցիներին իմ կարողությունների չափով օգտակար լինելու համար ստանձնել եմ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնը, գրել է Մանե Թանդիլյանը։ «Նպատակը հստակ է՝ ապրեցնել Արցախը։ Պատերազմից հետո, ամենադժվար և ծանր ժամանակահատվածում ինձ է վստահվել ղեկավարել բարդ, միևնույն […]
13:08 07.12.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1988թ Սպիտակի աղետալի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Հանրապետության նախագահին ուղեկցել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
11:22 07.12.2020
Արցախի ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության փրկարարական ջոկատները շարունակում են պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները: Սկսած նոյեմբերի 13-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ և ՌԴ խաղաղապահ զորակազմի միջամտությամբ՝ բուն որոնողական գործողություններին մասնակցում են Արցախի փրկարարական ջոկատները և սակրավորական խմբերը։ Զոհված, անհետ կորած կամ գերեվարված զինծառայողների ծնողների հետ ամեն օր ԱԻ պետական ծառայության […]
09:23 07.12.2020
Տեղի բնակիչները բժիշկներին են դիմում՝ հիմնականում կապված տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման հետ, ինչպես նաև ատամնաբուժական օգնություն ստանալու համար։
23:55 06.12.2020
Այս պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները կազմակերպված հայատյացության պետական քաղաքականության արդյունք են, ուղիղ պատճառական կապի մեջ են: Խոսքը ոչ միայն ֆիզիկական դաժանությունների, այլ նաև հոգեկան տառապանքների ու տանջանքների մասին է: Սրանք մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումներ են, գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Ընդ որում, առավել վտանգավոր են ոչ այնքան պարզապես հայասպանության կոչերը, այլ էթնիկ ատելության սերմանումը […]
23:10 06.12.2020
Ավելի քան 850 փախստականներ են վերադարձել Ստեփանակերտի իրենց տները, տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: «Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականներով հերթական ավտոբուսներն են ուղեկցել։ Երևան քաղաքից Ստեփանակերտ ավտոբուսներով այսօր տեղափոխվել է 859 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ:
23:03 06.12.2020
Արցախյան վերջին պատերազմի հետևանքով Վանաձորում ապաստանած 55-ամյա Հայկազն ու Ռուզանը սիրահարվել են և այսօր ընտանիք կազմել: Լուսանկարներն ու տեսանյութը տեղադրել է կացարանի տնօրեն Լիլիա Աբրահամյանը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ռուզաննայի հանդեպ Հայկազի ուշադրությունը չի վրիպել կացարանում և ոչ մեկի աչքից: Տնօրեն Լիլիա Աբրահամյանը, նկատելով նրա՝ երիտասարդին վայել սիրահարվածությունը, զրուցել է նախ Հայկազի, այնուհետև արդեն՝ […]
22:32 06.12.2020
Ռուսաստանի ԱԻՆ մասնագետների նոր խումբը ժամանել է Լեռնային Ղարաբաղ ՝ մարդասիրական առաքելության խնդիրների կատարման համար, հայտնում է գերատեսչությունը: «Ռուսաստանի ԱԻՆ մասնագետներն այսօր Մոսկվայից ժամանել են Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղում գերատեսչության խմբավորման ընդլայնման համար: Վաղվանից նրանք ձեռնամուխ կլինեն հումանիտար առաքելության խնդիրների կատարմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: Լեռնային Ղարաբաղ են ուղարկվել հրատեխնիկա, կինոլոգներ և հոգեբաններ: Բացի այդ, Ստեփանակերտ […]
21:30 06.12.2020
Ադրբեջանը Քարվաճառում հայկական Դադիվանքի քարոզիչ է նշանակել ազգությամբ ուդի Ռաֆիկ Դանաքարիին: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ինչպես գրում է News.am-ը, քարոզիչը հայտարարել է, որ Ղարաբաղի տարածքում գտնվում է ավելի քան 300 «ալբանական» եկեղեցի, որոնք նա պատրաստվում է այցելել: Ավելի վաղ Դադիվանք են այցելել ադրբեջանցիներ եւ ուդիներ, որոնք աղոթել են Դադիվանքում:
15:40 06.12.2020
Երևանի մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ բողոքի ակցիա են անցկացրել Արցախի Բերձոր և Աղավնո համայնքների բնակիչները: Մի քանի տասնյակ քաղաքացիներ են մասնակցել ակցիային, նրանք պահանջել են Բերձորի կարգավիճակի հստակեցում, որով պայմանավորված՝ կկարողանան նաև իրենց հետագա անելիքները որոշել: Մինչ այդ քաղաքացիները Հայաստանում կենցաղային պայմանները ապահովելու, աշխատանքի և այլ խնդիրներ են ունենում, որոնք ևս, նրանց խոսքերով, չեն լուծվում:
14:45 06.12.2020
Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված բոլոր քաղաքացիները միանվագ 300 հազար դրամ աջակցություն կստանան. փոխհատուցում տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամին։ Ծրագրից օգտվելու համար քաղաքացին պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնի այստեղ՝ https://bit.ly/39GJ1hM
13:50 06.12.2020
Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության (Parti Socialiste, PS) պատվիրակությունը, առաջին քարտուղար Օլիվյե Ֆորեի գլխավորությամբ, դեկտեմբերի 6-ից 9-ը կայցելի Լեռնային Ղարաբաղ՝ «այս հակամարտության պատճառած ցավը կիսելու» և դրա «լուծումները վերլուծելու» նպատակով, նշված է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ուրբաթօրյա մամուլի հաղորդագրությունում:Այս մասին տեղեկացնում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը․ «Ի նշան հայ ժողովրդի հետ մեր համերաշխության, ինչպես նաև ի լրումն Ազգային […]
13:10 06.12.2020
ԱԻ պետական ծառայության Ստեփանակերտի քաղաքային բաժնի պետ Մհեր Հարությունյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ին ստուգողական այց է կատարվել «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ ֆիլտրային կայաններ: Ընկերության գլխավոր ինժեներ Գագիկ Պողոսյանի ուղեկցությամբ տեղում ստուգվել է ջրի որակը և հերքվել որակին առնչվող բնակչության մտահոգությունները: Ոլորտի մասնագետները ջրի քիմիական հետազոտությունը կատարում են ժամը մեկ: Կատարվում է ջերմաչափում, որոշվում ջրի համն ու հոտը, […]
12:25 06.12.2020
ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է․ Արցախի տարածքում միջշրջանային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Երևան-Ստեփանակերտ միջպետական ավտոճանապարհի Գորիս քաղաքի հատվածում մառախուղի պատճառով տեսանելիությունը ցածր է։ Սյունիքի մարզում և Բերդաձորի ենթաշրջանում տեղում է ձյուն։ Գորիս-Բերձոր-Շուշի ավտոճանապարհի Լիսագոր հատվածում առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
11:05 06.12.2020
Մեկ շաբաթվա ընթացքում Ստեփանակերտի Խաղաղապահ գործողությունների կենտրոնի թեժ գիծ անհետ կորած հայ զինծառայողների վերաբերյալ ստացվել է ավելի քան 210 դիմում;Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Հաղորդում է Ռիա Նովոստին։ « Թեժ գծի գործարկման ընթացքում ՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը, 214 ահազանգ է ստացվել անհետ կորած հայ զինծառայողների վերաբերյալ», – ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։ Մասնագետները […]
10:46 06.12.2020
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը ընդլայնում է Արցախում հումանիտար առաքելության իրականացման խմբերի թվակազմը։ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ, Լեռնային Ղարաբաղ են ուղարկվել պիրոտեխնիկա, կինոլոգներ և հոգեբաններ:Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության խմբի երկարաժամկետ տեղակայման համար Ստեփանակերտում ճամբար է հիմնվել , որը շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել ռազմական գործողությունների հետևանքով տուժած մարդկանց։ Ստեփանակերտում […]
22:42 05.12.2020
Այսօր մեր աշխատակազմի բժշկի ու իրավաբանների հետ Այրվածքաբանության ազգային կենտրոնում ձեռք ենք բերել նոր ապացույցներ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում քիմիական տարրեր (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակի կիրառության վերաբերյալ: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Ուսումնասիրությունները կատարել ենք հատուկ սարքերի օգնությամբ: Արձանագրված փաստերը հիմնավոր են դարձնում այդ ենթադրությունը: Բժիշկների եզրակացությամբ՝ […]
20:34 05.12.2020
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, որ պատմությունը գրվում է փաստերով և կոշտ քննադատության է ենթարկվում վարչապետն ու գործող կառավարությունը: Նաև ասվում է, որ երրորդ նախագահի գրասենյակն այս ու կարևոր այլ հարցերին առաջիկայում առավել հանգամանորեն կանդրադառնա: «Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին ով խոսի, դու պետք է լռես, Նիկո՛լ Փաշինյան: Քո […]
20:26 05.12.2020
ՀՀ երկրորդ նախագահ Ռոներտ Քոչարյանի հարցազրույցում հնչած որոշ մեղադրանքներին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հանդես է եկել հեռուստաուղերձով՝ արձագանքելով դիվանագիտական հարթակում ձախողման մեղադրանքներին ու խոսել հետագա անելիքների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
20:15 05.12.2020
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հարցազրույց է տվել «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը: Նա անդրադարձել է վերջին շրջանի իրադարձություններին՝ պատերազմին ու նոյեմբերի 9-ին ստորագրված համատեղ հայտարարությանը, ներկայացրել իր վերլուծություններն ու գնատականները, խոսել իրավիճակից ելքերի մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
19:25 05.12.2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր կրկին հանդիպել է անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների և խաղաղ բնակիչների մի խումբ հարազատների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը:Այս մասին Արցախ նախագահը գրել է ֆեյսբուքյան իր էջում․ «Ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնել գեներալ Մուրադովին, ով անձամբ այցելել է […]
17:55 05.12.2020
Պատերազմի ընթացքում Շիրակի մարզ տեղափոխվեց 2000-ից ավելի արցախցի: Նրանց մի մասն արդեն վերադարձել է: Նրանք, ում բնակավայրերն անցել են թշնամու վերահսկողության տակ, անորոշ ժամանակով կշարունակեն ապրել Շիրակի մարզում: Արցախցիների համար որպես կացարան են ծառայում հյուրատները, հյուրանոցները, պետական հաշվեկշռում գտնվող ու այս պահին չօգտագործվող շենքերը: Բազմաթիվ արցախցիներ հյուրընկալվել են գյումրեցի ծանոթ-բարեկամների տներում։ Երեխաների խնամքի թիվ մեկ […]
16:00 05.12.2020
Դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև: «Կողմերը քննարկել են այս տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության դրույթների կատարման գործում առաջընթացը, ներառյալ՝ կողմերի փոխգործակցությունը ռուս խաղաղապահների հետ, ինչպես նաև երկկողմ համագործակցության արդիական թեմաներ և միջազգային օրակարգի առանձին հարցեր»,-նշվում է […]
14:13 05.12.2020
Արցախի ոստիկանությունը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Հարգելի հայրենակիցներ՝ Հաշվի առնելով հետպատերազմյան օրերին մայրաքաղաքում տիրող ինտենսիվ երթևեկությունը, ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցներին խստորեն պահպանել երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցը վարել սթափ վիճակում, ձեռքի տակ ունենալ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի և հաշվառման վկայական։ Խստորեն արգելվում է տրանսպորտային միջոցը վարել առանց կամ […]
13:08 05.12.2020
ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 5-ին Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել նոր ռեանոմոբիլների նվիրատվության արարողությանը: 200 հազ. դոլար արժողությամբ 5 մեքենաները, հագեցած տարբեր տեսակի բժշկական սարքավորանքներով, նվիրաբերել են ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներ Նիկոլայ Սարկիսովը, Սերգեյ Սարկիսովը, Սուրեն Սաֆարյանն ու Գարեգին Ղևոնդյանը: Պետական նախարարը շնորհակալական խոսք է […]
12:50 05.12.2020
Գերեվարված մեր հայրենակիցների վերադարձը կարևորագույն խնդիր է: Այս մասին ասել է ՀՀ վարչապետն իր տեսաուղերձում․ «Այստեղ, ուզում եմ ասել, որ որոշակի առաջընթաց ունենք, եւ, ըստ էության, համաձայնեցված է սկզբունքը, որ բոլորը պետք է փոխանակվեն բոլորի հետ: Ընդ որում, ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլեւ պատերազմից առաջ հայկական եւ ադրբեջանական կողմերում հայտնված անձինք պետք է վերադարձվեն: […]
12:31 05.12.2020
Այս ընթացքում կայացվել են սոցիալ-տնտեսական բնույթի մի շարք որոշումներ: Արցախի Հանրապետությունում հաշվառում ունեցող հայրենակիցներին տրամադրվում է առաջին անհրաժեշտ ֆինանսական օգնություն՝ յուրաքանչյուր անձի 68 հազար դրամի չափով, գումարած 15 հազար դրամ այն անձանց, ովքեր Արցախում սեփականություն չունեն: Այս մասին ժողովրդին հղված տեսաուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Որոշման մեջ կան որոշ բացառություններ, իհարկե, այդ մանրամասնությամբ […]
09:39 05.12.2020
Ուրբաթ ևս 1244 փախստական է վերադարձել ԼՂ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականների ավտոբուսների հերթական շարասյանը՝ ՀՀ տարածքից Ստեփանակերտ։ Նոյեմբերի 14-ից մինչ օրս ԼՂ է վերադարձել մոտ 32 հազար փախստական։
09:12 05.12.2020
ՌԴ ՊՆ ինժեներական ստորաբաժանումները Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի երկայնքով ականազերծման աշխատանքներ են իրականացրել։ Մեկ օրում մաքրվել է 4․8 հա տարածք, 2․5 կմ ճանապարհ, հայտնաբերվել ու ոչնչացվել է 35 պայթյունավտանգ առարկա։ ԼՂ-ում խաղաղարար օպերացիայի ընթացքում ականազերծված տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 50 հա, մաքրվել է 17 կմ ճանապարհ, հայտնաբերվել ու վնասազերծվել է մոտ 1150 պայթյունավտագ առարկա։