TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+26.09 oC

ԱՐՑԱԽ

Սերժանտը հակառակորդի կրակի տակից տարհանել ու փրկել է 10 վիրավոր զինծառայողի կյանք․ Ճանաչենք մեր հերոսներին

11:33 30.11.2020

Նորօրյա մեր հերոսներից է սերժանտ Նարեկ Մյասնիկի Կարապետյանը: Հարավ-արևելյան հատվածում մղված պաշտպանական մարտերի ընթացքում ոչնչացրել է թշնամական հինգ տանկ: Պաշտպանական գծի նույն հատվածում սերժանտ Գառնիկ Արմանի Կարապետյանը խոցել է հակառակորդի մեկ տանկ, իսկ սերժանտ Արա Վարդանի Վարդանյանը՝ մեկ ավտոտեխնիկա: Թշնամական ուժերին պատկանող հինգ տանկ ու մեկ կամազ էլ ոչնչացրել է կրտսեր սերժանտ Հայկ Արարատի Ղազարյանը: […]

̰
ՀՀ-ից Արցախ միջպետական մայրուղու որոշ հատվածներ դժվարանցանելի են

11:31 30.11.2020

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է. Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: ՀՀ-ից դեպի Արցախ միջպետական մայրուղու որոշ հատվածներ դժվարանցանելի են։ Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույց է: Դժվարանցանելի է Գորիս-Բերձոր ավտոճանապարհը: Լիսագոր-Շուշի հատվածում մառախուղ է և թույլ տեսանելիություն: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել […]

̰
Պուտինն անձամբ է զբաղվում գերիների վերադարձի հարցերով․ Արա Աբրահամյան

10:44 30.11.2020

Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին ասել է Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Նա նշել է, որ Պուտինին իրենք են դիմել նամակով: «Հանդիպել եմ նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովի հետ: Նամակ ենք գրել նախագահին, ստացել ենք պատասխան: Այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահն անձամբ ինքն է զբաղվում»,- […]

̰
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ են տեղակայել

09:59 30.11.2020

Առաջին ստորաբաժանման կազմում ԼՂ է ժամանել ավելի քան 40 մասնագետ, այդ թվում՝ զինվորական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ։

̰
Ռուս զինվորականները ԼՂ-ում ևս 100 պայթյունավտանգ առարկա են ոչնչացրել

09:17 30.11.2020

Խաղաղապահական գործողությունների ընթացքում ռուսական ինժեներական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում մաքրել են ավելի քան 24 հեկտար տեղանք և ավելի քան 8 կմ ճանապարհ, հայտնաբերել և վնասազերծել են ավելի քան 750 պայթյունավտանգ առարկա։

̰
«Կիլիկիա» ավտոկայանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները վաղը չեն մեկնի

23:06 29.11.2020

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը և Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում են, որ Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները վաղը` նոյեմբերի 30-ին, եղանակային վատ պայմանների պատճառով չեն մեկնի: «Հետագա օրերի ուղերթների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
Մեկ օրում Հայաստանից Ստեփանակերտ է վերադարձել շուրջ 1700 փախստական

22:30 29.11.2020

Մեկ օրում Հայաստանից Ստեփանակերտ է վերադարձել մոտ 1700 փախստական, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: «2020թ. նոյեմբերի 29-ին ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ են ուղեկցել փախստականների տեղափոխող ավտոբուսների հերթական շարասյունը։ Երևան քաղաքից Ստեփանակերտ ավտոբուսներով այսօր տեղափոխվել է 1699 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ շարասյան շարժումն իրականացվել է ռուս խաղաղապահների և ռազմական ոստիկանության […]

̰
Պատերազմի հերոսներ. Քարվաճառի զորամասի զինվորներն ու սպաները

22:15 29.11.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է Քարվաճառի զորամասի զինվորների ու սպաների մասին տեսանյութ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Փաշինյանը ներկայացրել է՝ ինչ է խոսել Պուտինի հետ հոկտեմբերի 19-ին և 20-ին

17:58 29.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։ «Հոկտեմբերի 19-ին ինձ զանգահարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և ասաց, որ պետք է կանգնեցնել պատերազմը: Ասաց նաև, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլև ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, նաև Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի անունից: Ես զանգահարեցի ՌԴ նախագահ […]

̰
Քիմ Քարդաշյանն անդրադարձել է «Տոնական ուսապարկեր Արցախի համար» նախաձեռնությանը

17:17 29.11.2020

Ծագումով հայ ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի և Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանին կից գործող Hidden Road Initiative ՀԿ-ի «Տոնական ուսապարկեր Արցախի համար» նախաձեռնությանը, որը նպատակ ունի տոնական ուրախություն պարգևել Արցախում պատերազմի հետևանքով տեղահանված երեխաներին: «Դրեք ուսապարկը խաղալիքներով, դպրոցական և արվեստի պարագաներով, անձնական խնամքի պարագաներով, հագուստով և աքսեսուարներով, անձնական […]

̰
Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին. Արման Թաթոյան

15:55 29.11.2020

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին: Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թույլ են տրվում խտրական, իսկ որոշ դեպքերում՝ անգամ ներքին թշնամանքի հասնող արտահայտություններ: Ընդ որում, դրանք հաճախ հրահրվում են կեղծ կամ կասկածելի էջերից։ Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության […]

̰
Քիչ հետո Ստեփանակերտում և Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի մերձակա տարածքում տեղի կունենա ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում. Արցախի ԱԻՊԾ

13:41 29.11.2020

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ քիչ հետո Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի մերձակա տարածքում տեղի կունենա ԱԻՊԾ սակրավորական խմբերի կողմից հայտնաբերված ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում։ «Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։ Պարզաբանումների համար զանգահարեք ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-նշված է ԱԻՊԾ-ի ֆեյսբուքյան գրառման մեջ։

̰
Տեղացած ձյան պատճառով դժվարանցանելի է Սիսիան-Գորիս-Բերձոր միջպետական ավտոճանապարհը. Արցախի ԱԻՊԾ

13:24 29.11.2020

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Արցախի տարածքում միջշրջանային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Տեղացած ձյան պատճառով դժվարանցանելի է Սիսիան-Գորիս-Բերձոր միջպետական ավտոճանապարհը: Որոշ հատվածներում առկա է թույլ տեսանելիություն:

̰
ՌԴ բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանումները ժամանել են Ստեփանակերտ. ՌԴ ՊՆ

12:03 29.11.2020

Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանումները ժամանել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար, հայտնում է ՌԴ ՊՆ-ը: Ավտոշարասյունը շարժվել է Երևանից Ստեփանակերտ: Ավելի վաղ Խաբարովսկ քաղաքի օդանավակայաններից Իլ -76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով ռազմական բժիշկները տեղափոխվել էին Երևան: Շարասյունի տեղաշարժն ուղեկցվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության ստորաբաժանումների […]

̰
ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ

00:17 29.11.2020

Նոյեմբերի 28-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Մասիս Մայիլյանը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու առիթով՝ հատուկ ընդգծելով, որ ստեղծված դժվարին իրավիճակում այն էլ ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում: Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ […]

̰
Հատուցումների տրամադրման կարգ

00:10 29.11.2020

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի շահառու դառնալու համար պահանջվող փաստաթղթերի հավաքագրման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում (Մարզերում՝ մարզպետարանների կամ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, Երևանում՝ վարչական շրջանի աշխատակազմերի միջոցով (թաղապետարաններ)) և Արցախի Հանրապետությունում (ԱՀ Պաշտպանության Բանակի միջոցով (սոցպաշտպանության բաժին)): Միևնույն ժամանակ եթե ցանկանում եք ինքնուրույն հավաքագրել փաստաթղթերը, ապա կարող […]

̰
Մեր եկեղեցականները Դադիվանքում են. Վահրամ քահանա Մելիքյան

22:44 28.11.2020

Մեր եկեղեցականները Դադիվանքում են՝ շարունակելով իրենց հարատև աղոթքը մեր հայրենիքի և ժողովրդի համար։ Այսօր նրանց այցելել է նաև Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը։ «Վանքի անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշտական կապի մեջ է վանաբնակ մեր հոգևորականների հետ»,- գրել է նա:

̰
Մեկ օրում Հայաստանից ավելի քան 2,4 հազար փախստական է վերադարձել Ստեփանակերտ

21:33 28.11.2020

Մեկ օրում Հայաստանից ավելի քան 2,4 հազար փախստական է վերադարձել Ստեփանակերտ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «2020թ. նոյեմբերի 21-ին ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ են ուղեկցել փախստականների տեղափոխող ավտոբուսների հերթական շարասյունը։ Ավտոբուսները Երևանից ուղևորվել են Ստեփանակերտի գլխավոր հրապարակ ՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելով 2431 մարդու», – ասված է հաղորդագրության մեջ:

̰
Հրդեհ Խնածախ համայնքում

21:24 28.11.2020

ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ժամը 19:35-ին ահազանգ է ստացվել Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում վագոն-տնակում բռնկված հրդեհի մասին: Ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից, ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարների մեկ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր: Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է ջեռուցող համակարգից: Տուժածներ չկան: Հրշեջ փրկարարները կրակը մարել են ժամանակին և չի տարածվել հարևան […]

̰
Ինչպե՞ս դիմել SPARK, BUILD և START ծրագրերին

20:41 28.11.2020

Գործող բիզնեսը զարգացնելու, ստարտափ հիմնելու և ինքնազբաղվածության նոր հնարավորություն սիրիահայերի, լիբանանահայերի, այլ երկրներից եկած հայրենադարձների և Արցախից տեղահանված ու Հայաստանում հաստատված մեր հայրենակիցների համար: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը հայտարարում է հայտադիմումների ընդունում SPARK, BUILD և START ծրագրերի համար, որոնք ուղղված են Հայաստանում բիզնես նախաձեռնությունների աջակցությանը։ Ինչպես տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասեյակից, հայտադիմումները լրացնելու և մանրամասների […]

̰
Ռուս զինվորականները ԼՂ-ում մեկ օրում ոչնչացրել են 104 պայթյունավտանգ առարկա

20:27 28.11.2020

Ռուս ռազմական ինժեներները Լեռնային Ղարաբաղում մեկ օրում ոչնչացրել են 104 պայթյունավտանգ առարկա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»։ «Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ Մեկ օրվա ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է Ստեփանակերտ քաղաքի 2,85 կմ ավտոճանապարհ, 5,9 հեկտար տարածք: Հայտնաբերվել և վնասազերծվել է 104 պայթյունավտանգ […]

̰
Հայաստանի և Արցախի արտգործնախարարները հանդիոպում են ունեցել

20:11 28.11.2020

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։ Կողմերը մտքեր փոխանակեցին Արցախում ստեղծված իրավիճակի, հրադադարի հաստատման, Արցախում ՌԴ խաղաղապահների տեղակայման հարցերի և Արցախում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: Անդրադառնալով օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներն ընդգծեցին տեղահանված արցախահայության՝ իրենց […]

̰
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

20:08 28.11.2020

Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Կողմերը, ի շարունակություն վերջին շրջանում տեղի ունեցող ակտիվ շփումների, հանգամանալից անդրադարձել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքին, այդ թվում՝ հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանը: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել ՀՀ […]

̰
Ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆն իր զորակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին

18:55 28.11.2020

Ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ․ չեմպիոն Յուրի Ջորկաեֆը, ով գտնվում է Երևանում, Ֆրանսիայից Հայաստան բերված հումանիտար օգնության վերաբերյալ ասուլիսի ժամանակ իր զորակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին: Ֆուտբոլիստը նշել է, որ արցախահայությանն ուղղված մարդասիրական օգնությունը հատուկ և արտակարգ առաքելություն է:Հաղորդում է «Արմենպրես»-ը։ «Մենք հասկացել ենք, որ սա շատ հատուկ և արտակարգ առաքելություն է, որը ղեկավարվում […]

̰
Անհետ կորած զինծառայողների ծնողները ցանկանում են՝ իրենց էլ ներգրավեն որոնողական աշխատանքներում

17:40 28.11.2020

Այսօր կառավարության դիմաց են հավաքվել նաև անհետ կորած համարվող 72 ժամկետային և 7 կամավորական զինծառայողների ծնողներն ու հարազատները: Նրանց խոսքով ավելի քան 50 օր լուր չունեն իրենց որդիներից: Պնդում են, որ իրենց ևս ներգրավեն որոնողական աշխատանքներին և օր առաջ իրենց Արցախ ուղարկեն։ Մանրամասները՝ տեսանյութում․

̰
ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը ժ․18-ին կընդունի ժամկետային զինծառայողների 15 ծնողներին

17:32 28.11.2020

Ժամկետային զինծառայողների 5 ծնողներ մտել են կառավարության շենք, հանձնել դիմումը և հանդիպել վարչապետի օգնական Մանե Գևորգյանին, ապա  հանդիպման արդյունքների մասին դրսում տեղեկացրել են ակցիայի բոլոր մասնակիցներին։ Մանե Գևորգյանը կապ է հաստատել պաշտպանության նախարարության հետ և ըստ այդմ, 15 ծնողներ այսօր ժամը 18-ին կհանդիպեն պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին։

̰
Նոյեմբերի 27-ին 10-ից ավելի զինծառայողի գերեվարվելու մասին լուրն ապատեղեկատվություն է․Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

17:21 28.11.2020

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից հայկական մեդիատիրույթում հայտնված լուրը, թե իբր երեկ գերեվարվել են 10-ից ավելի հայ զինծառայողներ, ապատեղեկատվություն է:Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ։ «Նման դեպք երեկ տեղի չի ունեցել։ Կառավարությունը շարունակում է պատերազմական գործողությունների ընթացքում գերեվարված զինծառայողների վերադարձի շուրջ ամենօրյա աշխատանքները»,-նշվում է տարածած հայտարարությունում։

̰
ՀՀ-ին աջակցելու համար մոբիլիզացվել են Ֆրանսիայի պետական կառույցներն ու ՀԿ-ները. Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար

16:58 28.11.2020

Ֆրանսիան իր աջակցությունն է հայտնում Հայաստանին՝ ստեղծված բարդ իրավիճակը հաղթահարելու համար․ դրան է ուղղված Ֆրանսիայից Հայաստան բերված հումանիտար օգնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նոյեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը: «Ֆրանսիայից Հայաստան է բերվել 25 տոննա մարդասիրական բեռ: Այս գործողության շուրջ մոբիլիզացվել են ինչպես պետական կառույցներն, այնպես էլ հասարակական […]

̰
Վրաերթ Ստեփանակերտում

16:55 28.11.2020

Նոյեմբերի 27-ին ժամը 23:00-ի սահմաններում մայրաքաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 14ա հասցեի դիմացի ճանապարհահատվածում, Ասկերանի շրջանի բնակիչ, 2001թ. ծնված Կ. Պ.-ն «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենան վարելու ընթացքում վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1966թ.ծնված Կ. Ս.-ին, ով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է«Հանրապետական բժշկական կենտրոն» : Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: Այս մասին հայտնում […]

̰
Լըմուանը Փաշինյանի հետ քննարկել է ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարության մեջ որոշ կետեր

16:37 28.11.2020

Ֆրանսիայի կառավարությունը ուսումնասիրել է նոյեմբերի 10-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը և գտնում է, որ կան կետեր, որոնք պետք է քննարկել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը: «Ուսումնասիրել ենք նոյեմբերի 10-ին ստորագրված համաձայնագիրը և, բնականաբար, այնտեղ կան կետեր, […]

̰
BACK_TO_TOP