TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+26.09 oC

ԱՐՑԱԽ

Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ ԼՂ-ի պատմամշակութային օբյեկտների պահպանության համար

16:30 28.11.2020

Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ Լեռնային Ղարաբաղում մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության համար, որոնց մի մասը գտնվում է Ադրբեջանի տարածքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը: «Վերջին շաբաթների ընթացքում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը բազմաթիվ անգամ շփումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, […]

̰
Եվրոպական դատարանը բավարարել է մեր դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց. Արտակ Զեյնալյան

15:55 28.11.2020

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին 27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 23.11.2020թ․-ին և 27.11.2020թ․-ին բավարարել է մեր դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց։ Գերության մեջ հայտնված անձինք են՝ […]

̰
Կառավարության շենքի դիմաց են հավաքվել նաև անհետ կորած համարվող զինծառայողների և կամավորների ծնողներն ու հարազատները

15:39 28.11.2020

Կառավարության շենքի դիմաց են հավաքվել նաև անհետ կորած համարվող 72 ժամկետային զինծառայողների և 7 կամավորների ծնողներն ու հարազատները: Նրանց խոսքերով ավելի քան 50 օր լուր չունեն իրենց որդիներից: Պնդում են, որ իրենց ևս ներգրավեն որոնողական աշխատանքների մեջ և օր առաջ Արցախ ուղարկեն: Հիշեցնենք, որ Կառավարության շենքի առաջ այսօր կրկին հավաքվել են նաև Արցախում ծառայող ժամկետային […]

̰
Արվեստագետները բոլոր հայերին կոչ են անում նամակներով դիմել իրենց երկրների կառավարություններին, որ ստիպեն Ադրբեջանին՝ կատարել իր պայմանագրային պարտականությունները

15:33 28.11.2020

Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, բողոքի ակցիա են անցկացնում հայ արվեստագետները: Ինչպես նրանք են հայտարարել, նպատակն է լսելի դարձնել անհետ կորածների ու գերիների, ինչպես նաև այն զոհված զինվորների ծնողների բողոքի ձայնը, որոնց դիակները դեռ չեն հանձնվել: Կազմակերպիչները նշել են, որ իրենց ակցիան չունի որևէ քաղաքական ուղղվածություն, հետևաբար որևէ քաղաքական գործիչ հարթակ չի բարձրանա: Ելույթներում […]

̰
Աշխարհահռչակ Lancet Global Health պարբերականը տպագրել է ողջ աշխարհից 65 բժիշկների նամակը` պատերազմի եւ կորոնավիրուսի հետևանքով մարդասիրական աղետի վերաբերյալ. Արմեն Մուրադյան

13:40 28.11.2020

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Աշխարհահռչակ Lancet Global Health պարբերականը տպագրել է ողջ աշխարհից 65 բժիշկների նամակը` պատերազմի եւ կորոնավիրուսի հետևանքով մարդասիրական աղետի վերաբերյալ։ Հեղինակների թվում ենք Մեծ Բրիտանիայի նախկին առողջապահության նախարար Լորդ Արա Դարզին, Նորվեգիայի թագավորական մրցանակի դափնեկիր Հայրազատ Ղազարյանը,պրոֆեսոր Բյորն Էդվինը, Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, Մանկական քաղցկեղի կենտրոնի […]

̰
Բռնություն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ. ԱՀ ոստիկանություն

13:25 28.11.2020

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 27-ին ժամը 18:40-ի սահմաններում «Զառուն բաղ» կոչվող տեղանքում առկա ոստիկանության անցակետում ծառայություն իրականացնող ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վերակարգերի ստուգման ժամանակ նշված անցակետին է մոտեցել «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան, որի ուղևոր՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1993թ. ծնված Ա. Դ.-ն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների նկատմամբ, ինչպես նաև դուրս […]

̰
Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում. ՀՀ ՄԻՊ-ը իրավիճակը ներկայացրել է Human Rights Watch կազմակերպության տարածաշրջանային տնօրենի տեղակալին

13:11 28.11.2020

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 27-ին աշխատաքային քննարկում է ունեցել Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Տանյա Լոքշինայի հետ: Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողությունների առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և […]

̰
Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում կիրականացվի ականների, չպայթած ռումբերի և հրթիռների վնասազերծում

11:33 28.11.2020

Այսօր՝ ժամը 11։45-ին, Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում կիրականացվի ականների, չպայթած ռումբերի և հրթիռների վնասազերծում։ ԱՀ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը զենք-զինամթերքը հավաքել են շրջանի բնակավայրերին հարող տարածքներից։ «Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։ Սակրավորներն են աշխատում։ Միաժամանակ հորդորում ենք որևէ զենք կամ անծանոթ իր հայտնաբերելու դեպքում, անհապաղ զանգահարեք ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-ասված է […]

̰
Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները․ ԱՀ ԱԻՊԾ

10:59 28.11.2020

Պատերազմական գործողություններից հետո ավերված բնակարաններն ու հանրային ու կենսական նշանակության ենթակառուցվածքները վերականգնման փուլում են: Մինչ շինարարության մեկնարկը ԱԻ պետական ծառայության, ՌԴ ԱԻՆ և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները կատարել են վնասների չափագրում: Հիմա արդեն Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները: Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունը երկու անգամ մարդասիրական աջակցության շրջանակում շինանյութ է ուղարկել Ստեփանակերտ՝ պատերազմի […]

̰
ԱՀ ոստիկանությունը հատուկ անցակետերում իրականացնում է ուժեղացված ծառայություն

10:29 28.11.2020

ԱՀ ոստիկանությունը հատուկ անցակետերում իրականացնում է ուժեղացված ծառայություն։

̰
Մեկ օրում ԼՂ-ում վնասազերծվել է 168 պայթյունավտանգ առարկա

08:46 28.11.2020

Ռուս մասնագետները ԼՂ-ում մեկ օրում հայտնաբերել և հատուկ զորակայանում ոչնչացրել են 168 պայթյունավտանգ առարկա։ Այս մասին հայտնում ՌԴ ՊՆ-ն։ Մասնավորապես, ականազերծվել են էլեկտրահաղորդման երկու գծեր և բջջային կապի 4 աշտարակներ։ Բացի այդ, ռուս խաղաղապահներն օգնություն են ցուցաբերում խաղաղ կյանքի վերականգնման և փախստականների վերադարձի ապահովման գործում։ Մեկ օրում ԼՂ է վերադարձել 1777 մարդ, նոյեմբերի 14-ից՝ ընդհանուր […]

̰
Արդեն 400-ից ավելի հայ զինծառայողի մարմին է հանվել կամ փոխանակվել տարբեր վայրերից, ներառյալ՝ Շուշիից․ Արտակ Բեգլարյան

08:18 28.11.2020

Հանրային լրագրության ակումբի կազմակերպած առցանց քննարկման շրջանակներում ներկայացրել եմ գերիների ու անհայտ կորածների մասով ընթացիկ իրավիճակը, լիազոր մարմինների անելիքները, ԱՀ ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանների կատարած աշխատանքները և առկա հիմնախնդիրները: Խոսքիս հիմնական կետերն էին՝ • Պետական լիազոր մարմինները, առաջին հերթին՝ ՊՆ գերիների և անհայտ կորածների հանձնաժողովները պարտավոր են անել առավելագույնը զոհերի մարմինների ու գերիների վերադարձման […]

̰
Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկած մարդասիրական օժանդակության չվերթը ուղեկցող պատվիրակության ղեկավարի հետ

00:37 28.11.2020

Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկած մարդասիրական օժանդակության չվերթը ուղեկցող պատվիրակության ղեկավար, Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց այս դժվարին ժամանակաշրջանում Հայաստան այցելության և արցախահայությանը ցուցաբերած համերաշխության համար: Հանդիպմանը Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետքարտուղարը շեշտեցին Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի […]

̰
ՀՀ և Լատվիայի արտգործնախարարները կարևորել են խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում

00:23 28.11.2020

Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ։ Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորեց նախարար Այվազյանին պաշտոնի ստանձման կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր կարևոր առաքելության մեջ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Կողմերը մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության շուրջ: Այս առնչությամբ երկուստեք ընդգծվեց փոխգործակցության հետագա ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ […]

̰
Արցախի քաղաքացիների համար աջակցող միջոցի ընթացակարգը պարզեցվել է

00:20 28.11.2020

Արցախի քաղաքացիների համար սայլակ, քայլակ, հենակ և այլ աջակցող միջոցներ ստանալու համար այսուհետ կարիք չկա բժշկական կենտրոնից եզրակացություն ներկայացնել․ընթացակարգը պարզեցվել է նախարարի հրամանով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Այժմ հնարավոր կլինի գնահատել կարիքն ու տալ եզրակացություն` Բուժատեխնիկական հանձնաժողով (հասցե՝ Ծարավ Աղբյուրի 55 ա) ներկայացնելով միայն դիմում և անձը հաստատող փաստաթուղթ։ Հանձնաժողովի […]

̰
Ինչպե՞ս է վերաբաշխվել Արցախի տարածքը և ինչպես է վերափոխվել քարտեզը. «Հորիզոնի» անդրադարձը

23:04 27.11.2020

Վերջին 2 շաբաթների ընթացքում կետ առ կետ իրագործվում են նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները: Ըստ այդմ՝ հայկական կողմը կորցնում է տարածքներ, Ռուսաստանը Արցախ է տեղափոխում խաղաղապահ ուժեր, զրահատեխնիկա, օդուժ, ավտոմոբիլային ու հատուկ տեխնիկա: Ըստ հայտարարության՝ մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին պետք է հանձնվի վերջին՝ Լաչինի շրջանը: Անցած 17 օրերի ընթացքում ինչպե՞ս է վերաբաշխվել Արցախի 11.500 […]

̰
Շարունակաբար ՄԻԵԴ են ներկայացվում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ նոր փաստեր

22:24 27.11.2020

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված անձանց կյանքի իրավունքի պահպանման ուղղությամբ արված բոլոր իրավական քայլերի, այդ թվում ՀՀ-ի կամ անհատ փաստաբանների կողմից ՄԻԵԴ ուղարկված դիմումների, Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջոցների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը տրամադրել է ինչպես ՀՀ արտաքին գործերի և ՀՀ պաշտպանության նախարարություններին, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանին իրենց […]

̰
Վարչապետը որոշ պարզաբանումներ է կատարել Արցախում և Հայաստանում կատարվածի ու կատարվելիքի մասով

22:20 27.11.2020

Այսօր կարևոր նպատակ է ձեռք բերված խաղաղությունը պահպանելը, այն տևական դարձնելը, և եթե հաջողվի այն մշտական դարձնել՝ շատ ավելի լավ, այսօր իր տեսուղերձում ասել է վարչապետ Նիկոլ  Փաշինյանը՝ անդրադառնալով նաև վերջին օրերի աղմկոտ իրադարձություններին ու արձագանքներին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տեղացի աշխատակիցներն այցելել են Արցախից տեղահանված երեխաներին

22:06 27.11.2020

ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տեղացի աշխատակիցներն այցելել են Արցախից տեղահանված երեխաներին: Այս մասին տեղեկացրին USAID Armenia-ից։ ՛«Այս դժվարին ժամանակահատվածում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան աշխատակազմը մի քանի միջոցառումներ կազմակերպեց պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և Երևանում ապաստանած երեխաների համար։ Այն մեր աշխատակիցների համար լավ հնարավորություն էր ցույց տալու, թե որքան են նրանք հոգ տանում իրենց հայրենակիցների համար և, որ նրանք […]

̰
Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

21:33 27.11.2020

Նոյեմբերի 27-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման բանակցությունների գործընթացին, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ իրականացվող որոնողական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: Մանրամասն անդրադարձ է կատարվել զոհված, անհայտ կորած, վիրավոր զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական ապահովման […]

̰
Ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են հանդիպում վարչապետի հետ, ավելի ուշ հանդիպումը կայացել է

19:19 27.11.2020

Արցախում ժամկետային զինծառայության մեջ գտնվող զինվորների ծնողներն ու հարազատները այսօր նախ պաշտպանության նախարարության, ապա նաև Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք պնդում են, որ ծառայության մեջ գտնվող իրենց որդիները առողջական խնդիրներ ունեն և կեցության անբավարար պայմաններ: Ծնողներն ու հարազատները կառավարությունից և ՊՆ-ից պահանջում են պատասխանել իրենց հուզող հարցերին և աջակցեն զինծառայողներին: Հիշեցնենք, որ […]

̰
Աջակցող միջոցներ՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներին

19:10 27.11.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիներին, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի աջակցող միջոցներ (սայլակ, քայլակ, հենակ, լսողական սարք և այլն)։ Աջակցող միջոց ստանալու համար անհրաժեշտ է դիմել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բուժատեխնիկական հանձնաժողով (հասցե՝ Ծարավ Աղբյուրի 55 ա)՝ ներկայացնելով միայն դիմում և անձը հաստատող փաստաթուղթ (լսողական սարքի […]

̰
Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Ղարաբաղում խաղաղապահ առաքելությունը

18:08 27.11.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ընթացքում քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: «Խոսակցություն եղավ Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների գործողությունների և մարդասիրական առաքելության շուրջ: Այս համատեքստում նախագահը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների մասին»,- նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:

̰
Արցախից դեպի Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու հերթական դեպքի քննությամբ մեղադրանք է առաջադրվել 2 անձի

18:01 27.11.2020

2020թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների կողմից Երևան-Մեղրի ավտոճանապարհի 200-րդ կմ հատվածում Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչ Հ. Ղ.-ի վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են ապօրինի պահված հրազեն հանդիսացող «ԱԿ» տեսակի 1 ինքնաձիգ, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող 16 նռնակ, 7.62 մմ տրամաչափի 30 և 5.45 մմ տրամաչափի 75 փամփուշտ, […]

̰
Դիմել եմ ՌԴ նախագահին՝ հայ ռազմագերիների խնդրի լուծման կապակցությամբ. Մարուքյան

17:13 27.11.2020

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Սիրելի՛ քաղաքացիներ Տեղեկացնում եմ, որ դիմել եմ ՌԴ նախագահ Վ․ Վ․ Պուտինին՝ խնդրելով նրա անմիջական միջամտությունը հայ ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծման կապակցությամբ։ Մանրամասները՝ ստորև»։

̰
Մեծ Բրիտանիայի Դերբի քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Արցախի անկախությունը պաշտոնապես ճանաչելու մասին

16:50 27.11.2020

Մեծ Բրիտանիայի Դերբի քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Արցախի Հանրապետության անկախությունը պաշտոնապես ճանաչելու մասին: Բանաձևում մասնավորապես, նշված է, որ Ադրբեջանի գործողություններն ընդգծում են Արցախի ժողովրդի նկատմամբ էքզիստենցիալ սպառնալիքը և անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը ակտիվ գործի՝ այն չեզոքացնելու համար՝ ներառյալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ ու նրանց իրավունքը՝ ազատ ապրել իրենց պատմական հայրենիքում։ […]

̰
Շմոլ գազից թունավորման դեպք Ստեփանակերտում

16:27 27.11.2020

2020թ. նոյեմբերի 26-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը՝ ժամը 04:25-ին, շմոլ գազի թունավորումով «Հանրապետական բժշկական կենտրոն» է ընդունվել Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1983թ. ծնված Ա. Մ.-ն: Ստուգմամբ պարզվել է, որ Ա. Մ.-ն թունավորումը ստացել է նոյեմբերի 25-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, տանը, բաղնիքում լոգանք […]

̰
̰
Պուտինի նկարով, հայկական և ռուսական դրոշներով, «շնորհակալություն Ռուսաստանին» գրառմամբ Ստեփանակերտում վերաբացվել է առաջին դպրոցը

16:06 27.11.2020

Պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը: Այս մասին հայտնում է OTR-ը՝ նշելով, որ չճանաչված հանրապետությունում ուսումնական հաստատությունները չեն աշխատել հակամարտության սրման պատճառով: Բացի դրանից՝ մարտերի ընթացքում շատ շենքեր վնասվել են: Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ նոյեմբերի 10-ին՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, ռուս խաղաղապահները օգնում են վերականգնել վնասները: Առաջին ուսումնական հաստատությունը, որը բացեց […]

̰
Զախարովան բոլոր կողմերին հորդորել է չքաղաքականացնել ԼՂ-ում մարդասիրական դոսյեն

15:49 27.11.2020

Մոսկվան կոչ է անում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում ներգրավված բոլոր կողմերին չքաղաքականացնել հումանիտար դոսյեն այդ տարածաշրջանում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ТАСС-ը: «Մենք կողմնորոշում ենք բոլոր կողմերին չքաղաքականացնել մարդասիրական դոսյեն և անմիջապես սկսել աշխատանքը, որը մեծ պահանջարկ ունի տարածաշրջանում բավականին սուր մարդասիրական իրավիճակի համատեքստում։ Դա […]

̰
BACK_TO_TOP