TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+25.09 oC

ԱՐՑԱԽ

«Մեր հարցերին պատասխանեք, հակառակ դեպքում հացադուլ կհայտարարենք»․ ժամկետային զ/ծ-ի ծնողները` կառավարության դիմաց

15:20 27.11.2020

Արցախում ժամկետային զինծառայության մեջ գտնվող զինվորների ծնողներն ու հարազատները նախ ՊՆ, ապա նաև Կառավարության շենքի առաջ հավաքվել և բողոքի ակցիա են իրականացնում: Ակցիայի մասնակիցները պնդում են, որ զինծառայողները ունեն առողջական խնդիրներ և ոչ բավարար կեցության պայմաններ: Ծնողներն ու հարազատները կառավարությունից և ՊՆ-ից պահանջում են պատասխանել իրենց հուզող հարցերին և աջակցեն զինծառայողներին: Հիշեցնենք, որ երեկ ակցիայի […]

̰
ՌԴ-ն կապի մեջ է Թուրքիայի հետ` ղարաբաղյան կարգավորման խնդրի հետ կապված. Զախարովա

14:51 27.11.2020

Ռուսաստանի Դաշնությունը կապի մեջ է Թուրքիայի հետ` ղարաբաղյան կարգավորման խնդրի հետ կապված: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: «Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ մեր փոխգործակցությանը, այն տարվում է տարբեր ուղղություններով, դրանք քաղաքական և դիվանագիտական ​​շփումներ են, և շփումներ մեր զինված ուժերի միջև: Իհարկե, վեկտորը սահմանում են պետությունների ղեկավարները, ովքեր պարբերաբար քննարկում են […]

̰
Ադրբեջանում 150 հայ ռազմագերիների գտնվելու մասին լուրերը կեղծ են. Զառա Ամատունի

13:25 27.11.2020

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշում է, որ տարածված լուրերը, թե Ադրբեջանում 150 հայ ռազմագերի կա, կեղծ են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զառա Ամատունին այս մասին ասաց նոյեմբերի 27-ին կայացած առցանց քննարկման ընթացքում: «Այն լրատվամիջոցներից, որոնք տարածել են այս տեղեկությունը, փորձել ենք ճշտել՝ որտեղից են վերցրել լուրը՝ չկարողացանք: ԿԽՄԿ-ն […]

̰
Եվրախորհրդարանը քվեարկել է Թուրքիայի դեմ կոշտ պատժամիջոցների օգտին

12:32 27.11.2020

Եվրախորհրդարանականները հինգշաբթի՝ նոյեմբերի 26-ին, բանաձև են ընդունել, որով ԵՄ անդամ երկրներին կոչ են անում կոշտ սահմանափակող միջոցներ ներդնել Թուրքիայի դեմ՝ Միջերկրական ծովում նրա վարքագծի պատճառով։ «Եվրապատգամավորները Եվրախորհրդին կոչ են անում պահպանել միասնական դիրքորոշում Թուրքիայի անօրինական գործողությունների նկատմամբ և ի պատասխան խիստ պատժամիջոցներ կիրառել», – ասվում է փաստաթղթում, որին կողմ է քվեարկել 631, դեմ՝ 3 պատգամավոր: […]

̰
Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների բնակիչները կարող են մնալ և ապրել իրենց տներում, պայմանավորվածություններ են փոխվել. Aysor.am

12:21 27.11.2020

Պլաններ ու պայմանավորվածություններ են փոխվել, Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների բնակիչները կարող են մնալ և ապրել իրենց տներում, Aysor.am-ին ասաց Բերձոր համայնքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։ «Այս պահին որոշակի պլաններ ու պայմանավորվածություններ փոխվել են։ Բերձորը, Աղավնոն և Սուսը շարունակում են մնալ հայկական կողմին, բնակիչներն էլ կարող են մնալ և ապրել», – ասաց Նարեկ Ալեքսանյանը՝ նշելով, որ այս […]

̰
Ճանաչենք մեր հերոսներին․ ՊԲ-ն հերոսական մի քանի դրվագ է ներկայացրել

10:53 27.11.2020

Բուժծառայության համակարգի ներկայացուցիչներ, լեյտենանտ Կոնստանտին Թորոսի Մակարյանը, մայոր Անահիտ Ջոնի Գալստյանը, սերժանտ-պայմանագրային Սիրուն Սլավիկի Գրիգորյանը, ծառայող Սյուզաննա Յուրիի Աբրահամյանը, ենթասպա Դավիթ Սլավիկի Հարությունյանը իրականացրել են վիրավոր զինծառայողների ախտորոշումներ՝ բարդ մարտական պայմաններում, հակառակորդի հրետակոծության տակ անզգայացրել, վերակենդանացրել ու փրկել բազմաթիվ վիրավորների կյանքեր: Հարավային ճակատային գծում, հակառակորդի թիկունքում սեփական կյանքը վտանգի ենթարկելով, լարված ու անելանելի իրավիճակում արագ […]

̰
ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 34 զինծառայողի անուն

10:48 27.11.2020

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակվել է ևս 34 զինծառայող։ Պաշտպանության բանակը հրապարակել է նրանց անունները՝ Պահեստազորային Նավասարդյան Ալեն Արտակի, ծնվ. 1989թ. Պահեստազորային Սարգսյան Նորայր Փայլակի, ծնվ. 1967թ. Պահեստազորային Առաքելյան Արմեն Ալիքի, ծնվ. 1996թ. Կամավորական Սառիկյան Գագիկ Պարգևի, ծնվ. 1967թ. Մանուկյան Գերասիմ Արտյոմի, ծնվ. 2001թ. Գարսևանյան Թաթուլ Մխիթարի, ծնվ. 2001թ. Բադալյան Տիգրան Դավթի, ծնվ. 2001թ. […]

̰
Ստեփանակերտում էլեկտրականության ու գազի մատակարարման վերականգնման աշխատանքներն ավարտվում են

10:15 27.11.2020

Ռուս խաղաղապահների աջակցությամբ Ստեփանակերտում էլեկտրականության ու գազի մատակարարումը գրեթե լիովին՝ 95-97 տոկոսով վերականգնվել է։ Այդ ուղղությամբ աշխատանքները մոտենում են ավարտին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Նշվում է, որ վերականգնվել է քաղաքային էլեկտրաբաշխիչ կայանի աշխատանքը։ Ռուս զինվորականները նաև պայթյունավտանգ առարկաների առկայության ստուգում են իրականացրել վերանորոգման աշխատանքների իրականացման վայրերում, այդ թվում 2 դպրոցներում, որտեղ առաջիկայում դասերը […]

̰
Հեռուստամարաթոնի հանգանակություններն ուղղվելու են Արցախից տեղահանված և հայրենիքի համար զոհված զինվորների ընտանիքների աջակցմանը

09:57 27.11.2020

Երեկ՝ նոյեմբերի 26ին, Գոհաբանության օրը Լոս Անջելեսում տեղի ունեցավ 23–րդ ամենամյա Հեռուստամարաթոնը, որի կարգախոսն էր «Համախմբվածություն, ուժ, հավատ»: Հաշվի առնելով հայրենիքում ստեղծված դժվարին իրադրությունը և հարգելով հայրենիքի համար ընկած զինվորների հիշատակը՝ Հեռուստամարաթոնն այս տարի տևեց 4 ժամ՝ ավանդական 12 ժամվա փոխարեն, սակայն ԱՄՆ հայ համայնքի համախմբվածության շնորհիվ հանգանակվեց 22.990.898 ԱՄՆ դոլար: «Արցախում և Հայաստանում տիրող […]

̰
Բեռլինը պետք է նպաստի ԼՂ-ում խաղաղության հաստատմանը․ Բունդեսթագի պատգամավորներ

08:44 27.11.2020

Գերմանիայի իշխող կոալիցիան կողմ է հանդես գալիս այն բանին, որ Բեռլինը նպաստի ԼՂ-ում դիվանագիտական ճանապարհով խաղաղության հաստատմանը։ Գերմանիան պետք է ակտիվորեն մասնակի ԼՂ-ում խաղաղ կարգավորմանն ու նպաստի տարածաշրջանի բնակիչների միջև խաղաղ ու իրավահավասար հարաբերությունների հաստատմանը, ասվում է մեծ կոալիցիայի հայտարարությունում, որին հավանություն է տվել Բունդեսթագի պատգամավորների մեծ մասը։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ի ռուսական […]

̰
Փարիզը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը․ Ֆրանսիայի ԱԳՆ

08:34 27.11.2020

Փարիզը չի ճանաչում ԼՂ ինքնահռչակ հանրապետությունը, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Մեր պարտականությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ կայանում է նրանում, որ աշխատենք ԼՂ հակամարտության բանակցային ճանապարհով կարգավորման վրա, մասնավորապես ԼՂ հետագա կարգավիճակի հարցով»,-նշված է հաղորդագրությանմեջ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունում ընդգծել են, որ ֆրանսիական իշխանությունները կշարունակեն անել անհրաժեշտ ամեն բան՝ Հարավային Կովկասում իրադրության կայունացման համար։ […]

̰
Որքա՞ն գումար է հանգանակվել «Հեռուստամարաթոն 2020-ի» շրջանակում

08:12 27.11.2020

Րոպեներ առաջ ավարտվեց 23-րդ համահայկական հեռուստամարաթոնը: Միջոցառման ավարտին, ամփոփելով տվյալները, նշվեց, որ դրամահավաքը մեկնարկել էր 2 շաբաթ առաջ՝ նոյեմբերի 9-ից, որի արդյունքում մինչ այս պահը հանգանակվել է ավելի քան 22 մլն դոլար (22․990․898), իսկ պատերազմի սկսվելուց ի վեր՝ սեպտեմբերի 27-ից մինչ այժմ, միայն ԱՄՆ-ում՝ 102.540.669 դոլար։

̰
Փաշինյանը երկու հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ․ ի՞նչ է քննարկվել

08:03 27.11.2020

Վերջին մեկ ժամվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Քննարկման առանցքում էին Լաչինի միջանցքի բնակավայրերի, անհետ կորածների, որոնողական աշխատանքների, զոհվածների մարմինների, գերիների փոխանակման գործընթացի, խաղաղապահների տեղակայման և սահմանազատման, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր: Նման քննարկումներ […]

̰ ̰
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի դեսպանին Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի պատճառով

22:18 26.11.2020

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զախարի Գրոսսին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ Ֆրանսիայի Սենատի բանաձևի պատճառով, որով կոչ է արվում ճանաչել ԼՂՀ անկախությունը: «Նրա հետ (դեսպանի-խմբ․) հանդիպում է տեղի ունեցել, ներկայացվել է բողոքի նոտա»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաեւան: Հիշեցնենք, որ երեկ՝նոյեմբերի 25-ին, Ֆրանսիայի Սենատն ընդունել է Արցախի ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը: Այն […]

̰
̰
Երևանից Ստեփանակերտ է ժամանել ռուս փրկարարների լրացուցիչ խումբը

21:21 26.11.2020

Գերատեսչության մասնագետները կզբաղվեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հասցեական օգնություն ցուցաբերելով:

̰
Ռուս խաղաղապահներն ապահովում են ռուսական հումանիտար բեռների առաքումը բնակավայրեր․ Կոնաշենկով

19:52 26.11.2020

ՌԴ խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ շարունակվում է զոհվածների մարմինները որոնումը և փոխանակումը։

̰
Ստեփանակերտի 2 դպրոցում դեկտեմբերի 1-ից կվերսկսվի ուսումնական գործընթացը․ Կոնաշենկով

19:35 26.11.2020

Մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 87 պայթյունավտանգ առարկա, որոնք տարվել են հատուկ սարքավորված զորավարժարան և ոչնչացվել են։

̰
Քարվաճառի հատվածում ընթանում են ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանագծի վերջնական ճշգրտման աշխատանքներ. ՊՆ

19:22 26.11.2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Քարվաճառ տանող դարպասը կոտրելու մասին լուրերը. ընթանում են սահմանի վերջնական ճշգրտման աշխատանքներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ անդրադառնալով տարածվող տեղեկատվությանը, թե ադրբեջանցիները կոտրել են տեղադրված դարպասը: «Դարպասը կոտրելու մասին, բնականաբար, խոսք չկա: Այնտեղ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի […]

̰
Լեռնային Ղարաբաղ է վերադարձել արդեն ավելի քան 17 հազար մարդ․ Կոնաշենկով

19:12 26.11.2020

Ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն

̰
Արցախի նախագահը աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել

19:05 26.11.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 26-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու հանրապետությունում ստեղծված իրավիճակը և իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերի ընթացքը: Տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ բնակչության վերադարձին զուգահեռ պետք է շարունակել բոլոր ջանքերի գործադրումը բնականոն կյանքի վերականգնման համար: Այդ համատեքստում կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել […]

̰
Մահացել է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը

17:48 26.11.2020

Մահացել է Արցախի հերոս բարձրագույն կոչմանը արժանացած Դավիթ Լյովայի Գրիգորյանը: Այս մասին հայտնում են Սարդարապատի համայնքապետարանից: «Մեծ ցավով ենք հայտնում Սարդարապատ համայնքի բնակիչ, Արցախի հերոս բարձրագույն կոչմանը արժանացած Դավիթ Լյովայի Գրիգորյանի մահվան լուրի մասին։ Մեր Դավի՛թ, մեր հերո՛ս, մեր սարդարապատցի Դավիթ, դու հաղթեցիր, մենք պարտվեցինք, քանզի մեր մեջ քիչ էր քո տեսակը։ Խոնարհվում ենք քո […]

̰
Խմելու մաքուր ջուր՝ Դաշուշեն համայնքի բնակիչներին

16:57 26.11.2020

Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղում խմելու ջրի խնդիր կա: Այս մասին հաղորդում է ԱՀ ԱԻՊԾ-ն։ Նախքան պատերազմը՝ օրվա կարգավորիչ ջրամբարը սնուցվում էր Շուշիից: Ռազմագործողություններից հետո գյուղը ջրից զրկվել է: Համայնքի ղեկավար Ռուդիկ Ասլանյանն ասում է, որ ընտանիքների մեծ մասը հրադադարից հետո վերադարձել են, բայց խմելու և առօրյա օգտագործման ջրի հարցն օրախնդիր է: Գյուղը ջրաֆիկացնելու հարցով համայնքի […]

̰
Բերձորի բնակիչներին հորդորում են տարհանվել անվտանգության նկատառումներից ելնելով

16:48 26.11.2020

Բերձորում բնակիչներից ահազանգեր ենք ստանում, որ իրենց հրահանգում են տարհանվել։ Ֆեյսբուքյան տարբեր խմբերում ևս ակտիվ քննարկվում է Բերձորը Ադրբեջանին հանձնելու լուրը։ Այս պահին Բերձորով (Լաչինով) է անցնում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը և Հայաստանը Արցախին կապող միջանցքը, որը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության տակ։ Պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի շրջանը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը պիտի […]

̰
Էդմոն Մարուքյանը հայ ռազմագերիների հարցով դիմել է միջազգային կառույցների ղեկավարներին

16:46 26.11.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հայ ռազմագերիների հարցով դիմել է միջազգային կառույցների ղեկավարներին։ «Մեզ են հասնում լուրեր առ այն, որ Ադրբեջանի իշխանությունը ծրագրում է հաղթական շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին։ Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ հայ ռազմագերիների վերաբերյալ հետևյալ բովանդակությամբ նամակն իմ կողմից […]

̰
Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

16:44 26.11.2020

Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարությունից հետո նոյեմբերի 10-ին երկու լիբանանահայ է անհետացել: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում այս մասին նոյեմբերի 26-ին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Մենք այսօր ունենք երկու լիբանանահայ, որոնք անհետացել են: Մեկ կին և մեկ տղամարդ անհետացել են Արցախում, զինադադարից հետո: Գնացել են իրենց ունեցվածքը հանելու և այդ մարդիկ չկան: Փորձում ենք […]

̰
Ընթացքի մեջ են արցախցիներին աջակցության 2 ծրագրերը, առաջիկայում կընդունվի ևս մեկը՝ բնակարանից զրկված քաղաքացիների համար

15:41 26.11.2020

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը կառավարությունը մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգանքի տուրք է մատուցել արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին: Վարչապետը հանդես է եկել ելույթով՝ նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի իրականացման վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է Արցախի մեր հայրենակիցների համար իրականացվող աջակցության […]

̰
Լուկաշենկոն դրական է գնահատել ՌԴ-ի քայլերն ու դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում

15:18 26.11.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դրական է գնահատել Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործընթացում՝ նշելով, որ այս տարածաշրջանում «կոտորածը» հիմնականում դադարել է Մոսկվայի գործողությունների պատճառով: Լուկաշենկոն այսօր Մինսկում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: «Շատ կցանկանայի շնորհավորել Ձեզ Կովկասում տեղի ունեցածի կապակցությամբ: Կեցցե՛ք: ․․․Կլինի քննադատություն, ամեն ինչ կլինի: Բայց այն, […]

̰
ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ

15:12 26.11.2020

Նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերեշը շնորհավորեց Արա Այվազյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր պատասխանատու առաքելության մեջ: ԱԳ նախարար Այվազյանն ու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերեշը քննարկեցին թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախում ստեղծված մարդասիրական իրադրությունը և […]

̰
BACK_TO_TOP