TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+23.09 oC

ԱՐՑԱԽ

ԱՆ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին

16:00 02.12.2020

ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով 2718 զոհված զինծառայողի մարմին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը մինչ այս պահը հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 1746 զինծառայողի անուն:

̰
Ճանաչենք մեր հերոսներին

15:37 02.12.2020

Փոխգնդապետներ Նաիրի Արկադիի Ավետիսյանը, Արմեն Գառնիկի Պետրոսյանը, Վաչե Շահենի Մանասյանը հարավային ճակատում պահել են կարևոր բարձունքը, խոցել թշնամական ավտոտեխնիկա, մեծաքանակ մարդկային ուժ և ապահովել մեր անձնակազմի անվտանգ դուրս բերումը մարտական գործողությունների շրջանից: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՊԲ-ից։ Մայոր Արմեն Վյաչեսլավի ղեկավարությամբ, ՀՕՊ ուժերը ոչնչացրել են հակառակորդի 2 ԱԹՍ, Հադրութի մոտակայքում թշնամուն պատճառել երկու հարյուրից ավելի […]

̰
Հասկացա մի պարզ ճշմարտություն՝ մեր ձախողումների գլխավոր պատճառներից մեկը կորսված ժամանակ է․ Մանե Թանդիլյան

15:23 02.12.2020

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը գրել է․ «Արցախում գտնվելու ընթացքում ծանոթանալով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև ունենալով քննարկումներ Արցախի նախագահի և այլ պաշտոնյանների հետ, հասկացա մի պարզ ճշմարտություն, որ մեր ձախողումների գլխավոր պատճառներից մեկը կորսված ժամանակ է, ինչը տեղի է ունեցել տասնամյակներ, գուցե և ավելի։ Հետևաբար, այս պահին մենք պետք է […]

̰
ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 34 զինծառայողի անուն

15:19 02.12.2020

ԱՀ ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 34 զինծառայողի անուն․ Պահեստազորային Մանուկյան Արթուր Տիգրանի, ծնվ. 1994թ. Թովմասյան Տիգրան Սերյոժայի, ծնվ. 1998թ. Դունամալյան Միշա Վարդանի, ծնվ. 2000թ. Աբրահամյան Սարգիս Գևորգի, ծնվ. 1999թ. Սահակյան Մերուժան Ռուբենի, ծնվ. 2001թ. Գրիգորյան Դավիթ Մանվելի, ծնվ. 2000թ. Մելքոնյան Նարեկ Վարդանի, ծնվ. 2000թ. Աղվանյան Արման Սանասարի, ծնվ. 2000թ. […]

̰
Այսօրվա դրությամբ մենք դեռ ունենք մի շարք անհետաձգելի խնդիրներ. Նիկոլ Փաշինյան

15:09 02.12.2020

«Վերջին երկու ամիսները հայ ժողովրդի համար դարձան ագրեսիայի դիմակայման շրջան: Թուրքիայի և Մերձավոր Արևելքի երկրներից ահաբեկիչ վարձկանների կողմից սատարվող Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց հայ ժողովրդի դեմ: Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերով հնարավոր եղավ կանգնեցնել պատերազմական գործողությունները ու պայմանավորվել իրավիճակի ապաէսկալացման շուրջ: Արդեն ավելի քան 3 շաբաթ է, ինչ դադարեցված են ռազմական գործողությունները: Հակամարտության գոտում տեղակայված են ռուս […]

̰
Ստեղծված պայմաններում նպատակահարմար եմ գտել Մանե Թանդիլյանի թեկնածությունը․ ԱՀ նախագահ

14:49 02.12.2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է․ «Այսօր ստորագրած հրամանագրերիս համաձայն՝ Միքայել Սամվելի Վիրաբյանն ազատվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, իսկ Մանե Վանյայի Թանդիլյանը նշանակվել է այդ պաշտոնին։ Միքայել Վիրաբյանն իր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում ցուցաբերել է բարձր արհեստավարժություն, բայց ստեղծված պայմաններում նպատակահարմար եմ գտել Մանե Թանդիլյանի թեկնածությունը՝ […]

̰
Մանե Թանդիլյանը նշանակվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար

14:44 02.12.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Միքայել Սամվելի Վիրաբյանն ազատվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնից՝  այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Նույն օրը, նախագահի մեկ այլ հրամանագրով, Մանե Վանյայի Թանդիլյանը նշանակվել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: […]

̰
Պուտինը կոչ է արել օգնել Ղարաբաղում մարտական գործողությունների գոտում հայտնված մարդկանց

14:22 02.12.2020

Կարևոր է համատեղ օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների գոտում հայտնված մարդկանց, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Այժմ կարևոր է համատեղ աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների գոտում հայտնված մարդկանց: Օգնություն ցուցաբերել փախստականների վերադարձի հետ կապված՝ ավերված ենթակառուցվածքների վերականգնմամբ, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների պահպանությամբ»,- ասել է նա ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում: Հիշեցնենք, որ […]

̰
ԼՂ-ի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրագործվում է. Պուտին

13:57 02.12.2020

«ԼՂ-ի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրագործվում է. շփման գծում աշխատում են խաղաղապահները»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ խորհրդի հեռավար նիստի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ներկայումս Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է: Ռուս խաղաղապահները տեղակայված են շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով»,- ասել է նա։ Պուտինը նշել է, որ […]

̰
Մոտ 70 բնակիչներ բժշկական օգնություն են խնդրել Ստեփանակերտում գտնվող ՌԴ ՊՆ բժշկական հատուկ ստորաբաժանման մասնագետներից

12:49 02.12.2020

Տեղի մոտ 70 բնակիչներ բժշկական օգնություն են խնդրել Ստեփանակերտում գտնվող Ռուսաստանի ՊՆ բժշկական հատուկ ստորաբաժանման մասնագետներից, հայտնում է ՌԴ ՊՆ-ը: Տեղի բնակիչների այցելությունները դաշտային հիվանդանոց հիմնականում կապված էին սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրման հետ: Բացի այդ, տեղի բնակիչները դիմել են ռազմական բժիշկներին՝ ատամնաբուժական օգնություն ստանալու համար:  

̰
Համախմբման ու միասնականության կոչիս համատեքստում առաջին կարևոր համագործակցությունը կայացավ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ․ Արայիկ Հարությունյան

12:44 02.12.2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հարգելի ՛ հայրենակիցներ Համախմբման ու միասնականության կոչիս համատեքստում առաջին կարևոր համագործակցությունը կայացավ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ: Այսօր հրամանագիր եմ ստորագրել, համաձայն որի՝ պարոն Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար: Ստեղծված իրավիճակի հաղթահարման և սեփական հողում զարգացմանն ու զորացմանը որևէ այլընտանք չկա, ուստի՝ […]

̰
Ստեփանակերտի թիվ 10 միջնակարգ դպրոցի տարածքում պայթուցիկ առարկաների որոնումն ու վնասազերծումն ավարտվել է. ՌԴ ՊՆ

12:24 02.12.2020

Ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծել Լեռնային Ղարաբաղի սոցիալական օբյեկտները, հայտնում է ՌԴ ՊՆ-ը: Անցած օրվա ընթացքում ավարտվել է Ստեփանակերտի թիվ 10 միջնակարգ դպրոցի տարածքում պայթուցիկ առարկաների որոնումն ու տարածքի մաքրումը: Ինչպես արդեն հայտնել ենք, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են ավելի քան 34 հա տեղանք, մոտ 12 կմ ճանապարհ, ստուգել են ավելի քան […]

̰
Արցախի բնակավայրերում և հարակից անտառային գոտիներում չպայթած զենք-զինամթերքի որոնման և վնասազերծման աշխատանքները շարունակվում են

12:22 02.12.2020

Ռազմագործողությունների հետևանքով Արցախի բնակավայրերում և հարակից անտառային գոտիներում ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները շարունակում են չպայթած զենք-զինամթերքի որոնման և դրանց վնասազերծման աշխատանքները: Ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով սակրավորներն իրենց աշխատանքը կատարում են նախ, բնակելի տների, թաղամասերի և հանրային նշանակության ենթակառուցվածքների հարակից տարածքներում: Արվում է հնարավորը, որպեսզի օր առաջ ապահով ու անվտանգ լինեն Արցախի բալոր շրջանները: […]

̰
Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար

12:19 02.12.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Վիտալի Միխայիլի Բալասանյանը նշանակվել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նշանակման կապակցությամբ նախագահ Հարությունյանն ընդունել է Վիտալի Բալասանյանին: Քննարկվել են ստեղծված իրավիճակի հաղթահարման և Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանը վերաբերող հարցեր:

̰
Մեկնարկել է արցախցիներին սոցաջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը

11:53 02.12.2020

Ծրագրով նախատեսված միանվագ դրամական աջակցությունից կարող են օգտվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված բոլոր քաղաքացիները, որոնք առնվազն վերջին երեք ամիսը փաստացի բնակվել են այդ համայքներում։ Անչափասները ևս կարող են օգտվել ծրագրից, եթե ծնողը ծրագրի շահառու է: Աջակցությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կկազմի 300,000 դրամ։ Ծրագրից օգտվելու համար քաղաքացին պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնի օոliոe.ssa.am […]

̰
Արցախում տարհանվող զինամթերքի պայթյունից 2 զինծառայող է զոհվել

11:38 02.12.2020

Դեկտեմբերի 1-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ծառայողական պարտականությունները կատարելիս՝ տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով, զոհվել են ՊԲ զինծառայողներ Ժիրայր Վաչիկի Մաթևոսյանը (ծնվ. 2001թ.) և Գեղամ Մերուժանի Հովհաննիսյանը (ծնվ. 2001թ.): Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների […]

̰
Վաշինգտոնը պետք է ԼՂ-ին հումանիտար օգնություն տրամադրի․ սենատորներ

10:55 02.12.2020

ԱՄՆ-ը պետք է օգնություն տրամադրի Լեռնային Ղարաբաղին, որը տուժել է հումանիտար ճգնաժամից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, համատեղ հայտարարությամբ նման կարծիք են հայտնել ԱՄՆ Կոնգրեսի սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Ռոբ Փորթմանը: Նրանք կոչ են արել ԱՄՆ օրենսդիր մարմնի վերին պալատի հատկացումների հանձնաժողովին ֆինանսավորում տրամադրել` 2021 թվականի ֆինանսական տարվա հատկացումների օրինագծի շրջանակում՝ կարգավորելու Հարավային Կովկասում շարունակվող մարդասիրական ճգնաժամը: Մենենդեսն ու […]

̰
Տեսանյութերից կարողացել ենք առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, բռնի անհետացած քաղաքացիների թիվը հասնում է շուրջ 40-ի․ Բեգլարյան

08:19 02.12.2020

Արցախի ՄԻՊ Արտակ Բելգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գիշեր-ցերեկ անընդհատ թարմացնում ենք գերիների վերաբերյալ մեր ցանկերը՝ հրապարակված տեսանյութերի և հարազատների ներկայացրած այլ ապացույցների հիման վրա: ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել ենք առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չենք կարողացել պարզել: Էլ չեմ նշում վկայությունների, զանգերի և […]

̰
Ռուսաստանն ու Թուրքիան որոշել են, թե կոնկրետ որտեղ է գործելու հրադադարի վերահսկման համատեղ կենտրոնը

23:02 01.12.2020

Ռուսասատն ու Թուրքիան այսօր համաձայնագիր են կնքել Արցախում հրադադարի ռեժիմի պահպանության վերահսկողության համատեղ ռուս-թւորքական կենտրոնի աշխատանքի սկզբունքների մասին: Հիշեցնենք, որ այդպիսի կենտրոնի ստեղծման մասին երկու երկրների պաշտպանության նախարարները հուշագիր էին ստորագրել նոյեմների 11-ին: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Ընդհատում եմ բուժումս և տեղափոխվում ապրելու Արցախ․ Մանե Թանդիլյան

22:33 01.12.2020

ԼՀԿ փոխնախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ընդհատում է բուժումն և տեղափոխվում ապրելու Արցախ։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի հայ ժողովուրդ, Մեր երկիրն այսօր ապրում է մեր պատմության ամենածանր ժամանակներից մեկը։ Մեր ցավը խորն է ու ծանր, աներևակայելի՝ հերոս զինվորների ծնողների, հարազատների վիշտը․․․ Մեր հերոս տղաները իրենց կյանքը չեն խնայել […]

̰
Անցած 17 օրերի ընթացքում ինչպե՞ս է վերաբաշխվել Արցախի տարածքը և ինչպես է վերափոխվել քարտեզը

22:21 01.12.2020

Եռակողմ հայտարարությանի պահանջի համաձայն` այս գիշեր Քաշաթաղի շրջանը հանձնվել է ադչբեջանական կողմին: Համաձայնագրով հայկական կողմին է մնում Արցախը Հայաստանին կապող հինգ կիլոմետր լայնությամբ միջանցք, որը վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից: Անցած 17 օրերի ընթացքում ինչպե՞ս է վերաբաշխվել Արցախի տարածքը և ինչպես է վերափոխվել քարտեզը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մեկ օրում մաքրվել է ավելի քան 5 հա տարածք, 2կմ ճանապարհ, հայտնաբերվել է 109 պայթյունավտանգ առարկա. Կոնաշենկով

21:49 01.12.2020

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերթական ճեպազրույցի ժամանակ հայտնել է՝ որ տարածքներն են մաքրվել պայթյունավտանգ առարկաներից: «Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողների կողմից իրականացվել է պայթյունավտանգ առարկաների մաքրում Ստեփանակերտի Զորգի փողոցում, Շուշի- Լիսագոր ուղղությամբ էլեկտրալարերի և գազատարի երկայնքով: Մեկ օրում մաքրվել է ավելի քան 5 հա տարածք, 2կմ ճանապարհ: Հայտնաբերվել է 109 պայթյունավտանգ առարկա, […]

̰
Կոնաշենկովը Հայաստանից ԼՂ վերադարձած փախստականների թվի մասին նոր տվյալներ է հայտնել

21:24 01.12.2020

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերթական ճեպազրույցի ժամանակ հայտնել է Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձած փախստականների թվի մասին նոր տվյալներ: «Ռուսաստանի խաղաղապահ ուժերի աջակցությամբ՝ մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 846 մարդ: Նախկին բնակավայր է վերադարձել ավելի քան 26 հազար փախստական»,- ասել է Կոնաշենկովը:

̰
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը լինելու է Ադրբեջանի տարածքում. Կոնաշենկով

21:05 01.12.2020

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տեղակայման և շահագործման կարգին և ընդգծել, որ այն գտնվելու է Ադրբեջանի տարածքում: «Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների միջև 2020-ի նոյեմբերի 11-ին ստորագրած հուշագրի համաձայն՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տեղակայման […]

̰
Անհայտ կորածների և գերիների հարցն առաջնահերթություն է. ԱՀ նախագահը՝ ՀՀ ՊՆ ղեկավարին

20:50 01.12.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արայիկ Հարույունյանը նշել է, որ ծանր փորձությունից հետո պաշտպանության ոլորտում բազմապատիկ աշխատանք է սպասվում, և համոզմունք է հայտնել, որ Վաղարշակ Հարությունյանի ունեցած հարուստ ռազմական փորձն ու գիտելիքները մեծապես կնպաստեն գործընթացի արդյունավետ […]

̰
Արցախի կառավարությունը բնակչությանը կոմունալ ծառայությունների փոխհատուցում կտրամադրի

19:10 01.12.2020

Արցախի Հանրապետության կառավարությունը Արցախի Հանրապետության բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցություն է տրամադրվում 2020 թվականի դեկտեմբեր ամսվա և 2021 թվականի բոլոր ամիսների համար: Այս մասին տեղեկացնում է ԱՀ էկոնոմիկայի և ենթակառուցվածքների նախարարությունը․ Մեկ բնակիչ-բաժանորդի համար 2020 թվականի դեկտեմբեր ամսվա և 2021 թվականի համար աջակցության առավելագույն չափը սահմանվում է հետևյալ կերպ. Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքում […]

̰
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն  անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ռազմագերիների փոխանակման խնդրին  

18:57 01.12.2020

Ռազմագերիների և Լեռնային Ղարաբաղում զոհվածների մարմինների փոխանակման հարցում պաշտոնական Մոսկվան միտումնավոր հետաձգումներ չի տեսնում։ Այս մասին  հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Դժվար է խոսել այս գործընթացում ինչ-որ միտումնավոր հետաձգելու քայլերի մասին: Մենք դա չենք տեսնում, բայց փաստ է, որ կան օբյեկտիվ դժվարություններ, որոնք այժմ, հուսով եմ, ավելի արագ կլուծվեն»,- ասել […]

̰
68․000 դրամ միանվագ աջակցության արցախցի շահառուների ցանկն ընդլայնվել է

18:40 01.12.2020

Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող 68,000 դրամ միանվագ աջակցության շահառուների ցանկն ընդլայնվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Այսուհետ աջակցություն կստանան Արցախում հաշվառում ունեցող բոլոր երեխաները՝ անկախ ծնողի շահառու լինելու հանգամանքից․ պարտադիր պայման է միայն, որ ծնողն Արցախի հաշվառում ունենա։ Սոցաջակցության ծրագրից կարող են օգտվել նաև հոկտեմբերին ՀՀ-ում աշխատավարձ չստացած արցախցիները․ […]

̰
Դավիթ Բաբայանն անդրադարձել է Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման հնարավորությանը

18:20 01.12.2020

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ընդգծում է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ նախատեսվող տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման պարագայում քննարկման պետք է դրվի նաև Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացումը: Դավիթ Բաբայանն այս մասին ասել է  «Արմենպրես»-ի հետ զրույցում: «Ռուսական կողմի աջակցությամբ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացմամբ կստեղծվի  արտաքին աշխարհի հետ կապող երկրորդ կարևոր ուղին: Բացի դրանից՝ […]

̰
ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է իրավիճակը Լաչինի միջանցքում

18:10 01.12.2020

Լաչինի (Քաշաթաղ) շրջանը հանձնվել է Ադրբեջանին, իսկ Լաչինի միջանցքը վերահսկում են ռուս խաղաղապահները: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: Ավելի վաղ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողությանը հանձնելու մասին հայտնել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Դեկտեմբերի 1-ին, համաձայն ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի վավերացրած եռակողմ հայտարարության, ռուս խաղաղապահների վերահսկողությամբ […]

̰
BACK_TO_TOP