17:27 01.12.2020
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման վերաբերյալ Հանրային խորհուրդը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին` խնդրելով անհապաղ ջանքեր գործադրել արցախա-ադրբեջանական պատերազմի արդյունքում հայ զինվորների և քաղաքացիական անձանց ոտնահարված իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: Նամակում մասնավորապես ասված է. «Հարգելի՛ գործընկերներ, Ողջունելով այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող […]
17:00 01.12.2020
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ս.թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի «Շորի Ձոր» կոչվող անցակետում, Գորիսի ՌՈ բաժանմունքի աշխատակիցների կողմից կանգնեցվել է պահեստազորային զինծառայող Ռ.Վ.-ի վարած «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայի վարորդի հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում, վերջինս իր մեքենայի բեռնախցիկից ՌՈ աշխատակիցներին է ներկայացրել ՊՆ կարիքների համար նախատեսված մեծ քանակությամբ […]
14:57 01.12.2020
ԱԻ պետական ծառայությունից տեղեկացնում են, որ ժամը 15:00-ի սահմաններում Ստեփանակերտի Լազարև փողոցում տեղի կունենա տարածքից հայտնաբերված «Սմերչ» համազարկային ռեակտիվ հրթիռից արձակված կասետային ռումբերի ականազերծում: «Խնդրում ենք, պայթյուն լսելու դեպքում խուճապի չմատնվել: ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները շարունակում են Ստեփանակերտը և բոլոր բնակավայրերը մաքրել պայթուցիկ զինատեսակներից և դրանց մնացորդներից: Մանրամասների և այլ պարզաբանումների համար զանգահարել ծառայության […]
14:56 01.12.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամներին՝ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի գլխավորությամբ: Երկրի ղեկավարը նշել է, որ ընթացիկ շրջափուլն Արցախի պատմության ամենածանր ժամանակահատվածներից է, և ձևավորված օրակարգի խնդիրները հաղթահարելու, ինչպես նաև հայ ժողովրդի հարատևությունը սեփական հողի վրա ապահովելու նպատակով այսօր առավել, քան երբևէ պետք է համախմբել բոլոր […]
12:48 01.12.2020
Մոսկվան և Անկարան ավարտել են տեխնիկական բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հետ կապված համատեղ կենտրոնի ստեղծման վերաբերյալ և ստորագրել են համաձայնագիր: Այս մասին երեքշաբթի, դեկտեմբերի 1-ին, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: «Ավարտվել են բանակցությունները տեխնիկական մանրամասների վերաբերյալ, որոնք վերաբերում են ռուս-թուրքական համատեղ կենտրոնի հիմքերին և սկզբունքներին, և ստորագրվել է համաձայնագիր», – ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, […]
12:34 01.12.2020
Զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր հավաքվել են Էջմիածնի N զորամասի դիմաց։ Նրանց որդիները, եղբայրներն ու հարազատները հոկտեմբերի 21-ին Զանգելանի հատվածում մասնակցել են մարտական գործողությունների, և մինչ օրս տեղեկություն չունեն նրանցից։ Հավաքվածների խոսքերով՝ հանդիպումներ են ունեցել թե՛ ՊՆ-ում, թե՛ Կառավարությունում, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ծնողների հավաստմամբ՝ 3 հանդիպումներն էլ գոհացուցիչ արդյունք չեն տվել։ Իրենց […]
12:02 01.12.2020
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում դեսպանը շեշտեց, որ ԱՄՆ-ը պատրաստ է խթանել ընդհանուր արժեքների ու շահերի վրա հիմնված ամուր երկկողմ կապերը Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև և մասնակից լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական լուծմանն աջակցելուն։
10:52 01.12.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սիրելի՛ հայրենակիցներ Մեր Հայրենիքի համար այս ծայրահեղ ծանր շրջանում քաղաքական խորհրդակցություններ եմ սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ՝ քննարկելու համար առկա մարտահրավերներն ու ապագայի անելիքները: Դրանց միջանկյալ արդյունքներով հնարավորություն եմ տեսնում, որ կկարողանանք ձևավորել ազգային համաձայնության իշխանություն՝ համատեղելու համար բոլորիս ջանքերը՝ հանուն […]
10:14 01.12.2020
WarGonzo նախագծի տելեգրամյան ալիքն այսօր առավոտյան առանց մեկնաբանության լուսանկար է հրապարակել։
01:08 01.12.2020
«Խորհրդանշականորեն» Արցախի և Մայր Հայաստանի միավորման վերաբերյալ պատմական որոշումից 31 տարի հետո նույն օրը ֆիզիկապես խզվում է մեր միացումը՝ թողնելով զուտ մեկ «պորտալար»… գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ «Ինձ համար սա ոչ միայն ազգային, այլ նաև անձնական դժբախտություն է, քանի որ հայրս՝ Արտյոմ Սուրենի Բեգլարյանը, 28 տարի առաջ զոհվել է Քաշաթաղի հյուսիսային բնակավայրերի ազատագրման […]
01:00 01.12.2020
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից հայտնում են, որ նոյեմբեր ամսվա կենսաթոշակները Հայաստանի Հանրապետությունում և Արցախում կվճարվեն մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ, որից հետո պետք է կազմվեն նոր ցուցակներ դեկտեմբեր ամսվա համար։ «Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ և ովքեր չեն հասցրել ստանալ՝ մինչև նշված ժամկետը դիմել համապատասխան փոստային ծառայություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։
00:45 01.12.2020
Երկուշաբթի` նոյեմբերի 30-ին, Հայաստանից Ստեփանակերտ է վերադարձել մոտ 850 փախստական, հայտնում է ՌԴ ՊՆ-ն ։ «Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով այսօր 846 մարդ է տեղափոխվել։ Ավտոբուսների շարժումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ», – ասված է հաղորդագրության մեջ: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 26 հազար փախստական։
22:56 30.11.2020
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել․ «Հաշվի առնելով Ֆրանսիային և Հայաստանին միավորող պատմական և մշակութային կապերը մասնավորապես 1915 թ. հայոց ցեղասպանության մազապուրծներին Ֆրանսիայում և մեր վարչատարածքում հյուրընկալելուց հետո: Հաշվի առնելով, որ Նիցցա-Կոտ-դ’Ազյուր մետրոպոլում հայկական ծագմամբ շատ ֆրանսիացիներ են ապրում, ովքեր առանձնահատուկ ձևով կապված են Հայաստանին: Հաշվի առնելով, որ Ադրբեջանի զինված ուժերի հարձակման […]
19:35 30.11.2020
Ռուսական ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են ավելի քան 29 հեկտար տարածք և շուրջ 10 կմ ճանապարհ, ստուգվել է ավելի քան 100 շենք և սոցիալական նշանակության օբյեկտ։
18:30 30.11.2020
Ստեփանակերտի ու հարակից գյուղերի էլեկտրամատակարարումն այժմ ապահովվում է վերականգնված 110 կվտ հզորությամբ ենթակայանի միջոցով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետի պաշտոնակատար Լևոն Գաբրիելյանը: «Ենթակայանի վերականգնման շնորհիվ ներկայումս Ստեփանակերտն ու շրջակա գյուղերն ապահովված են կայուն էլեկտրամատակարարմամբ, իսկ անջատումները հիմնականում պայմանավորված են լինում օդային գծերի տեղափոխմամբ ու […]
18:15 30.11.2020
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը շարունակում է պահպանվել, զոհվածների մարմինները փոխանակվում և դուրս են բերվում խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ: Այս մասին ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: «Անցած օրերի ընթացքում շփման գծի ողջ երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը: Ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ շարունակվում են զոհվածների […]
17:23 30.11.2020
Ինչպես արդեն տեղեկացվել է՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ՝ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և իրականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել Ադրբեջանի Հանրապետության կողմից ագրեսիվ պատերազմ վարելու առաջին իսկ […]
17:13 30.11.2020
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը և Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում են, որ Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները վաղվանից կվերսկսեն իրենց աշխատանքը: Ցանկացողները, առանց նախապես գրանցվելու, անհրաժեշտ է նշված վայր ներկայանան առավոտյան 07։00-09:00-ն ընկած ժամանակաընթացքում: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից:
15:07 30.11.2020
Այսօր հերթական հանդիպումն եմ ունեցել անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների մի խումբ հարազատների հետ, որին մասնակցում էին Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը: Այս մասին գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Ներկայացնելով իրականացվող հումանիտար աշխատանքների ինտենսիվությունը՝ նշել եմ, որ ԱՀ ԱԻՊԾ, […]
15:03 30.11.2020
ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Արցախի Հանրապետության ոստիկանության օրվա առթիվ․ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ Արցախի Հանրապետության ոստիկանության օրվա առթիվ: Արցախի ոստիկանները միշտ հանցավորության դեմ պայքարի առաջին գծում են, ինչպես Ազատամարտի առաջնագծում եղան և այս ծանրագույն օրերին էլ իրենց կյանքն են դնում Հայրենիքի պաշտպանության զոհասեղանին։ Անգնահատելի է Արցախի ոստիկանների ներդրումը օրինականության ամրապնդման […]
14:52 30.11.2020
Կառավարության շենքի առջև այսօր կրկին հավաքվել են Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողներն ու հարազատները: Այսօրվա հավաքը հիմնականում իրազեկող բնույթ է ունեցել` ամփոփել են բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` պաշտպանության նախարարի հետ ունեցած հանդիպումները: Ծնողների հավաստմամբ` մասամբ լուծվել է զինվորների արձակուրդի հարցը, սակայն կշարունակեն մշտական կապի մեջ լինել թե՛ պաշտպանության նախարարի, թե՛ մարդու իրավունքների պաշտպանի հետ: Ակցիայի […]
14:48 30.11.2020
Կատալունիայի Սաբադեյ քաղաքը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ և իր համերաշխությունը հայտնել հայ ժողովրդին: Այս մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից:
13:40 30.11.2020
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տրամադրել է քարտեզ, որի վրա նշված է, թե որտեղ են տեղակայվելու խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, հայտնում է ТАСС-ը: Տարածքը բաժանվելու է պատասխանատվության երկու գոտիների՝ «Հյուսիս» և «Հարավ», որոնցում տեղակայված են դիտակետեր: Պատկերը ներկայացված է ինֆոգրաֆիկայում:
12:41 30.11.2020
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անվերապահորեն ու խստիվ դատապարտելի են վերջին օրերին սոցցանցերում նկատվող հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքի դրսևորումները: Թեև տհաճորեն եմ անդրադառնում դրանց, սակայն պարտավոր ու ստիպված եմ՝ հաշվի առնելով դրանց ծավալները և ուժգնությունը: 1. Ընդհանրապես ու հատկապես այս վճռորոշ իրավիճակում մեզ հարիր ու թույլատրելի չեն […]
12:27 30.11.2020
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է, նա 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը: «Ջալալ Հարությունյանը 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից և ամբուլատոր բուժումը (պլանային այցեր-խմբ) կշարունակի»,- ասաց Ալթունյանը: Ջալալ Հարությունյանը վիրավորվել […]
12:17 30.11.2020
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր կասետային ռումբի հերթական պայթյունը տեղի կունենա Ստեփանակերտում՝ ժամը 12:30-ին: «Եվս մեկ անգամ հորդորում ենք ցանկացած զինատեսակ հայտնաբերելու դեպքում, եթե անգամ վստահ եք, որ այն վտանգավոր չէ, խնդրում ենք ձեռք չտալ: Անմիջապես զանգահարել ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,112 և 101 կարճ հեռախոսահամարներով»,-նշված է ԱՀ […]
11:40 30.11.2020
Մինչ այժմ Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերից Արցախ է վերադարձել ավելի քան 55 հազար բնակիչ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը: Նրա խոսքով ռուս խաղաղապահները մինչ այժմ հաշվառել և ուղեկցել են Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով վերադարձած ավելի քան 23-հազար արցախցու: «Շատերը վերադարձել են մինչ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի փակվելը՝ սեփական տրանսպորտային […]