TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+25.09 oC

ԱՐՑԱԽ

Պատերազմի ընթացքում և հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի ԶՈՒ կողմից պատմամշակութային արժեք ունեցող բազմաթիվ հուշակոթողներ են ոչնչացվել, վնասվել կամ պղծվել

14:50 26.11.2020

Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագիրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի XXIX նստաշրջանի բանաձևով հաստատված ագրեսիվ ռազմական գործողությունների արգելքը, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր […]

̰
Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել ռուսական Леер-3 համալիրները

14:22 26.11.2020

Ռուսաստանն ուժեղացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ զորախումբը հատուկ բժշկական ջոկատով, որը ժամանել է Արևելյան ռազմական օկրուգից: Հակամարտության գոտի են տեղափոխվել նաև ռադիոէլեկտրոնային պայքարի նորագույն ռուսական Леер-3 համակարգեր, «Իզվեստիային» հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից: Դրանցից յուրաքանչյուրը պարունակում է անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են տեքստային, աուդիո և վիդեո հաղորդագրություններ ուղարկել բջջային հեռախոսներին: Այս անօդաչու թռչող սարքերը […]

̰
Ադրբեջանի խորհրդարանը կոչ է անում հանել Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից

13:59 26.11.2020

Ադրբեջանի խորհրդարանը առաջարկել է հանրապետության կառավարությանը դիմել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից Ֆրանսիային զրկելու համար: Միլի մեջլիսը բողոք է հայտնել նաև Ֆրանսիայի Սենատում երեկ ընդունված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի կապակցությամբ և կոչ արել վերանայել Փարիզի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունները: Խոսնակ Սահիբա Գաֆարովան ասել է, որ «ադրբեջանցի ժողովուրդը կշարունակի համախմբվել նախագահ […]

̰
Իտալիայի Սան Ջորջո դի Նոգարո համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը և Հայոց ցեղասպանությունը

13:32 26.11.2020

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Սան Ջորջո դի Նոգարո համայնքը /Ֆրիուլի-Վենեցիա Ջուլիա/ ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը և Հայոց ցեղասպանությունը։ Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան, Պալերմո, Չերքիարա դի Կալաբրիա, Ազոլո, Պիզա քաղաքները, Դրենա համայնքը, Բլեջջո Սուպերիորե համայնքը, Չեզենայի համայնքը, Տրենտո շրջանի Նոգարեդոն համայնքը, Ֆորլի համայնքը, Արկոյի համայնքը, Վիարեջջոյի համայնքը, Ֆորտե դեյ Մարմի համայնքը, Բերչետո համայնքը, […]

̰
Աջակցության ի՞նչ նոր ծրագրեր են սպասվում արցախցիներին. քննարկում կառավարությունում

12:44 26.11.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանից կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետը հետաքրքրվել է, թե ի՞նչ բովանդակություն ունեն արցախցիների աջակցության ծրագրերը: «Այս պահին ունենք հաստատած երկու միջոցառում՝ արցախահայության աջակցության մասով: Առաջին միջոցառումն ուղղված է Արցախում հաշվառում ունեցող քաղաքացիներին, յուրաքանչյուր քաղաքացուն տրամադրվում է սոցիալական աջակցություն 68 հազար դրամի չափով։ Այս պահի դրությամբ՝ մոտ 30 […]

̰
Ասկերանի մերձակա տարածքներում կատարվում է հայտնաբերված ականների ու չպայթած հրթիռների վնասազերծում

12:25 26.11.2020

Ասկերան քաղաքի մերձակա տարածքներում, մասնավորապես, Այգեստան, Խնածախ և Նորագյուղ համայնքներում ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը կատարում են հայտնաբերված ականների ու չպայթած հրթիռների վնասազերծում։ «Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։ Միաժամանակ հորդորում ենք, ցանկացած զինամթերք հայտնաբերելու դեպքում, անմիջապես զանգահարեք ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-նշվում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

̰
Ստեփանակերտում հանրային տրանսպորտի աշխատանքը վերականգնվել է․ ՌԴ ՊՆ

11:20 26.11.2020

Գերատեսչությունը նաև նշում է, որ ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը և հսկում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը։

̰
«Ավրորան» հայտարարում է Արցախի համար նոր միջազգային դրամահավաքի մեկնարկի մասին

11:12 26.11.2020

«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է անմիջական օգնություն տրամադրել պատերազմի ընթացքում տուժած Արցախի բնակչությանը Հայաստանում եւ Արցախում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «IDeA հիմնադրամ»-ը հայտնում է, որ արդեն հաստատվել է 20 նախագիծ՝ ընդհանուր 102 միլիոն դրամ (200 հազար ԱՄՆ դոլար) բյուջեով: Նախագծերն իրականացվում են բարեգործական հիմադրամների, ինչպես նաեւ տեղերում աշխատող պետական կազմակերպությունների հետ համատեղ: «Ավրորան» նաեւ հայտարարել է […]

̰
Արցախի փրկարարները զոհվածների մարմինների որոնման աշխատանքներ են իրականացնում Մարտունու և Մարտակերտի շրջաններում

09:11 26.11.2020

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը շարունակում է զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքներ իրականացնել Մարտունու և Մարտակերտի շրջաններում, ինչպես նաև Մատաղիս-Թալիշ ուղղություններում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը։ Թադևոսյանի խոսքով՝ Շուշիի հատվածներում արդեն ավարտվել են որոնողական աշխատանքները։ «Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը […]

̰
Սենատի կողմից ԱՀ-ն ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը, կարծում եմ, նոր իրողությունների սկիզբ կհանդիսանա․ ԱՀ նախագահ

00:30 26.11.2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի ՛ հայրենակիցներ Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը, կարծում եմ նոր իրողությունների սկիզբ կհանդիսանա: Եվ Արցախի իշխանությունների՝ այդ առթիվ արված հայտարարությունը բխում է մեր կենսական շահերից, որը հրապարակում եմ ստորև»,- գրել է նա: Ողջունում ենք Ֆրանսիայի […]

̰ ̰
Փարիզի կողմից ԼՂ-ի անկախության միակողմանի ճանաչումն օգուտ չի բերի ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակչությանը, ո՛չ էլ Ֆրանսիային․ Ֆրանսիայի ԱԳՆ

23:14 25.11.2020

Փարիզի կողմից ԼՂՀ անկախության միակողմանի ճանաչումը ոչ մեկին օգուտ չի բերի, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։ «Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումն օգտակար չէր լինի ոչ մեկին ՝ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակչությանը, ո՛չ Ֆրանսիային, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներին, ո՛չ Եվրոպային»,- ասել է նա։ […]

̰
ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

22:51 25.11.2020

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույցներ ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Այվազյանն ընդգծեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման և Արցախում խաղաղապահների տեղակայման կարևորությունը: ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձան Արցախում ստեղծված հումանիտար […]

̰
Ողջունում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի որդեգրումը․ Գարեգին Բ

22:45 25.11.2020

Ողջունում ենք քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի որդեգրումը։ Այս մասին գրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ «Սա կարևոր և անհրաժեշտ մարդասիրական քայլ էր Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի միջազգային ճանաչման ճանապարհին։ Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին, բարեսեր ժողովրդին և […]

̰
Պեգովը՝  Արցախում կատարվածի ու կատարվելիքի մասին

22:40 25.11.2020

Որքանո՞վ է հավանական այն սցենարը, որ 30 տարի հետո էլ Հայաստանը ռևանշի գնա և վերադարձնի Արցախը. հարցն այսօր ուղղվել է ռազմական լրագրող Սեմյոն Պեգովին, որը լուսաբանել է մարտական գործողությունները: Պեգովն ասել է, որ դա հնարավոր բան է, բայց այն նոր սերնդի հրամանատարների անելիքը պետք է լինի: Պատերազմները փոխվում են, Արցախում այս անգամ էլ այն պատերազմը […]

̰
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ

22:27 25.11.2020

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ․ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը կարևորագույն քայլ է Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախյան հիմնահարցի արդարացի լուծման ուղղությամբ։ Այս որոշմամբ Ֆրանսիայի ժողովուրդը և նրան ներկայացնող Ֆրանսիայի Սենատը վերստին ապացուցում են մարդու իրավունքների համընդհանուր քաղաքակրթական արժեքներին անշեղորեն հավատարիմ լինելու հանգամանքը։ Որոշումը, վերահաստատելով ԵԱՀԿ […]

̰
Յոյսի ու ոգեւորութեան ճառագայթ մըն է բարեկամ Ֆրանսայի այս որոշումը․ Արամ Ա

22:16 25.11.2020

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ հետեւեցայ Ֆրանսայի Ծերակոյտէն ներս Արցախի Հանրապետութեան ճանաչման գծով արտասանուած խօսքերուն ու ապա՝ միաձայնութեամբ որդեգրուած բանաձեւին։ Հազա՜ր պատիւ Ֆրանսային, ժողովուրդին կամքը ներկայացնող Ծերակոյտին։ Կը յուսամ ու կը մաղթեմ, որ այլ երկիրներ եւս հետեւին Ֆրանսայի օրինակելի ու քաջ քայլին։ Ցաւի ու տխրութեան ամպերով կուտակուած հայ […]

̰
Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ․ Փաշինյան

21:42 25.11.2020

Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է։ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ րոպեներ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը պատմական որոշում է կայացրել՝ ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը, որը ներկայացվել էր Սենատի 5 քաղաքական խմբակցությունների կողմից։ Արցախի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ֆրանսիայի Սենատում […]

̰
Արցախի ԱԳՆ հայտարարությունը Ֆրանսիայի Սենատում Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևի ընդունման կապակցությամբ

21:37 25.11.2020

Արցախի ԱԳՆ հայտարարությունը Ֆրանսիայի Սենատում Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևի ընդունման կապակցությամբ. «Ողջունում ենք Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից այսօր՝ նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը։ Խորին Երախտագիտություն ենք հայտնում սենատորներին և բոլոր անձանց ու կազմակերպություններին, որոնց ջանքերի շնորհիվ այս պատմական որոշման ընդունումը հնարավոր դարձավ: Հատկանշական է, որ, ի թիվս այլ […]

̰
Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը

21:26 25.11.2020

Րոպեներ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը պատմական որոշում է կայացրել՝ ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը, որը ներկայացվել էր Սենատի 5 քաղաքական խմբակցությունների կողմից։ Այս մասին տեղեկացրին Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Բանաձևը, ի թիվս այլ դրույթների, ներառում է հետևյալ առանցքային կետերը. առաջարկում է կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դատապարտում է Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ […]

̰
Հերթական հումանիտար մեծաքանակ օգնությունը նիդերլանդահայերի կողմից ուղարկվել է Հայաստան

21:15 25.11.2020

Հերթական հումանիտար մեծաքանակ օգնությունը 3 կոնտեյներներով հայրենասեր նիդերլանդահայերի կողմից երեկ ուղարկվել է Հայաստան: Մեծաքանակ անվասայլակները և այլ բժշկական պարագաները Երևան ժամանելուն պես կնիվաբերվեն պատերազմի հետևանքով հաշմնդմություն և այլ առողջական խնդիրներ ստացած մեր հերոսներին` Արցախում և Հայաստանում: Համագործակցելով հաշմանդամների խնդիրներով զբաղվող տեղական առաջտար մասնագետների հետ` հայաստանաբնակ կամավորների հետ միասին պրոցեսը կկորդինացնեն և կվերահսկեն Նիդերլանդներից Հայաստան ժամանած […]

̰
ՀՀ-ին սպառնալիք չկա, զորահավաքի կարիք էլ չկա․ ԱԺ հանձնաժողովում քննարկվում է ռազմական դրությունը չեղարկելու մասին հարցը

19:50 25.11.2020

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ռազմական դրությունը չեղարկելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը: Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն իր խոսքում նշել է. ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ որոշում, որով առաջարկում է չեղարկել ռազմական դրությունը: «Ռազմական դրության մասին» օրենքով՝ ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման դեպքում ռազմական […]

̰
Մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 2000 մարդ. Կոնաշենկով

18:09 25.11.2020

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Արցախ է վերադարձել ավելի քան 2000 մարդ: Նոյեմբերի 14-ից մինչ այժմ վերադարձել է 15 հազար մարդ: «Մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից խաղաղապահների աջակցությամբ Արցախ է վերադարձել ավելի քան 2000 փախստական: Մշտական բնակության վայր ընդհանուր առմամբ վերադարձել է ավելի քան 15 հազար բնակիչ: […]

̰
Հետայսու Արցախ մուտք գործելն ու ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով

17:46 25.11.2020

Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հետայսու Արցախի Հանրապետություն մուտք գործելն ու Հանրապետությունից ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով։ Ի կատարումն նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության՝ Շահումյանի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ուստի Սոտք-Մարտակերտ ավտոճանապարհն արդեն փակ է»։

̰
Հնարավո՞ր է, որ 30 տարի հետո էլ Հայաստանը գնա ռևանշի և վերադարձնի Արցախը. հարց Պեգովին

17:30 25.11.2020

Որքանո՞վ է հավանական սցենարը, որ 30 տարի հետո էլ Հայաստանը ռևանշի գնա և վերադարձնի Արցախը. հարցն այսօր ուղղվել է ռազմական լրագրող Սեմյոն Պեգովին, որը լուսաբանել է մարտական գործողությունները: Պեգովն ասել է, որ հնարավոր է, բայց դա նոր սերնդի հրամանատարների անելիքը պետք է լինի: Պատերազմները փոխվում են, Արցախում այս անգամ էլ այն պատերազմը չէր, որին պատրաստվել […]

̰
Պեգովը՝ Էրդողանի ծրագրերի մասին

17:00 25.11.2020

Ռազմական լրագրող Սեմյոն Պեգովն այսօրվա ասուլիսի ժամանակ խոսել է նաև այն մասին, թե ինչ ծրագրեր ունի Թուրքիան Կովկասում, մասնավորապես՝ Արցախում: «Արդեն կան կոնկրետ ազդանշաններ նաև Սիրիայից: Սիրիացի գործընկերներն էլ են մոնիթորինգի ենթարկում այդ հարցը: Խոսքը գնում է Ադրբեջանին, այդ թվում՝ առանց մարտերի անցած տարածքները թուրքերին էթնիկապես մոտ ազգերի ներկայացուցիչներով վերաբնակեցնելու մասով: Այդ թվում՝ թուրքմեններով, որոնք […]

̰
Արցախցիները տարբեր հարցերով աջակցություն են ստանում Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում

16:17 25.11.2020

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը գտնվում է Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում։ Արցախի տարբեր շրջանների բնակիչները շտաբ են դիմում բնակարանի, սննդի, դեղորայքի և սոցիալական բնույթի այլ հարցերով։ Այստեղ արցախցիներին նաև ուղղորդում են խորհրդատվությամբ։ «Այստեղ շտաբ է գործում։ Մենք գրանցում ենք բոլորին։ Հիմա, ճիշտ է, առանձին Հադրութը, Քարվաճառը, Շուշին ունեն իրենց շտաբները, մենք էլ գրանցում ենք այլ բռնագրավված […]

̰
Արցախից ո՞վ կամ ովքե՞ր են Պեգովի սրտում

16:09 25.11.2020

Այսօր ասուլիսի ժամանակ ռազմական լրագրող WarGonzo ծրագրի ղեկավար, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովին հարցրել են, թե ինչն է նրան հատկապես հիացրել Արցախում: Պատմել է մի ռուս տարեց կնոջ մասին, որը մանկատանն է մեծացել ու ժամանակին որդեգրվել է արցախցիների կողմից, որի թոռնիկները նույնպես առաջնագծում են եղել։ «Ես առաջին հերթին հիացել եմ քաղաքացիներով, արցախցի կանանցով: Այսպիսի մի պատկեր […]

̰
Մի հերոսի պատմություն․ Ժոռա Թարզյանը կրկին քայլել է սովորել

16:05 25.11.2020

18-ամյա ժամկետային ծառայող Ժոռա Թարզյանը երկու ամսվա զինծառայող է եղել, երբ սկսել է պատերազմը։ «Բանակ գնալու օրերն իմ համար ահավոր սպասված են եղել, միշտ ուզել եմ՝ գան այդ օրերը, որովհետև շատ էի ուզում գնայի բանակ»,- ասել է Ժոռան։ «Դիրքը փոխելու ժամանակ, երբ արկերը պայթեցին, չեմ գիտակցել՝ ինչ է կատարվել, ու երբ որոշ չափի ինքնազգացողությունս բարելավվեց, […]

̰
Պեգովը դարձյալ պնդել է, որ Շուշին քաղաքական որոշման արդյունքում է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցել

15:37 25.11.2020

«Ինչ վերաբերում է Շուշիին, ապա ասում և հաստատում եմ, որ ավելի շատ քաղաքական որոշում է եղել»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է WarGonzo ծրագրի ղեկավար, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը՝ անդրադառնալով Շուշիի՝ ադրբեջանական կողմին անցնելուն: Պեգովն ասել է, որ իր այս պնդումը հիմնավորում է հետևյալ կերպ՝  համաձայնության ստորագրման պահին Շուշիում Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումներ կային: Պեգովն ասել […]

̰
BACK_TO_TOP