15:28 25.11.2020
Ֆրանսիայի Սենատի քննարկման օրակարգ մտած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը, ամենայն հավանականությամբ, կընդունվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Ֆրանս Արմենի» ամսագրի խմբագիր Հարութ Մարտիրոսյանը: «Այս անգամ խնդիր չկա, դրական ազդակներ ունենք, մեծամասնությունը կողմ է բանաձևին: Սա բանաձև է, որով օրենսդիրը դիմում է նախագահին, կառավարությանը` ասելով, որ, որպես ժողովրդի պատգամավորներ, կոչ ենք […]
14:53 25.11.2020
«Ես մտածում եմ, որ Հադրութում որոշակի բացթողումներ, սխալներ են եղել՝ ոչ այնքան հետախուզության, որքան անվտանգության գծի ամրապնդման հարցերում»,- ասել է WarGonzo նախագծի ղեկավար, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը՝ խոսելով Հադրութում կատարվածի մասին: Ըստ Պեգովի՝ ամենաքիչն է սպասվել այն, որ դիվերսանտները Հադրութ կմտնեն անտառային այն ճանապարհով, որի մասին հայտնի էր։ «Ինչ վերաբերում է Հադրութին, ապա ես մտածում […]
14:28 25.11.2020
Կրեմլը սխալ է համարել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընդլայնման վերաբերյալ տպավորությունը. կարևոր է առանձնացնել ռազմական խաղաղապահների և այնտեղ ստեղծված հումանիտար կենտրոնի աշխատանքը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ոչ, դա սխալ տպավորություն է»,- ասել է Պեսկովը լրագրողներին: Կրեմլի ներկայացուցիչը նշել է նաև խաղաղապահների աշխատանքի և այնտեղ ստեղծված մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աշխատանքի […]
14:08 25.11.2020
2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում համացանցում, լրատվամիջոցներում առկա հրապարակումների, դրանց պատշաճ իրավական ընթացակարգով ստուգման նպատակով կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար օբյեկտիվ ապացույցներ են ձեռք բերվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից […]
13:48 25.11.2020
«Ես դեռ այդպիսի պատերազմում չէի եղել: Դա աննախադեպ էր իմ մասնագիտական ոչ երկար, կարճ՝ 7 տարվա կյանքի համար»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է WarGonzo նախագծի ղեկավար, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը՝ պատասխանելով հարցին, թե որն էր իր աշխատանքի առանձնահատկությունն արցախյան այս պատերազմում: Պեգովն ասել է, որ ինքն օրինակ չի բերում անգամ շփման գծից, խոսել է այն […]
13:24 25.11.2020
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լույս խավարի մեջ… Այսօր Հերացի համալսարանական հիվանդանոցում անչափելի ուրախության, անսահման երջանկության ականատես եղանք… Շուրջ 50 օր իր որդուց որևէ լուր չունեցող մայրը՝ մեր բուժքույր Հասմիկը, զանգ ստացավ իր որդուց՝ տղան ողջ էր ու առողջ… Ասում են, երբ խավարի մեջ լույս է վառվում, խավարը դադարում է […]
13:15 25.11.2020
«WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովն այսօր ասուլիսի ժամանակ խոսել է նաև այն մասին, թե ինչու է պատերազմը ներկայացրել հայկական կողմից. «Որովհետև ես եղել եմ Արցախում մինչև պատերազմի ակտիվ փուլի մեկնարկը: Ես միշտ մասնագիտական հետաքրքրություն եմ ունեցել չճանաչված պետությունների նկատմամբ, Աբխազիայում եմ ապրել 4 տարի՝ 2008-ից-2012 թվականներին»,- ասել է Պեգովը՝ հավելելով, որ Արցախ է գնացել ոչ […]
12:49 25.11.2020
Ռուսաստանի ռազմական բժիշկները Խաբարովսկից մեկնել են Լեռնային Ղարաբաղ՝ տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի բժշկական աջակցության կազմակերպման և տեղի բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու համար Արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ուժերն ու միջոցները տեղափոխվում են Լեռնային Ղարաբաղ», – ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ բժշկական […]
12:41 25.11.2020
Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը պատրաստվում է ԵԽ-ում բարձրացնել Ադրբեջանի կողմից Արցախի պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավման և այլ հարցեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լարս Պատրիկ Բերգը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում առկա իրավիճակի վերաբերյալ տեսակոնֆերանսով քննարկում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հետ: ԵԽ պատգամավորը հայտնել է, որ խոսել են պատերազմին առնչվող մի շարք հարցերի մասին: […]
12:38 25.11.2020
Շարքային Ներսես Արայիկի Առաքելյանը աչքի է ընկել մարտկոցի կազմում, հակառակորդի կրակակետերի և կրակային դիրքերի խոցման ժամանակ: Կապիտան Մեխակ Սուրենի Եղիկյանը կազմակերպել է հակառակորդի կրակային խոցումը, մարտկոցի կազմով ակտիվ մասնակցություն ունենալով մարտական գործողություններին: Ավագ լեյտենանտ Վահան Սանասարի Ավագյանը հմտորեն կառավարել է հրետանու կրակը, տվել ճշգրիտ տվյալներ, նպաստել թշնամու ջախջախմանը: Թշնամական կրակակետերի և մարտկոցների խոցման, կրակի ղեկավարման, […]
12:32 25.11.2020
Այսօր խաղաղապահների օրն է: Այսօր արցախցիները այդ տոնի խորհուրդը սեփական մաշկի վրա են զգում, քանզի նրանց պարտադրված անհավասար պատերազմի դադարեցումը նշանավորեց ռուս խաղաղապահների մուտքը մեր երկիր: Այս մասին հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետարանը։ Տարածաշրջանում զինադադարի պահպանման երաշխավորներին այսօր շնորհավորել է Ստեփանակերտի քաղաքապետը: Դավիթ Սարգսյանն այցելել է ռուս խաղաղապահների տեղակայման վայր, զրուցել նրանց հետ, ստեփանակերտցիների անունից երախտագիտություն […]
11:06 25.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «ТАСС» լրատվական գործակալությանը: Հարցազրույցի թարգմանությունը ներկայացնում ենք ստորև. ТАСС – Պարոն վարչապետ, նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ՝ այս բավական բարդ ժամանակահատվածում ռուսաստանյան «ТАСС» գործակալությանը հարցազրույց տալու համար ժամանակ հատկացնելու կապակցությամբ: Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով, Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը, որի […]
10:42 25.11.2020
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 14-ի մինչ օրս ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ տարածքից ԼՂ է վերադարձել ավելի քան 11 հազար փախստական։ Նշվում է, որ ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում 23 դիտակետերի միջոցով, որոնցից 12-ը տեղակայված են պատասխանատվության գոտու «Հարավ», իսկ 11-ը՝ պատասխանատվության գոտու «Հյուսիս» հատվածում: Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները օգնում են նաև վերականգնել էլեկտրամատակարարումը, […]
08:20 25.11.2020
ԼՂ-ում ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը ներկայումս պահպանվում է, և ամերիկյան կողմը ողջունում է իրադարձությունների այդպիսի զարգացումը: Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը։ «Բարեբախտաբար, կարող եմ ասել, որ այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա խաղաղության համաձայնագիր, որը, դատելով ամենից, այս փուլում պահպանվում է»,- նրա խոսքերն է փոխանցում TASS-ը։
23:58 24.11.2020
Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը՝ ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի գլխավորությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մասիս Մայիլյանը։ Հանդիպմանը քննարկվել է Արցախի Հանրապետության դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում զոհված հայ զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների, ինչպես […]
22:40 24.11.2020
Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին կքննարկի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Սենատի պաշտոնական կայքը, քննարկումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 19:30-ից: Բանաձևը ներկայացվել են սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլյոմ Գոնտարդը: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի նախագիծը քննարկելու սենատորների պատրաստակամության մասին հաղորդել է ֆրանսիացի քաղաքագետ Բրունո Ռետայոն՝ […]
22:37 24.11.2020
Կարևոր բժշկական սարքավորումներով բեռնված հումանիտար աջակցության հերթական խմբաքանակը Նիդերլանդներից ուղարկվեց Արցախ։
22:32 24.11.2020
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ռուս խաղաղապահ ուժերի և Կարմիր Խաչի կոմիտեի համակարգմամբ շարունակվում է զոհվածների մարմինների փոխանակումը։ «Այս խնդրի կատարման համար ռուս խաղաղապահների նախաձեռնությամբ ստեղծվել են համատեղ խմբեր, որոնք կազմված են Ռուսաստանի խաղաղապահ ուժերից, Ադրբեջանի զինված ուժերից, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներից և Կարմիր […]
22:14 24.11.2020
Պատերազմում ներգրավված որևէ կողմ բավարարված չէ ստեղծված իրավիճակով, իսկ ներքին քաղաքական կյանքում հետպատերազմական ցնցումները հաղթահարելը բարդ է լինելու, ամեն դեպքում, պառակտումը չի նպաստի երկրի զարգացման հետագա ծրագրերին՝ ինչ լուծումներ են տեսնում քաղաքագետները ներքին և արտաքին կյանքի լրջագույն մարտահրավերների լուծման ուղղությամբ: Մանրամասները՝ տեսանյութում։
22:03 24.11.2020
Անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր կրկին հավաքվել են նախ պաշտպանության նախարարության, ապա՝ Հայաստանում ՌԴ դեսպանատան, իսկ երեկոյան՝ կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջել են անհապաղ քայլեր ձեռնարկել՝ իրենց որդիներին գտնելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր անհետ կորած զինծառայողների ընտանիքների 25 անդամներին։ Ակցիայի մասնակիցների հերթական խմբին այսօր ևս ընդունել է։ Մանրամասները՝ […]
21:27 24.11.2020
ՌԴ ՊՆ Միջազգային հակաականային կենտրոնի ինժեներական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում տեղանքի, ճանապարհների և օբյեկտների ականազերծման աշխատանքների ընթացքում, ընդհանուր առմամբ, հայտնաբերել և վնասազերծել են 57 պայթյունավտանգ առարկա: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերթական ճեպազրույցի ժամանակ։ «Ռուս խաղաղապահները տեղական իշխանություններին օգնում են խաղաղ կյանքը վերականգնելու գործում: Ռուսաստանի խաղաղապահների մարդասիրական ականազերծման կենտրոնը […]
20:53 24.11.2020
Հայաստանի պատմության թանգարանը հավաքագրում է Արցախյան պատերազմում զոհված տղաների լուսանկարներն ու իրերը՝ սերունդներին նրանց հերոսությունները ներկայացնելու նպատակով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։
20:15 24.11.2020
Ստեփանակերտի մոր և մանկան առողջության կենտրոնում շաբաթ օրը լույս աշխարհ է եկել պատերազմից հետո առաջին արցախցին: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրային հեռուստաընկերությունը։ Նորածինն ու մայրիկը իրենց լավ են զգում: Տղայի ծնունդն էլ համարում են Արցախի հարատևության խորհրդանիշը: Ի դեպ, Ստեփանակերտի ծննդատանն առաջին ծնունդից հետո, նաև երկու հաջող վիրահատություն են իրականացրել՝ երեկ և անցած գիշերը:
19:59 24.11.2020
Այսօր Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե բա հայկական կողմի զինծառայողների դիերի անարգանքի և գերեվարված անձանց նկատմամբ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի մասին ադրբեջանական զինված ուժերին վերագրվող տեսանյութերի մեծ մասը կեղծ է: Ու դեռ մի հատ էլ հայտարարվել է, թե քրեական վարույթներ են սկսել ու մեղավոր անձինք կենթարկվեն պատասխանատվության: Ֆեյսբուքյան իր էջում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան […]
19:52 24.11.2020
ՌԴ ՊՆ Միջազգային հակաականային կենտրոնի ինժեներական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում տեղանքի, ճանապարհների և օբյեկտների ականազերծման աշխատանքների ընթացքում, ընդհանուր առմամբ, հայտնաբերել և վնասազերծել են 57 պայթյունավտանգ առարկա: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերթական ճեպազրույցի ժամանակ։ Վերջինս նաև հայտնել է, որ վերջին մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1895 […]
19:00 24.11.2020
Թուրքիան շարունակում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմներ մշակել: Դիտակետերի միջև պարեկություն է նախատեսվում: Այս մասին, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: «Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմների մշակման գործընթացը շարունակվում է: Կառուցվելիք դիտակետերի միջև ընկած տարածքներում կիրականացվի պարեկություն»,- Աքարի խոսքերը մեջբերել է TRT հեռուստաընկերությունը: ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում […]
17:58 24.11.2020
Ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա միջոցառումները` ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։ Այս համատեքստում իրականացվում է նաև բացատրական աշխատանք։ Արդյունքում՝ Գյումրիի 46-ամյա մի բնակիչ ոստիկանության Կումայրիի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, ինչպես և նույն տրամաչափի 150 փամփուշտ։ Քաղաքացու հայտնածով՝ զենք-զինամթերքը ստացել է օրեր առաջ` Արցախում։ Արմավիրի […]
17:44 24.11.2020
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է խուսափել գերեվարված զինվորների մասնակցությամբ տեսանյութերի տարածումից. «Վերջին օրերին համացանցում լայնորեն տարածվում են հայ գերիների (քաղաքացիական ու զինվորական անձինք) մասնակցությամբ տեսանյութեր, որոնց սկզբնաղբյուրը ադրբեջանական օգտատերերն են: Այդ տեսանյութերում խոշտանգման ենթարկված մեր հայրենակիցները հաճախ ներկայացվում են նսեմացուցիչ կերպով, իսկ երբեմն էլ` դրանք ոչ իրական կադրեր են, մոնտաժված ու կեղծ: Կոչ ենք […]
17:36 24.11.2020
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտարարություն է տարածել. «Սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմական գործողությունների ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, բազմաթիվ քաղաքացիներ սահմանված կարգով ստացել են զենք-զինամթերք և մեկնել ռազմաճակատ: Եռակողմ համաձայնագրի շրջանակում հրադադարի հաստատումից հետո նրանցից շատերն արդեն վերադարձել են ռազմական գործողությունների անցկացման վայրերից, սակայն դեռևս չեն հանձնել իրենց մոտ գտնվող զենք-զինամթերքը: ՀՀ ՊՆ ռազմական […]
16:55 24.11.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է. «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջնորդությամբ այժմ ընթանում են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքներ։ Կողմերի հետ համաձայնեցված որոնողական աշխատանքները տեղի են ունենում ամենօրյա ռեժիմով՝ ընդգրկելով Արցախի սահմանային բոլոր ուղղությունները։ Գերիների վերադարձը և զոհվածների մարմինների փոխանակումը պետական մարմինների առաջնահերթություններից մեկն է, որի […]