16:34 24.11.2020
Նոյեմբերի 24-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը՝ հաշվի առնելով հակամարտության գոտում լիակատար հրադադարի հասնելու համար ռուսական կողմի ջանքերը, ինչպես նաև ռազմական գործողություններից տուժած խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնության անհրաժեշտությունը: […]
15:59 24.11.2020
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Գրենոբլ-Ալպ Մետրոպոլի խորհրդի բանաձևը Արցախի ճանաչման վերաբերյալ․ «Մինչդեռ ողջ աշխարհում աննախադեպ առողջապահական, տնտեսական և սոցիալական ճգնաժամ է, սեպտեմբերի 27-ից մենք ականատեսը եղանք Արցախի (Լեռնային Ղարաբաղի) զինվորականների և խաղաղ բնակչության դեմ արգելված զենքերի՝ մասնավորապես կլաստերային զենքերի, անօդաչու թռչող սարքերի և ֆոսֆորային ռումբերի գործածմամբ ադրբեջանա-թուրքական դաշինքի վարած 43-օրյա պատերազմին, որը կանգ առավ […]
15:57 24.11.2020
Նախապայմաններ են ստեղծվում Լեռնային Ղարաբաղում կարգավորման համար՝ հաշվի առնելով թե՛ Երևանի, թե՛ Բաքվի շահերը, РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա նշել է, որ Ղարաբաղում իրավիճակը կայունանում է. ռուս խաղաղապահները ապահովում են խաղաղ բնակչության անվտանգությունը։ Երկրի ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է միջազգային կազմակերպությունների մասնակցությունը Ղարաբաղի տարածաշրջանի հետագա կարգավորման գործընթացին […]
13:55 24.11.2020
Աշխարհի 18 երկրում գտնվող UWC միջազգային դպրոցներում ուսանելու նպատակով UWC Հայաստանը 2021-2023 ուստարվա հայտադիմումների ընդունումն Արցախի դիմորդների համար երկարաձգել է մինչև դեկտեմբերի 25-ը։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։ Սովորելով UWC դպրոցում՝ երեխաները ստանում են IB (international baccalaureate) դիպլոմ, սովորում աշխարհի 155 երկրի դպրոցականների հետ, ինչպես նաև ձեռքբերում աշխարհի գրեթե ցանկացած համալսարան ընդունվելու հնարավորություն։ Հավելենք նաև, որ առկա […]
12:57 24.11.2020
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը Ստեփանակերտի քաղաքապետարան է փոխանցել սննդամթերքի 500 ծանրոց, հիգիենայի պարագաների 620 հավաքածու, 7000 տուփ մակարոնեղեն, 4000 կգ շաքար և 1660 վերմակ՝ հակամարտության սրացման հետևանքով տուժած խաղաղ բնակիչներին բաժանելու համար: Բացի այդ, 1600 ծածկոց ուղարկվել է Մարտունու քաղաքապետարան, 1500՝ Ասկերանի քաղաքապետարան ՝ […]
12:55 24.11.2020
Թուրքիան և Ռուսաստանը տարաձայնություններ ունեն՝ պայմանավորված Ադրբեջանի տարածքում անկախ ռազմական դիտակետ ստեղծելու Անկարայի ցանկությամբ, Reuters գործակալությանն ասել է թուրքական աղբյուրը: Լրատվամիջոցը հիշեցրել է, որ Թուրքիան և Ռուսաստանն արդեն պայմանավորվել են տարածաշրջանում ստեղծել համատեղ կենտրոն՝ հրադադարի ռեժիմը վերահսկելու համար: Ռուսաստանի և Թուրքիայի պաշտոնատար անձինք դեռ պետք է համաձայնության գան դիտարկման մեխանիզմի պարամետրերի շուրջ, բայց Թուրքիան՝ Ադրբեջանի […]
12:36 24.11.2020
Ֆրանսիական Դեսին-Շարպիո քաղաքը բանաձև է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ, որտեղ Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից: Բանաձևում, մասնավորապես, նշված է. «Մինչդեռ ողջ աշխարհում աննախադեպ առողջապահական, տնտեսական և սոցիալական ճգնաժամ է, սեպտեմբերի 27-ից մենք ականատեսն ենք թուրքական զինված ուժերի և սիրիացի վարձկանների աջակցությամբ ադրբեջանական զինված ուժերի արտասովոր […]
12:01 24.11.2020
Փոխգնդապետ Արմեն Վալերիի Բալայանը մարտական գործողությունների ամբողջ ընթացքում հմտորեն ղեկավարել է ստորաբաժանումը, անմիջականորեն մասնակցել դիրքերից մեկի պաշտպանությանը, խմբի կազմով իրականացրել հետախուզություն, և մարտ վարելով ոչնչացրել թշնամու մեկ տանկ, մեկ զրահափոխադրիչ ու մեկ հետևակի մարտական մեքենա: Շարքային Արկադի Կարոյի Վերդյանը դրսևորելով անձնական արիություն, հակառակորդի կրակի տակ կարողացել է տարհանել զոհերին ու վիրավորներին: Մարտկոցի կազմով հակառակորդի կրակային […]
11:44 24.11.2020
Ինժեներական ստորաբաժանումների ռուս զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտիներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Ռուսական ինժեներական ստորաբաժանումները իրականացնում են ինժենարական հետախուզության և ականազերծման աշխատանքներ խաղաղապահական դիտակետերի միջև ընկած տարածքներում և ընդհանուր օգտագործման ճանապարհահատվածներում: Նրանք իրականացնում են նաև ուսումնասիրություն և ականազերծման աշխատանքներ […]
11:30 24.11.2020
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ ժամը 11:30-ին Ստեփանակերտի Բաղրամյան փողոցում (Բաղրամյան 2-րդ նրբանցք) տեղի կունենա ականազերծում: Տարածքում հայտնաբերվել են «Սմերչ» համազարկային ռեակտիվ հրթիռային համակարգից արձակված ռումբեր: «Խնդրում ենք խուճապի չմատնվել: Սակրավորներն են աշխատում: Զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում խնդրում ենք զանգահարել զանգահարել 911, 101 կամ 112 կարճ հեռախոսահամարներով»,-նշված է հաղորդագրության մեջ:
09:34 24.11.2020
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի և «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի համատեղ աջակցությամբ՝ Արցախի փրկարար ծառայողների ընտանիքներին հումանիտար օգնության ծրագիրը շարունակվում է: Պատերազմի պատճառով մայրաքաղաք Երևանում և ՀՀ տարբեր բնակավայրերում ժամանկավոր ապաստանած ծառայողների ընտանիքները ստանում են միանվագ աջակցություն՝ պարենային մթերքների և առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով: «Ընտանիքների մի մասը դեռ Հայաստանում են, իսկ փրկարար ծառայողներն […]
09:31 24.11.2020
ԿԽՄԿ-ն Լեռնային Ղարաբաղ կուղարկի հավելյալ 400-500 մարդ։ Այս մասին հայտնել է կազմակերպության նախագահ Պիտեր Մաուրերը։ «Այժմ մենք ծրագրում ենք հավելյալ 400-500 մարդ ուղարկել տարածաշրջան։ Վերջին օրերին մենք արդեն մեծացրել ենք մեր ներկայությունը»,-ասել է նա РБК-ի հետ հարցազրույցում։ Մաուրերի խոսքով՝ մինչ ԼՂ-ում հակամարտության սրացումը տարածաշրջանում ԿԽՄԿ-ի բյուջեն կազմել է մոտ 10,96 մլն դոլար, իսկ 2021 թվականին […]
08:37 24.11.2020
Երեկ երեկոյան Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է պատգամավոր Ջոն Ինյառիտուի հերթական առաջարկ-միջնորդությունը, որով Կոնգրեսն իր ցավակցություններ է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքացիական և զինվորական զոհերի ընտանիքներին և վերահաստատում է հայ ժողովրդի հետ խորը բարեկամական կապերը, կարևորում է հայկական մշակութային և կրոնական կենտրոնների պաշտպանությունը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող կամ նրանց վերահսկողության տակ անցնող տարածքներում, ԵՄ-ի կողմից անհրաժեշտության […]
08:30 24.11.2020
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ Երևանից Ստեփանակերտի գլխավոր հրապարակ է հասել փախստականների տեղափոխող 32 ավտոբուս։ Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ է տեղափոխվել ևս մոտ 1300 մարդ։ Երեկ հաղորդվել էր, որ մեկ օրում ԼՂ է վերադարձել ավելի քան 2300 փախստական։ Ընդհանուր առմամբ նոյեմբերի 14-ին մինչ օրս ԼՂ է վերադարձել ավելի քան 11 հազար բնակիչ։
01:11 24.11.2020
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քանի որ գերիների մասով հարցումները շատ են, կուզեի մի քանի կետ պարզաբանել. 1. Միանշանակ, նրանց վերադարձը պետք է լինի պետական մարմինների առաջնահերթություններից մեկը, սակայն պետք է տարանջատել լիազոր մարմինները աջակից մարմիններից, ինչպես նաև՝ սուբյեկտիվ խնդիրները՝ օբյեկտիվ դժվարություններից: Լիազոր մարմինն այդ հարցում կառավարությունն է՝ ի դեմս համապատասխան […]
00:02 24.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Սիրելի հայրենակիցներ, նախ ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել այն բանի համար, որ մինչև հիմա մեր պետական մարմիններն ի վիճակի չեն եղել ձեր հարցերին պատասխանել: Իհարկե նաև հասկանալով, որ դրա համար […]
23:54 23.11.2020
Երեկ այցելեցինք Քարվաճառ ու Շահումյանի շրջանի մի շարք գյուղեր՝ ծանոթանալու տեղի իրավիճակին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: «Ցավալի էր արձանագրել մարդկանց հայրենազրկումն ու գաղթը, նրանցից ոմանք՝ արդեն երկրորդ անգամ: Իսկ Դադիվանքը լիքն էր ուխտագնացներով: Մնացած տպավորությունների ու աշխատանքների մասին դեռ կնախընտրեմ լռել…»,- գրել է նա:
23:31 23.11.2020
ԱՀ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն է տարածել. «Հարգելի հայրենակիցներ, հրետակոծության հետևանքով Ստեփանակերտ քաղաքը սնուցող 110 կվ ենթակայանը վնասված է և այժմ բնակչության էլեկտրամատակարարումը կատարվում է 35/10 կվ ենթակայաններով: Խնդրում ենք Ձեզ խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան՝ էլեկտրական ցանցի գերծանրաբեռնվածությունից և վթարներից խուսափելու համար՝ մինչև էլեկտրական ցանցի ամբողջական վերականգնումը»:
23:13 23.11.2020
Պաշտպանության նախարարության դիմաց այսօր հավաքվել էին անհետ կորած զինծառայողների ծնողները: Նրանք պահանջել են գործուն քայլեր ձեռնարկել իրենց որդիների հայտնաբերման ուղղությամբ: Մանրամասները՝ տեսանյութում։
23:02 23.11.2020
ՄԱԿ-ի մասնագետները պատրաստ են աշխատել Ռուսաստանի հետ համատեղ՝ Լեռնային Ղարաբաղում անհրաժեշտ հումանիտար աջակցության ծավալը գնահատելու համար։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Դյուժարիկը նաև հայտնել է, որ գլխավոր քարտուղարը հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որոնցում ընդգծել է երկրներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու […]
22:40 23.11.2020
Ֆրանսիան ներդնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչության աջակցության կառուցվածքային համակարգ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարության խոսնակը։ «Հանրապետության Նախագահի և Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարի խնդրանքով Ֆրանսիան համակարգված ջանքեր է գործադրում՝ օժանդակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչությանը: Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարության ճգնաժամային իրավիճակների և աջակցության […]
22:17 23.11.2020
ՌԴ ՊՆ Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետներն արդեն սկսել են ինժեներային հետախուզման խնդիրների կատարումը, տեղանքի, ճանապարհների և օբյեկտների ականազերծումը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերթական ճեպազրույցի ժամանակ։ Նա նաև հայտնել է, որ մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2334 փախստական։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:07 23.11.2020
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշվում է. «Նոյեմբերի 13-ից սկսած՝ մեր ներկայությամբ և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ Ղարաբաղյան հակամարտության կողմերը շարունակաբար իրականացնում են անհայտ կորածների որոնում և հայտնաբերում, աճյունների դուրսբերում և արտահանձնում մարտական գործողությունների տարածքներում։ Ռազմական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ հակամարտության առնչությամբ ենթադրաբար պահվող քաղաքացիական անձանց համար զանգահարեք […]
21:36 23.11.2020
Ամենակարևորը, որ Ստեփանակերտը կա և կլինի։ Արդեն քաղաք է վերադարձել 6-ից 7 հազար մարդ։ Այսօր «Շանթին» տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Արցախի անկախության ճանաչմանը, կարգավիճակին և Վազգենաշենում տեղի ունեցած միջադեպին։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:26 23.11.2020
ՌԴ ՊՆ-ը խաղաղապահների տեղակայման նոր քարտեզ է հրապարակել։ Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց հանվել է Աղդամի շրջանը, որը երեք երկրների առաջնորդների պայմանավորվածությունների համաձայն, փոխանցվել է Ադրբեջանին։
21:15 23.11.2020
Քաշաթաղում կամավորների աջակցության կարիք կա: Այս մասին հաղորդագրություն է տարածել Քաշաթաղի շրջանի վարչակազմը։ «Սիրելի՛ կամավորներ Ինչպես պատերազմի ընթացքում՝ սեպտեմբերի 27-ից սկսած մինչ օրս ենք զգացել ձեր ներկայությունը,աջակցությունը արցախահայության կողքին, այնպես և հիմա առավել քան անհրաժեշտ է 10-15 կամավորների աշխատուժի աջակցությունը՝ մինչև ս/թ դեկտեմբերի 1-ը Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևի թվով 22 համայնքների դպրոցների գույքի բարձման և […]
21:08 23.11.2020
Այսօր Մատաղիս-Թալիշ ուղղություններում զոհված զինծառայողների մարմինները որոնելիս, ականի վրա պայթել ու մարմնական տարբեր աստիճանի վիրավորում են ստացել Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի 3 փրկարար ծառայողներ: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։ Վերջիններս հոսպիտալացվել են: Քիչ առաջ հանրապետական բժշկական կենտրոնում վիրավորներին այցելել է ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը: Ծառայության ղեկավարը խոսել է բժիշկների հետ, հետաքրքրվել […]
19:57 23.11.2020
Արցախի դեմ վարձկանների գործոնի օգտագործումից հետո, ըստ երևույթին, Թուրքիան հիմա էլ մտադիր է սիրիացի ընտանիքների տեղափոխել դեպի Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ։ Թեմայի շուրջ «Հորիզոն»-ի տաղավարում Վահագն Հակոբյանը զրուցել է Սագօ Արեանի հետ։
19:35 23.11.2020
Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․ «Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները: Հասկանալի պատճառներով, նշված գործընթացը կարող է տեղիք տալ տարակարծությունների, թյուրըմբռնումների և անհարկի շահարկումների: Գիտակցելով և ըմբռնումով մոտենալով հանդերձ մեր համաքաղաքացիների դժգոհություններին և առկա իրավիճակի տարբեր դրսևորումների նկատմամբ ոչ այնքան դրական արձագանքներին՝ ՊԲ հրամանատարությունը հորդորում […]