TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+23.09 oC

ԱՐՑԱԽ

ԱԻՆ-ը 441 բեռնատար հումանիտար օգնություն է փոխանցել լիազոր մարմիններին

19:11 23.11.2020

Արցախի բնակչության համար ԱԻՆ-ի կենտրոնական պահեստ ուղարկվող բեռների ծավալները մարտական գործողությունների ավարտով պայմանավորված նվազել են: Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է հումանիտար օգնության ընդունումը, տեսակավորումն ու փոխանցումն Արցախի, Հայաստանի մարզերի և Երևանի վարչական շրջանների լիազոր մարմիններին: Այս առումով նախարարության գործառույթներն այսքանով սահմանափակվում են: Հոկտեմբերի 1-ից մինչ օրս հումանիտար բեռներով Արցախ է ուղևորվել 84, իսկ դեպի Հայաստանի […]

̰
Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի վարչական սահմանների պարզաբանումը Արցախի կառավարության ուշադրության կենտրոնում է

18:49 23.11.2020

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր մամուլում լուրեր են շրջանառվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը ռուսական կողմի ներկայացուցչի հետ օր օրի մոտենում են ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի վարչական սահմաններին, ինչի կապակցությամբ հայտնում ենք, որ հարցը կայանում է նախկին ԼՂԻՄ սահմանների պարզաբանման մեջ և գտնվում է ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ […]

̰
Ավելանում են զենք-զինամթերքի հայտնաբերման վերաբերյալ կանչերը․ նախորդ շաբաթվա ընթացքում ստացվել է 56 դեպք․ ԱՀ ԱԻ ՊԾ

18:20 23.11.2020

Արցախի արտակարգ իրավիճակների փրկարարական ծառայությունը ամփոփել է անցած շաբաթը․ «Նոյեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 347 զանգ: Նախորդ շաբաթների համեմատ անցած 7 օրերի ընթացքում հրդեհների թիվը զգալիորեն նվազել է: Մեկ շաբաթվա կտրվածքով Արցախի տարածքում գրանցվել է հրդեհի 3 դեպք: Հրշեջ փրկարարները շարունակում են աշխատել ուժեղացված ռեժիմով, քանի դեռ […]

̰
ՌԴ ՊՆ Միջազգային հակաականային կենտրոնի 100-ից ավելի մասնագետները և հատուկ տեխնիկան ԼՂ-ում են․ Կոնաշենկով

18:10 23.11.2020

ԼՂ-ում գտնվող հատուկ տեխնիկայի շարքում են Ուրան-6 ականազերծման բազմաֆունկցիոնալ ռոբետատեխնիկական համալիրները։

̰
Ռուս խաղաղապահները օգնում են տեղի իշխանություններին ճանապարհների մաքրման գործում․ Կոնաշենկով

17:57 23.11.2020

Բնակիչների և տեղի վարչակազմերի դիմումով ռուս խաղաղապահները հատուկ ավտոմեքենաներով խմելու ջուր են հասցրել Ասկերանի շրջանի 3 բնակավայր, որտեղ խափանված է ջրամատակարարումը։

̰
1 օրվա ընթացքում ԼՂ է վերադարձել 2334 փախստական․ Կոնաշենկով

17:49 23.11.2020

Նա նաև հայտնել է, որ 2020 թվականի նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահների աջակցությամբ նախկին բնակության վայրեր է վերադարձել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 11 հազար բնակիչ։

̰
Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով. ՀՀ ՄԻՊ

17:46 23.11.2020

Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով․ Մարդու իրավունքների պաշտպանի մանրամասն անդրադարձը հրահրվող շահարկումներին: Ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված և անհետ կորած մեր հայրենակիցների գերությունից վերադարձի ու նրանց հայտնաբերման ուղիղ պատասխանատուն, Հայաստանի Հանրապետության անունից բանակցություն վարողը ՀՀ կառավարությունն է իր համապատասխան մարմիններով: Կառավարության ուղիղ պարտավորությունն է այդ հարցերով իրական […]

̰
Եղեք զգոն և մշտապես պահպանեք գազի օգտագործման անվտանգության կանոնները. ԱՀ ոստիկանության հորդորը

17:16 23.11.2020

Արցախի ոստիկանությունը բնակչությանը հորդորում է. «Եղեք զգոն և մշտապես պահպանեք գազի օգտագործման անվտանգության կանոնները: Օդի ջերմաստիճանի նվազման հետևանքով զգալիորեն բարձրանում է կենցաղային գազի սարքավորումների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև աճում է շմոլ գազից թունավորման դեպքերը: Արցախի Հանրապետության ոստիկանությունը կոչ է անում բնակչությանը՝ լինել զգոն և մշտապես պահպանել գազի օգտագործման անվտանգության կանոնները՝ խնայելով ինչպես սեփական, այնպես էլ հարազատների […]

̰
Հրդեհ Ստեփանակերտում

16:48 23.11.2020

Ստեփանակերտի բնակելի թաղամասի հարակից տարածքում կայանված ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները ժամանակին կատարել են հրդեհաշիջում: Մեքենան այրվել է մասնակի: Տուժածներ չկան: Այս մասին տեղեկացնում  են ԱՀ ԱԻՊԾ-ից:

̰
Սփյուռքից Հայաստան հասնող հումանիտար օգնությունը կանգ չի առնում

16:37 23.11.2020

Սփյուռքի Գլխավոր հանձնակատարի գրասենյակը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Սփյուռքից Հայաստան հասնող հումանիտար օգնությունը կանգ չի առնում: Ավստրալիայից մինչև Գերմանիա, Ռուսաստան և Կանադա համայնքային բազմաթիվ նախաձեռնություններ են իրագործվում արցախցի ընտանիքներին և վիրավոր զինծառայողներին աջակցելու համար: Սփյուռքի միասնականությունը պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում շարունակվում է բոլոր համայնքներում»:

̰
Շմոլ գազից թունավորման դեպք Ստեփանակերտում

15:52 23.11.2020

2020թ. նոյեմբերի 22-ին՝ ժամը 23:50-ին, «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 23:00-ին, շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1995թ. ծնված Տ. Մ.-ն: Ինչպես տեղեկացրին ԱՀ ոստիկանությունից՝ ստուգմամբ պարզվել է, որ Տ. Մ.-ն թունավորումը ստացել է նոյեմբերի 22-ին՝ ժամը 22:00-ի […]

̰
Գաբրիել Բալայանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից. Անդրանիկ Քոչարյան

15:15 23.11.2020

Այսօր ՊՆ-ի մոտ են հավաքվել պատերազմի ընթացքում անհետ կորածների ծնողները։ Նրանց հետ հանդիպել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Հանդիպման ընթացքում Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ազատվել է աշխատանքից: Նա նշել է, որ հավաքվածներին մտահոգող հարցերը չեն անտեսվել։ «Այսօր կառավարությունում քննարկվելու է նմանատիպ բոլոր […]

̰
Արցախցիների երկրորդ խումբը Գյումրիից Ստեփանակերտ է վերադարձել

14:58 23.11.2020

Շիրակի մարզից Արցախ է վերադարձել 123 փախստական: Նրանց հերթական խումբը Գյումրիի կենտրոնական հրապարակից Ստեփանակերտ է ուղևորվել այսօր: Շիրակի մարզպետարանը հաշվառել է բոլոր վերադառնալ ցանկացողներին և նրանց համար կազմակերպվում են անվճար ուղևորափոխադրումներ: Այսօր Արցախ են վերադարձել Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի և անգամ Հադրութի շրջանների բնակիչները: Ում տները կանգուն են, վերադառնում են ամեն ինչ նորից սկսելու, իսկ թշնամու […]

̰
Ֆոնեթոնի արդյունքում հավաքվել է ավելի քան 2.1 մլն եվրոյի խոստում-նվիրատվություն

14:42 23.11.2020

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ նոյեմբերի 22-ին Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնած Ֆոնեթոնի արդյունքում հավաքագրվել է ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում-նվիրատվություն: «Շնորհակալ ենք այն բոլոր նվիրատուներին, որոնք, չնայած առողջապահական և տնտեսական ճգնաժամերին, համախմբվեցին՝ հաջակցություն հայրենիքի և արցախահայության: Ի դեպ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես այցելել էր Ֆրանսիայի տեղական մարմնի կենտրոնակայան, հանդիպել […]

̰
Ադրբեջանի ենթակայությանն անցած համայնքները. կառավարությունը ներկայացրել է ցանկը

14:10 23.11.2020

ՀՀ կառավարության կայքում տեղադրվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառումը։ Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն […]

̰
Ավելի շատ գրոհայիններ են տեղափոխվելու տարածաշրջան. ամերիկացի լրագրող

12:45 23.11.2020

ԼՂ-ում կռվելու համար Ադրբեջան ուղարկված սիրիացի վարձկանները դեռ գտնվում են Ադրբեջանում։ Խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ այդ տարածաշրջան ավելի շատ գրոհայիններ են տեղափոխվելու: Այս մասին իր Twitter-ում գրել է ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը. վերջինս արցախյան պատերազմի ընթացքում ակտիվ լուսաբանել է Թուրքիայի կողմից վարձկաններին ԼՂ հակամարտության գոտի ուղարկելու գործընթացը։ Նա նշել է, որ վարձկաններն […]

̰
Մանրամասներ Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգի վերաբերյալ

12:42 23.11.2020

ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբը ներկայացրել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը: Խոսքը 68 000 +15 000 ՀՀ դրամի չափով միանվագ աջակցության մասին է: Այսպիսով, շահառու է (68 000 ՀՀ դրամի չափով միանվագ աջակցության ծրագրից օգտվող) Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ Արցախ վերադարձած […]

̰
Արայիկ Հարությունյանն Ասկերանում աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել

12:33 23.11.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարների և վարչակազմի պատասխանատուների մասնակցությամբ շրջկենտրոնում աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել: Երկրի ղեկավարն անդրադարձել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքներին՝ շեշտելով, որ օր առաջ պետք է վերականգնել կյանքի բնականոն հունը: Այս համատեքստում նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ հրթիռակոծության հետևանքով ավերածությունների ենթարկված բնակարանների վերանորոգման նպատակով քաղաքաշինության նախարարությունն […]

̰
Թուրքիան ԼՂ է տեղափոխում սիրիացի ընտանիքների․ Sky News Arabia

12:26 23.11.2020

Մասնավոր աղբյուրները Sky News Arabia-ին հայտնել են, որ Թուրքիայի կառավարությունը տասնյակ արաբ և թուրքմեն ընտանիքների Սիրիայի հյուսիս-արևելքում իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից տեղափոխել է Լեռնային Ղարաբաղի շրջան՝ բնակություն հաստատելու այն տարածքներում, որտեղից հայկական ուժերը դուրս են բերվել։ Հյուսիսարևելյան Սիրիայի ինքնավարության ներկայացուցիչ Շաֆան ալ-Խաբուրին Sky News Arabia- ին հաստատել է տեղեկությունը, որ Թուրքիայի կառավարությունը որոշել է […]

̰
Դեսպան Թումանյանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է Արցախում ստեղծված վիճակն ու ընթացիկ զարգացումները

12:02 23.11.2020

Նոյեմբերի 22-ին ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիին: Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանն իր զրուցակցին տեղեկություններ հաղորդեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարության՝ եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում և Արցախում ստեղծված վիճակի ու ընթացիկ զարգացումների մասին: Կողմերը մտքեր փոխանակեցին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու հետպատերազմյան գործընթացների, տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի մասնակցության և […]

̰
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունել է կոնգրեսական Նունեսի նամակը պետքարտուղարությանը՝ արգելափակելու զենքի վաճառքը Թուրքիային

11:21 23.11.2020

Նամակում Նունեսը նշել է, որ կան անհերքելի փաստեր, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ օգտագործվող թուրքական Բայրաքթար դրոններում եղել են ամերիկյան արտադրության բաղադրիչներ։

̰
Պարգև սրբազանը՝ վիրահատությունից երկու օր անց

10:00 23.11.2020

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակվել․ «Պարգև սրբազանը վիրահատությունից երկու օր անց»,-գրված է լուսանկարին կից։

̰
ԼՂ-ում ականազերծման աշխատանքների համար ՌԴ ՊՆ-ն սակրավորներ է ուղարկել

08:38 23.11.2020

ՌԴ ՊՆ-ն հայտնել է սակրավորական աշխատանքների համար Ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի ստորաբաժանման մասնագետներին ԼՂ ուղարկելու մասին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ «ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Ան-124, Իլ-76 և Տու-154 ինքնաթիռները մերձմոսկովյան Չկոլովսկի աերոդրոմից ԼՂ է ուղարկել ՊՆ Ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետների, տեխնիկա և սպառազինություն, ինչպես նաև ծառայողական շներ՝ խաղաղապահական գործողություն գոտում հանձնարարությունների […]

̰
Հադրութից հնարավոր է եղել պահել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը

08:26 23.11.2020

Հեռուստամեկնաբան Թաթուլ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հայկ Խանումյանը («Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ-խմբ․) քիչ առաջ զանգեց Խծաբերդից: Մի քանի տասնյակ նվիրյալների շնորհիվ Հադրութից հնարավոր է եղել պահել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը»: Տեղեկությունը News.am-ի հետ զրույցում հաստատել է նաև Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը։ Ընդհանուր առմամբ Հադրութի շրջանից թշնամուն է անցել 45 գյուղ […]

̰
Երուսաղեմի Հայ պատրիարքը նամակով է դիմել Պուտինին` խնդրելով վերադարձնել Շուշին, Հադրութը․ «Ազատություն»

08:15 23.11.2020

Երուսաղեմի Հայ պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական նամակ է ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հայտնելով իր երախտագիտությունը զինադադարի կնքման և պատերազմը դադարեցնելու կապակցությամբ: Այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը: Նամակում հայ պատրիարքը խնդրել է նախագահ Պուտինին Արցախին վերադարձնել Շուշի ու Հադրութ քաղաքները, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու դարավոր վանքերը, եկեղեցիները, մատուռները, խաչքարերը, […]

̰
Մենք երախտագիտություն ենք հայտնում ՌԴ-ին և հատուկ շնորհակալություն՝ ՌԴ նախագահին․ ԱՀ նախագահ

00:13 23.11.2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության գործադրած ջանքերի և իրականացրած գործողությունների շնորհիվ հաջողվեց կանգնեցնել արյունահեղությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում։ Մենք երախտագիտություն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանը և հատուկ շնորհակալություն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին՝ իրավիճակի կայունացմանն ուղղված միջնորդական ջանքերի և կրակի դադարեցման ու պատերազմի կանգնեցման, մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության […]

̰
Արցախյան բարում սկսել են վաճառել «Ռուս խաղաղապահ» անվանումով կոկտեյլ

00:06 23.11.2020

Արցախյան բարում սկսել են վաճառել «Ռուս խաղաղապահ» անվանումով կոկտեյլ։ Ստեփանակերտի հաստատություններից մեկի ճաշացանկում նկատել է РБК-ի թղթակիցը, հաղորդվում է պարբերականի Telegram-ալիքում: «Ռուս խաղաղապահի» բաղադրության մեջ կա նռան հյութ, «Բլյու Կուրասաո» օշարակ և օղի։ Այդ կոկտեյլի արժեքը 5.5 հազար դրամ է։

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:08 22.11.2020

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 22-ի և 23-ի ցերեկը, 24-25-ը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 23-ի գիշերը, 26-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:    

̰
Տառապանքները հույսի կվերածվեն, և մենք նորից ոտքի կկանգնենք. Արոնյան

22:37 22.11.2020

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք հիշում ենք մեր զոհված քաջերին, ովքեր պայքարեցին անձնվիրաբար՝ պաշտպանելով Արցախն ու Հայաստանը: Վերջին 55 օրվա ընթացքում մենք ապրել ենք պատմության մեջ մեր ամենաողբերգական պահերից մեկը: Ոչ մի բառ չի կարող նկարագրել այն վիշտը, որը կա մեր սրտերում: Մենք պետք է ինքներս […]

̰
Մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 1400 փախստական

21:50 22.11.2020

Մեկ օրում Հայաստանից Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 1400 փախստական, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «2020թ. նոյեմբերի 20-ին ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ են ուղեկցել փախստականների փոխադրող ավտոբուսների հերթական շարասյունը։ Երևանից 34 ավտոբուս է ուղևորվել Ստեփանակերտի գլխավոր հրապարակ ՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելով ավելի քան 1400 մարդու»,- ասված է հաղորդագրության մեջ:  

̰
BACK_TO_TOP