21:34 22.11.2020
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել, որը մակագրել է․ «Մեր հայ հերոսների համար»։ Հիշեցնենք, որ Իտալիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն հյուրընկալել էր «Պարմա»-ին: Մխիթարյանի դուբլը հաղթանակ բերեց «Ռոմա»-ին «Պարմա»-ի դեմ խաղում։
21:22 22.11.2020
Մեր անձնական արժանապատվությունը յուրաքանչյուրիս իրավունքների ու ազատությունների հիմքն է: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Բայց անձնական արժանապատվության հիմքը մեր պետականության ու ժողովրդի արժանապատվությունն է, որին հասցված ծանր հարվածներն անտանելի դժվար են։ Պետք է նվիրական սիրով պահենք մեր պետականությունը, մեր ժողովրդի միասնական ու համախմբված ուժը, հավատանք մեր Մեծ ապագային: Այդ կերպ կերաշխավորենք ոչ […]
21:05 22.11.2020
Երևան ժամանեց Ֆրանսիայի կառավարության մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։ Երկրորդ ինքնաթիռը կժամանի Երևան նոյեմբերի 27-ին։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն երեկ այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան: Մակրոնն այսպիսով իր աջակցությունն է ցույց տվել ֆրանսահայ համայնքի ամենամյա դրամահավաք-հեռախոսամարաթոնի, որն այս տարի նվիրված է Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով տեղահանված և ունեզուրկ եղած տասնյակ […]
20:52 22.11.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելության հարցը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։ «Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Դա նշանակում է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ դրան հարող բոլոր շրջանները եղել և հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության տարածքի անբաժանելի մասը»,- ասել է Ռուսաստանի նախագահը։ […]
20:37 22.11.2020
Սփյուռքում հուսահատությունը մի կողմ են դրել և շարունակում են պայքարը: Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ «Աշխարհին արդարություն պարտադրելու ճանապարհին հայերը չեն պատրաստվում լռել: Ֆրանսիայի տասնյակ խոշորագույն քաղաքներից մինչև Իտալիայի և այլ պետությունների բազմաթիվ շրջանների կողմից Արցախի ճանաչման բանաձևերի ընդունում, թուրքական արտադրության ապրանքների դեմ բոյկոտ, Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում և միջազգային կազմակերպությունների կողմից […]
20:34 22.11.2020
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը դիմում է բոլոր այն զինծառայողներին և կամավորականներին, ովքեր սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում ստացել են ծանր վիրավորում, այդ թվում՝ ունեն անդամահատում։ «Խնդրում ենք այդ մասին հիվանդանոցային համապատասխան տեղեկագրով ներկայանալ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժին՝ հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ համապատասխան աշխատանքները կազմակերպելու նպատակով»,- ասված […]
20:21 22.11.2020
Երեխաները վերադառնում են Արցախ: Արդեն 25 հազար արցախցի տուն է վերադարձել: ՀՀ կառավարությունը լուսանկարներ է հրապարակել։ Լուսանկարները՝ Արեգ Բալայանի
19:04 22.11.2020
Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռներով իրականացվում է ինժեներական տեխնիկայի և սարքավորումների առաքում խաղաղապահ գործողության անցկացման գոտի: Այս մասին տեղեկացրին ՌԴ ՊՆ-ից։ Ինժեներական տեխնիկան կօգտագործվի ռուս զինծառայողների կողմից բնակավայրերում ճանապարհների և ենթակառուցվածքի օբյեկտների, ինչպես նաև խաղաղապահ դիտակետերի ինժեներական սարքավորումների մաքրման ժամանակ:
18:20 22.11.2020
Հրադադարի հաստատումից հետո՝ նոյեմբերի 22-ի դրությամբ, մայրաքաղաք Ստեփանակերտում վերականգնվել է շուրջ 11 000 բաժանորդի գազամատակարարում։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Հաշվի առնելով բնակիչների վերադարձն ու բազմահարկերում նախօրոք իրականացված ու շարունակվող անվտանգության միջոցառումները՝ հասցե առ հասցե վերականգնվում է բնական գազի մատակարարումը սպառողներին: «Արցախգազ» ՓԲԸ գործադիր տնօրեն Սեյրան Միքայելյանի հավաստմամբ՝ այս օրերին հատկապես ընկերությունն աշխատանքներ […]
18:03 22.11.2020
«Իմ ազգին մաղթում եմ ուժ և համերաշխություն՝ հաղթահարելու սիրելի որդիների կորստյան վիշտը»։
16:20 22.11.2020
Նոյեմբերի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի արարողություն։ Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ Կառավարության անդամներ, զինվորականներ և բազում հավատացյալ հայորդիներ։ Հոգևոր դասը և ներկա […]
16:05 22.11.2020
Ռուսաստանի ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղ կուղարկի փրկարարների և բարձր անցանելիության տեխնիկայի համահավաք խմբավորում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով նախարարության մամուլի ծառայությունը։ ԱԻՆ-ում նշել են, որ խմբավորումը ձևավորում են Նոգինսկու, Ուրալի, Տուլայի, Դոնսկու, Նևսկի և Վոլժսկի փրկարարական կենտրոնների աշխատակիցներից: Խմբում ընդգրկված են նաև կենտրոնական ապարատի մասնագետներ և գերատեսչական հոգեբաններ: Մեկնմանն արդեն պատրաստ են 75 մասնագետներ […]
15:50 22.11.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ բանագնաց Դևիդ Նաբարոն Շվեյցարական ch Media մեդիաընկերությանը տված հարցազրույցում նախազգուշացրել է 2021 թվականի սկզբին Եվրոպայում կորոնավիրուսի երրորդ ալիքի վտանգի մասին: Նաբարոյի խոսքերով ՝ եվրոպական երկրները չեն կարողացել կանխել կորոնավիրուսի երկրորդ ալիքը այն բանից հետո, երբ նրանց հաջողվել է հսկողության տակ վերցնել առաջինը: «Եվրոպական արձագանքը թերի էր։ Նրանք բաց թողեցին ամռան ամիսներին […]
15:37 22.11.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարությունից տեղեկացնում են. Միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում: ?Աջակցության չափը՝ յուրաքանչյուր մարդու համար, կկազմի նվազագույն աշխատավարձի չափով՝ 68.000-ական դրամ։ Երեխաներին ևս աջակցություն կտրամադրվի, եթե ծնողը կամ ծնողներից մեկը համարվի այս ծրագրի շահառու: ?Եթե Արցախում հաշվառված քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում […]
15:21 22.11.2020
Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ հայոց արևմտյան թեմ Առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը տեղեկացրել է, որ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հաջող վիրահատության է ենթարկվել Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։ «Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ հայոց արևմտյան թեմ Առաջնորդ Տ. Հովնան արք. Տերտերյանը և հավատացյալներն աղոթում են և շուտափույթ ապաքինում են մաղթում Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս […]
15:09 22.11.2020
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի կնքման ժամանակ Ռուսաստանը կատարել է միայն միջնորդի դեր և ստանձնել է կողմերի խաղաղ բաժանման պարտավորությունները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ռուսաստանը կատարում էր միայն միջնորդի դեր, և այդ փաստաթղթով ստանձնում էր կողմերի խաղաղ բաժանումն իրականացնելու պարտականությունները։ Ինչն էլ հիմա անում ենք», – հայտարարել է Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։ Նա […]
13:59 22.11.2020
Նոյեմբերի 21-ին ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն այցելել է ԱՀ ոստիկանության կողմից Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածում տեղադրված անցակետեր և տեղում ծանոթացել իրավիճակին, զրուցել անցակետերում ուժեղացված ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների հետ և տվել համապատասխան հանձնարարականներ վերջիններիս։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ոստիկանությունից։
12:37 22.11.2020
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը որոշում է կայացրել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Միքայելի Մելքումյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: «Արարատ Մելքումյանի՝ զինվորականի օրինակելի կերպարը բացահայտվել է դեռևս Արցախյան առաջին պատերազմի, ապա և պրոֆեսիոնալ ծառայության ընթացքում: 2016թ.-ի քառօրյա […]
12:32 22.11.2020
Ֆրանսիայի Օ-Դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի բանաձևը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության տևական լուծման և ԼՂ-ի բնակչության ինքնորոշման մասին․ «Օ-դը-Ֆրանսը, որն ունի շուրջ 6 միլիոն բնակչություն, հանդիսանում է Ֆրանսիայի երրորդ ամենաբնակեցված ռեգիոնը Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծումը, Հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական ուժերի կողմից միջազգային կոնվենցիաներով արգելված զենքի օգտագործման լուրջ կասկածը, […]
12:09 22.11.2020
Սակրավորական խմբերը շարունակում են հետպատերազմական Արցախը դարձնել առավել անվտանգ: Չպայթած ռումբերի եւ ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման գործընթացը շարունակվում է Ստեփանակերտում և բոլոր բնակավայրերում: ԱՀ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում սեպտեմբերի 27-ից մինչև այսօր պայթուցիկ նյութերի վերաբերյալ ստացվել է երկու հազարից ավելի ահազանգ: Դրանց մեծ մասն արդեն պայթած վիճակում է եղել և որևէ վտանգ […]
11:52 22.11.2020
Քիչ հետո Ստեփանակերտի տարածքում կվնասազերծվեն թշնամու կողմից արձակված ու դեռևս չպայթած կասետային ռումբեր և արկեր՝ տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն: «Պայթյունի ձայն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել. ԱԻ պետական ծառայության սակրավորներն են աշխատում»,- տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:
11:24 22.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: Ողջունելով ԱՀ նախագահին՝ վարչապետը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ Ձեզ Երևանում, ռազմական գործողությունների դադարից հետո սա մեր առաջին հանդիպումն է: Իհարկե, մենք իրար հետ բավականին ծանր ժամանակներ ենք ապրել, ծանր որոշումներ ենք կայացրել և հիմա, ինչպես պայմանավորվել ենք, պետք է կենտրոնացնենք ուժերն […]
11:08 22.11.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ քննարկել են առաջիկա անելիքները։ «Պետք է կենտրոնացնենք ուժերն Արցախում բնականոն կյանքը վերականգնելու, մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու և անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ քննարկել ենք առաջիկա անելիքները»,- գրել է նա ու կից տեսանյութ հրապարակել:
00:20 22.11.2020
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 21-ին այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան՝ ի աջակցություն ֆրանսահայ համայնքի ամենամյա դրամահավաք-հեռախոսամարաթոնի, որն այս տարի նվիրված է սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների օգնությամբ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում տեղահանված և ունեզուրկ եղած տասնյակ հազարավոր արցախահայության կարիքներին։ AFP գործակալությունը հայտնում է, […]
22:47 21.11.2020
Հայաստանի կառավարությունը հաստատել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառումը: Միջոցառման նպատակն է՝ սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն […]
22:38 21.11.2020
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ համահայկական համախմբվածության, միասնականության և սփյուռքի հետ հետագա աշխատանքի ճանապարհային քարտեզը գծելու ուղղությամբ գրասենյակը երկխոսություն է սկսել սփյուռքի տարբեր համայնքների հետ: Հետապատերազմյան խնդիրները քննարկելու և համատեղ աշխատանքի համակարգման նպատակով Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեսակապով հանդիպում ունեցավ Ֆրանսիայի հայ համայնքի քաղաքական-հասարակական շրջանակների մի խումբ ակտիվ ներկայացուցիչների հետ: Երկու ժամից ավելի […]
22:17 21.11.2020
Նոյեմբերի 13-ից մեկնարկած՝ անհայտ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացի արդյունքում արդեն շուրջ 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել: Աշխատանքները մեկնարկել էին Շուշիի հատվածում՝ վերջին օրերին ընդլայնվելով նաև Մարտունու, Կարմիր շուկայի ու Մատաղիսի ուղղություններով: Բանակցություններ են ընթանում նաև մյուս հատվածներում փոխանակման ու որոնման աշխատանքների իրականացման շուրջ: Այս մասին հայտնել է ԱՀ […]
21:23 21.11.2020
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքը նույնպես անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ ի կատարումն նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության: Նոյեմբերի 20-ի երեկոյան համայնքի բնակչությունը լքել է բնակավայրը և տեղափոխվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր։ Մասնավորապես, 25 ընտանիք ներկայում գտնվում է Մարտունու շրջանի Բերդաշենի, Նորշենի, Ավդուռի, Աշանի և Մյուրիշենի համայնքներում, […]