TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+30.09 oC

ԱՐՑԱԽ

Ֆորտե դեյ Մարմի համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը

15:31 19.11.2020

Ֆորտե դեյ Մարմի համայնքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին տեղեկացրին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան և Պալերմո քաղաքները, Լոմբարդիա ռեգիոնը, Կարբոնյանո համայնքի խորհուրդը, Չեզենայի համայնքը, Ֆորլի համայնքը, Բերչետո համայնքը, Արկոյի համայնքը, Վիարեջջոյի համայնքը, Դրենա և Բլեջջո Սուպերիորե համայնքները, Ռինյանո Ֆլամինիոյի համայնքային խորհուրդը ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը։

̰
Մայոր Հակոբ Պողոսյանը շարքից հանել է հակառակորդի 7 տանկ․ ճանաչենք մեր հերոսներին

15:27 19.11.2020

Հակաօդայիններ՝ ավագ լեյտենանտ Ռուբեն Սերյոժայի Խաչատրյանը, ավագ լեյտենանտ Թաթուլ Կամոյի Բաբայանն ու սերժանտ-պայմանագրային Կարեն Արթուրի Գրիգորյանը, գրագետ ու ներդաշնակ գործողությունների շնորհիվ, հոկտեմբերի 19-ին ոչնչացրել են հակառակորդի 3 անօդաչու թռչող սարք: Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊԲ-ից՝ թշնամական 1 տանկ ոչնչացվել է սերժանտ Արտիկ Ալեքսանի Լալայինի կողմից: Իսկ մայոր Հակոբ Ռուդիկի Պողոսյանը շարքից հանել է հակառակորդի 7 […]

̰
Մեկ օրում ԼՂ է վերադարձել 1199 փախստական

15:20 19.11.2020

Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է տեղափոխվել 1199 փախստական, ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադարձած բնակիչների ընդհանուր թիվը գերազանցել է 3 հազարը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: «Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ ապահովվել է 1199 փախստականների անվտանգ վերադարձը, որոնք ավելի վաղ լքել էին իրենց տները Լեռնային […]

̰
Զախարովան կարևորել է Լեռնային Ղարաբաղում սրբավայրերի պահպանման հարցը

15:15 19.11.2020

Սրբավայրերի, մշակութային օբյեկտների պահպանման հարցը Լեռնային Ղարաբաղում շահագրգիռ կողմերի հետ Ռուսաստանի շփումների մի մասն է, դրան հատուկ նշանակություն է տրվում, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում նշել էր Ղարաբաղում քրիստոնեական տաճարների և վանքերի պահպանությունն ու եկեղեցական բնականոն կենսագործունեությունը ապահովելու կարևորությունը: «Տվյալ […]

̰
ԵՄ-ն լրացուցիչ 3 մլն եվրո աջակցություն կտրամադրի ԼՂ-ի խաղաղ բնակչությանը

14:35 19.11.2020

Եվրոպական միությունը 3 մլն եվրո օգնություն կտրամադրի պատերազմի հետևանքով տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրությունում: Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը հայտարարել է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել հակամարտության հետեւանքով տուժած քաղաքացիական բնակչությանը: «Մենք ուղարկում ենք լրացուցիչ մարդասիրական օգնություն: Ես ողջունում եմ ռազմական գործողությունների դադարեցումը, որը պետք է կանխի […]

̰ ̰
ԱՀ նախագահն ընդունել է Հայաստանի ճապոնական Շոտոկան կարատեի ֆեդերացիայի պատվիրակությանը

14:17 19.11.2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի ճապոնական Շոտոկան կարատեի (JKS Armenia) ֆեդերացիայի պատվիրակությանը: «Խոսել ենք հետպատերազմական այս ծանր ժամանակահատվածում նրանց կողմից գործադրվելիք ջանքերից՝ ուղղված արցախահայությանը նեցուկ լինելու ծրագրերին»,- գրել է ԱՀ նախագահը:

̰
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը

14:14 19.11.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ Վահե Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել է ստեղծված իրավիճակում ԱՀ գլխավոր դատախազության հետ համատեղ համակարգված աշխատանքների կազմակերպմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը ներկա էր ԱՀ գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանը:

̰
«Երևան» ջոկատը վերադարձել է Արցախից

13:37 19.11.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրել է, որ ավարտելով մարտական ծառայությունը՝ «Երևան» ջոկատը հրամանի համաձայն վերադարձավ Արցախից։ Ջոկատը Երևանից մեկնել էր նոյեմբերի 1-ին, Արցախում բուն մարտական ծառայության անցել՝ նոյեմբերի 7-ից։ «Շնորհակալ եմ բոլոր կամավորականներին, զինակից ընկերներիս բարեխիղճ ծառայության համար։ Տոկունություն և համբերություն մեզ բոլորիս»,- գրել է Մարությանը։

̰
Գերության մեջ հայտնված զինծառայողի պաշտոնային դրույքաչափերը կպահպանվեն. ԱԺ-ն ընդունել է նախագիծը

13:00 19.11.2020

ԱԺ-ում այսօր միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մասնակցությամբ արտահերթ նիստ է տեղի ունեցել: Ընդդիմությունը ներկա չի գտնվել, իսկ օրակարգում եղել է երկու հարց։ Երկրորդ ընթերցմամբ նախ քննարկվել է «Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագիրը երկարաձգելու մասին հարցը: Ըստ կառավարության՝ այն մինչև նոյեմբերի 30-ը չվավերացնելու դեպքում Հայաստանն ավելի քան 16 մլն եվրոյի տույժ պետք է վճարի: Սրանով […]

̰
Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Շուշիից ադրբեջանական բանակի առաջին շարասյունը

12:51 19.11.2020

Ռուս խաղաղապահները կազմակերպել են ադրբեջանական բանակի առաջին շարասյան ուղեկցությունը Շուշիից դեպի Կարմիր շուկա գյուղ: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Ադրբեջանի զինված ուժերի շարասյունը բաղկացած է եղել երեք «Կամազ»-ից՝ անձնակազմով: Խաղաղապահների տվյալներով՝ շարասյունը եղել է առանց զենքի: Ուղեկցությունն իրականացվել է երկու «Վագր» զրահամեքենաներով:  

̰
Ռուս խաղաղապահներն ապահովում են Լաչինի միջանցքով երթևեկության անվտանգությունը

12:34 19.11.2020

Ռուս խաղաղապահներն ապահովում են ԼՂԼաչինի միջանցքի երկայնքով քաղաքացիական մեքենաների տեղաշարժման անվտանգությունը, դիտակետերում իրականացնում տրանսպորտային միջոցների զննում՝ զենքի և պայթուցիկ նյութերի առկայությունը ստուգելու նպատակով, և պարեկային ծառայություն իրականացնում Լաչինի միջանցքով ընդհուպ մինչ Ստեփանակերտ, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Ճանապարհի բացումը հնարավորություն է տվել ապահովելու տեղի բնակչության տեղաշարժն անձնական տրանսպորտային միջոցներով, ինչպես նաև սննդամթերքի և տարբեր ապրանքների […]

̰
Սոթքի ոլորաններում տեսանելիությունը թույլ է, առանձին հատվածներում անձրևախառն ձյուն է տեղում

11:32 19.11.2020

Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ միջպետական ճանապարհներն անցանելի են, հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։ Երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է և Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով և Գորիս-Բերձոր-Շուշի հատվածով: Երթևեկության անվտանգությունը Շուշի քաղաքով դեպի Ստեփանակերտ ապահովվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից: Ի դեպ, այս ճանապարհով թույլատրվում է միայն քաղաքացիական բնակչությանը: Համազգեստով կամ զենքով՝ հակացուցված է: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ-Սոթքի ոլորաններում ճանապարհներին պահպանվում է թույլ […]

̰
Արցախում ձևավորվել է աշխատանքային 6 խումբ, կատարվում է վնասների չափագրում և գույքագրում

10:50 19.11.2020

Պատերազմից տուժած Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն: Այս ուղղությամբ Արցախի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության կողմից գործնական ու հստակ քայլեր են կատարվում: Երեկ ձևավորվել է աշխատանքային 6 խումբ: Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Վերջիններս Ստեփանակերտում, շրջկենտրոններում և գյուղական համայնքներում կատարում են վնասների չափագրում և գույքագրում, որին անմիջապես կհաջորդի ակտիվ շինարարությունը: […]

̰
«Ավրորան»՝ Արցախի բնակչությանն ուղղված մարդասիրական աջակցության առաջին նախագծերի մասին

10:37 19.11.2020

2020 թ. նոյեմբերի 18-ին մեկնարկեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ծրագիրը, որով անմիջական օգնություն կտրամադրվի Արցախի բնակչությանը: Առանձնացված առաջին նախագծերն են. 1. Աջակցություն Մարտակերտի շրջանի յոթ բնակավայրերից (Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն եւ Նոր Ջրաբերդ) բնակիչների տարհանման համար՝ 10.000 ԱՄՆ դոլար, 2. Աջակցություն 15 օր շարունակ Սեւանում, Դիլիջանում, Երեւանում ապաստանած 166 […]

̰
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը կոչ է արել վարչակազմին ակտիվորեն առաջ մղել ԼՂ հարցի արդար և կայուն լուծում

09:13 19.11.2020

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրանկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփայերը և Ադամ Շիֆը Հայաստանին պարտադրված զինադադարն անվանել են անառողջ և կոչ արել Թրամփի վարչակազմին վերստին ներգրավվել ԵԱՀԿ ՄԽ գործընթացում՝ գտնելու Արցախյան խնդրի կարգավորում՝ հիմնված ինքնորոշման հիմնարար իրավունքի վրա։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։ Նրանք նաև ԱՄՆ-ի կողմից մարդասիրական և ականազերծման […]

̰
ԼՂ է վերադարձել ևս 936 փախստական՝ ընդհանուր ավելի քան 2600

08:19 19.11.2020

Նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 2600 փախստական։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ևս 936 փախստական։ Նոյեմբերի 14-ից արդեն Ստեփանակերտ են վերադարձել ավելի քան 2600 բնակիչներ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց տները»,-նշվում է հաղորդագրության մեջ։ Փախստականների տեղափոխող ավտոբուսների երթևեկության անվտանգությունն ապահվել են ռուս […]

̰
Ֆրանսիայի Սենատը քվեարկության է ներկայացնում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը

00:33 19.11.2020

Նոյեմբերի 18-ին Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին կոչը ընդունելուց մի քանի ժամ անց Ֆրանսիայի Հանրապետության Սենատը որոշում է կայացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծ քվեարկության ներկայացնել: Այս մասին հայտնում է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը: «Նախագիծը ստորագրել են Սենատի առաջին ամենախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները, ինչը խորհրդանշում է Ֆրանսիայի Սենատում Արցախի […]

̰
Ֆրանսիայի հայկական հիմնադրամը, «Ազնավուր» հիմնադրամը և ՀԲԸՄ Ֆրանսիան հայտարարում են արտակարգ մարդասիրական օգնության տրամադրման գործընթացը համակարգող հանձնաժողովի ստեղծման մասին

23:36 18.11.2020

Հանդիպման ընթացքում բոլոր հյուրերն ընդգծել են Արցախի Հանրապետության ճանաչման կարևորությունը՝ որպես տևական խաղաղություն հաստատելու և նախնիների հողում հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու գրավական:

̰
Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. Բերնար-Անրի Լևի

22:53 18.11.2020

Ֆրանսիացի հայտնի փիլիսոփա և հրապարակախոս Բերնար-Անրի Լևին «Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» վերտառությամբ հոդված է հրապարակել «Le Point»-ում, որտեղ նշել է, որ Ազգերի լիգան մեկ դար առաջ Դանցիգի համար ստեղծել է «ազատ քաղաքի» կարգավիճակը։ ՄԱԿ-ը Երկրորդ աշխարհամարտից հետո այդ նույն կարգավիճակը հանեց մոռացության փոշոտ դարակից և տրամադրեց Տրիեստին։ Նա հարցադրում է արել նույնը […]

̰
Հայաստանի և Արցախի կառավարությունների համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել

22:23 18.11.2020

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման նպատակով: Այս մասին ՀՀ վարչապետի որոշումը հրապարակված է գործադիրի պաշտոնական կայքում: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքաահաբեկչական ագրեսիայի և սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար […]

̰
Լավրովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

21:14 18.11.2020

ՌԴ արտգործնախարարությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երեք երկրների հետագա միջնորդական համակարգման հարցերը։

̰
Փարիզի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ

21:11 18.11.2020

Փարիզի քաղաքային խորհրդի բանաձևը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ, այս մասին փոխանցում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։ «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ճանաչումը պահանջող Ֆրանսիայի Տեղական ինքնակառավարման մարմինների ՏԻՄ ներկայացուցիչների, ներառյալ՝ տարբեր քաղաքական կուսակցություններին հարող մի խումբ խորհրդարանականների հանձնառու համախմբումը, ովքեր 2020թ. հոկտեմբերի 19-ին Ազգային ժողով «Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևի» առաջարկ են ներկայացրել, Հաշվի առնելով […]

̰
«Մենք ողջունում ենք հրադադարը, սակայն սկզբնական հակամարտությունը դրանով դեռ չի կարգավորվել». Գերմանիայի ԱԳ նախարար

20:53 18.11.2020

Մաասը Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ երկրներին կոչ է արել ընդունել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած բոլոր որոշումները:

̰
Հայաստանը  կանգնած է Արցախի  գործընկերների թիկունքին. Սուրեն Պապիկյան

20:35 18.11.2020

«Կարծում եմ, որ ակնհայտ է, որ ՀՀ կանգնած է Արցախի Հանրապետության  գործընկերների թիկունքում, և ջանք ու եռանդ չենք խնայելու՝ օր առաջ մեր բնակավայրերը վերականգնելու,այնտեղ կրկին կյանքն աշխուժացնելու ուղղությամբ», – այսօր խորհրդարանում ասել է  Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ խոսելով այն մասին, թե արդյոք ՀՀ-ն աջակցելու է Արցախին  բնակարանաշինության ու ենթակառուցվածքների վերականգնման […]

̰
Վարչապետն իր աջակիցներին կոչ արեց հանրահավաք չանել

20:03 18.11.2020

Այսօր ժամը 18-ից սկսած Հանրապետության հրապարակում հավաքվեցին վարչապետի աջակիցները: Նրանք նախապես հայտարարել էին ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի հանրահավաք անցկացնելու մտադրության մասին, որին հաջորդել էին Աժ «Իմ քայլը» խմբակցության, վարչապետի աշխատակազմի ղեկավարի հայտարարությունները՝ հավաք նախաձեռնելուց ձեռնպահ մնալու հորդորներով: Չնայած կոչերին, այնուամենայնիվ, նրանք հավաքվել էին Կառավարության շենքի մոտ: Նրանց ցրվելու կոչերով մոտեցան նախ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ […]

̰
Բարձր ենք գնահատում Նիդեռլանդների օրենսդիրների այս համարձակ քայլը․ ԱՀ ԱԳՆ

19:58 18.11.2020

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ողջունում ենք ս.թ. նոյեմբերի 17-ին Նիդեռլանդների խորհրդարանի կողմից բանաձևերի ընդունումը, որոնցում խորհրդարանը դիմում է երկրի կառավարությանը՝ ԵՄ մակարդակում հետամուտ լինել անհատական պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նախագահի, փոխնախագահի, Թուրքիայի նախագահի և այլոց դեմ, որոնք պատասխանատու են Արցախում իրականացված պատերազմական հանցագործությունների և բռնարարքների համար։ Խորհրդարանը նաև կոչ է […]

̰
Արցախցիները պետք է վերադառնան անվտանգության երաշխիքով. ՀՀ վարչապետ

19:30 18.11.2020

ՀՀ վարչապետն այսօր խորհրդարանում ևս ասել է, որ բանակցային գործընթացը պետք է վերականգնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե արդյոք ԼՂ բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակավայրեր՝ խոսքը ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի մասին է, և ի՞նչ է արվում, որ այդ վերադարձը անվտանգ լինի: ՀՀ վարչապետն ասել է, որ իրավունքը նախատեսված […]

̰
Ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը կգույքագրի Արցախի հրթիռակոծված բնակավայրերի վնասները․ ԱՀ ԱԻ ՊԾ

18:48 18.11.2020

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ պաշտոնյաների, Արցախի քաղաքաշինության նախարարի ու ՄԻՊ ներկայացուցչի մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվել է խաղաղ բնակավայրերում առաջիկայում ծավալվող շինարարության և ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Կարեն Սարգսյանը կարևորել է հրթիռակոծության հետևանքով ավերված բնակավայրերի արագ վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքները և այս հարցում […]

̰
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղափոխման նպատակով մինչև օրս իրականացվել է 184 թռիչք. Կոնաշենկով

18:20 18.11.2020

Կոնաշենկովի խոսքով՝ խաղաղապահական խնդիրների լուծման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով ուղիղ կապուղիներով իրականացվում է մշտական հաղորդակցություն Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ։

̰
BACK_TO_TOP