10:25 20.11.2020
ՀՀ տարածքից նոյեմբերի 19-ին Ստեփանակերտ է վերադարձել ևս 1235 փախստական։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Ռուսական խաղաղապահ զորակազմի պարեկային խմբերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ 27 ավտոբուս Երևանից ժամանել է Ստեփանակերտի գլխավոր հրապարակ: Նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել մոտ 4 հազար բնակիչ։
10:08 20.11.2020
Խորը ցավ ապրեցի՝ լսելով «Արցախի հերոս», 1992-1996 թվականներին ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան բոթը: Անուրանալի է նրա ավանդը մեր հայրենիքի պաշտպանության ու կայացման գործում։ Այս մասին գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից վշտակցում եմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին ու զինակիցներին, մաղթում […]
08:49 20.11.2020
Արցախի Ասկերանի շրջանից վեց գյուղ արդեն անցել են հակառակորդի վերահսկողության տակ, ևս երկուսն էլ կանցնեն։ Ասկերանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արմեն Մանգասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այդ ութ գյուղերում ընդհանուր առմամբ 2733 մարդ է ապրել, որոնք բոլորը մնացել են առանց տների։ «Պատերազմի ժամանակ հակառակորդը գրավել է Ասկերանի վեց գյուղ` Ավետարանոցը, Ակնաղբյուրը, Մադաթաշենը, Սխնախը, Ջրաղացները […]
00:31 20.11.2020
Նոյեմբերի 19-ին ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Մայիլյանը շնորհավորեց իր գործընկերոջը Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց ամենայն հաջողություն՝ նշելով, որ այդ պատասխանատու առաքելությունը ստանձնում է Հայաստանի և Արցախի համար չափազանց կարևոր և պատասխանատու ժամանակաշրջանում: Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և բարեմաղթանքների […]
00:00 20.11.2020
Պիզա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին տեղեկացրին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ Պիզայի քաղաքային խորհուրդը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան, համերաշխություն է արտահայտել հայ ժողովրդին և մտահոգություն է հայտնել էքսպանսիոնիստական նկրտումների առնչությամբ։ Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան և Պալերմո քաղաքները, Լոմբարդիա ռեգիոնը, Կարբոնյանո համայնքի խորհուրդը, Չեզենայի համայնքը, Ֆորլի համայնքը, Բերչետո համայնքը, Արկոյի համայնքը, […]
23:57 19.11.2020
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության բաժինը հայտարարություն է տարածել. «Խստորեն դատապարտում ենք Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հանդեպ իրականացված վանդալիզմը Ադրբեջանի կողմից։ Հոգևոր-մշակութային արժեքների հանդեպ նմանօրինակ կեցվածքը շարունակությունն է Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ հայկական մշակույթի հանդեպ իրականացված գործունեության։ Փորձելով ջնջել հայ մշակույթի վկայությունները Արցախի հողից՝ փորձ է կատարվում նաև վերացնելու մեր […]
23:02 19.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը: Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների լիարժեք վերականգնման կարևորությունը: Քննարկվել է վերջին շաբաթների ընթացքում իրենց տները լքած տասնյակ հազարավոր մարդկանց անխափան և անվտանգ վերադարձի ապահովման հարցը և նշվել Արցախի կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանության կարևորությունը: Կարևորվել […]
22:46 19.11.2020
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել․ «Սփյուռքի սիրելի քույրեր և եղբայրներ, պատերազմի ողջ ընթացքում մենք ականատես եղանք համահայկական, համասփյուռ աննախադեպ համախմբման և մոբիլիզացիայի: Սփյուռքն իրապես դարձավ Հայաստանի և հայ ազգի միակ հենքն ու ապավենն աշխարհում: Ամենուր, որտեղ հայ է ապրում, պայքար գնաց հանուն հայրենիքի, հանուն Արցախի և հանուն հայ ժողովրդի: Օգնությունը տարատեսակ […]
22:35 19.11.2020
Ֆրանսիայի Սենատի քննարկման է ներկայացվելու Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձևի նախագիծ: Դա համաձայնեցված է խորհրդարանի հիմնական քաղաքական ուժերի հետ ու շուտով դրվելու է քվեարկության: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:28 19.11.2020
Նոյեմբերի 19-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ: Այս մասին տեղեկացրին ՌԴ ԱԳՆ-ից։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը, որը ստեղծվել է Ռուսաստանի կողմից հրադադարի լիակատար դադարեցման և հակամարտության գոտում բոլոր ռազմական […]
22:21 19.11.2020
Նոյեմբերի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ ադրբեջանական կողմի իրականացրած՝ հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության հուշարձանների պղծման փաստերի և վանդալիզմի ակտերի կապակցությամբ։ Նամակում նշվում է, որ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիայի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասը, որտեղ տեղակայված […]
22:01 19.11.2020
ԱԺ-ում այսօր արտահերթ նիստ է տեղի ունեցել, որին ընդդիմությունը ներկա չի եղել: «Զինվորական ծառայության» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի հեղինակ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ դրա նպատակը գերության մեջ հայտնված զինծառայողների պաշտոնական դրույքաչափերը պահպանելն է, այսինքն՝ այդ ընթացքում պայմանագրային զինծառայողի ընտանիքը չի զրկվի եկամտից: Նախագիծն ընդունվել է երկու ընթերցմամբ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:51 19.11.2020
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղերձ է հղել, որում երախտագիտություն է հայտնել Ղարաբաղում հայկական ժառանգության պահպանության ուղղությամբ ներդրած ջանքերի համար: Այդ մասին լուրն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանից: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Ռիա-նովոստի» գործակալությունը, Գարեգին Երկրորդը բարձր է գնահատել ՌԴ իշխանությունների, մասնավորապես, Վլադիմիր Պուտինի […]
21:38 19.11.2020
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․ «ՀՀ ՊՆ ՌՎԾ արդեն նախկին պետ, ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում արել է մի շարք հայտարարություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև պետական գաղտնիք են պարունակում, ինչպես նաև վերաբերում են պաշտպանության ոլորտում Հայաստանի միջազգային ռազմական համագործակցությանն առնչվող թեմաների, որոնց հրապարակայնացումը միայն […]
21:37 19.11.2020
ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձել է իր հրաժարականին, իր կարծիքով՝ պատերազմում կրած պարտության պատճառներին և այլ հարցերի: Գեներալ-գնդապետը մանրամասներ է հաղորդել մի շարք իրադարձությունների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
21:30 19.11.2020
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից բարբարոսության դրսևորումների մասին․ Կրակի դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերը շարունակում են իրենց բնորոշ յուրատեսակ «պատերազմը» հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության դեմ՝ ոչնչացնելով և անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով կրոնական վայրերի և հուշարձանների նկատմամբ: Ադրբեջանական կողմի թիրախավորման առարկա է դարձել նաև Արցախի Շուշի քաղաքում գտնվող Հայաստանի և Արցախի ազգային […]
21:14 19.11.2020
Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են․ «Ի գիտություն Արցախի Հանրապետության այն քաղաքացիների, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները և գտնվում են Հայաստանի Հանրապետությունում. Արցախի Հանրապետության կառավարությունը հայտնում է, որ անհրաժեշտ է մշտական կապի մեջ լինել համապատասխան տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ և բնակության համար Արցախ վերադառնալ միայն նշված մարմինների ցուցումով: Միևնույն ժամանակ հայտնում […]
20:56 19.11.2020
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կարգադրությամբ Արցախում հումանիտար 5 նոր կենտրոն կստեղծվի: Դրանք են՝ հումանիտար ականազերծման, հակամարտող կողմերի հաշտեցման, այդ թվում՝ «Խաղաղապահի լրատու» թերթ ու հեռուստառադիոընկերություն, տրանսպորտային ապահովման, բժշկական սպասարկման, առևտրակենցաղային սպասարկման կենտրոնները: Այս մասին տեղեկացնում է Ria.ru–ն: Դրանք կստեղծվեն միջգերատեսչական կենտրոնի հենքի վրա, որի աշխատանքները կմեկնարկեն ուրբաթ օրվանից: Այն ստեղծվել է ՌԴ նախագահ Վլադիմիր […]
20:47 19.11.2020
Դատարանը մերժել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի կալանավորման միջնորդությունը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է պաշտպան Արամ Վարդևանյանը։ Հիշեցնենք, որ ազգային անվտանգության ծառայությունը վարչապետի սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալներ ձերբակալել էր մի շարք անձանց, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ […]
20:32 19.11.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ ստեղծված իրավիճակում բնակչության սոցիալական աջակցության ծրագրերի և ենթակառուցվածքների վերականգնման խնդիրների թեմայով: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցումներով հանդես են եկել պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունների […]
20:30 19.11.2020
«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է հստակեցնել Արցախի այն բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու կարգն ու չափանիշները, որոնք տուժել են պատերազմի ընթացքում և հիմա գտնվում են Արցախի կամ Հայաստանի տարածքում: Այս մասին տեղեկացրին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից։ «Հիշեցնենք, որ [email protected] էլ. հասցեին նախագծերի հայտերի ընդունումը բաց է նոյեմբերի 18-ից, և այս ընթացքում արդեն 130-ից ավելի […]
20:26 19.11.2020
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի արձագանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ռուսական կողմի մասնակցության վերաբերյալ: «Նախ, ես չեմ կարծում, որ դա (Ղարաբաղի հարցը) լուծվել է առանց ԱՄՆ մասնակցության, քանի որ, իհարկե, Ռուսաստանի, ԱՄՆ- ի և Ֆրանսիայի դիրքորոշումը, որը նոյեմբերի 9-ի համաձայնագրից առաջ վերջին մեկ ամսվա ընթացքում բազմիցս արտահայտվել է և՛ […]
20:10 19.11.2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Նիստին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների պաշտոնյաներ, ինչպես նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ: Նիստի սկզբում փոխվարչապետը կարևորել է նման ձևաչափով աշխատանքային խմբի գործունեությունը: Մասնակիցները քննարկել են պատերազմի արդյունքում սոցիալական և քաղաքացիական ենթակառուցվածքների ոլորտներում առկա իրավիճակն […]
19:51 19.11.2020
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այսօր այցելեցի Տիգրանակերտ և Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա ու Նոր Հայկաջուր գյուղեր՝ տեղում ուսումնասիրելու և արձանագրելու իրավիճակը: Տեղահանվող գյուղերի բնակիչների իրավունքների վերաբերյալ ավելի ուշ կհրապարակեմ իմ տեսաուղերձը, իսկ Տիգրանակերտի մասով մեծ ցավ եմ ապրում, որ պատմամշակութային ժառանգությունն ու պատմական ապացույցները որևէ նշանակություն չունեն քաղաքականության ու հայրենատիրության […]
18:46 19.11.2020
Արցախում շփման գծի ողջ երկայնքով պահպանվել է հրադադարը: Նոյեմբերի 14-ից սկսած՝ ռուսաստանցի խաղաղապահների աջակցությամբ Արցախ է վերադարձել մոտ 3000 արցախցի: Այսօր առավոտյան ռուսաստանցի խաղաղապահների աջակցությամբ Շուշիից Ֆիզուլի է հեռացել ադրբեջանցի զինվորականների տեղափոխող մոտ 5 մեքենա: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ հերթական ճեպազրույցում: «ԼՂՀ տարածքում շարունակվում է […]
18:10 19.11.2020
ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր մամուլի ասուլիսով է հանդես եկել և անդրադարձել իր հրաժարականին, իր կարծիքով՝ պատերազմում կրած պարտության պատճառներին և այլ հարցերի: Նրա խոսքերով՝ բանակից զորացրվելու իր որոշումը վաղուց է եղել, պարզապես հաշվի առնելով, որ դա պատերազմի ժամանակ կարող է վնաս հասցնել ԶՈՒ-ին, այն չի իրագործել՝ սպասելով պատերազմի ավարտին: […]
16:00 19.11.2020
Նոյեմբերի 19-ին ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Պիեռ Լևիին: Ինչպես տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից՝ զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակը, տարածաշրջանային օրակարգի այլ հարցեր:
15:50 19.11.2020
Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքի հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձև։ Այս մասին տեղեկացրին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։
15:46 19.11.2020
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 23 զինծառայողի անուն․ Ավանեսյան Սամվել Վլադիկի, ծնվ. 1994թ. Վարդանյան Կամո Բագրատի, ծնվ. 1990թ. Պողոսյան Մխիթար Ռոմիկի, ծնվ. 1985թ. Բադասյան Արմեն Ալեքսանդրի, ծնվ. 1989թ. Վերդյան Արեն Լորիկի, ծնվ. 1984թ. Մուրադյան Ժորա Արմենի, ծնվ. 2001թ. Հովհաննիսյան Նարեկ Կարենի, ծնվ. 2001թ. Գրիգորյան Արսեն Կարենի, ծնվ. 2001թ. Ավդալյան […]