TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+28.09 oC

ԱՐՑԱԽ

Լավրովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է ԼՂ-ում հուշարձանների պահպանության հարցը

22:58 20.11.2020

Նոյեմբերի 20-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի միջև: Այս մասին տեղեկացրին ՌԴ ԱԳՆ-ից։ Քննարկվել են Ռուսաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության արդիական հարցեր։ Առանձին ուշադրություն է դարձվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներուժի օգտագործման հնարավորություններին ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հումանիտար իրավիճակի կարգավորմանը […]

̰
Ռուս խաղաղապահ զորակազմն ավարտել է ԼՂ-ի տարածքում տեղակայումը

22:48 20.11.2020

Ռուս խաղաղապահ զորակազմն ավարտել է Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղակայումը, Պուտինին զեկուցել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Սյս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Տարածաշրջան են տեղափոխվել 1 960 մարդ և 552 միավոր տեխնիկա, կահավորված 23 դիտակետեր: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումներ և սադրանքներ չեն արձանագրվում, հայտնել է զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը: Նրա խոսքերով […]

̰
Պուտինը կոչ է արել ՅՈՒՆԻՍԵՖ-ին ներգրավել Ղարաբաղում հուշարձանների պաշտպանության գործում

22:47 20.11.2020

Ղարաբաղում հուշարձանների և սրբավայրերի պաշտպանության հարցը շատ կարևոր է, բացի ՅՈՒՆԵՍԿՕ-ից, պետք է աշխատանքներին ներգրավել ՅՈՒՆԻՍԵՖ-ին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հատուկ կցանկանայի խոսել պատմական հուշարձանների և կրոնական սրբությունների, ընդ որում ՝ ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական հուշարձանների պաշտպանության մասին։ Այս հարցը ունի կարևոր բարոյական մարդկային չափողականություն. կարծում եմ, որ այստեղ շատ պահանջված է […]

̰
Հումանիտար խնդիրները, խաղաղապահ առաքելությունը և եռակողմ հայտարարության այլընտրանքը. Արցախի հարցով Պուտինի նիստի գլխավոր առանձնահատկությունները

22:29 20.11.2020

Եռակողմ հայտարարության չկատարման այլընտրանքը պատերազմն է: Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արցախի հարցով այսօր հրավիրված նիստի ընթացքում: Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստան ու Ադրբեջան է ուղևորվում ռուսական միջկառավարական մեծ պատվիրակություն՝ այդ հայտարարության պայմանավորվածությունների կատարումը քննարկելու համար: Նիստին այսօր առաջին անգամ մասնակցել է նաև  Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Արցախի նախագահը ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցչին

20:51 20.11.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցչին։Այս մասին նախագահը գրել է ֆեյսբուքյան իր էջում․ «Հարգելի ՛ հայրենակիցներ Այսօր ընդունել եմ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունտին: Բարձր գնահատելով Կարմիր խաչի ջանքերը պատերազմական գործողությունների դադարից հետո հակամարտության գոտուց զոհվածների մարմինների հանման և անհայտ կորածների որոնման գործընթացում՝ ընդգծել եմ, որ […]

̰
Միջգերատեսչական քննարկումները թույլ կտան առաջ գնալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում․Պուտին

20:43 20.11.2020

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արցախի հարցով այսօր հրավիրված նիստի ժամանակ հայտարարել է , որ Հայաստան և Ադրբեջան է ուղևորվում ռուսական միջգերատեսչական մեծ պատվիրակություն : Նրա խոսքով՝ միջգերատեսչական պատվիրակությունը քննարկելու է Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանավորվածությունների կատարումը: Նա ակնկալում է, որ այդ քննարկումները թույլ կտան առաջ գնալ Ղարբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս օրերի ընթացքւոմ առաջին […]

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է օգնել  Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության  պահպանման հարցում

20:03 20.11.2020

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային օբյեկտների պահպանման հարցում և նախատեսում է այնտեղ ուղարկել մասնագետների խումբ: Այս մասին հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն: Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումները տեղի են ունեցել նոյեմբերի 18-ին:

̰
Պարգև Սրբազանը լավ է. Վահրամ քահանա Մելիքյան

17:22 20.11.2020

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ կապ հաստատվեց։ Պարգև Սրբազանը լավ է և այս առավոտ արդեն պիտի սկսի իր բուժման ընթացքը։ Նման տեղեկատվության տարածման վերաբերյալ մնացյալ հետևությունները թողնում եմ Ձեզ»։

̰
Պարգև Սրբազանի վերաբերյալ տարածված տեղեկատվությունը չունի որևէ հիմնավորում․ Վահրամ քահանա Մելիքյան

16:58 20.11.2020

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը գրել է․ «Հարգելի գործընկերներ, Պարգև Սրբազանի վերաբերյալ տարածված տեղեկատվությունը չունի որևէ հիմնավորում։ Հարցի վերաբերյալ իրազեկված չեն ինչպես Մայր Աթոռը, այնպես և Սրբազան Հոր մտերիմները։ Սրբազանի հետ վերջին հեռախոսակապը եղել է շուրջ հինգ ժամ առաջ։ Ներկայիս, պայմանավորված ժամային տարբերություններով փորձ է արվում տեղեկություն ստանալ իր առողջական վիճակի վերաբերյալ։ […]

̰
Ադրբեջանի իշխանությունների սադրիչ հայտարարությունները վերահաստատում են Արցախի անկախության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը․ ԱՀ ԱԳ նախարար

16:53 20.11.2020

Արցախի Հանրապետության կարգավիճակի շուրջ վերջին հրապարակային քննարկումները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների սադրիչ հայտարարությունները վերահաստատում են Արցախի անկախության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը` որպես Թուրքիայի և նրա վերահսկողության ներքո գտնվող միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից մեր հանրապետության դեմ զինված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակից ելքի առավել օպտիմալ և արդյունավետ ճանապարհ: Այս մասին գրել է ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։ […]

̰
Մեկ օրում ԼՂ է վերադարձել 1382 փախստական

16:15 20.11.2020

Մեկ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ևս 1382 փախստական, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 4 400 մարդ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: «Շարունակվում է մարտական գործողությունների պատճառով նախկինում Լեռնային Ղարաբաղում իրենց տները լքած խաղաղ բնակիչների վերադարձը։ Նոյեմբերի 19-ին ռուս խաղաղապահների հսկողության ներքո Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային […]

̰
ԱՀ-ում ձևավորվել է տեղեկատվական օպերատիվ կենտրոն

15:54 20.11.2020

Արցախի Հանրապետությունում ձևավորվել է տեղեկատվական օպերատիվ կենտրոն։ Այս մասին տեղեկացնում են Արցախի օպերատիվ շտաբից։ «Արցախի Տեղեկատվական շտաբից հայտնում են՝ Արցախի Հանրապետությունում ձևավորվել է տեղեկատվական օպերատիվ կենտրոն, որն իրականացնելու է պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրները գնահատելու և լուծումներ առաջարկելու գործառույթ: Կենտրոնը տեղակայված է ք. Ստեփանակերտում, ԱՀ ԳՆ «Ջրային տնտեսություն» ՓԲԸ գրասենյակում՝ «Արցախհէկ» ԲԲԸ գլխավոր մասնաշենքի […]

̰
ԱՀ և ՀՀ կառավարությունները գործադրում են բոլոր ջանքերը հետպատերազմական ծանր շրջանի հետևանքները վերացնելու համար. ԱՀ նախագահ

15:25 20.11.2020

Արցախի և Հայաստանի կառավարությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը հետպատերազմական ծանր շրջանի հետևանքները վերացնելու և անօթևան մնացած քաղաքացիների կեցության խնդիրները հիմնավորապես լուծելու համար: Այդ ամենի կյանքի կոչումը պահանջում է որոշակի ժամանակ, ուստի խնդրում եմ ՀՀ այն տնտեսվարողներին ու անհատներին, որոնք հյուրընկալել են արցախցի անօթևան ընտանիքների, այս ընթացքում ևս շարունակեն պահել իրենց հարկի տակ: Այս մասին […]

̰
Ռուսաստանը Արցախ է առաքել 33 միավոր տեխնիկա՝ խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար

15:07 20.11.2020

Ստեփանակերտի մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնը լիարժեք կգործի ուրբաթ օրվանից, ասել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցումից հետո առաջին պլան են մղվել հումանիտար խնդիրները: «Ռուսաստանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ընդունված արագ որոշումների շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի գոտում: Ներկայումս ռուս խաղաղապահները հաջողությամբ կատարում […]

̰
Հրապարակվել է իտալացի գիտնականների՝ ԼՂ-ի քաղաքական, հումանիտար և մշակութային իրավիճակի վերաբերյալ բաց նամակը՝ ուղղված Իտալիայի իշխանություններին

14:21 20.11.2020

Հրապարակվել է Իտալիայի առաջատար համալսարանների գիտնականների և աշխարհի այլ համալսարանների ազգությամբ իտալացի գիտնականների՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքական, հումանիտար և մշակութային իրավիճակի վերաբերյալ բաց նամակը՝ ուղղված Իտալիայի իշխանություններին։ Այս մասին տեղեկացրին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ Նրանք կոչ են արել Իտալիայի իշխանություններին համերաշխ համագործակցել միջազգային հանրության հետ` հասնելու համար քաղաքական լուծման, որը կճանաչի այս տարածքում հայերի ապրելու իրավունքը լիակատար […]

̰
«Իմ քայլը» հիմնադրամը 1 մլն դոլար կնվիրաբերի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

14:04 20.11.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում կայացվել են հետևյալ որոշումները. «1. Հիմնադրամում այս պահին առկա միջոցներից 1.000.000 դոլար նվիրաբերել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: 2. Պայմանավորված պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար վիճակով փոխել հիմնադրամի գործունեության ուղղությունը: Նախկինում զարգացման ծրագրեր իրականացնող հիմնադրամը`այսուհետ […]

̰
Ներկայացվել է՝ որտեղ կարող են դիմել այն քաղաքացիները, որոնց բնակավայրերը մնացել են թշնամու վերահսկողության տակ կամ ենթարկվել են ավերածության

13:49 20.11.2020

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից տեղեկացնում են․ «Եթե ձեր բնակավայրերը մնացել են թշնամու վերահսկողության տակ կամ ենթարկվել են ավերածության, խնդրում ենք Արցախ վերադառնալուց առաջ կապի մեջ լինել տվյալ շրջանների պատասխանատուների հետ (տվյալները փնտրեք այդ մասին արված մեր նախորդ հայտարարությունների մեջ), իսկ Հայաստանում ժամանակավոր բնակվելու ընթացքում առաջացած կենցաղային ծանր խնդիրների դեպքում դիմել մեզ՝ Շենգավիթ վարչական շրջան, […]

̰
Վստահ ենք, որ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ-ի գոտում տևական ու կայուն խաղաղության հասնելու հարցում կարող են օգնել կողմերին․ ԱՄՆ արձագանքը՝ համանախագահների զեկույցի վերաբերյալ

13:42 20.11.2020

ԱՄՆ-ն արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցի վերաբերյալ։ «Շնորհակալություն եմ հայտնում դեսպան Կասպրշիկին, դեսպան Պոպովին, դեսպան Վիսկոնտիին, պետքարտուղարի ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերին և փոխգնդապետ Մուստաֆարաջին։ Միացյալ Նահանգները ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին։ Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ և Բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավարին՝ տեղում տիրող իրավիճակի, վերջին […]

̰
Քննարկվել է Հայաստանում գտնվող արցախցիների ժամանակավոր զբաղվածության հարցը

13:37 20.11.2020

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի անդամ Ազատուհի Սիմոնյանը հանդիպել է «Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի» հետ՝ քննարկելով ներկայումս Հայաստանում գտնվող արցախցիների ժամանակավոր զբաղվածության հարցը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից։ «Հայաստանի ՄՌ Ասոցիացիան», համագործակցելով «Աշխատանք արցախցուն» նախաձեռնության հետ, հետապնդում է երկու նպատակ․ ✅Կարճաժամկետ նպատակն է՝ օգնել արցախցի մեր հայրենակիցներին Հայաստանում բնակվելու ընթացքում գտնել աշխատանք և […]

̰
Արցախում հաշվառվածները միանվագ դրամական աջակցություն կստանան առաջնային կարիքները հոգալու համար

13:30 20.11.2020

Արցախում հաշվառվածները միանվագ դրամական աջակցություն կստանան առաջնային կարիքները հոգալու համար։ Դիմումները կընդունվեն առցանց նոյեմբերի 23-ից՝ https://dimum.ssa.am/ կայքում, վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն է։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության ներկայացրած տեսանյութում։

̰
ՊԲ-ն մերօրյա հերոսների մասին պատմող նոր դրվագներ է ներկայացրել

13:28 20.11.2020

Վնասված տեխնիկան առաջնագծից տարհանելու և տեխնիկական ապահովման գործընթացը կազմակերպելու ժամանակ աչքի է ընկել կապիտան Վարդան Էդուարդի Գրիգորյանը: Նյութական անհրաժեշտ միջոցները բարդ իրավիճակում առաջնագիծ հասցնելու գործում աչքի է ընկել լեյտենանտ Ալիկ Վալերիի Բալայանը: Ճակատային գծի տարբեր ուղղություններում թիկունքային ու տեխնիկական ապահովման գործընթացը կազմակերպելու և իրականացնելու ժամանակ, աչքի են ընկել շարքային-պայմանագրային Իգոր Գարիկի Աբրահամյանը, շարքային-պայմանագրային Սոս Ալբերտի […]

̰
ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 28 զինծառայողի անուն

13:23 20.11.2020

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 28 զինծառայողի անուն․   Ղուկասյան Արեն Արթուրի, ծնվ. 2002թ. Սազբանդյան Էդգար Նորայրի, ծնվ. 2002թ. Իսպիրյան Արմեն Նորիկի, ծնվ. 2002թ. Ստեփանյան Գարիկ Արայի, ծնվ. 2002թ. Դերձյան Արման Անդրանիկի, ծնվ. 2002թ. Ապերյան Անդրանիկ Արգամի, ծնվ. 2001թ. Հովսեփյան Վարդան Արթուրի, ծնվ. 2001թ. Զեյնալյան Գառնիկ Նշանի, ծնվ. 2001թ. Խաչատրյան […]

̰
Le Figaro Magazine-ում հրապարակվել է ֆրանսիացի 120 նշանավոր մշակութային գործիչների և մտավորականների կոչը՝ ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի

13:14 20.11.2020

Այսօր Le Figaro Magazine հանդեսում հրապարակվել է ֆրանսիացի 120 նշանավոր մշակութային գործիչների և մտավորականների կոչը՝ ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի։ Այս մասին տեղեկացրին Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Կոչին միացածների թվում են աշխարհահռչակ դերասաններ Ալեն Դելոնը, Կլաուդիա Կարդինալեն, Ժան Ռենոն, Ֆանի Արդանը, Դանի Բունը, Ժուլիետ Բինոշը, Պիեռ Ռիշարը, օսկարակիր դերասան Ժան Դյուժարդենը, ճանաչված մտավորականներ Ժակ Աթալին, Բեռնար-Անրի […]

̰
Ավելի քան 6 տասնյակ զինծառայողներ պարգևատրվել են ՀՀ պետական պարգևներով

12:58 20.11.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ավելի քան 6 տասնյակ զինծառայողների ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին․ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության […]

̰
ՀՀ տարածք ապօրինի զենք-զինամթերքի տեղափոխման, հանցավոր նպատակներով դրանց օգտագործման ռիսկերն էականորեն ավելացել են․ Գլխավոր դատախազություն

12:49 20.11.2020

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը, ինչպես օրինաչափորեն բնորոշ է նմանատիպ իրավիճակներին, էականորեն ավելացրել է ՀՀ տարածք ապօրինի զենք-զինամթերքի տեղափոխման, ապօրինի պահման, շրջանառման, հանցավոր նպատակներով դրանց օգտագործման ռիսկերը: Դրա մասին են վկայում արդեն իսկ բացահայտված հանցավոր դեպքերը, հարուցված բազմաթիվ քրեական գործերը: Այդ ռիսկերն էլ ավելի են մեծանում հատկապես ներքին հասարակական անկայունության պայմաններում: Իսկ […]

̰
Երևանում վիրավոր զինվորներն ու բուժաշխատակազմը պնդում են՝ Բաքուն պատերազմում սպիտակ ֆոսֆոր է օգտագործել․ France 24

12:21 20.11.2020

Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում հրդեհ բռնկելու համար ստեղծված զենքի՝ սպիտակ ֆոսֆորի օգտագործման մեջ: Բաքուն հերքում է մեղադրանքը: Այնուամենայնիվ, FRANCE 24-ի տեսանյութում Երևանում գտնվող վիրավոր զինվորներն ու հիվանդանոցի աշխատակազմը հակառակն են պնդում։

̰
Մարսելի քաղաքային խորհուրդը կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը. Մասիս Մայիլյան

11:52 20.11.2020

Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձև, որում, մասնավորապես, իր մտահոգությունը հայտնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ, կոչով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը, միջազգային հանրության հետ մեկտեղ, ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը՝ տարածաշջանում վերջնական տեւական խաղաղություն հաստատելու և Արցախի բնակչության պաշտպանությունն ապահովելու նպատակով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱՀ ԱԳ նախարար Մասիս […]

̰
Մշակութային ցեղասպանություն նրանց կողմից, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը․ Թանկյան

11:30 20.11.2020

«System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր թվիթերյան միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել Արցախում ադրբեջանցիների գործողություններից՝ կից գրելով․ «Մշակութային ցեղասպանություն նրանց կողմից, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը»։ Cultural genocide by those who deny the Armenian Genocide https://t.co/UAbJTom6j5 — Serj Tankian (@serjtankian) November 19, 2020

̰
ՀՀ զինվորական դատախազն աշխատանքային այցով Արցախում է

10:47 20.11.2020

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն, որի շրջանակում կայացել են մի շարք հանդիպումներ և քննարկումներ: Մասնավորապես՝ ՀՀ զինվորական դատախազի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական գործողությունները դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ԱՀ-ում զինված ուժերի և կայազորների զինվորական դատախազությունների […]

̰
Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցել ԼՂ-ի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը. Մակրոն

10:31 20.11.2020

Ֆրանսիան պատրաստ է ներդնել իր փորձը և լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանություն գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում և Հակամարտություններում ժառանգության պաշտպանության դաշինքի հետ պատրաստ է ներդնել իր փորձը և լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի […]

̰
BACK_TO_TOP