TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

ԱՐՑԱԽ

Ադրբեջանի գործողությունները սարսափելի են. ԱՄՆ սենատոր Քորի Բուքեր

22:08 21.09.2023

ԱՄՆ սենատոր Քորի Բուքերն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական ագրեսիային՝ դատապարտելով ադրբեջանական գործողությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բուքերը X-ի իր էջում գրառում է կատարել: «Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի և հայ ժողովրդի նկատմամբ սարսափելի են: Խստորեն դատապարտում եմ այս բռնությունը և կոչ եմ անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»,-նշել է Բուքերը:

̰
Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնն անդրադարձել են այսօր նախատեսվող ՄԱԿ ԱԽ-ի հրատապ նիստին

22:01 21.09.2023

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը: Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել այսօր՝ սեպտեմբերի 21-ին, նախատեսվող ՄԱԿ ԱԽ-ի հրատապ նիստին:

̰
Շատ վիրավորներ կարող էին ողջ մնալ, եթե ադրբեջանցիները տային այդ հնարավորությունը. Արտակ Բեգլարյան

21:00 21.09.2023

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում գրել է. «Զինադադարից 32 ժամ հետո Ադրբեջանը թույլ չի տալիս արցախյան կողմին իր վերահսկողության տակ վերցնել մեր բազմաթիվ զինվորների և խաղաղ բնակիչների դիեր։ Իհարկե, շատ վիրավորներ կարող էին ողջ մնալ, եթե ադրբեջանցիները տային այդ հնարավորությունը։ Նրանց «մարդասիրական» մոտեցման օրինակ»:

̰
Ռուս խաղաղապահների տեղակայման վայրում շարունակում է գտնվել 704 մարդ, որից 440-ը՝ երեխա

20:42 21.09.2023

ՌԴ խաղաղապահ զորակազմի մամուլի ծառայությունից հայտնում են, որ խաղաղապահների տեղակայման վայրում շարունակում է գտնվել 704 մարդ, որից 440-ը՝ երեխա: Ռազմական ակտիվ գործողությունների մեկնարկից ի վեր խաղաղապահներն իրականացրել են Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների խաղաղ բնակչության տարհանում: Խաղաղապահ զորախումբ է հասցվել մոտ 5000 մարդ։ նրանցից 704-ը շարունակում է գտնվել ռուս խաղաղապահների տեղակայման վայրում:

̰
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման հինգ դեպք է գրանցվել. ՌԴ ՊՆ

20:29 21.09.2023

Լեռնային Ղարաբաղում մարտական գոևծողությունների դադարեցման մասին հայտարարելու պահից արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 5 դեպք. այս մասին ՌԻԱ նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Հրադադարի խախտման դեպքերի վերաբերյալ ռուսական խաղաղապահ առաքելությունը բանակցում է ադրբեջանական կողմի հետ, փոխանցում է աղբյուրը:

̰
ԵՄ-ն խոստացել է Բաքվի դեմ միջոցներ ձեռնարկել Ղարաբաղում էսկալացիայի դեպքում

20:13 21.09.2023

Եվրամիությունը Ադրբեջանի վրա պարտավորություն է դրել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը հարգելու համար և ասել, որ հակառակ դեպքում կդիմի Ադրբեջանի դեմ քայլերի, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Ադրբեջանը պատասխանատու է Ղարաբաղի հայերի իրավունքների հարգման և անվտանգության ապահովման համար, ներառյալ սեփական տներում ապրելու իրավունքը՝ առանց սպառնալիքների կամ խտրականության: Քաղաքացիների հարկադիր տեղահանումը ռազմական կամ […]

̰
ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում Արարատ Միրզոյանը հանդես կգա դիտողություններով. ԱԳՆ խոսնակ

19:52 21.09.2023

Այսօր ժամը 15:00-ին (Նյու Յորքի ժամանակով) կգումարվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։ Այս մասին X սոցիալական ցանցում հիշեցնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Նա հայտնում է. «Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես կգա դիտողություններով»: .@UN Security Council emergency meeting regarding aggression unleashed by Azerbaijan against […]

̰
Շտապ պահանջում ենք ՄԱԿ առաքելություն ուղարկել Արցախ. Ռուբեն Վարդանյան

19:41 21.09.2023

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում գրել է. «Այսօր ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պետք է դուրս գա միայն գործողությունների կոչերից. այլևս ոչ մի դատարկ հռետորաբանություն, մեզ կոնկրետ քայլեր են պետք: Ներկայում 120.000 հայեր գտնվում են ծանր իրավիճակում՝ հարյուրավոր սպանվածներով, վիրավորներով և անհայտ կորածներով: Շտապ պահանջում ենք ՄԱԿ առաքելություն ուղարկել Արցախ: Մեր ժողովրդին […]

̰
Ռուսաստանի գլոբալ նպատակն է Հայաստանում փոխել իշխանությունը և բերել ռուսահաճո իշխանություն. Ռոբերտ Ղևոնդյան

19:35 21.09.2023

«Հորիզոնն» այսօր զրուցել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ: Փորձագետը վերլուծել է Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները՝ նշելով, որ Ադրբեջանի գործողությունների ամենամեծ նպատակն էր ներքաշել Հայաստանը կոնֆլիկտի մեջ, ինչը չհաջողվեց: Սա դեռ չի նշանակում, որ ներքաշման նոր փորձեր չեն լինի: Փորձերից մեկը այն փաստաթուղթն է, որն ընդունվել է երեկ և […]

̰
Հայաստանը ԼՂ հայաթափման քաղաքականություն չի վարում, մարդիկ պետք է ապրեն իրենց հայրենիքում. Փաշինյան

19:25 21.09.2023

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայաթափման քաղաքականություն չի վարում, ԼՂ հայերը պետք է ապրեն իրենց հայրենիքում, իրենց տներում՝ արժանապատիվ, անվտանգ պայմաններում, սակայն Հայաստանը պատրաստ է նաև ընդունել տեղահանված արցախցիներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ուղիղ եթերում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հիշեցրեց՝ Հայաստանը երկար ժամանակ Ադրբեջանին մեղադրում է, որ ԼՂ-ում էթնիկ զտումներ են փորձում անել: «Հիմա, երբ […]

̰
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

18:56 21.09.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունն ու դրա հաղթահարմանն ուղղված հետագա քայլերը:

̰
Պետք է արագ իրագործել այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան լուծել առաջնային խնդիրները. ԱՀ պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել

18:29 21.09.2023

ԱՀ պետական նախարար Արթուր Հարությունյանը սեպտեմբերի 21-ին պետական կառավարման համակարգի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակն ու անելիքները: «Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված նոր ռազմական գործուղությունների հետևանքով վատթարացել է առանց այդ էլ ծանր ճգնաժամային պայմաններում գտնվող երկրի վիճակը։ Մեզանից պահանջվում է գործադրել բոլոր ջանքերը […]

̰
Ադրբեջանական զորքերը Ստեփանակերտում չեն. Փաշինյան

18:25 21.09.2023

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ ադրբեջանական զորքերը Ստեփանակերտում չեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ուղիղ եթերում: Անդրադառնալով տարածվող տեղեկություններին, թե ադրբեջանական զորքերը Ստեփանակերտում են՝ վարչապետը վստահեցրել է. «Այդպիսի բան չկա»: Կոմունիկացիայի որոշ դժվարություններ ու բարդություններ կան: «Ինչքան տեղեկացել եմ ԼՂ մեր գործընկերներից՝ դեպի Մարտակերտ և Մարտունի տանող ճանապարհներին որոշակի խնդիրներ կան: […]

̰
Եվլախում կողմերն ընդգծել են առկա բոլոր հարցերը խաղաղ մթնոլորտում քննարկելու անհրաժեշտությունը՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ. Արցախի ՏՇ

18:10 21.09.2023

Սեպտեմբերի 21-ին ռուսական միջնորդությամբ Եվլախ քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում: Գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:

̰
Արցախում առկա հեռախոսակապի խնդիրը պայմանավորված է ոչ բավարար քանակի կայանների աշխատանքով

16:58 21.09.2023

Արցախի Հանրապետությունում առկա հեռախոսակապի խնդիրը պայմանավորված է ոչ բավարար քանակի կայանների աշխատանքով, ինչը հնարավոր կլինի կազմակերպել էլեկտրաէներգիայի մատակարարման կամ վառելիքի առկայության պարագայում: Այժմ «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունը հնարավորինս ամեն ինչ անում է ստեղծված իրավիճակում կապի ծառայության որակն ապահովելու ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:

̰
Ղարաբաղում խաղաղ պայմանագրի շուրջ տեխնիկական խնդիրներ են մնացել. Պեսկով

16:54 21.09.2023

Շատ տեխնիկական խնդիրներ են մնացել մինչև Ղարաբաղում խաղաղության պայմանագրի վերջնականացումը, բայց բոլոր նախադրյալները առկա են դրա համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նա նշել է, որ դա կբխի Հայաստանի, Ադրբեջանի ժողովուրդների և Ղարաբաղի հայ բնակչության շահերից։ «Եթե դրան գումարենք տրանսպորտային լոգիստիկայի ոլորտում համագործակցության և այլնի ուղղությամբ […]

̰
Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանվածներով՝ սոված, վախեցած, անորոշության մեջ. Արցախի ՄԻՊ

16:27 21.09.2023

Ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանված մարդկանցով: Այս մասին X-ի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Մարդիկ հուսահատ իրար են փնտրում, զանգահարում են ՄԻՊ գրասենյակ՝ իրենց հարազատների մասին գոնե ինչ-որ տեղեկություն իմանալու: Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանվածներով՝ սոված, վախեցած, անորոշության մեջ»,-գրել է Գեղամ Ստեփանյանը: People are […]

̰
Այս պահին Ադրբեջանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ որոշումներ չկան. Ստանո

16:13 21.09.2023

Այս պահին Ադրբեջանի դեմ ԵՄ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ որոշումներ չկան, իրավիճակի գնահատում է կատարվում, Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։ «Ցանկացած պատժամիջոց ընդունվում է անդամ երկրների կողմից, հիմա գնահատական ​​է տրվում այն ամենին, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում… Այս պահին չկան որոշումներ այն միջոցների վերաբերյալ, որոնք կարող […]

̰
Կատարվել է Հանրապետական մաղթանք  Հայաստանի անկախության տոնի առիթով

15:46 21.09.2023

Սեպտեմբերի 21-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Սուրբ Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանք։ Հոգևորականաց դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի և Արցախի մեր ժողովրդի խաղաղ, ապահով ու անվտանգ կյանքի համար։ Մաղթանքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական ուղերձը հղեց համայն հայ […]

̰
Ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանվածների համար Ստեփանակերտում անվճար հիմունքներով կգործեն սննդի կետեր

15:12 21.09.2023

Ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանվածների համար այսօրվանից Ստեփանակերտում անվճար հիմունքներով կգործեն սննդի կետեր: «Դրանց հասցեների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-նշված է հաղորդագրության մեջ:

̰
ՀՀ կառավարությունը ԼՂ հայության տեղահանության խնդիր չի դրել, իրենց տներում անվտանգ ապրելու ԼՂ հայերի իրավունքները պետք է երաշխավորվեն․ ՀՀ վարչապետի աշխատակազմ

15:02 21.09.2023

Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար խնդիրների, այդ թվում՝ ցանկացողներին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հարցի շուրջ ՀՀ կառավարության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ԼՂ գործընկերների հետ։ Այդ մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Ըստ իրադրության և կախված ԼՂ ներկայացուցիչների, Ադրբեջանի, խաղաղապահների միջև ընթացող քննարկումների արդյունքներից՝ Լեռնային Ղարաբաղի հետ համատեղ կկայացվեն անհրաժեշտ որոշումներ։ ՀՀ կառավարությունը ԼՂ […]

̰
Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ ուշադիր հետևում է ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձություններին

14:53 21.09.2023

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկած «հակաահաբեկչական միջոցառումներից» հետո։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում է սկսել, զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք:  

̰
ԼՂ ներկայացուցիչը հայտարարել է Բաքվի հետ համաձայնության բացակայության մասին․ ԶԼՄ

14:40 21.09.2023

Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը Եվլախում կայացած հանդիպման արդյունքներով Reuters-ին ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, մանրամասները պետք է համաձայնեցվեն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Եվլախում հանդիպել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչները։ Ըստ լրատվամիջոցի՝ Բաբայանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը համաձայնել է Բաքվի հետ հրադադարի, սակայն պայմանները դեռ […]

̰
ԼՂ պատվիրակությունը Եվլախից հեռացել է Ադրբեջանի հետ բանակցություններից հետո

14:33 21.09.2023

Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը լքել է Եվլախ քաղաքը, որտեղ բանակցություններ են վարվել ադրբեջանական պատվիրակության հետ։ Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Նշվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Ղարաբաղում բնակվող հայերի վերաինտեգրման հարցեր։    

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Սաուդիան Արաբիայի գործընկերոջ հետ

14:29 21.09.2023

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան բին Աբդալլահ ալ Սաուդի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների ու համագործակցության հաստատման քայլերի շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով աշխատանքներ իրականացնել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման, փոխշահավետ […]

̰
Պուտինն ու Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

14:00 21.09.2023

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա կայունացման և հումանիտար խնդիրների հաղթահարմանն ուղղված առաջնահերթ քայլերը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Քննարկվել են տարածաշրջանում իրավիճակի հետագա կայունացման և հումանիտար խնդիրների հաղթահարմանն ուղղված առաջնահերթ քայլերը։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը»,- ասվում է […]

̰
Եվրախորհրդարանի պատգամավորները պնդում են ԵՄ-ի կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սահմանումը

13:50 21.09.2023

Եվրախորհրդարանի ավելի քան 60 անդամներ նամակ են գրել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին՝ հետաքրքրվելով, թե ինչ պատժամիջոցներ է պատրաստվում ԵՄ-ն կիրառել Ադրբեջանի դեմ՝ Լեռնային Ղարաբաղում իր ռազմական գործողությունների համար։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լուազոն։ «Ավելի քան 60 եվրոպացի պատգամավորներ պաշտպանեցին իմ խնդրանքը՝ ուղղված […]

̰
Ավարտվել է Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպումը

13:28 21.09.2023

Ավարտվել է Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Արցախի պատվիրակության կազմում էին Արցախի խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչներ։ «Իզվեստիան» հայտնում է, որ բանակցություններում քննարկվել են Ղարաբաղում բնակվող հայերի վերաինտեգրման հարցերը։ Հանդիպման […]

̰
Ադրբեջանցիները Հաթերքում սպանել են քաղաքացիական անձի, շարժվում են Ստեփանակերտի ուղղությամբ․ Բեգլարյան

13:18 21.09.2023

Ադրբեջանը սեպտեմբերի 21-ին Հաթերքում, նախնական տվյալներով, մեկ քաղաքացիական անձի է սպանել։ Այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է Արտակ Բեգլարյանը։ «Ադրբեջանցիները ոչ միայն չեն դադարեցրել կրակը երեկ 13։00-ից, այլև արդեն քանի ժամ է՝ կրակում և շարժվում են տարբեր ուղղություններով։ Այսօր առավոտյան նրանք օկուպացված Հաթերք գյուղում, նախնական տվյալներով, սպանել են մեկ քաղաքացիական անձի, այժմ կրակում ու […]

̰
Եվրոպական խորհրդի ղեկավարը կոչ է արել համաներում հայտարարել Ղարաբաղի հայերին

13:11 21.09.2023

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը չորեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում հայտարարել է, որ անհրաժեշտ է համաներում կիրառել Լեռնային Ղարաբաղի հայերի համար, տարածաշրջանից հեռանալ ցանկացողներին պետք է տրամադրվեն բոլոր պայմաններն ու հնարավորությունները անվտանգ և կամավոր մեկնելու համար, Բրյուսելում լրագրողներին հայտնել է եվրոպական բարձրաստիճան աղբյուրը։ Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Միշելի հեռախոսազրույցը Ալիևի հետ տեղի է […]

̰
BACK_TO_TOP