TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

ԱՐՑԱԽ

Թուրքիայի պաշտպանության նախարարը շնորհավորել է Բաքվին Ղարաբաղում «գործողության հաջող ավարտի» կապակցությամբ

13:05 21.09.2023

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովին Ղարաբաղում գործողության «հաջող ավարտի» կապակցությամբ։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։ Նշվում է նաև, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է իր աջակցությունը։

̰
Իտալիայի ԱԳ նախարարը վերահաստատել է կառուցողական երկխոսության անհրաժեշտությունը

12:58 21.09.2023

UNGA78 շրջանակում ցանկացա հանդիպել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանին։ «Ցանկացա հանդիպել  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, վերահաստատել կառուցողական երկխոսության անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղում դիվանագիտական լուծում գտնելու համար։ Մենք ցանկանում ենք ամրապնդել համագործակցությունը ՀՀ-ի հետ բոլոր ոլորտներում»,-գրել է նա։  

̰
Չենք կարող Ադրբեջանի հետ տնտեսապես սերտ համագործակել, պետք է ճնշում գործադրել. Բունդեսթագի պատգամավոր

12:47 21.09.2023

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում չի պատկերացնում Ադրբեջանի հետ տնտեսապես սերտ համագործակցությունը, ճնշում գործադրելու և բանակցային սեղան վերադարձնելու կարիք է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռոթը Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հարցով գրառումներ է կատարել X-ում («Թվիթեր»): «Դառը եզրակացություն Հայաստանի և ԵՄ-ի համար. Ադրբեջանը հենվել է «ամենաուժեղի օրենքի» վրա, այլ […]

̰
Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով գրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից

12:29 21.09.2023

Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով գրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։ Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում։ Իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացվի։

̰
Բազմաթիվ միջազգային դերակատարներ ցեղասպանության հանցակից են. Սերժ Թանկյանը՝ ԼՂ-ում իրավիճակի մասին

12:21 21.09.2023

Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը տեսաուղերձ է հրապարակել՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետը, որն առաջացել է ինչպես սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակման, այնպես էլ 9 ամիս շարունակվող շրջափակման հետևանքով, հաղորդում է «Արմենպրես»-ը։ Թանկյանն արձանագրում է՝ «մենք միայն բառեր ենք լսել», որոնց չեն հաջորդել գործողություններ։ «Այս մարդկանց բռնապետությունից փրկելու միակ ճանապարհը (նրանք չեն կարող ապրել […]

̰
Հայտարարությունները բավարար չեն․ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունաստանի գործընկերոջ հետ

12:14 21.09.2023

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ: Անդրադառնալով սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիային` Արարատ Միրզոյանն ընգծել է, որ Ադրբեջանը հետապնդում է մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով ԼՂ-ի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկել, զրկել իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու ու արարելու […]

̰
Էլեկտրահամակարգը սնուցող մի շարք ենթակայաններ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ, ինչի պատճառով առայժմ հնարավոր չէ էլեկտրաէներգիայի մատակարարում իրականացնել

12:10 21.09.2023

Էլեկտրահամակարգը սնուցող մի շարք ենթակայաններ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ, ինչի պատճառով առայժմ հնարավոր չէ էլեկտրաէներգիայի մատակարարում իրականացնել։ Ներկայում «Արցախէներգո» ՓԲԸ-ն վթարավերականգնողական աշխատանքներ են կատարվում Ստեփանակերտում։ Զուգահեռ բանակցություններ են տարվում ռուսական խաղաղապահ առաքելության հետ, որպեսզի էլեկտրաէներգիայի առկայության դեպքում ցանցում խնդիրներ չլինեն։

̰
Եվլախում սկսվել է Ադրբեջանի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հանդիպումը

11:55 21.09.2023

Եվլախում սկսվել է Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հայերի պատվիրակության հետ, փոխանցում է «Ռիա նովոստին»: Բաքուն առաջարկել է Ղարաբաղի հայերի վերաինտեգրումը Ադրբեջանի սահմանադրության հիման վրա։ Նախօրեին հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նույնպես հայտնել էր, որ կառավարությունը պատրաստել է տարածաշրջանի բնակիչների սոցիալ-տնտեսական ինտեգրման ծրագիր։ Բանակցություններն ընթանում են փակ ձևաչափով. Ադրբեջանը դրանցում ներկայացնում է խորհրդարանի անդամ Ռամին […]

̰
Կոչ եմ անում իմ երկրպագուներին օգնել բարձրացնել խաղաղության ձայնը. Մխիթարյան

11:38 21.09.2023

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է սոցիալական ցանցերի միջոցով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիային։ Նոր գրառումով Մխիթարյանը անդրադարձել է Ադրբեջանի սեպտեմբորի 19-ի հարձակմանը, գրանցված զոհերին, Լեռնային Ղարաբաղի 9 ամիս շարունակվող շրջափակմանը: «Ինչպես փորձագետներն են ասում, սա ցեղասպանություն է: Կոչ եմ անում իմ երկրպագուներին, մարզական աշխարհին ու գործընկերներիս արձագանքել, օգնել […]

̰
ԵՄ-ն քննարկել է Ղարաբաղում Բաքվի անընդունելի գործողություններին արձագանքելու տարբերակներ

11:31 21.09.2023

Եվրամիությունը քննարկել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ «անընդունելի միջոցներին» «պատասխանելու տարբերակները»,  հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում: Այս մասին լրագրողներին Բրյուսելում հայտնել է եվրոպական բարձրաստիճան աղբյուրը, փոխանցում է «Ռիա նովոստին»: Միշելի հեռախոսազրույցը Ալիևի հետ տեղի է ունեցել նախօրեին, սակայն Եվրախորհրդի ղեկավարի մամուլի ծառայությունը զրույցի մանրամասներ չի հայտնել։ «Նախագահ […]

̰
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կլինի՞ որևէ որոշում արցախահայերին պաշտպանելու, իրենց տներում ապրելու հիմնարար իրավունքը վերականգնելու, թե՞ ոչ. Մարուքյան

11:00 21.09.2023

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում հրապարակել է ռուս խաղաղապահների կողմից 5000 արցախահայերի տարհանման տեսանյութը՝ կից գրելով․ «Այդ մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները և տարհանվել ռուս խաղաղապահների կողմից՝ առանց որևէ տարրական իրերի։ Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հրատապ նիստ է սպասվում։ Կլինի՞ որևէ որոշում այս մարդկանց պաշտպանելու, իրենց տներում […]

̰
ԼՂ-ի հայերի պատվիրակությունը մեկնել է Բաքվի ներկայացուցիչների հետ հանդիպման

10:32 21.09.2023

Լեռնային Ղարաբաղի հայերի պատվիրակությունը մեկնել է Եվլախում Բաքվի ներկայացուցիչների հետ հանդիպման: Ինչպես փոխանցում է «Ռիա նովոստին», պետական ​​հեռուստաալիքը ցուցադրել է շարասյունի առաջխաղացման կադրերը: «Խանքենդիի պատվիրակությունն արդեն անցել է Աղդամի շրջանով (Ադրբեջանի-Խմբ.) և շարժվում է դեպի Եվլախ քաղաք»,- հայտնում են լրագրողները։ Հրապարակվել է նաև երեք սև ջիպերից բաղկացած ավտոշարասյան անցման տեսագրություն՝ ադրբեջանական ոստիկանության երեք մեքենաների և […]

̰
Արթուր Ալեքսանյանը արձագանքել է Արցախում ստեղծված իրավիճակին

10:26 21.09.2023

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը սոցիալական ցանցի իր էջերում անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական լայնամասշտաբ գործողություններին և տեղադրել լուսանկարներ:    

̰
Ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է և հակասում է տարածաշրջանում խաղաղության համար պայմանների ստեղծման ջանքերին. Ջոն Քըրբի

10:15 21.09.2023

ԱՄՆ վերահաստատում է իր դիրքորոշումը, իսկ վերլուծաբանները շարունակում են քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն ու հետագա հնարավոր զարգացումները: Վաշինգտոնը խորապես մտահոգված է Բաքվի ձեռնարկած ռազմական գործողություններով, և կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել դրանք, լրագրողների հետ հանդիպմանը ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քըրբին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը: […]

̰
Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևին և անհապաղ աջակցություն ցուցաբերենք Լեռնային Ղարաբաղի հայերին. Ռոբերտ Մենենդես

10:06 21.09.2023

Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևին և անհապաղ աջակցություն ցուցաբերենք Լեռնային Ղարաբաղի հայերին. այս մասին X-ի իր հարթակում գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը։ «Անցած գիշեր սահմանին Ադրբեջանի զորքերի կուտակման և նրանց շարունակական ագրեսիայի հետ կապված իմ մտահոգությունների մասին խոսեցի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, ինչի մասին ես նախազգուշացրել եմ անցյալ շաբաթվա […]

̰
Ռուս խաղաղապահները տարհանել են շուրջ 5 հազար արցախցիների

08:53 21.09.2023

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի երեք շրջաններից տարհանել են 5 հազար մարդու: ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուս խաղաղապահները շարունակում են առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում։ Ակտիվ ռազմական գործողությունների սկզբից ռուս խաղաղապահները խաղաղ բնակիչներին տարհանել են Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից։ Բոլոր տարհանվածներին տրամադրվում են հանգստի վայրեր և տաք սնունդ։ Ռուսաստանի Դաշնության ռազմական բժիշկները նրանց ցուցաբերում են որակյալ […]

̰
Ոստիկանները Ստեփանակերտում ուժեղացված ծառայություն են իրականացնում՝ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով. ԱՀ ՆԳՆ

08:30 21.09.2023

ԱՀ ՆԳՆ-ն հայտնում է, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական ու ծայրամասային փողոցներում իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։ «Հորդորում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություններ ստեղծող գրառումներին և ցուցաբերել զգոնություն»,- հայտնում են ՆԳՆ-ից:

̰
Հավաքագրվում են տվյալներ՝ զոհված և ճակատագիրն անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ․ Արցախի ՄԻՊ

23:33 20.09.2023

Իրականացվող փաստահավաք աշխատանքների շրջանակում հավաքագրվում են տվյալներ՝ զոհված և ճակատագիրն անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ։ «Խնդրում ենք հարազատներին տեղեկություններ ներկայացնել՝ այցելելով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ Կնունյանցների 1 հասցեով կամ զանգահարելով (047) 97 90 47 հեռախոսահամարին»,-նշված է Արցախի ՄԻՊ հաղորդագրության մեջ։

̰
Ադրբեջանը ցավակցություն է հայտնել Ռուսաստանին՝ խաղաղապահների զոհվելու կապակցությամբ

23:26 20.09.2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ցավակցություն է հայտնել Ռուսաստանին՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահների զոհվելու կապակցությամբ։ Չորեքշաբթի օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներով ավտոմեքենան գնդակոծվել է, ինչի հետևանքով զինվորականներ են զոհվել։ Գերատեսչությունում հավելել են, որ տեղում աշխատում են ՌԴ և Ադրբեջանի քննչական մարմինների ներկայացուցիչները։ «Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության […]

̰
ՄԻՊ հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ

23:18 20.09.2023

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ Հանրապետության հրապարակում հավաք իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքի շրջանակներում: Բերման ենթարկված անձանց հետ տեղի կունենան առանձնազրույցներ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը: Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում հավաքի մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն և պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Պաշտպանն ընդգծում է նաև, որ պետական […]

̰
Արցախի ՄԻՊ-ը հայտնել է զոհերի ու վիրավորների թիվը 21:30-ի դրությամբ

22:16 20.09.2023

Սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ-ը։ Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։

̰
Սեպտեմբերի 21-ին Ղարաբաղի հարցով բանակցություններում խաղաղապահները հանդես կգան որպես միջնորդ

22:12 20.09.2023

Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել է Ղարաբաղի հարցը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Հայկական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերջին զարգացումները»,- ասված է հաղորդագրությունում։ Նշվում […]

̰
Ստատուս քվոն բռնի փոխելու և այդ տարածքում հայ բնակչությանը տեղահանելու ցանկացած փորձ չի կարող ընդունվել միջազգային հանրության կողմից. Անդրեա Օրսինի

21:54 20.09.2023

Forza Italia-ի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Անդրեա Օրսինին անդրադարձել է ԼՂ-ի իրավիճակին: Այս մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը: «Պետք է դադարեցնել ռազմական բոլոր գործողությունները: Պետք է անցանելի պահել Լաչինի միջանցքը, Անկարան պետք է միջամտի»- հայտարարել էր նա: Իտալացի պատգամավորն ասել է, որ չի կարող չկիսել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ […]

̰
Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Ալիև

21:45 20.09.2023

Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես փոխանցում է «Լուրերը», ուղերձում հայտարարել է Իլհամ Ալիևը: Անդրադառնալով ԼՂ դեմ ագրեսիային՝ Ալիևը հայտարարել է, որ եթե Լեռնային Ղարաբաղում վայր չդնեին զենքերը, Ադրբեջանը «կգնար մինչև վերջ»: Ադրբեջանի նախագահը նշել է՝ ադրբեջանական կողմը ևս ունի զոհեր և վիրավորներ։ Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում զինտեխնիկայի և զենքերի հանձնման գործընթացն արդեն սկսվել […]

̰
Ժոզեպ Բորելը տարածաշրջան կուղարկի Տոյվո Կլաարին

21:34 20.09.2023

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ տարածաշրջան է ուղարկում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: «Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ղարաբաղցի հայերի դեմ ռազմական գործողությունը, ես որոշել եմ ուղարկել Տոյվո Կլաարին տարածաշրջան։ Նա կտեղեկացնի իրավիճակի մասին»,-գրել է նա X սոցիալական ցանցում: In view of […]

̰
Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածքների թիրախավորման պատճառով Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է հումանիտար աղետ. ՄԻՊ

21:23 20.09.2023

Մարդու իրավունքների պաշտպանը՝ ամփոփելով մարդու իրավունքների վիճակի առնչությամբ աշխատակազմի իրականացրած մշտադիտարկման արդյունքները, արձանագրում է. Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածների թիրախավորման պատճառով Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է հումանիտար աղետ: Մասնավորապես՝  կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում (ներառյալ երեխաներ)  բազմաթիվ մարդկանց ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններ չկան, նրանց թվում են՝ կանայք, երեխաներն ու տարեցները ընտանիքները […]

̰
Բլինքենն ընդգծել է, որ անհրաժեշտ է միջազգային հրատապ միջամտություն՝ դադարեցնելու ադրբեջանական լայնածավալ ագրեսիան. Միրզոյան

21:15 20.09.2023

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր հարթակում ներկայացրել էՆյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ունեցած զրույցի մասին: Մասնավորապես գրել է. «Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է, որ անհրաժեշտ է միջազգային հրատապ միջամտություն՝ դադարեցնելու ադրբեջանական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ոճրագործությունների դեմ։ Հարավային Կովկասը ապակայունացնելու բոլոր ջանքերը պետք է կանխվեն»: In conversation w/🇺🇸@SecBlinken emphasized that urgent international […]

̰
Միջգերատեսչական քննարկումներ են տեղի ունենում ԼՂ-ի հայրենակիցների՝ Հայաստան հնարավոր մուտքը կազմակերպելու շուրջ

20:54 20.09.2023

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ միջգերատեսչական քննարկումներ են տեղի ունենում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների՝ Հայաստան հնարավոր մուտքը կազմակերպելու շուրջ:

̰
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

20:48 20.09.2023

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակը: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցերի:

̰
ԱՀ ՄԻՊ-ը հավաքագրում է տվյալներ զոհված և ճակատագիրը անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ

20:46 20.09.2023

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք աշխատանքների շրջանակներում հավաքագրվում են տվյալներ զոհված և ճակատագիրը անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Գեղամ Ստեփանյանը: «Խնդրում ենք հարազատներին տեղեկություններ ներկայացնել՝ այցելելով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ Կնունյանցների 1 հասցեով կամ զանգահարելով 047 97 90 46 հեռախոսահամարին»,-նշվում է հայտարարությունում:

̰
BACK_TO_TOP