17:12 22.09.2023
Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության է առնվել ս․ թ․ հոկտեմբերի 1-ին Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողության անցկացման հարցը։ Նկատի առնելով Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը՝ որոշում է կայացվել հետաձգել Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները։ Որոշվել է նաև հոկտեմբերի 1-ը […]
16:27 22.09.2023
Մարտունուց Կարմիր խաչի միջոցով վիրավորներ են տեղափոխվել Ստեփանակերտ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե արդյոք Մարտունուց Կարմիր խաչի միջոցով վիրավորներ են տեղափոխվել Ստեփանակերտ, հաստատել է, որ 6 ավտոմեքենայով 9 վիրավոր է տեղափոխվել։
16:24 22.09.2023
Գործադիրն ընդունել է որոշում՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար ծառայությունների գծով ծախսերի փոխհատուցմամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու հարցում համերաշխություն հայտնող միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելու, հումանիտար ճգնաժամը միջազգային և օտարերկրյա կառույցներին օբյեկտիվորեն ներկայացնելու, Լաչինի միջանցքի բացմանն ու հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղված իրավապաշտպան կազմակերպությունների, միջազգային լրատվամիջոցների աշխատանքներին […]
16:10 22.09.2023
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ տարածաշրջանում Իրանի զինված ուժերի ներկայությունը կկանխի սահմանների փոփոխությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռայիսին նման պնդում է արել՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների մասին։ «Իրանի զինված ուժերի հեղինակավոր ներկայությունը կկանխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն և սահմանների փոփոխություն», – ԻՐՆԱ գործակալությունը փոխանցում է Ռայիսիի խոսքերը։ Իրանի նախագահը նաև շեշտել է […]
16:00 22.09.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը: Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։ Անդրադարձ […]
15:13 22.09.2023
Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվածների հուղարկավորության կազմակերպման հետ կապված հարցերով զբաղվում է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության գլխավոր մասնաշենքում (Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54) տեղակայված աշխատանքային խումբը: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար գործում է (047) 94-28-57 հեռախոսահամարը:
15:07 22.09.2023
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետքաշման գործընթաց կազմակերպելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Միաժամանակ քննարկվում է նաև քաղաքացիների Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը:
14:56 22.09.2023
ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի: Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը հանգեցնում է Կոնվենցիայով երաշխավորվող իրավունքների խախտման լրջագույն վտանգի և չնայած սույն թվականի սեպտեմբերի 20-ին ձեռք բերված հրադադարի համաձայնության՝ սույն թվականի սեպտեմբերի 22-ին Մարդու […]
14:31 22.09.2023
ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, մի խումբ դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականների հետ միասին, օրինագիծ է ներկայացրել, որը կոչվում է «Հայերին ադրբեջանական ագրեսիայից պաշտպանելու» ակտ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրինագծին կից ներկայացված պարզաբանող տեքստում նշվում է, որ օրենսդրությունը պատասխանն է Ադրբեջանի կառավարության գործողություններին, և դրանով նախատեսվում է մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի հայերին՝ «կանխելով անվտանգության […]
12:46 22.09.2023
Ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի մասնագետները բուժման կարիք ունեցող Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչներին ապահովել են անհրաժեշտ դեղամիջոցներով։ Այս մասին հայտնել է ջոկատի ղեկավար Պավել Սուսլովը։ «Ջոկատի բուժանձնակազմը օգնություն է ցուցաբերել ինչպես վիրավորված, այնպես էլ տարբեր հիվանդություններով տառապող քաղաքացիներին։ Կարիքավորներին տրվել են խրոնիկական պաթոլոգիայի բուժման համար նախատեսված դեղամիջոցներ։ Ներկայումս բուժկետը շարունակում է իր առջև դրված խնդիրները»,-ասել […]
10:59 22.09.2023
Արցախցի լրագրող Մարութ Վանյանն X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել առավոտյան Ստեփանակերտից: Լուսանկաներից մեկին կից նա գրել է. «Աշակերտների փոխարեն դպրոց են եկել տեղահանվածները։ Այս տատիկը գիշերը քնել է այս աթոռներից պատրաստված անկողնում։ Բարի լույս Ստեփանակերտից»:
10:05 22.09.2023
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում գրել է. «Տեղի բնակչությունը շտապ հումանիտար օգնության կարիք ունի և նրանց իրավունքները և անվտանգությունը հարգելու երաշխիքներ կան Մենք Ադրբեջանին խնդրում ենք ապահովել մարդասիրական օգնության անարգել մուտքը։ Մարդասիրական դերակատարները պետք է կարողանան գործել. ԵՄ-ն կտրամադրի 500.000 եվրո մարդասիրական […]
09:48 22.09.2023
Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված, ինչպես նաև կապի և համացանցի խափանումների պատճառով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում կապ հաստատել իրենց հարազատների հետ։ ՀՀ-ում Արցախի ներկայացչությունը խնդրում և հորդորում է զերծ մնալ խուճապային տեղեկությունների տարածումից և հարցերի դեպքում դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն՝ 044 249977 044 249988 Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ 047 979047:
09:37 22.09.2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում գրել է. «Լեռնային Ղարաբաղից ստացված պատկերներն իսկապես ցնցող են. կանայք, երեխաներ, ծերեր, որոնք մնացել են առանց կացարանի և սննդի, մայրեր, որոնք հուսահատ փորձում են գտնել իրենց կորած երեխաներին, կանայք լաց են լինում վախից, որ Ադրբեջանը կարող է բանտարկել իրենց ամուսիններին: Դժվար է հավատալ, որ այս […]
08:48 22.09.2023
Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ: Հանդիպման առանցքում է եղել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Արարատ Միրզոյանը նշել է, որ 9-ամսյա շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան բացահայտ կերպով ի ցույց է դնում […]
08:30 22.09.2023
Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն օրինագիծ է ներկայացրել, որը վերացնում է Ազատության աջակցության ակտի 907-րդ կետից հրաժարումն ու Իլհամ Ալիևի և Ադրբեջանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկումը: Սրա վերաբերյալ Մենենդեսն X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում գրել է. «Ալիևը ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու Լեռնային Ղարաբաղից հայերին արմատախիլ անելու համար: Ես […]
08:14 22.09.2023
Ադրբեջանը պատասխանատու է ապահովել լիարժեք հարգանք` Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության նկատմամբ: ՄԱԿ-ի Անվտնագության խորհրդում Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ նիստին այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը` հիշեցնելով` Եվրամիությունը բազմիցս հստակորեն ընդգծել է, որ վեճերը լուծելու նպատակով ուժի գործադրումն ընդունելի չէ: ԵՄ-ն դատապարտել է […]
08:07 22.09.2023
ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին. Պարո՛ն նախագահ, Հարգարժա՛ն գործընկերներ, Շնորհակալություն են հայտնում Անվտանգության խորհրդին այս հրատապ հանդիպումը հրավիրելու համար՝ Ադրբեջանի՝ չհրահրված և նախապես ծրագրավորված զինված հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված անվտանգային և հումանիտար իրավիճակը քննարկելու նպատակով: Մինչ ընթանում է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստը և միջազգային հանրության բոլոր անդամները հավաքվել են այստեղ […]
00:44 22.09.2023
Ձեզնից ոմանք շարունակում են ընդհանուր կոչեր անել հակամարտության կողմերին։ Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ նիստում խոսեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Այս մոտեցումը այլևս կիրառելի ու տեղին չէ։ Չկան համակարտության կողմեր, կան ոճրագործներ և զոհեր։ Այլևս չկա հակամարտություն, կա ոճրագործության իրական սպառնալիք»,-շեշտեց Միրզոյանը։ Միրզոյանը շեշտեց, որ հնարավոր է այն կանխել։
00:36 22.09.2023
Սա կանխատեսելի էր, նշաններն ակնհայտ կային։ Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ նիստում խոսեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական գործողություններին։ «Մենք երկար ժամանակ է, ինչ ահազանգում ենք։ Միջազգային հանրությունը հրաժարվել է բավականաչափ լրջորեն այս ամենին վերաբերվել։ Ներկայիս ագրեսիան գագաթնակետն է 10 ամիս շարունակված Լաչինի միջանցքի շրջափակման և հարկադիր վսովվամահության, որը գործադրվում է ԼՂ […]
00:25 22.09.2023
ՄԱԿ-ի ԱԽ նիստին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ Արցախում տիրող իրավիճակին։ «Սոցիալական ցանցերում տեսնում ենք բազմաթիվ հայերի ԼՂ-ից, ովքեր փնտրում են իրենց երեխաներին կամ ազգականներին։ Երեխաները, ովքեր հայտնվել են ապաստարաններում կամ փողոցներում, շարունակում են լաց լինել և ծնողներին խնդրել, որ իրենց տուն տանեն՝ հրաժարվելով ընդունել, որ իրենք այլևս տուն չունեն։ Ռմբակոծության ժամանակ ԼՂ բնակավայրերից […]
23:59 21.09.2023
Ռուսաստանը շարունակում է առաջատար դեր խաղալ՝ աջակցելով հարաբերությունների նորմալացման գործընթացին։ Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ նիստի ընթացքում խոսեց ՌԴ ներկայացուցիչը։ «Որևէ մեկից ավելի մենք ենք շահագրգռված այս իրավիճակի՝ հնարավորինս վաղ հանգուցալուծմամբ։ «Հակամարտության լուծման համապատասխան պարամետրերը հայտարարվել են Երևանի իշխանությունների կողմից ԵՄ գագաթնաժողովներում, որտեղ Ղարաբաղը ճանաչել են Ադրբեջանի մաս։ Այս գագաթնաժողովների ավարտական հռչակագրերում ԼՂ բնակչության իրավունքների և […]
23:44 21.09.2023
ԱՄՆ-ը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակով, որը պայմանավորված է Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններով։ Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ նիստի ընթացքում խոսեց ԱՄՆ ներկայացուցիչը։ «Կոչ ենք անում այդ գործողությունները դադարեցնել անմիջապես։ ԼՂ բնակիչները հայացքները հառել են մեզ այս կարիքի պահին։ ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ՝ ձգտելով հասնել իրավիճակի կայուն լուծման ԼՂ-ում։ Եկեք աշխատենք […]
23:37 21.09.2023
Եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է խաղաղ և բանակցված լուծման հասնել, ապա պարտավոր է հիմա և հենց այստեղ շոշափելի երաշխիքներ տալ։ Այս մաիսն ՄԱԿ-ի ԱԽ նիստի ընթացքում խոսեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։ «Ադրբեջանը պարտավոր է համաներում ապահովել զինվորականների նկատմամբ, ովքեր ընդունել են հրադադարը։ Պարտավոր է անհապաղ, առանց ձգձգման ապահովել Լաչինի միջանցքով երթևեկությունը։ Մենք չենք կարող […]
23:29 21.09.2023
Մի քանի շաբաթ շարունակ մեծածավալ զորք և ռազմական տեխնիկա կուտակելուց հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին որոշեց մեծամասշտաբ ռազմական գործողություն ծավալել։ Գործողություն, որը ոչ ոք չի կարող հավատալ, որ կանխամտածված չի եղել։ Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ նիստի ընթացքում խոսեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։ «Ֆրանսիան անմիջապես և կտրուկ դատապարտեց այս անընդունելի հարձակումը, որը հակասում է վեճերի խաղաղ […]
23:21 21.09.2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումների արդյունքներն ու իրականացրած վերլուծությունները վկայում են, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը ժամ առ ժամ խորանում է: Ըստ հանրամատչելի աղբյուրների և քաղաքացիներից ստացված տեղեկությունների՝ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ մեծ թվով քաղաքացիական բնակիչներ, ներառյալ՝ երեխաներ: «Ռազմական գործողություններով պայմանավորված՝ Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերից տարհանվել […]
22:43 21.09.2023
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 9 մարդատար մեքենաներ սեպտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղ են տեղափոխել Հայաստանում բուժում ստացած արցախցիների։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԿԽՄԿ Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` միաժամանակ հերքելով Տելեգրամի որոշ ալիքների տարածած լուրերն այն մասին, թե Լաչինի միջանցքը բացվել է մարդասիրական բեռների համար։ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից բուժում ստանալու նպատակով Լեռնային […]
22:35 21.09.2023
Ռուս խաղաղապահները ջանքեր են գործադրում՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը ծայրահեղ ծանր իրավիճակում, ասվում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ։ «Տեղում չափազանց բարդ իրավիճակում ռուսական խաղաղապահ զորախմբի անձնակազմը գտնվում է առաջադրանքների կատարման վայրում, շուրջօրյա վերահսկում է իրավիճակը և ակտիվ ջանքեր գործադրում, այդ թվում՝ վտանգելով կյանքը՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։