TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+23.09 oC

ԱՐՑԱԽ

Պուտինը Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման մասին հրամանագիր է ստորագրել

15:59 12.11.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի, նոյեմբերի 12-ին, հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցառումների մասին: Հրամանագիրը ստորագրվել է Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հիման վրա: Հրամանագրի համաձայն՝ ՌԴ զինված ուժերի ռազմական կազմը, որի թվաքանակը հասնում է 1960 զինծառայողի, հինգ տարի ժամկետով կուղարկվի Լեռնային Ղարաբաղ՝ ժամկետի […]

̰
Ռուսաստանի ՊՆ-ը տրամադրել է քարտեզ, որը ցույց է տալիս, թե որտեղ են տեղակայվելու խաղաղապահները ԼՂ-ում

15:48 12.11.2020

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տրամադրել է քարտեզ, որը ցույց է տալիս, թե որտեղ են տեղակայվելու խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում: Տարածքը բաժանվելու է պատասխանատվության երկու գոտիների ՝ «Հյուսիս» և «Հարավ», որտեղ տեղադրվելու են 16 դիտակետեր: Ավելին՝ ТАСС-ի ինֆոգրաֆիկայում:

̰
Լավրովը հորդորել է ուշադրություն դարձնել Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանմանը

15:08 12.11.2020

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունից հետո անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել մշակութային ժառանգության պահպանման հարցին: «Համոզված եմ, որ այժմ, երբ ռազմական գործողությունների դադարեցումից հետո մենք գալիս ենք խաղաղ կարգավորման, հայերի և ադրբեջանցիների, այս երկրների տարածքում բնակվող այլ խմբերի մշակութային ժառանգության հարցին պետք է հատուկ ուշադրություն դարձվի: Ընդհանրապես շատ […]

̰
ԼՂ հարցով խորհրդատվությունների համար Ֆրանսիայից և ԱՄՆ-ից պատվիրակությունները կայցելեն ՌԴ

14:52 12.11.2020

Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների պատվիրակությունները առաջիկա օրերին կայցելեն Մոսկվա՝ Ղարաբաղի հարցով խորհրդակցությունների և ձեռք բերված պայմանավորվածությունները քննարկելու համար, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք առաջարկել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ողջունել ձեռք բերված հրադադարի համաձայնությունները՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ դրանք համահունչ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված նախաձեռնություններին»,- ասել է Լավրովն առցանց մամուլի […]

̰
Այս փաստաթղթով հարցի բովանդակային լուծում նախատեսված չէ, այլ ընդամենը ռազմական գործողությունների դադար. վարչապետի ուղերձը ժողովրդին

14:31 12.11.2020

Այս փաստաթղթով հարցի բովանդակային լուծում նախատեսված չէ, այլ ընդամենը ռազմական գործողությունների դադար: Այս մասին ժողովրդին ուղղված իր ուղերձում ընդգծել է վարչապետի Նիկոլ Փաշինյանը։ «Սիրելի ժողովուրդ, քույրեր և եղբայրներ Հայաստանն ու հայ ժողովուրդը ապրում են չափազանց դժվար օրեր: Մեր բոլորի սրտի մեջ կսկիծ կա, մեր բոլորի աչքերի մեջ արցունք, մեր բոլորի հոգու մեջ ցավ: Սեպտեմբերի 27-ին […]

̰
Թուրքական խաղաղապահ առաքելությունները չեն ուղարկվի Լեռնային Ղարաբաղի տարածք. Լավրով

14:16 12.11.2020

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է Ղարաբաղում խաղաղապահ առաքելության հարցում ներգրավվելու թուրքական նկրտումներին։ Ռուսաստանի արտգործնախարարը հայտնել է, որ թուրք դիտորդների շարժունակության սահմանները կսահմանափակվեն Ադրբեջանում դիտորդական կենտրոնի գտնվելու վայրով, հայտնում է ТАСС-ը։ «Թուրքական խաղաղապահ առաքելությունները չեն ուղարկվի Լեռնային Ղարաբաղի տարածք։ Այդ մասին հստակ ասված է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչներին

14:06 12.11.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակվող քաղաքական խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչների հետ՝ կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության, երկրում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ: «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել փաստաթղթի և դրա պայմանների առնչությամբ՝ ներկայացնելով իրենց […]

̰
Արցախի միջազգային ճանաչումը դառնում է բացարձակ անհրաժեշտություն, և դրա համար կան անվիճելի փաստարկներ. Փաշինյան

13:55 12.11.2020

«Որոշում պետք է կայացվեր ժամերի ընթացքում. հակառակ դեպքում կարող էր սկսվել պրոցես, որը կավարտվեր 10, 20 հազար զինվորների զոհողությամբ կամ գերեվարությամբ»,- ֆեյսբուքյան էջով իր ուղերձում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու հրաժարական չտվեց։ «Դա կնշանակեր դասալքություն, ուրիշի ուսերին թողնել»,- ասաց նա։ «Հաջորդ հարցը, որը պարբերաբար հնչում էր, հետևյալն է՝ […]

̰
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

13:15 12.11.2020

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարոնուհուն՝ այս դժվարին օրերին ևս Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի կողքին գտնվելու համար: Հանդիպմանն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիային, ղարաբաղյան հիմնախնդրին և Արցախում ներկայումս ստեղծված իրավիճակին:

̰
Թուրքիան կրկին հայտարարել է ԼՂ-ում խաղաղապահ առաքելությանն իր մասնակցության մասին

12:54 12.11.2020

Չնայած բազմաթիվ հերքումներին, Թուրքիայում կրկնել են, որ Թուրքիայի զինված ուժերը ԼՂ-ում խաղաղապահ առաքելության մաս կկազմեն։ «Թուրքիան կմասնակցի Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների պահպանման վերահսկման ու մշտադիտարկման գործընթացին։ Թուրք զինվորականները կգործեն համատեղ խաղաղապահական առաքելության կազմում»,-Թուրքիայի պաշտպանության նախարար Հաքար Հուլուսիի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։

̰
«Ինչո՞ւ ենք մենք ամերիկացի հարկատուների դոլարներն ուղարկում և զենք վաճառում այս ավտորիտար ռեժիմներին»․ Շեր

12:24 12.11.2020

Ամերիկահայ փոփ աստղ Շերլին Սարգսյանն իր հետևորդներին կոչ է արել ամերիկյան քաղաքական գործիչներին հորդորել քայլեր ձեռնարկել Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ։

̰
Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է պահպանվի․ ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերման

11:37 12.11.2020

«Մենք չպետք է ընդունենք Հայաստանին պարտադրված այս աղետալի գործարքը», – գրել է Շերմանը։

̰
«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կհարգի իր ստանձնած պարտավորությունները»․ Կանադայի ԱԳՆ

10:00 12.11.2020

Շամպայնը կրկնել է, որ Թուրքիան պետք է դուրս մնա հակամարտությունից։

̰
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննարկել է ԼՂ հարցով եռակողմ հայտարարությունը

09:21 12.11.2020

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները լիովին դադարեցնելու մասին։

̰
Հիմա էլ փորձում եք ժխտե՞լ հայոց պատմությունն ու մշակույթը․ Ինյարիտուն՝ ադրբեջանցիներին

09:06 12.11.2020

Արցախահայության դեմ իրականացված պատերազմական հանցագործություններից և էթնիկ զտումից հետո հիմա էլ փորձում եք ժխտե՞լ հայոց պատմությունն ու մշակույթը՝ ստերով ու կեղծ տեղեկություններով վերստին գրելով այն։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի (ընտրված Բասկերի Երկրից) պատգամավոր Ջոն Ինյարիտուն, ով պատերազմի օրերին գտնվել է Արցախում և ականատես եղել տեղի ունեցած իրադարձություններին։ Այս գրառմամբ […]

̰
ԼՂ խաղաղապահ օպերացիայում գործի կդրվեն ռուսական ուղղաթիռներ

08:32 12.11.2020

ՌԴ օդատիեզերական ուժերի Մի-8 և Մի-24 ուղղաթիռները կվերահսկեն ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողությունների դադարեցումը։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։ Նշվում է, որ դրանք գործի կդրվեն ԼՂ հակամարտության գոտում մարտական գորողությունների և կրակի դադարեցման վերահսկման շրջանների ավիամոնիթորինգի իրականացման համար։ ՊՆ-ից հայտնել են նաև, որ ուղղաթիռները կգործածվեն դժվարհասանելի շրջաններում խաղաղապահ զորախմբի անձնակազմի և […]

̰
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը

00:46 12.11.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը․ «Գլուխ խոնարհելով արցախյան հերոսամարտում նահատակված զինվորականների, կամավորականների, մարտական գործողություններին մասնակցած անձանց փառավոր հիշատակի առաջ, Խորը վշտով կիսելով նահատակվածների ընտանիքների, ընկերների և հարազատների ցավը, Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում պատերազմական գործողություններին և զինադադարին հաջորդած ներքաղաքական իրադարձությունները՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարում է – Պատերազմական գործողությունների ընթացիկ վերլուծությունը […]

̰
ԼՂ հակամարտության գոտում և դրա շուրջ գտնվող վարձկանները պետք է հեռացվեն. ՄԱԿ-ի փորձագետներ

23:59 11.11.2020

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով փորձագետները հույս են հայտել, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը կհանգեցնի տարածաշրջանում կայուն խաղաղության: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքէջից: Այնուամենայնիվ, փորձագետները մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում եւ դրա շուրջ վարձկանների օգտագործման փաստով: ՄԱԿ-ի վարձկանների օգտագործման հարցերով աշխատանքային խումբը հայտարարել է, որ […]

̰
Արցախի ԱԻՊԾ-ում աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

22:37 11.11.2020

ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը քիչ առաջ ծառայության պատասխանատուների և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անց է կացրել հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։ Ծառայության ղեկավարն ի մի է բերել պատերազմական օրերին կատարած աշխատանքն ու հանձնարարականներ տվել առաջիկա անելիքների մասին: Կարեն Սարգսյանը նախ, շնորհակալություն է հայտնել ծառայության ամբողջ անձնակազմին պատերազմի ամբողջ ընթացքում […]

̰
ԱՀ նախագահի խոսնակը Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչներին խնդրում է ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը տներից

22:24 11.11.2020

Քաշաթաղի և Շահումյանի շրջանների սիրելի՛ բնակիչներ, խնդրում եմ ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը ձեր տներից: Այս մասին գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել: Երբ կծավալվեն այդ քննարկումները և կլինեն համապատասխան հստակեցումներ, ԱՀ Կառավարությունը հանդես կգա համապատասխան […]

̰
Ելիսեյան պալատում վաղը տեղի կունենա համակարգող ժողով, որպեսզի հնարավորինս ճշգրիտ արձագանք տրվի հակամարտությունից տուժածների և ողջ հայ ազգաբնակչության կարիքներին

21:45 11.11.2020

Ելիսեյան պալատի մամուլի հաղորդագրություն է տարածել․ «Փարիզ, 10 նոյեմբերի 2020թ․ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանը և Ադրբեջանը երեկ երեկոյան համաձայնագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Այս համաձայնագիրը հաջորդում է շաբաթներ տևած մարտերին, որոնց ընթացքում Ֆրանսիան մշտապես հանձնառու է եղել բռնություններին լիովին վերջ դնելու և բանակցային ճանապարհով լուծում գտնելու […]

̰
L’Opinion-ն Արցախի պատերազմը Ֆրանսիայի համար հերթական ձախողումն է համարում Սիրիայից և Լիբիայից հետո

21:33 11.11.2020

45 օր տևած պատերազմի արդյունքում Ադրբեջանը զենքի ուժով էլ չկարողացավ վերցնել ամբողջ Լեռնային Ղարաբաղը: Այս մասին գրել է ֆրանսիական L’Opinion թերթը՝ անդրադառնալով սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած արցախա-ադրբեջանական պատերազմին և նոյեմբերի 10-ին ընդունված եռակողմ հայտարարությանը։ Թերթը նկատում է, որ չնայած վերջնական նպատակն իրագործված չէր, այդուհանդերձ, Ադրբեջանում ներկա իրավիճակն ընկալում են որպես 1994-ի պարտությունից հետո «երեսուն տարվա […]

̰
Մի շարք զինծառայողներ պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով

21:20 11.11.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ մի շարք զինծառայողներ պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով ։ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության և անձնվիրության […]

̰
Մենք Դադիվանքը չենք տալիս թուրքերին. Տեր Հովհաննես

21:06 11.11.2020

Մենք Դադիվանքը չենք տալիս թուրքերին, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։ «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հենց նոր զանգեց ինձ, ասաց՝ Դադիվանքին ձեռք չտաս, խաչերին ձեռք չտաս, Դադիվանքը չենք տալիս»,- նշել է նա: Հարցին, թե ի՞նչ միջոցներով են պահելու Դադիվանքը, Տեր Հովհաննեսը չի մանրամասնել: Միայն ընդգծել […]

̰
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչով է հանդես եկել

20:54 11.11.2020

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը  ԱՄՆ-ին կոչ է անում անհապաղ վերսկսել Մինսկի խմբի գործընթացը՝ վերանայելով առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրներից երկուսի ՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցության կամ համաձայնության կնքված համաձայնագիրը:  

̰
Արցախի նախագահը որոշ փակագծեր է  բացել պատերազմի վերջին օրերի մասին և կոչ է արել արցախցիներին վերադառնալ Արցախ

20:32 11.11.2020

Տեսաուղերձով է հանդես եկել Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Նախագահը որոշ փակագծեր է բացել պատերազմի վերջին օրերի դեպքերի վերաբերյալ և կոչ արել արցախցիներն վերադառնալ Արցախ: Նա հիշեցրել է,որ մինչ այս էլ բազմիցս էր կոչ-հորդորով ու խնդրանքներով դիմել,որպեսզի պատերազմական գործողություններին մասնակցողների թիվը ավելանա: «Ես հիմի կասեմ՝ դավաճաններն ու հող ծախողներն ովքեր են, երբ հակառակորդը  գրավել էր […]

̰
Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի ծննդյան տարեդարձը

20:14 11.11.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արցախի հերոս , գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի ծննդյան տարեդարձը․ «Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի հետ և շնորհավորել նրա ծնդյան տարեդարձը: Քաջ առողջություն ու շուտափույթ ապաքինում եմ մաղթել մեր նվիրյալ զինվորականին, ով մեծ ծառայություններ է մատուցել մեր հայրենիքին ու ժողովրդին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը։ […]

̰
ՀԱՊԿ-ը ողջունում է ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը

19:20 11.11.2020

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: «Մենք դրական ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման փաստը։ Դա հնարավոր դարձավ նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից համապատասխան հայտարարություն ստորագրելուց հետո: Ողջունում […]

̰
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ին տեղեկություններ տրամադրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին. ՌԴ ԱԳՆ 

18:45 11.11.2020

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով ԱՄՆ-ին տեղեկատվություն տրամադրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին երեք երկրների հայտարարության վերաբերյալ: Այս մասին նոյեմբերի 11-ին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ «Վալդայ» քննարկման ակումբի շրջանակներում: Այս մասին հաղորդում է Regnum գործակալությունը։ «Իհարկե, Միացյալ Նահանգները տեղեկատվություն կստանա այն մասին, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել և […]

̰
Քիչ հետո ուղիղ եթերում կանդրադառնամ ստեղծված իրավիճակին և հատուկ կոչով կդիմեմ արցախահայությանը. Արայիկ Հարությունյան

18:23 11.11.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սիրելի ՛ հայրենակիցներ Քիչ հետո ուղիղ եթերում կանդրադառնամ ստեղծված իրավիճակին և հատուկ կոչով կդիմեմ արցախահայությանը»:

̰
BACK_TO_TOP