TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+30.09 oC

ԱՐՑԱԽ

̰
Արցախում հաշվառված անձանց նոյեմբեր ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման վերաբերյալ

15:30 10.11.2020

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղեկություններ է հրապարակել Արցախում հաշվառված անձանց 2020-ի նոյեմբերի կենսաթոշակների և նպաստների վճարման վերաբերյալ․ «Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի նոյեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող քաղաքացիական կենսաթոշակները, ինչպես նաև մահացած կենսաթոշակառուների թաղման ծախսերի նպաստների վճարումն Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ սկսված է։ Երեխաների խնամքի նպաստները կվճարվեն՝ սկսած նոյեմբերի 11-ից։ Կենսաթոշակ և (կամ) […]

̰ ̰
Կրթամշակութային աջակցություն՝ արցախցի դպրոցականներին

15:02 10.11.2020

Արցախից ժամանած մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական և հոգեբանական աջակցությունն առավել արդյունավետ դարձնելու և ջանքերը մեկտեղելու նպատակով՝  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համագործակցում է մի շարք հասարակական կազմակերպությունների, զարգացման ու ռեսուրս-կենտրոնների, գրադարանների և այլ կառույցների հետ։ Այս մասին հաղորդում են ԿԳՄՍՆ-ից։ Ցանկը՝ ստորև. «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամ Արցախից ժամանած երեխաների համար կրթական ռեսուրսների տրամադրում […]

̰
Դիմում եմ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին՝ Ստեփանակերտ այցելելու և տեղում քննարկումներ ծավալելու համար. ԱՀ նախագահ

14:50 10.11.2020

Ստեղծված բարդ քաղաքական իրավիճակը մեր իրականության մեջ ինքնաբերաբար նոր օրակարգ է ձևավորել, գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Այն հայկական քաղաքական դաշտի հիմնական դերակատարների հետ քննարկելու և եղած ամբողջ տեղեկատվությունը ներկայացնելու նպատակով դիմում եմ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին՝ Ստեփանակերտ այցելելու և տեղում քննարկումներ ծավալելու համար: Վաղը՝ նոյեմբերի 11-ին, պատրաստ եմ ընդունելու ՀՀ Ազգային ժողովում […]

̰
Պեսկովը հերքել է Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայման հարցը

14:19 10.11.2020

Ղարաբաղում թուրք խաղաղապահների գտնվելու հարցը ոչ մեկի հետ համաձայնեցված չի եղել, այդ մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարության մեջ չի նշվում, ասել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ես կարող եմ սա մեկնաբանել հետևյալով. հրապարակված հայտարարության տեքստում այս մասին ոչ մի բառ չկա, այդ մասին պայմանավորվել են երեք կողմերը, և Ղարաբաղում թուրք զինվորների […]

̰
Հրապարակվել է Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը

13:53 10.11.2020

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը: Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է. «Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Վ․Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․Պուտինը, հայտարարեցինք հետևյալը. 2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական […]

̰
ՊԲ-ն հրապարակել է նահատակված 81 զինծառայողի անուն

13:30 10.11.2020

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված 81 զինծառայողի անուն․   Պահեստազորային Գրիգորյան Արտյոմ Աշոտիկի, ծնվ. 1975թ. Պահեստազորային Աղաբեկյան Մհեր Զարմոյի, ծնվ. 1972թ. Պահեստազորային Աբրահամյան Արմեն Անդրանիկի, ծնվ. 1973թ. Պողոսյան Հովհաննես Գագիկի, ծնվ. 1992թ. Հայրապետյան Գոռ Լևոնի, ծնվ. 1992թ. Կիրակոսյան Երեմ Զավենի, ծնվ. 1992թ. Լալայան Անդրանիկ Գրիշայի, ծնվ. 1990թ. Բարխուդարյան Արմեն Կարենի, ծնվ. […]

̰
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են ԼՂ-ում հրադադարի ռեժիմի ամրապնդման քայլերը

12:59 10.11.2020

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում Անկարան աջակցել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված եռակողմ հայտարարությանը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Կարող եմ ասել, որ այժմ ինտենսիվ հաղորդակցություն կա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նրա գործընկերների միջև: Մենք պարզապես հեռախոսազրույց ենք ունեցել Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի […]

̰
Արկադի Տեր-Թադևոսյանը կոչ է արել երկրի ներսում դերակատարում ունեցող անձանց բարձր լինել նեղ քաղաքական, կորպորատիվ և այլ շահերից

12:55 10.11.2020

Գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը դիմել է հայրենակիցներին՝ նշելով հետևյալը. «Այսօր առավել քան երբևէ մեզնից և ձեզնից է կախված հայ ժողովրդի ճակատագիրը։ Մենք պետք է կարողանանք պահպանել մեր պետության կայունությունը և նրա կառավարման համակարգերը։ Մենք իրավունք չունենք տրվելու զգացմունքներին և թույլ տալու քայլեր, որոնք էլ ավելի կբարդացնեն ընթացիկ դրությունը։ Ես տեսնում եմ մեր հասարակության […]

̰
ԶՈՒ գունդը պետք է մարտական նպատակով տեղափոխվեր, բայց գնդի դռները տվյալ բնակավայրի բնակիչները փակել են. Փաշինյան

12:49 10.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խոսել է ստորագրված հայտարարության մասին ու նշել այն պատճառները, թե ինչու դրա մասին հանրային իրազեկում չի կատարվել: Փաշինյանի խոսքով՝ մեր բանակը և Արցախի ղեկավարությունը խնդիր էր ձևակերպել, որ պետք էր ժամ առաջ կանգնեցնել պատերազմը, հակառակ դեպքում հետևանքները կլինեին ավելի ծանր: Վարչապետը նշել է, որ սա ծանր որոշում է եղել և […]

̰
Մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են, ռուսական խաղաղապահ կոնտինգենտը շարունակում է տեղակայվել Արցախում

12:08 10.11.2020

Մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են: Ժամը 06:00-ից սկսած պահպանվում է հարաբերական անդորր: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը շարունակում է տեղակայվել Արցախում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

̰
Վնասների չափը կգույքագրվի․ ԱՀ ԱԻՊԾ-ում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

11:59 10.11.2020

ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն: Սեպտեմբերի 27-ից ավելի ուժեղացված ռեժիմով աշխատող փրկարարներն անցած պատերազմական օրերի ընթացքում իրենց վերապահված բարդ առաջադրանքները կատարել են անվերապահ նվիրումով: Բայց, Ստեփանակերտում և մյուս բնակավայրերում անելիքները շատ են: Ստեղծված իրավիճակում ծառայության տնօրենը հստակ առաջադրանքներ ու հանձնարարականներ է տվել […]

̰
Մենք պարտավոր էինք գնալ այդ քայլին՝ փրկելու ամբողջ Արցախը. Արայիկ Հարությունյան

11:43 10.11.2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում կոնսուլտացիներից հետո ավելի մանրամասն կներկայացնի ձեռնարկվելիք քայլերը։ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ վերջին մի քանի օրերին հաճախակի քննարկումներ է ունեցել: «Եվ բոլորն էլ անխտիր միակարծիք էին՝ փորձել ժամանակավոր, թե մշտական զինադադար ունենալ: Չի եղել մեկը, որ ասի՝ ոչ, մենք շարունակում ենք պատերազմը, շարունակում ենք կռվել: Բոլորը տեսնում էին, որ […]

̰
Իմ կյանքի ամենածանր գիշերն եմ ունեցել․ Արայիկ Հարությունյանը՝ պատերազմը դադարեցնելու որոշման և կորուստների մասին

10:16 10.11.2020

Նոյեմբերի 7-ին մենք ամբողջությամբ կորցրել ենք վերահսկողությունը Շուշի քաղաքի նկատմամբ։ Այսօր ուզում եմ հայտարարել, որ իմ կյանքի ամենածանր գիշերն եմ ունեցել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Չգիտեմ՝ պատմությոնն ինչ գնահատական կտա, բայց այն որոշումը, որ կայացրել ենք երեկ, ստիպված ենք եղել, ինչու՞․ նախ ռազմական վիճակի առումով, որովհետև 43 օր […]

̰
Համաձայնությամբ կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների ԼՂ ճգնաժամի կարգավորման համար․ Պուտին

10:03 10.11.2020

Ձեռք բերված պայմանավորվածությունները կստեղծեն անհրաժեշտ պայմաններ՝ արդար հիմքի վրա և ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների ԼՂ ճգնաժամի տևական և լիաֆորմատ կարգավորման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ձեռք բերած համաձայնությանը, փոխանցում է TASS-ը։ ՌԴ նախագահի խոսքով՝ հայկական և ադրբեջանական ուժերը կանգ կառնեն իրենց զբաղեցրած դիրքերի […]

̰ ̰
Կոչ ենք անում պահպանել հանդարտությունը և չտրվել մեզ փոթորկող զգացումների անհարկի դրսևորումներին․ Գարեգին Բ

09:29 10.11.2020

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձով դիմել է ժողովրդին․ «Սիրելի հավատավոր զավակներ, Արցախյան հակամարտության հանգուցալուծման առնչությամբ վերջին ժամերին մեր հայրենիքում տեղ գտնող զարգացումները, կայացված որոշումները փոթորկել են ամենքիս հոգին։ Մեր հայացքի առջև են անցնող ավելի քան երեք տասնամյակներին հանուն Արցախի անկախության պայքարած ու տքնած, իրենց կյանքն ընծայած մեր հայորդիները, վերջին 44 օրերի ընթացքում նահատակությամբ իրենց […]

̰
Ռուս խաղաղապահներով 6 ինքնաթիռ ուղևորվել է Արցախ

09:00 10.11.2020

Ռուս խաղաղապահների տեղափոխող առաջին 4ինքնաթիռներն ուղևորվել են Լեռնային Ղարաբաղ։ Մեկնումն իրականացվել է Ուլյանովսկից։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։ Ավելի ուշ հայտնի է դարձել ևս 2 ինքնաթիռի մեկնման մասին։ ՌԴ ՊՆ-ն հիշեցնում է, որ ԼՂ հակամարտության գոտում խաղաղարար զորակազմի տեղակայման համար կուղարկվի 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։ […]

̰
Այս դժվար օրերին պետք է ուղղակի բացառել իրար նկատմամբ բռնության որևէ դեպք․ Թաթոյան

08:49 10.11.2020

Այս դժվար օրերին պետք է ուղղակի բացառել իրար նկատմամբ բռնության որևէ դեպք, պետք է բացառել անգամ բռնության որևէ կոչ կամ հնարավորություն։ Դա միայն ավելացնում է լարվածությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այս ճակատագրական օրերին մեզ առավել, քան երբևէ անհրաժեշտ է համերաշխություն ու համախմբվածություն: Անընդունելի, դատապարտելի է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ […]

̰
Ստեղծված իրավիճակում այլ բան որոշելու հնարավորություն ուղղակի չկար․ Ինչու՞ և ո՞վ է մեղավոր

08:40 10.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ տեսակապով անդրադարձել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ԼՂ պատերազմը ժամը 01։00-ից դադարեցնելու մասին հայտարարությանն ու դրան հաջորդած իրադարձություններին։ «Ստեղծված իրավիճակում այլ բան որոշելու հնարավորություն ուղղակի չկար։ Ես պլանավորում եմ առավել մանրամասներ ասել, թե ինչու, ինչն էր պատճառը։ Այս վերջին մեկ ամսում տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսել մանրամասն հիմա ես […]

̰
Որևէ մեկի մոտ կասկածի նշույլ անգամ չպետք է լինի, որ մեր բանակն արել է հնարավորն ու անհնարինը․ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ուղերձը

08:27 10.11.2020

ՀՀ ՊՆ-ը և ԶՈՒ ԳՇ-ը համատեղ ուղերձ են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի հայրենակիցներ Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծվեց պատերազմ, որն աննախադեպ էր՝ ներգրավված ուժերի, միջոցների, սպառազինության քանակի ու տեսակի առումով։ Այն աննախադեպ էր նաև այն տեսանկյունից, որ մեր բանակը, փաստացի, կռվում էր ոչ միայն 10-ը միլիոնանոց Ադրբեջանի զինված ուժերի, այլև Թուրքիայի ռազմական անմիջական […]

̰
Ինչու՞ են ջարդարարները թիկունքում, գուցե նրա՞նց թողած դիրքերում է անարգել հակառակորդ հայտնվել

08:04 10.11.2020

«Իմ կինը և որդին դիրքերում մարտական հերթապահության են։ Իսկ ինչու՞ են ջարդարարները թիկունքում։ Գուցե նրա՞նց թողած դիրքերում է անարգել հակառակորդ հայտնվել»,-գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։

̰
Այսօրվա ջարդարարներին ցուցակագրել և պարզել՝ նրանցից ով քանի օր է անցկացրել առաջնագծում․ Փաշինյան

07:56 10.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Այսօրվա ջարդարարներին ցուցակագրել և պարզել նրանցից ով քանի օր է անցկացրել առաջնագծում։ Քրեական պատասխանատվության ենթարկելուն զուգահեռ»։

̰
ՊՆ-ն հաստատել է պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների կատարումը

07:50 10.11.2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ս.թ. նոյեմբերի 10-ի ժամը 05։00-ից սկսած, ՀՀ ԶՈՒ-ն, ՌԴ ԶՈՒ-ի հետ համատեղ, իրականացնելու է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների կատարումը՝ վերաբերող մասով։

̰
Հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը․ ԱՀ նախագահ

02:27 10.11.2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր ամբողջ օրը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված մեր անելիքները: Նախօրոք քննարկումներ եմ ունեցել նաև ԱՀ Ազգային ժողովի հետ և ստացել պատգամավորների գերակշիռ մեծամասնության համաձայնությունը: Հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ […]

̰
Ճակատային գծի ամբողջ երկայնքով թշնամական ուժերը կիրառում են հրետանի՝ նախապատրաստելով գրոհ զարգացնել Մարտունի-Կարմիր շուկա ուղղություններով. ՊԲ

01:16 10.11.2020

Ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում հակառակորդը հասցնում է հրթիռահրետանային հարվածներ և զանգվածաբար կիրառում հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքները և անգամ քաղաքացիական մարդատար ավտոմքենաները: Այս մասին հաղորդում է ԱՀ ՊԲ-ն։ «Ճակատային գծի ամբողջ երկայնքով թշնամական ուժերը կիրառում են հրետանի՝ նախապատրաստելով գրոհ զարգացնել Մարտունի-Կարմիր շուկա ուղղություններով: ՊԲ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրավիճակին՝ […]

̰
Ստեփանակերտը հրթիռակոծվում է․ խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ

00:35 10.11.2020

Խաղաղ բնակավայրերի և բնակչության ուղղությամբ չթույլատրվող զինատեսակներից կրակ բացելը` ռազմական հանցագործություն է։ Ստեփանակերտն այս պահին դարձյալ թշնամու թիրախում է։ Այս մասին հաղորդում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Արցախի մայրաքաղաքը հրթիռակոծվում է։ Խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ։ ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները տարբեր հասցեներում կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ։

̰ ̰
Ժամանակակից համազորային մարտը ոչ միշտ է կանխատեսման ենթակա. Սուրեն Սարումյան

23:46 09.11.2020

Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանին ճեպազրույցի ժամանակ հիշեցրել են ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի այն հայտարարության մասին, թե հնարավոր է այսօր Շուշիի համար մարտերն ավարտվեն. «Մարտական գործողությունների ելքը կանխորոշելիս, կանխատեսելիս հիմնվում են որոշակի տվյալների վրա, սակայն ժամանակակից համազորային մարտը դինամիկ գործընթաց է և ենթադրում է իրավիճակային բազմաթիվ փոփոխություններ, որոնք ոչ միշտ են կանխատեսման ենթակա»: […]

̰
BACK_TO_TOP