14:27 13.11.2020
Սկիո քաղաքի քաղաքապետարանը միավորվել է խնդրելու Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ)։ Այս մասին տեղեկացրին Վենետիկում ՀՀ Պատվո հյուպատոսությունից։ Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան և Պալերմո քաղաքները, Լոմբարդիա ռեգիոնը, Կարբոնյանո համայնքի խորհուրդը, Դրենա և Բլեջջո Սուպերիորե համայնքները, Ռինյանո Ֆլամինիոյի համայնքային խորհուրդը ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը։
14:23 13.11.2020
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանն այսօր ասուլիսի ժամանակ խոսել է նաև այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում ԱՀ-ից ՀՀ ժամանակավոր տեղափոխված քաղաքացիների զբաղվածության հարցը լուծելու համար։ Միքայել Վիրաբյանի խոսքերով՝ այդ խնդրով զբաղվում է ԱՀ նախագահի խորհրդականը: Վիրաբյանը շնորհակալություն է հայտնել նաև այն ՀԿ-ներին, որոնք օգնում են շտաբին այդ աշխատանքներում։ «Մենք […]
14:06 13.11.2020
ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը և կոնկրետ առաջարկներ արել Հայաստանի իշխանություններից ակնկալվող գործողությունների վերաբերյալ։ «Երեկ ուշ երեկոյան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որն իր մտահոգություններն է արտահայտել Արցախում […]
13:56 13.11.2020
Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը 600 հազար դոլար է հավաքել Արցախի համար, նշված է Rolling Stone-ի Twitter-ում կատարած հրապարակման մեջ: Խումբը 15 տարվա դադարից հետո վերջերս երկու նոր երգ էր թողարկել՝ Protect The Land և Genocidal Humanoidz խորագրերով՝ հումանիտար ճգնաժամի, Արցախում Ադրբեջանի վայրագությունների մասին իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Խումբը հասույթն ուղղել է Արցախին […]
13:49 13.11.2020
«Ուզում եմ հանգստացնել հաշմանդամներին, որոնց հաշմանդամության ժամկետները լրացել են, ուզում եմ տեղեկացնել մեկ անգամ ևս, որ այդ հաշմանդամության ժամկետները երկարաձգված են՝ ԱՀ համապատասխան որոշմամբ»,- այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը: Ըստ Միքայել Վիրաբյանի՝ կեսնաթոշակները կշարունակեն վճարել, և ժամկետի լրանալը ոչ մի խնդիր չի առաջացնի:
13:36 13.11.2020
Ուրուգվայի Մոնտեվիդեո նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Արցախի անկախությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարմինը բանաձևին հավանություն է տվել միաձայն: Հրապարակված տեքստում նշվում է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կողմից ստորագրված համաձայնությունը ոչ թե ՄԱԿ-ի կողմից հաստատված հավաստի հավասարակշռված բանակցությունների, այլ ուժի անօրինական գործադրման հետևանք է, ինչը ստիպում է զիջել այնպիսի հողեր, որոնք պատմական ժառանգություն են, և այնտեղ […]
13:33 13.11.2020
Սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական զորքերն ու վարձկան ահաբեկիչները լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին Արցախի Հանրապետության դեմ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պատերազմի առաջին օրերից ոստիկանության զորքերի շուրջ 3000 ծառայող հերթափոխերով մեկնեցին ռազմաճակատ։ Նրանք մասնակցեցին Քարվաճառի, Հաթերքի, Ջրականի, Բերձորի պաշտպանական մարտերին։ Ծանր մարտեր մղեցին հատկապես Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի հարակից տարածքում, ինչի ընթացքում ոստիկանության զորքերն ունեցան 2 զոհ, 26 վիրավոր, և […]
13:30 13.11.2020
Այս պահին չպայթած հրթիռների վնասազերծման աշխատանքներ են կատարվում ԱՀ փրկարար ծառայության կողմից, այս մասին այսօր ասել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը: Ըստ ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի՝ արագացված աշխատանքներ են ընթանում ենթակառուցվախքների վերականգնման մասով: «Համոզված եմ՝ 15-20 օրվա ընթացում կոնկրետ մայրաքաղաքում և նրա հարակից տարածքներում այդ խնդիրները լուծված […]
13:15 13.11.2020
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը խոսել է այն մասին, թե ինչպես է լուծվում ԱՀ-ից ՀՀ տեղափոխված քաղաքացիների կեցության հարցը: Վիրաբյանն ասել է, որ այդ հարցով զբաղվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Աշխատում են համագործակցության սկզբունքով, անընդհատ կապի մեջ են. «Ահազանգերը տեղ ենք հասցնում, լինում է ժամանակ, որ միասնական լուծում […]
13:00 13.11.2020
«Գերակշռող հարցերը շատ-շատ են՝ սկսած կեցության խնդրից, սննդից, հագուստից»,- այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը՝ խոսելով այն մասին, թե ԱՀ-ից ՀՀ տեղափոխված արցախցիները հիմնականում ինչ հարցերով են դիմում: Միքայել Վիրաբյանն ասել է, որ շտաբը գործում է «մեկ պատուհանի» սկզբունքով: Օրվա ընթացում ծառայությունից օգտվում է 300-ից ավելի […]
12:56 13.11.2020
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին․ «Հարգելի ՛ հայրենակիցներ Այսօր ընդունել եմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ով կամավորական ջոկատի կազմում հերթապահություն էր իրականացնում Արցախի պաշտպանական դիրքերում: Քննարկել ենք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մայրաքաղաք Ստեփանակերտում եղած ավերածությունների շուտափույթ վերականգնման-վերակառուցման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Պարոն Մարությանը պատրաստակամություն է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանն իր բաժին […]
12:47 13.11.2020
«ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբը գործում է 2020 թվականի հոկտեմբերի 25-ից: Օպերատիվ շտաբը տեղակայված է Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում», – այսօր ասուլիսի ժամանակ հիշեցրել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը, ով նաև ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարն է: Միքայել Վիրաբյանը նաև նշել է, որ օպերատիվ շտաբի կազմում այլ նախարար կա, ԱԺ […]
12:10 13.11.2020
Հայ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ռուսական RTVI ալիքին, որում անդրադարձել է պատերազմից հետո ստեղծված իրավիճակին: Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք երեքշաբթի գիշերը տեղի ունեցածն ու դրա հիման վրա արված հայտարարությունը Հայաստանի համար պարտություն էր, նա պատասխանել է. «Հարցը միանշանակ պատասխան չունի, քանի որ սա միջոց է, որը… ինձ համար […]
12:07 13.11.2020
Թուրքիան աջակցել է ԼՂ-ում ուժային սցենարին։ Այդ մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի ՊԵսկովը։ Նա նաև նշել է, որ այդ հարցում ՌԴ-ի կարծիքը լրջորեն տարբերվում է Անկարայի կարծիքից։ «Բայց դա չի խանգարում երկու երկրների միջև կապերին»,-ասել է Պեսկովը։
12:00 13.11.2020
ՌԴ ԶՈՒ 15-րդ առանձին խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների շարասյունը Գորիսից շարժվել է Ստեփանակերտ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Շարասյան կազմում են զրահափոխադրիչներ, ավտոմոբիլային միջոցներ և նյութատեխնիկական աջակցության ապահովման միջոցներ, որոնք ավելի վաղ Իլ-76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով հասցվել էին «Էրեբունի» օդանավակայան: Խաղաղապահ բրիգադի առաջապահ ստորաբաժանումները 4 դիտակետ են տեղակայել «Հարավ» պատասխանատվության գոտում: Խաղաղապահ զորամասերի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատում Լաչինի […]
11:30 13.11.2020
Digital Forensic Research Lab ծավալուն հոդվածով անդրադարձել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ արգելված ֆոսֆորային զինամթերքի կիրառմանը՝ նշելով, որ արբանյակային պատկերը ցույց է տալիս ԼՂ-ում սպիտակ ֆոսֆորի օգտագործման արդյունքում շրջակա միջավայրին հասցված վնասը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնավորապես նշված է, որ մարտական գործողությունների վերջին շաբաթվա ընթացքում բաց աղբյուրների արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ Ադրբեջանի կողմից […]
11:06 13.11.2020
ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ դեսպան Ջեյմս Ս․ Գիլմոր III-ը հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ առկա հակամարտության առնչությամբ․ «Միացյալ Նահանգները, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, ողջունում է ակներև հրադադարի հաստատումը և մարտական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Մենք մշտապես ասել ենք, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում և խորապես ցավում […]
10:50 13.11.2020
Ադրբեջանը խնդրել է ՌԴ ՊՆ-ին միջանցք ապահովել դեպի Շուշի։ Այս մասին հայտնում է WarGonzo-ի տելեգրամյան ալիքը՝ հղում անելով ՊՆ-ում իր աղբյուրներին։ Նշվում է, որ ադրբեջանական կողմը փաստացի չի վերահսկում քաղաքի մուտքերից ոչ մեկը։ «Այսինքն, այժմ հնարավոր չէ Բաքվում ավտոբուս նստել ու հասնել Շուշի։ Միակ հնարավոր երթուղին հատուկջոկատային է՝ Հադրութից այն նույն «դժոխքի ձորով»։ Սակայն այնտեղ […]
10:38 13.11.2020
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Հարգելի հայրենակիցներ, Այսօր հանդիպել եմ ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունների հետ: Քննարկել ենք ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը և եռակողմ հայտարարության դրույթները: Մեկ անգամ եւս վերահաստատել եմ, որ նաև ես եմ դիմել ՀՀ վարչապետին՝ ջանքեր գործադրելու պատերազմական գործողությունները դադարեցնելու համար: Այդ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով […]
10:08 13.11.2020
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչպես հայտնում է TASS-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին, ֆրանսիացի առաջնորդը զրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել նպաստելու Լեռնային Ղարաբաղում հակամարտող բոլոր կողմերի համար իրադրության երկարաժամկետ և արդար կարգավորման հասնելուն։ «Նախագահը գոհունակություն է հայտնել՝ կապված մարտական գործողությունների ավարտի հետ, հիշեցրել Հայաստանի և հայ ժողովրդի […]
09:24 13.11.2020
ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, որոնց ընթացքում ընդգծել է ԼՂ-ում մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է TASS-ը։ Բորելը հույս է հայտնել, որ մարտական գործողությունների դադարեցումը թույլ կտա ձեռնարկել ջանքեր՝ ուղղված […]
09:10 13.11.2020
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակվել է ևս 37 զինծառայող։ ՊԲ-ն հրապարակել է նրանց անունները՝ Դերիկլյան Հայկ Արթուրի, ծնվ. 2002թ. Նազարյան Գալուստ Մանուկի, ծնվ. 1999թ. Մախմուրյան Ռազմիկ Արսենի, ծնվ. 2002թ. Գաբրիելյան Վոլֆիկ Վախթանգի, ծնվ. 1994թ. Պահեստազորային Շամամյան Սարգիս Հրաչիկի, ծնվ. 1982թ. Պահեստազորային Պողոսյան Մանուկ Արթուրի, ծնվ. 1991թ. Պահեստազորային Դովլաթբեկյան Էդվարդ Գագիկի, ծնվ. 1984թ. Սահակյան Արմեն […]
08:47 13.11.2020
ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոունը և Ջեքի Սփեյերը ԼՂ խնդրի առնչությամբ նամակով դիմել են ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենին: «Ողջունելով խաղաղության հաստատումը՝ խորապես անհանգստացած ենք այս գործարքի կտրուկ ու երկարաժամկետ հետևանքներով։ Այն չի կարգավորում ԼՂ կարգավիճակի հարցը: Այս ողբերգական ելքից հնարավոր կլիներ խուսափել, եթե ԱՄՆ-ը և միջազգային հանրությունն վճռական գործեին։ Ստանձնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը՝ […]
23:19 12.11.2020
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ: Զեկույցում ներկայացվում են սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում երեխաների իրավունքների արձանագրված խախտումները, այդ թվում՝ երեխաների կյանքի, առողջության, ընտանիքի և համայնքի հետ լինելու, անձնային զարգացման ու պաշտպանության և մի շարք […]
22:06 12.11.2020
Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահներ չեն լինի, իսկ Թուրքիան էլ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր չի դառնա. այս մասին այսօր ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Հարցեր են հնչել նաև ԼՂ կարգավիճակի մշակութային արժեքների պահպանության ու խաղաղության դերակատարների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
20:21 12.11.2020
Երթով Երևանի Մատենադարանից ԱԱԾ շենք, այնուհետև Ազատության հրապարակ ժամանած 17 կուսակցությունների ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարություններով: Ելույթներ են ունեցել «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչները: ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը պնդել է իրենց պահանջն ու խոսել իրավիճակից դուրս գալու սահմանադրական ուղիների մասին: Ժամը 19:30-ին հանրահավաքն ավարտվել է, բայց քաղաքացիների միջև սկսվել է հրմշտոց, որին միջամտել […]
19:39 12.11.2020
Պատերազմի վերջին մի քանի շաբաթների ընթացքում Ջուդի Չուն բազմիցս մտահոգություն էր հայտնել Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ։
18:23 12.11.2020
Երեկոյան 17 կուսակցությունների նախաձեռնությամբ հավաք-երթ է անցկացվել Երևանի Մատենադարանի մոտ, բացի քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, ներկա են գտնվել հոգևորականներ, Սփյուռքի ներկայացուցիչներ, որոնց կազմավորած ջոկատները ևս մասնակցել են պատերազմին: Մինչ երթը, ներկաները հանդես են եկել ելույթներով ու կոչերով, հայտարարել, որ իրենց նպատակը իշխանափոխությունն է, որից հետո, ըստ բանախոսների, պետք է նոր հնարավորություններ փնտրեն՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու […]
17:15 12.11.2020
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ շարունակում են տարաբնույթ միջոցառումները Արցախից ապօրինի կերպով զենք-զինամթերք բերելու դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ Արդյունքում՝ նոյեմբերի 11-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Փարաքար գյուղից, մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել Երևանում բնակվող երկու տղամարդու։ Մեքենայում հայտնաբերվել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, փամփշտատուփեր, սվին-դանակ, բաճկոն ու սաղավարտ, որոնք բերել էին […]