17:10 11.11.2020
Արյան բանկ Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հաղորդագրություն է տարածել. «Սիրելի հայրենակիցներ, բազմաթիվ վիրավոր զինվորներ այժմ ապաքինման փուլում են և Ձեր արյունատվության կարիքն ունեն: Անհրաժեշտ է գիտակցել, որ անկախ ստեղծված իրավիճակից, անկախ մեր բոլորի տրամադրությունից՝ պետք է շարունակել նույն եռանդով ու պատրաստակամությամբ ներկայանալ արյունատվության. Ձեր արյունը կյանքեր է փրկում: Անհրաժեշտ ու կարևոր են արյան […]
16:59 11.11.2020
Ռինյանո Ֆլամինիոյի համայնքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան և Պալերմո քաղաքները, Լոմբարդիա ռեգիոնը, Կարբոնյանո համայնքի խորհուրդը, Դրենա և Բլեջջո Սուպերիորե համայնքները նույնպես ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը։
16:17 11.11.2020
Վրաստանը Բաքվի և Երեւանի խնդրանքով թույլ է տվել օգտագործել իր օդային տարածքը ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ Նրա խոսքերով ՝ վրացական կողմը նախկինում էլ պատրաստակամություն է հայտնել նպաստել ԼՂ-ում խաղաղ գործընթացի իրականացմանը: «Ադրբեջանական և հայկական կողմերի խնդրանքով, […]
15:35 11.11.2020
Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները և նրանց աջակիցները Ազատության հրապարակից քայլերթով շարժվում են դեպի Կառավարության շենք: 17 կուսակցության ներկայացուցիչները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: «Պահանջում ենք նաև հրավիրել Ազգային ժողովի հրատապ նիստ»,- ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
15:30 11.11.2020
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ խաղաղապահ առաքելության հնարավորությունը երբեք չի քննարկվել: Այսպես է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հակադարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ համատեղ դիտարկման կենտրոնի մասին խոսքերին, տեղեկացնում է РИА Новости-ն: «Ղարաբաղում համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չի եղել, դա երբեք չի քննարկվել: Փոխգործակցության տարածքը կլինի Ադրբեջանի տարածքում: Դա Ղարաբաղը չի լինի: Եվ խոսքը […]
15:24 11.11.2020
Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիան Ուլյանովսկից ուղարկել է ռուս զինվորականներով ևս հինգ Ил-76 ինքնաթիռ՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ առաքելությանը: Այս մասին նոյեմբերի 11-ին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: «2020-ի նոյեմբերի 11-ին Ուլյանովսկի շրջանի օդանավակայանից թռիչք է կատարել ռազմատրանսպորտային ավիացիայի ևս հինգ Ил-76 ինքնաթիռ՝ ռուս խաղաղապահներով»,- ասված է հաղորդագրության մեջ: Զինվորական վարչությունը պարզաբանել է, որ օդանավերում են գտնվում […]
15:13 11.11.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց տվյալները ճշտելու համար թեժ գծի հեռախոսահամարները՝ 8135, 012288980։ «Մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց տվյալների ճշտման և հավաքագրման հանձնաժողովի կազմում գործող թեժ գծի հեռախոսահամարներն են` 8135 և […]
14:58 11.11.2020
Աշխարհահռչակ SOAD-ի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է հայ ժողովրդին։ «Այսօր, ինչպես դուք բոլորդ, վշտացած եմ: Մեր երիտասարդ տղամարդկանց, մեր հողերի և մեր հավաքական միասնության կորստի համար: Անցած 45 օրվա ընթացքում, չնայած ծայրահեղ դժվարություններին, ես ոգեշնչվեցի մեր ժողովրդի եզակիությունից: Մեր ազգի և ապագայի օգտին մոբիլիզացվելու ունակությամբ: Ինձ համար ակնհայտ է, ինչպես պետք է […]
13:57 11.11.2020
Լուսադեմին Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել: Քաղաքի կենտրոնում դեռևս չպարզված հանգամանքներում ամբողջությամբ այրվել է մասնավոր սեփականություն հանդիսացող հանրախանութ: Այս մասին տեղեկացրին ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ ԱՀ ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները կանչը ստանալուց անմիջապես հետո մեկնել են դեպքի վայր և կատարել հրդեհաշիջման աշխատանքներ, միաժամանակ, հնարավորինս փրկել խանութում առկա գույքը: Դեպքի վայրում աշխատանքներին հետևել է նաև […]
13:28 11.11.2020
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը կօգնի դադարեցնել մարդկային կորուստները և կարող է քայլ լինել տարածաշրջանում համապարփակ կարգավորման ուղղությամբ: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ: «Ողջունում եմ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ռազմական գործողությունների դադարեցումը։ Ռուսաստանի […]
13:16 11.11.2020
Ազատության հրապարակում 17 քաղաքական ուժերի հանրահավաքի մասնակիցներին ոստիկանությունը բերման է ենթարկում՝ պատճառաբանությամբ, որ ռազմական դրության ընթացքում չի թույլատրվում հավաքներ անցկացնելը: Այս գործողությունների ընթացքում բերման են ենթարկվել մի խումբ նախկին պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀԿ վարչության անդամ Էդուարդ Շարմազանովը: Բողոքի ցույցի մասնակից ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ վարչապետը սլաքները […]
12:53 11.11.2020
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը կհանգեցնի լիակատար բանակցային գործընթացի: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Զախարովան նշել է, որ հայտարարությամբ ակնկալվում է անվերապահ անցում լիարժեք բանակցային գործընթացի՝ այս դժվար և բարդ խնդրի բոլոր ասպեկտների վերաբերյալ։
12:14 11.11.2020
Շատ է խոսվում այն մասին, որ Շուշին ուղղակի հանձնվել է հակառակորդին. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր էլ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է այս խոսակցություններին. «Ես ուզում եմ ասել, որ Շուշիի անկումից հետո երկու անգամ այն ետ վերադարձնելու փորձեր են արվել, մեկը ձախողվել է ամբողջությամբ, մյուսը՝ մի ջոկատի հաջողվել է ներս մտնել Շուշի, և ամբողջ […]
12:04 11.11.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր այցելել եմ Պաշտպանության նախարարություն և հանդիպել բարձրագույն հրամկազմի հետ։ Քննարկել ենք ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի հետ կապված հարցեր»:
10:33 11.11.2020
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի սահմանման անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին նա նշել է նոյեմբերի 10-ով թվագրված հայտարարության մեջ: «Հակամարտության տևական կարգավորման շուրջ կողմերի միջև բանակցությունների վերսկսումը հայտարարված հրադադարից հետո մնում է անհրաժեշտ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՝ Ֆրանսիան այս ջանքերի ակտիվ մասնակիցը կլինի: Երկու կողմերի միջեւ քննարկումները […]
08:20 11.11.2020
Հայաստանի Հանրապետություն ժամանած ռուսական զինվորական խաղաղարար միավորումները շարժվել են ԼՂ հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման հանձնարարությունների կատարման շրջան։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն, փոխանցում է TASS-ը։ Զինվորական ավտոշարասյուները պետք է անցնեն ավելի քան 250 կմ և բաշխեն խաղաղապահական զորակազմը ԼՂ շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով՝ ռուսական դիտակետերի տեղակայմամբ, նշվում է […]
00:00 11.11.2020
Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը Դադիվանքի խաչքարերն ու զանգերը Հայաստան է բերում։ Այս մասին հայտնում է «Տավուշի օրագիր» ֆեյսբուքյան էջը:
23:00 10.11.2020
Այսօր իմ կյանքի ամենավատ օրն էր՝ մեղքի, արժանապատվության ու այլ սուր զգացողություններով… Անցած 44-օրյա մղձավանջի պատճառներն ու հանգամանքները մանրամասն պետք է վերլուծվեն ու հետևություններ արվեն հետագա հաջողությունների համար: Այս մասին գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ «Առիթ կլինի ավելի սթափ գլխով անդրադառնալ անցյալին ու ապագային, սակայն նշեմ, որ անկախ մարդու իրավունքների կեղծ միջազգային օրակարգի հանդեպ […]
22:17 10.11.2020
ՄԱԿ-ը ողջունում է Մոսկվայի, Բաքվի և Երևանի՝ ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման հայտարարության ընդունումը և կանի ամեն ինչ պայմանավորվածությունների կատարման հարցում կողմերին աջակցելու համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Մենք շնորհակալ ենք Ռուսաստանի իշխանություններին այն բանի համար, ինչ նրանք արել են»,- ասել է ՄԱԿ […]
22:03 10.11.2020
Արցախում 44 օր անց իրավիճակը հանգիստ է, դադարել են կրակոցները, իսկ քաղաքական ղեկավարությունը փորձում է լուծումներ գտնել իրավիճակին ու պարզաբանել կայացրած որոշումը: Արցախի նախագահը ներկայացրել է հանգամանքներն ու հայտարարել, որ ամեն ինչ ավարտված չէ: Պետք է համատեղ ճիշտ քայլեր ձեռնարկել: Մանրամասները՝ տեսանյութում։
20:50 10.11.2020
Հասարակական-քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանին և կուսակցության վարչության անդամ Անդրանիկ Գրիգորյանին: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել ներկա իրավիճակի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումների շուրջ՝ մասնավորապես անդրադառնալով Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Հայաստանի վարչապետի […]
20:38 10.11.2020
Ֆեյսբուքում շրջանառվում է այրվող տան մի լուսանկար՝ գրառմամբ, թե իբրև Շուշիի բնակիչները այրում են իրենց տները, որպեսզի այն չհասնի թշնամուն։ Որոշ օգտատերեր էլ նշում են, թե այրվող տունը գտնվում է Քարվաճառ քաղաքում։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող նկարը հին է։ Այն համացանցում հայտնվել է դեռ 2012 թվականին։ Ըստ աղբյուրի՝ այն արվել է Պետերբուրգ քաղաքին կից […]
19:30 10.11.2020
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունման առթիվ: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իրանի նախագահի լրատվական ծառայությանը։ Իրանի նախագահն այս մասին ասել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում: «Լինելով ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի Հանրապետության հարևանը և հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների հետ մեր բազմաթիվ պատմական […]
18:50 10.11.2020
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է աշխատել ԼՂ-ի «երկարաժամկետ քաղաքական կարգավորման» շուրջ, որը «կպաշտպանի Հայաստանի շահերը» և «վճռականորեն պարտադրել Թուրքիային դադարեցնել սադրանքները» այս հակամարտությունում: «Անհապաղ պետք է աշխատանքներ տանել հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման պարամետրերի հստակեցման ուղղությամբ, որը կարող է երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայերի համար բարենպաստ պայմաններ և տասնյակ հազարավոր մարդկանց վերադարձը, որոնք գաղթել էին իրենց […]
18:21 10.11.2020
Եվրամիությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը, որի մասին համաձայնագիրը ստորագրվեց երկուշաբթի Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Երեքշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցում ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն ասել է, որ Բրյուսելը վերլուծում է համաձայնագրերի հետևանքները: Հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Մենք ի գիտություն ենք ընդունել Լեռնային Ղարաբաղում համաձայնագրի վերաբերյալ զեկույցները: Եվրամիությունը […]
18:15 10.11.2020
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որպես միջնորդ պատրաստակամ է ռազմագերիների, պատանդների, պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը սկսելու համար, հայ և ադրբեջանական կողմերը տեղյակ են կոմիտեի պատրաստակամության մասին, իսկ թե գործընթացը երբ կսկսվի, կախված է համաձայնություններից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Անդրադառնալով հարցին, […]
17:15 10.11.2020
17 կուսակցությունների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում գնահատելով իրավիճակը՝ կտրուկ անհամաձայնություն է հայտնել ստորագրված փաստաթղթի դրույթների վերաբերյալ: Հայտարարությունում մասնավորապես ասված է, որ այս պահին խիստ անհրաժեշտ են հավաքական միասնականությունը, ներքին խժդժությունների և սադրանքների բացառումը: Կուսակցությունների խորհուրդը նաև վաղը՝ նոյեմբերի 11-ին, հանրահավաք է հրավիրել Երևանում:
16:54 10.11.2020
ԱՀ ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հարգելի՛ հայրենակիցներ Արցախը հայոց պետականության կենտրոնն է, հայկականության խորհրդանիշը և մենք պարտավոր էինք պահել հայի արժանապատվությունը։ Այս գիտակցությամբ մենք ապրել ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում, հանուն հողի և այդ հողում արժանապատիվ ապրելու իրավունքի զոհել հազարավոր կյանքեր, կրել զրկանքներ։ Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության […]
16:00 10.11.2020
«Ես էլի հավատում էի, որ մենք կարող ենք պայքարել, և փորձում էի անել ինձնից կախված առավելագույնը»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք մի տարի առաջ ունեինք ավելի լավ վիճակ՝ հինգ շրջանների հանձնում. բայց ո՞վ Հայաստանում կհավատար, որ դա ճիշտ ճանապարհն է։ Ես ինչքան վերլուծում եմ, իմ սխալները տեսնում եմ ահա այս տիրույթում։ […]