23:37 09.11.2020
Հակառակորդն այսօր էլ մարտի դաշտի անհաջողությունները «փոխհատուցել» է խաղաղ բնակավայրերը հրիթռակոծելով: Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը հիշեցրել է, որ այսօր օրվա ընթացքում կրկին թիրախավորվել են Արցախի այն խաղաղ բնակավայրերը, որտեղ չկա ռազմական որևէ օբյեկտ: «Դա հանցագորխություն է, պատերազմական բոլոր օրենքների խախտում», – ասել է Սարումյանը: Սարումյանն ասել է նաև, որ օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ […]
23:00 09.11.2020
Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանն այսօր, ամփոփելով օրը, ասել է, որ մարտական գործողություններից մեկի առանձնահատկությունն էլ այն է, որ ադրբեջանական կողմը որոշ ուղղություններում կարողացել է ներթափանցել Արցախի բուն տարածք: «Այն հատվածներում, որոնք համարվում են անվտանգության գոտի, մեր նահանջը պայմանավորված է եղել հաճախ մարտավարական նկատառումներով: Այսինքն, երբ գործ ունենք հարթավայրային տարածքի հետ, իսկ ավելի նպաստավոր […]
22:56 09.11.2020
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ այսօր ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ և իր զորակցությունն է փոխանցում նրանց հարազատներին ու բարեկամներին: Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ «Ռուս օդաչուները ցավալիորեն զոհվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս, ուստի ՌԴ պաշտպանության […]
22:43 09.11.2020
«Մարտական գործողությունների տրամաբանությունը ենթադրում է գործողությունների զարգացում, ենթադրում է որոշակի ժամանակահատված, որի ընթացքում տեղի են ունենում այդ գործողությունները: Մարտական գործողությունների արդյունքների մասին կարելի է խոսել դրանց ամբողջության մեջ, երբ դրանք մոտենում են ավարտին, կամ արդեն ավարտվել են: Այս առումով, ցանկանում եմ վստահեցնել մեր հայրենակիցներին, որ մարտական գործողությունների աշխարհագրությունը ենթադրում է նաև գաղտինության որոշակի կատառումներ: Այդ […]
22:34 09.11.2020
Շուշիից զատ, այսօր մարտեր են ընթացել նաև այլ ուղղություններում. այս մասին այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասել է Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը՝ նշելով, որ յուրային զորքերը որոշ հատվածներով առավել նպաստավոր բնագծեր են զբաղեցրել: «Օրվա ընթացքում տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող մեկ տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 ԱԹՍ: Հարավ-արևմտյան հատվածում ընթացող […]
22:29 09.11.2020
Օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, Ստեփանակերտը։ Հատկապես ցերեկվա ժամերին հեռահար հրթիռներով 10-ից ավելի անգամ հրթիռակոծվել է քաղաքը։ Թիրախակետում, ինչպես միշտ, քաղաքացիական ենթակառուցվածքներն են, մայրաքաղաքի կոմունիկացիոն համակարգերն ու բազմաբնակարան շենքերը, բնակելի թաղամասերը, անգամ`Ս.Շահումյանի անվան շրջանաձև զբոսայգին։ Քաղաքում ավերածությունները շատ են։ Տուժածներ չկան։ Նշենք, որ հրթիռակոծված թաղամասերում ռազմական որևէ օբյեկտ […]
22:14 09.11.2020
Վերջին 3-4 օրերի ընթացքում հակառակորդը ջանքերը կենտրոնացրել է հիմնականում Շուշիի ուղղությամբ. այս մասին այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասել է Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը: «Պաշտպանության բանակի ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել են և պաշտպանում են մեր ինքնության, Արցախի խորհրդանիշներից մեկը՝ հինավուրց բերդաքաղաք Շուշին: Պատրաստ են, վճռականորեն տրամադրված են պատվով կատարել իրենց խնդիրը»,- ասել է Սարումյանը՝ […]
21:55 09.11.2020
Երբ հարսը երեխա չէր ունենում, ուխտի էր գնում Սբ․ Սարիբեկ, Ամարասի Սբ․ Գրիգորիս, Սարուշենի Ավետարան, Սզնեքի Սբ․ Հովհաննես և այլ սրբատեղիներ: Երբ տանը երեխա էր ծնվում, երդիկից հավկիթ էին ներս գցում՝ որպես կյանքի սաղմի՝ սկզբի խորհրդանիշ: Ինչպես ներկայացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, երևակայական չարքերին երեխայից հեռացնելու համար օդ էին կրակում և մի լավ աղմկում: Այնուհետև՝ […]
21:03 09.11.2020
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, Մոսկվան անում է ամեն ինչ, որպեսզի «իրավիճակը կարգավորվի, և կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով առաջ շարժվելու համար»։
20:55 09.11.2020
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են համառ մարտերը Շուշիի համար: Հակառակորդի խմբավորումներին հասցվում են կրակային հարվածներ: Գերեվարվել է թշնամու երկու զինծառայող: Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
19:24 09.11.2020
«Շուշիի համար մարտերը շարունակվում են»,- գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում:
19:20 09.11.2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Պատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են: Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ: Մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը, մենք կարող ենք թշնամուն դուրս շպրտել մեր Արցախից, քանի որ պատերազմի ելքը որոշում […]
18:20 09.11.2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մասնակցել է Եվրոպայի խորհրդի՝ Հունաստանի նախագահության ներքո կազմակերպված Արդարադատության նախարարների հեռավար խորհրդաժողովին։ Շնորհավորելով Հունաստանի իշխանություններին Եվրոպայի խորհրդում Նախագահության ստանձման առթիվ՝ նախարարը խորհրդանշական է համարել, որ Հունաստանի նախագահությունը կենտրոնանում է օրենքի գերակայության առջև ծառացած մարտահրավերների վերհանմանն ու լուծմանը: Ներկայացնելով ժողովրդավարական բարեփոխումների Հայաստանի օրակարգը՝ Ռուստամ Բադասյանը նշել է, որ այն ուղղված է […]
17:15 09.11.2020
Հովհաննես Թումանյանի թանգարանը և «Զինուժ» մեդիան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկատվական աջակցությամբ, իրականացնում են նոր նախագիծ՝ «Սրանով կհաղթես» խորագրով։ Նախագծի շրջանակում մերօրյա մշակութային գործիչները կներկայացնեն Ամենայն հայոց բանաստեղծ, դիվանագետ ու հասարակական գործիչ, մեծ հայրենասեր Հովհաննես Թումանյանի խոհերն ու գործերը հայ ժողովրդի հաղթական ոգու մասին, որոնք այսօր էլ խիստ արդիական են: «Իմացեք, որ […]
16:50 09.11.2020
«Դանիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից շուտով Հայաստան կհասնի ռեանիմոբիլների նոր խմբաքանակ (ավելի քան 20)՝ բեռնված առողջապահական տարաբնույթ պարագաներով: Իտալիայի հայ համայնքը 23 միլիոն 900 հազար դրամին համարժեք եվրո է փոխանցել ՀՀ առողջապահության նախարարությանը՝ կարիքների համար ռեանիմոբիլ ձեռք բերելու նպատակով: Մեր ամենօրյա աշխատանքը համայնքների հետ շարունակվում է»: Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան […]
16:44 09.11.2020
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ավելի քան 90 երկրներից մուտք են գործել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայք՝ ծանոթանալու ադրբեջանական կողմի դաժանությունների վերաբերյալ Պաշտպանի ուսումնասիրություններին։ «Սեպտեմբերի 27-ից սկսած այցելուների 82 տոկոսը եղել են նոր օգտատերեր, որոնք ավելի հաճախ փնտրել են Պաշտպանի գործառույթների մասին ինֆորմացիա և մուտք գործել զեկույցների բաժին։ Տվյալները վերցված […]
16:23 09.11.2020
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանում 1000+ հիմնադրամից հատուցում ստանալու համար պետք է դիմել վարչական շրջանների աշխատակազմեր (թաղապետարաններ): Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը: ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ Երևանում շահառու ընտանիքների հետ տարվող աշխատանքներում ներգրավված կլինեն նաև վարչական շրջանների (թաղապետարանների) […]
16:13 09.11.2020
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ BBC գործակալությանը տված հարցազրույցում արված հայտարարությունները։ «Սույն հարցազրույցում Իլհամ Ալիևը հաստատում է, որ չունի որևէ արդարացում Ստեփանակերտի և Արցախի այլ խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ, որն անհերքելի փաստերով արձանագրվել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային ԶԼՄ-ների և մարդու իրավունքների պաշտպանությամբ […]
16:00 09.11.2020
Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը և հայ և օտարերկրացի մշակութային գործիչներ ստորագրահավաք են սկսել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից զրկելու համար։ Ստորագրահավաքը տեղադրված է Change.org կայքում։ Արսինե Խանջյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է նաև հայ և օտարերկրացի մշակութային գործիչների բաց նամակն՝ ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին: Նամակում ևս ներկայացված է Մեհրիբան […]
15:46 09.11.2020
«Ես դիտել եմ Ալիևի հարցազրույցը, որում նա պատմում է պատերազմում իր «հաջողությունների» մասին: Ես մի մարդ եմ, որը երկու պատերազմ եմ տեսել. ապշած եմ: Ի՞նչ «հաջողության» մասին կարող է խոսք լինել»,- ասել է ինքնահռչակ ԴԺՀ -ի առաջին վարչապետ, «Դոնբասի կամավորների միության» ղեկավար Ալեքսանդր Բորոդայը: «Երբվանի՞ց է քիմիական զենքի օգտագործումը, եկեղեցու և ծննդատան ռմբակոծումը, հիվանդանոցում կրակոցները […]
15:36 09.11.2020
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, դիմելով Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին, նշում է. «Ադրբեջանը կրկին փորձում է սադրիչ գործողությունների դիմել երրորդ երկրների տարածքում, հրահրել ազգամիջյան բախումներ ու անկարգություններ: Այս ժամանակահատվածում մենք խնդրում ենք ձեզ լինել զգոն, զգույշ, չտրվել սադրանքներին և համագործակցել տեղական իրավապահ մարմինների հետ: Հիմա մեր յուրաքանչյուր հայացք, ջանք և ներուժ պետք է ուղղված լինի բացառապես […]
15:19 09.11.2020
Արցախի ԱԳՆ-ն ներկայացրել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Էնգլվուդ Քլիֆս քաղաքի քաղաքապետ Մարիո Կրանյակի հռչակագիրը, որը ներկայացնում ենք ստորև․ «Լինելով ժողովրդավարության, օրենքի գերակայության և բոլոր մարդկանց ազատ ու խաղաղ ապրելու իրավունքի հաստատուն ջատագով, Արցախի Հանրապետությունը՝ լինելով հպարտ ժողովրդավարություն և հազարամյակներով հայոց հայրենիքի բաղկացուցիչ մասը, Նկատի ունենալով այն, որ Արցախի Հանրապետությունը, օրինականորեն հռչակելով իր անկախությունը և […]