TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+35.09 oC

ԱՐՑԱԽ

Հայ եկեղեցու աղոթքներով շաղախված ու մեր հերոս զավակների արյունով թրծված Շուշին մե՛րն է ու մե՛րը պիտի մնա. Արամ Ա կաթողիկոս

20:15 08.11.2020

Հայ եկեղեցու աղոթքներով շաղախված ու մեր հերոս զավակների արյունով թրծված Շուշին մե՛րն է ու մե՛րը պիտի մնա՝ ի գին ամեն զոհողության։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արամ Ա կաթողիկոսը:

̰
Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված քաղաքացիներին կտրամադրվի դրամական օժանդակություն

19:31 08.11.2020

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հայտնում է, որ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների համակարգող Միքայել Վիրաբյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի միջև կայացած այսօրվա հանդիպման ընթացքում քննարկված առանցքային հարցերից են եղել առաջիկա օրերին կտրամադրվեն պետական նպաստներն ու կենսաթոշակները; Մոտ ապագայում Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված քաղաքացիներին կտրամադրվի դրամական օժանդակություն։

̰
Սպասեք պաշտոնական տեղեկությունների, զերծ մնացեք գնահատականներից. Արծրուն Հովհաննիսյան

19:15 08.11.2020

«Շուշիի քաղաքում և մերձակայքում մարտեր են գնում։ Սպասեք պաշտոնական տեղեկությունների, զերծ մնացեք գնահատականներից»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

̰
Համոզված եմ, որ շուտով կրկին կլսենք մեր բալիկների խինդն ու ծիծաղն այստեղ. Արտակ Բեգլարյանը Ստեփանակերտից լուսանկար է հրապարակել

18:58 08.11.2020

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում Ստեփանակերտից լուսանկար է հրապարակել և գրել. «Մեր սիրելի ու վիրավոր քաղաքն այսօր… Համոզված եմ, որ շուտով կրկին կլսենք մեր բալիկների խինդն ու ծիծաղն այստեղ՝ հրթիռների պայթյունների փոխարեն, և միասին կապաքինենք Արցախի վերքերը: Պինդ եղե՛ք…»։

̰
Օրվա ընթացքում Արցախի բնակավայրերում իրադրությունը եղել է կայուն լարված. ԱՀ ԱԻՊԾ

18:15 08.11.2020

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է. «Օրվա ընթացքում Արցախի բնակավայրերում իրադրությունը եղել է կայուն լարված։ Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը։ Քիչ առաջ հրթիռակոծվեց քաղաքը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած։ ԱԻ պետական ծառայության փրկարարները վիրավորին առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխել բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Մարտակերտում օրվա […]

̰
Ալիևն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին

17:08 08.11.2020

«ՌԻԱ Նովստին» հայտնում է. Թուրքիայի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ղեկավարները Բաքվում են: Նրանց ընդունել է Իլհամ Ալիևը:

̰
WarGonzo նախագիծը հայտնում է Մարտունու ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի նահանջի մասին

15:46 08.11.2020

Ռուսական WarGonzo նախագիծը հայտնում է Մարտունու ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի նահանջի մասին: Նախագծի Telegram- ալիքը գրում  է նաև, որ ռազմաճակատի հարավ-արևելյան հատվածից` Մարտունիից ոչ հեռու Արցախի պաշտպանության բանակին հաջողվել է խոցել հակառակորդի ինքնաթիռ:  

̰
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները

15:28 08.11.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները:

̰
Մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան

15:07 08.11.2020

«Մարտերը շարունակվում են…»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

̰
Սփյուռքի բարերարները պատրաստակամ են վերականգնել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը, մշակութային օջախները

15:00 08.11.2020

Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարը շատ զանգեր է ստացել սփյուռքի բարերարներից, որոնք պատրաստակամություն են հայտնել վերականգնել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը, հակառակորդի հարվածներից վնասված մշակութային մյուս օջախները, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնբել է նախարար Լուսինե Ղարախանյանը: «Արցախում ավերվել են մշակույթի տներ: Ամենամեծ մասշտաբի ավերածություն եղել է Շուշիի մշակույթի տանը: Ես արդեն շատ ու շատ զանգեր […]

̰
Լևոն Արոնյանն ու Մանուել Պետրոսյանը միաժամանակյա խաղի սեանս են անցկացնում` «Մատ տեռորին» խորագրով

14:46 08.11.2020

Գրոսմայստեր Լևոն Արոնյանն ու արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը Հայաստանից և Արցախից ընտրված 20 երեխաների հետ միաժամանակյա խաղի սեանս են անցկացնում` «Մատ տեռորին» խորագրով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Շառլ Ազնավուրի հրապարակում կազմակերպված բարեգործական միջոցառման ընթացքում հավաքված ողջ հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք մեր սահմանները» խորագրով դրամահավաքին: «Մենք պետք է ահաբեկչության դեմ պայքարենք: Մենք այսօր ամենաառաջինն ենք […]

̰
ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավարևելյան ուղղությամբ խոցել են թշնամու հերթական բայրաքթարը. Շուշան Ստեփանյան

14:36 08.11.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 13:40-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են թշնամու հերթական բայրաքթարը:

̰
Արցախի բուհերը դասերն անցկացնում են առցանց. Արցախի պետական համալսարանը կսկսի նոյեմբերի 10-ից

14:31 08.11.2020

Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունները պատերազմի պայմաններում դասերն անցկացնում են առցանց տարբերակով, Արցախի պետական համալսարանը կսկսի նոյեմբերի 10-ից, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը: «Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունները սկսել են իրենց աշխատանքը: Արցախի պետական համալսարանը սկսելու է նոյեմբերի 10-ից, իսկ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը և Մեսրոպ Մաշտոց համալսարանն արդեն սկսել […]

̰
Վերահաստատում եմ՝ մարդու իրավունքների միակ պաշտպանները մեր դիրքապահներն են. Արտակ Բեգլարյան

14:15 08.11.2020

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերահաստատում եմ՝ մարդու իրավունքների միակ պաշտպանները մեր դիրքապահներն են: Ձեր ցավը տանեմ, տղե՛րք, մենք բոլորս ձեզ հավատում ու սատար ենք ձեր սուրբ առաքելության մեջ»:

̰
Մեր զինվորների ներդաշնակ ժպիտն ու անվախ աչքերը անսահման ուժ են փոխանցում. Մարիամ Փաշինյան

13:44 08.11.2020

ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել «Պատերազմի մեջ գտնվող մեր զինվորների ներդաշնակ ժպիտն ու անվախ աչքերը անսահման ուժ են փոխանցում: ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»,-լուսանկարին կից գրել է նա։

̰
Շուշիում մարտերը շարունակվում են, սպասեք ու հավատացեք մեր զորքին. Արծրուն Հովհաննիսյան

13:33 08.11.2020

«Շուշիում մարտերը շարունակվում են, սպասեք ու հավատացեք մեր զորքին»,-«Ֆեյսբուքում» գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

̰
Գերության մեջ հայտնված ևս վեց զինծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան

13:32 08.11.2020

Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը հայտարարություն են տարածել Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին։ «27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս վեց զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան։ Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Կնազյանը, Սամվել […]

̰
Հայ պատմաբանները կոչով դիմել են Շուշիի հերոսական պաշտպաններին

13:28 08.11.2020

Հայ պատմաբանները կոչով դիմել են Շուշիի հերոսական պաշտպաններին։ «Թանկագին ՀԱՅ ԶԻՆՎՈՐ. Ավելի քան 28 տարի է, ինչ թուրքի պիղծ կճղակը մաքրվել է մեր հինավուրց Շուշիից։ Քո թիկունքում Սբ Ղազանչեցոց եկեղեցին է, մայրաքաղաք Ստեփանակերտը։ Մենք ավելի քան համոզված ենք, որ դու թույլ չես տա անարգ թշնամուն ներխուժելու մեր քաջարի բերդաքաղաքը և նրա մատույցները կվերածես գյոռբագյոռի։ Հարստացրու […]

̰
Չավուշօղլուն և Լավրովը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

12:40 08.11.2020

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ТАСС-ը։ Հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի թեման: Ինչպես արդեն հայտնել ենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ևս հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։

̰
Տիգրանակերտի հնագիտական հանգրվանի գույքը տեղափոխվել է ապահով վայր

12:25 08.11.2020

Պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարեկամներ, սիրով տեղեկացնում եմ, որ շնորհիվ մեր երկու քաջ աջակիցների, որոնց առջև գլուխս եմ խոնարհում, Տիգրանակերտի հնագիտական հանգրվանի գույքը տեղափոխվել է ապահով վայր: Պատերազմական այս ծանր պահին այդ գույքը հազիվ թե իրենից լուրջ նյութական արժեք է ներկայացնում: Բայց նույնիսկ վնասված` այն խորհրդանշում է Տիգրանակերտը, մեր մշակույթը: Հաղթելու […]

̰
ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ. Շուշան Ստեփանյան

12:07 08.11.2020

«ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ ժամը 9:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ»,-ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

̰
Ծանր ու վճռական մարտեր են Շուշիի համար. Արծրուն Հովհաննիսյան

11:44 08.11.2020

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծանր ու վճռական մարտեր են Շուշիի համար, հաղթանակ մեր հերոսներին»:

̰
Ստեփանակերտը՝ գիշերային հրթիռակոծությունից հետո

11:22 08.11.2020

ԱՀ ԱԻՊԾ-ը լուսանկարների միջոցով ներկայացրել է Ստեփանակերտը գիշերային հրթիռակոծությունից հետո։  

̰
Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում. ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը

10:52 08.11.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում: «Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը: Տարբեր ուղղություններում ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է Ադրբեջանի մեծաթիվ կենդանի ուժ, […]

̰
Շուշին շարունակում է մնալ թշնամական կողմի անհասանելի երազանքը. ԱՀ ԱԻՊԾ

10:36 08.11.2020

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը նշում է. «Շուշին շարունակում է մնալ թշնամական կողմի անհասանելի երազանքը։ Թեպետ քաղաքում ավերածությունները բազմաթիվ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին»։

̰
Ստեփանակերտում հրթիռային ծանր հարվածների հետևանքով ավերվել են բնակելի շենքեր և երաժշտական դպրոցը. Արտակ Բեգլարյան

10:20 08.11.2020

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Twitter-ում գրել է. «Ադրբեջանն այսօր հրթիռներով ծանր հարվածներ է հասցրել Ստեփանակերտի քաղաքացիական բնակավայրերին, ինչի հետևանքով լրջորեն ավերվել են բնակելի շենքեր և երաժշտական դպրոցը: Շատ այլ համայնքներ նույնպես ավերածությունների թիրախ են դարձել: Տուժածների մասին դեռ տվյալներ չկան»: #Azerbaijan today heavily struck #Stepanakert civilian areas with missiles, as a result of […]

̰
Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

10:05 08.11.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան […]

̰
Գիշերը հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել Ստեփանակերտին

09:49 08.11.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը նոր հաղորդագրություն է տարածել Ստեփանակերտի հրթիռակոծությունների վերաբերյալ, որտեղ նշված է.  «Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում։ Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։ Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։ Մյուս բնակավայրերում պահպանվել է […]

̰
Մեր Հայրենիքի պաշտպանների հետ կանգնած ենք մինչև վերջ. Արայիկ Հարությունյան

09:45 08.11.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում Ստեփանակերտի հրապարակից լուսանկար է հրապարակել և գրել է. «Սիրելի ՛ հայրենակիցներ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դիմավորել եմ կյանքիս ամենածանր լուսաբացներից մեկը… Մեր Հայրենիքի պաշտպանների հետ կանգնած ենք մինչև վերջ: Կենաց-մահու պայքարը շարունակվում է»:

̰
Թշնամին ոչ թիրախային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին. ավերածությունները շատ են. ԱՀ ԱԻՊԾ

09:30 08.11.2020

«Պատերազմական գործողություններին զուգահեռ թշնամական կողմը շարունակում է հեռահար հրթիռներով ավերել խաղաղ բնակավայրերը»,-Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ՝ հայտնել է ԱՀ ԱԻՊԾ-ը։ «Ստեփանակերտում վերջին մեկ ժամվա ընթացքում երեք անգամ միացել է տագնապի ազդանշանը։ Թշնամին ոչ թիրախային հարվածներ է հասցնում բնակելի թաղամասերի ու հանրային նշանակության օբյեկտների վրա։ Տուժածներ չկան։ Ավերածությունները շատ են»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
BACK_TO_TOP