14:57 09.11.2020
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ միջոցառումները ապօրինի կերպով Արցախից Հայաստան զենք-զինամթերքի տեղափոխման դեպքերը բացառելու ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ Վարդենիսի ոստիկանները Արցախից վերադարձած անձանց մեքենաներում հայտնաբերել են պայթուցիչներով նռնակներ, ինքնաձիգի փամփուշտներ ու գործարանային համարով հրացան։ Հայտնաբերված զենք-զինամթերքը վերցվել է։ Միջոցառումները շարունակվում են։
14:44 09.11.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ իսկապես քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ թուրքական CNN Turk հեռուստաալիքը հայտնել էր, որ Էրդողանը Պուտինին առաջարկել է ստեղծել Ղարաբաղի հարցով աշխատանքային խումբ: «Շաբաթ օրը մենք զեկուցեցինք այն թեմաների մասին, […]
14:36 09.11.2020
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից տեղեկացնում են․ «Ի գիտություն Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի քաղաքացիների, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի՝ Երևան քաղաքի Վարդանանց 16/1 հասցեում գտնվող գրասենյակում իրականացվում են հետևյալ աշխատանքները. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բոլոր գործառույթների իրականացում / հեռ․ 093541844 / Նոտարական գործողությունների կատարում, անհրաժեշտ իրավաբանական օգնության տրամադրում / հեռ․ 093537833 / Իրավաբանական անձանց և […]
13:52 09.11.2020
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն, առաջնորդվելով ամուր թիկունք ունենալու և տեխնոլոգիական ոլորտի գիտելիքներով զինված սերունդ դաստիարակելու իր առաքելությամբ՝ Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում և Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում իրականացնում է ծրագրավորման անվճար դասընթացներ՝ Արցախից ժամանած մեր հայրենակիցների համար: Մասնավորապես՝ արդեն իսկ մեկնարկել են դասընթացները Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Լոռու մարզպետարանի կրթության վարչության համագործակցությամբ։ Այստեղ […]
13:36 09.11.2020
Բասկերի Երկրի Գիպուսկոա նահանգի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի։ Այս մասին հաղորդում է ԱՀ ԱԳՆ-ը։ «Բանաձևում մասնավորապես նշված է․ Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի բանակը հարձակվել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վրա: Այս հարձակման ընթացքում, ռազմական օբյեկտների հետ մեկտեղ, հրթիռակոծվել ու ռմբակոծվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները (բնակարաններ, դպրոցներ, հիվանդանոցներ և այլն), հատկապես՝ […]
13:28 09.11.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի և Արցախի մեծագույն բարեկամ ու նվիրյալ բարոնուհի Քերոլայն Քոքսը Հայաստանում է` կրկին ամենադժվար պահին մեր կողքին։ Պատերազմի առաջին իսկ օրից բարոնուհի Քոքսի իրականացրած աշխատանքն անգնահատելի է, համամարդկային արժեքներին ու արդարությանն անմնացորդ նվիրումն անհնար է առանց հուզմունքի ընդունել։ Երեկ շատ հարցերի շուրջ ենք […]
12:40 09.11.2020
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Շուշիից բացի, կարևոր են նաև այլ ուղղության մարտերը։ Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում։ Բոլոր հատվածների մարտերն էլ չափազանց կարևոր են»։
12:06 09.11.2020
Քարինտակի ուղղությամբ հայտնաբերված խմբավորումը հրթիռահրետանային հարվածներով ոչնչացվում է։ Թշնամին ունի մեծ կորուստներ։ Կադրերը՝ քիչ անց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
11:15 09.11.2020
Վաղ առավոտյան կրկին ադրբեջանական ԱԹՍ է զգետնվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Ավելի վաղ ՊԲ-ից հայտնել էին, որ ճակատային գծի տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք։
10:55 09.11.2020
Մարդու իրավունքների պաշտպանն այսօր ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են բարոնուհու HART բարեգործական կազմակերպության փոխտնօրենը և երկու լրագրող։ Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի և Արցախի խաղաղ բնակիչների նկատմամբ պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք հիմնված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների փաստահավաք աշխատանքների վրա։ Արման Թաթոյանը […]
10:31 09.11.2020
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակվել է ևս 44 զինծառայող՝ Գրիգորյան Կարեն Արբենի, ծնվ. 2001թ. Սահակյան Արմեն Արմանի, ծնվ. 2000թ. Պահեստազորային Դադամյան Արմեն Վալերիի, ծնվ. 1980թ. Պահեստազորային Ծատրյան Ալբերտ Արթուրի, ծնվ. 1991թ. Պահեստազորայի Գագրեյան Գոռ Ստյոպայի, ծնվ. 1996թ. Կամավորական Ավետիսյան Մարտուն Պապիշի, ծնվ. 1960թ. Գրիգորյան Արթուր Վոլոդյայի, ծնվ. 1977թ. Հովհաննիսյան Վարդան Գևորգի, ծնվ. 2001թ. Հովհաննիսյան […]
10:15 09.11.2020
Նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավարևելյան, հարավային և հարավարևմտյան ուղղություններում: Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում թշնամին, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է: Յուրային զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր: Նշված ժամանակահատվածում ճակատային գծի տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական […]
10:11 09.11.2020
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի ՛ հայրենակիցներ Վաղ առավոտյան այցելել եմ Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայիների հետ, ովքեր ավելի քան մեկ օր է, ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին: Շրջայցի ընթացքում հանդիպել եմ նաև գեներալ Մնացականյանին: Այն մեծածավալ ու անգնահատելի […]
10:03 09.11.2020
Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են պատերազմական հանցագործությունները, մասնավորապես, կրակի տակ պահելով Արցախի խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը։ Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով։ Թիրախակետում բազմաբնակարան շենքերն են, բնակելի թաղամասերը, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտները։ Այս տարածքներում ռազմական որևէ օբյեկտ չկա, հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։
09:01 09.11.2020
Գիշերը խաղաղ բնակավայրերում, Ստեփանակերտից բացի, պահպանվել է հարաբերական հանգիստ։ Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Մայրաքաղաքում տուժածներ չկան։ Արցախի մյուս բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել։
23:55 08.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական Էյ-Առ-Դի հեռուստաալիքին։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկված է: Մանրամասները՝ տեսանյութում:
22:47 08.11.2020
Ինչ դերակատարություն ունի Շուշիի մարտերի հաջողություններում ՀՀ պաշըպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որի մասին այս օրերին ադրբեջանական մամուլը շատ է գրում՝ պնդելով, թե ծանր վիրավորվել է: Ինչո՞ւ է Օհանյանն «արժանանում» այդպիսի հրապարակումների, ադյո՞ք պատճառը հաջողությունները չեն. այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հարցրել են ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին: «Սեյրան Օհանյանը՝ Արցախի հերոս, լեգենդար զորահրամանատար, գեներալ-գնդապետ, […]
22:37 08.11.2020
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստել է երրորդ փակ զեկույցը ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ զինծառայողների դիակների և ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ: Զեկույցն ուղարկվել է համապատասխան միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին և իրավապաշտպան կազմակերպություններին: Երրորդ զեկույցում ներկայացված են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների Մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերի կողմից հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 3-ը արձանագրված փաստերը […]
22:30 08.11.2020
«Շուշիի մեջ՝ քաղաքի մեջ և շրջակա հարակից տարածքներում՝ պարիսպների տակ, ճանապարհների վրա, որոնք տանում են դեպի Շուշի, մարտերը ողջ օրվա ընթացքում եղել են բավականին սաստիկ: Այս պահին էլ որոշակի մարտեր ընթանում են՝ չնայած ինտենսիվությունը զգալիորեն թուլացած է»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: ՀՀ ՊՆ ներկայացուցչի խոսքերով՝ արդեն 3-4 օր է, […]
22:21 08.11.2020
Ադրբեջանական մեդիատիրույթում այսօր տարածվեցին լուսանկարներ և տեսանյութեր, որոնք ներկայացվում էին՝ իբրև Շուշիի գրավման ապացույցներ։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող տեսանյութերում և լուսանկարներում երևացող ամրոցը որևէ առընչություն չունի միջնադարյան Շուշիի բերդի հետ։ Տեսանյութում մի խումբ տղամարդիկ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներն ամրացնում են բերդի գլխամասում։ Հատկանշական է, որ դրոշներն ամրացնողները ո՛չ զինվորական հագուստով են, և […]
22:15 08.11.2020
Իրավիճակը շարունակում է մնալ լարված. այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ տարբեր ուղղություններում եղել են ինտենսիվ մարտեր։ «Հյուսիսում թշնամու զորքերը՝ հիմնականում փոքր մարտավարական խմբեր, հրետանու կրակի աջակցությամբ փորձել են հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն կորուստներ կրելով՝ հետ են շպրտվել: Մարտունու ուղղությամբ վաղ առավոտյան որոշակի հաջողություններից հետո մեր […]
21:43 08.11.2020
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հեթ-տրիկը «Ռոմա»-ի կազմում նվիրել է հայ ազգին։ «Իմ ազգի և իմ «Ռոմայի» համար»,-«Ֆեյսբուքում» գրել է Հենրիխ Մխիթարյանը։ Ինչպես արդեն հայտնել ենք, «Ջենոա»-«Ռոմա» հանդիպմանը Մխիթարյանը դարձել է հեթ-տրիկ-ի հեղինակ։
21:29 08.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Բայդեն, Ընդունեք, խնդրեմ, մեր սրտանց շնորհավորանքները Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Համոզված եմ, որ երկարամյա քաղաքական ու օրենսդիր գործունեության ընթացքում ձեռք բերած հարուստ փորձառությունը և գիտելիքները կուղեկցեն Ձեզ` բարօրության և առաջընթացի ճանապարհով Միացյալ […]
21:14 08.11.2020
Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է, որ հայկական ուժերի գործողությունների արդյունքում հակառակորդը փախուստի է դիմում Բերձորի լեռներից։
20:42 08.11.2020
ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները Ստեփանակերտից հյուսիս արևմուտք հատվածում ժամը 19:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ: Լարվածությունն առաջնագծում պահպանվում է: Հրետանային և ականանետային փոխհրաձգություն է: Հարավարևելյան ուղղությամբ դիտարկվել է հակառակորդի շարասյուն, որի ուղղությամբ վարվել է դիպուկ կրակ՝ ոչնչացնելով մեծ քանակի կենդանի ուժ և տեխնիկա։ ՊԲ զորատեսակները վստահաբար կատարում են իրենց մարտական առաջադրանքները, հակառակորդի մարտական ներուժի մաշումը […]