00:19 08.11.2020
The National Interest կայքը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ հանուն խաղաղության ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ն հյուպատոսություն բացի Ստեփանակերտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածի հեղինակ Մայքլ Ռուբինը գրել է. «Ստեփանակերտը պատմականորեն հայ բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքն է, որն այս պահին ենթարկվել է ադրբեջանական զորքերի, Թուրքիայի կողմից տեղափոխված վարձկանների լայնածավալ հարձակմանը՝ […]
23:53 07.11.2020
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Վլադիմիր Պուտինը և ու Էրդողանը հեռախոսազրույցում հաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար փոխգործակցության փոխադարձ պատրաստակամությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Ռուսաստանի նախագահը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ […]
23:38 07.11.2020
Եվրախորհրդարանի կիպրացի պատգամավոր Լեֆտերիս Քրիստոֆորուն հայտարարել է, որ Եվրոպական Միությունը պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի Թուրքիայի և Ադրբեջանի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը. «Թուրքիայի նկատմամբ հանդուրժողականությունը հանգեցնում էվերջինիս կողմից նոր հանցագործությունների Կիպրոսի, Հունաստանի, Հայաստանի, Արցախի, Սիրիայի դեմ: Եվրոպական Միությունը կարող է և պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի […]
23:27 07.11.2020
Պատերազմն արմատապես փոխել է մեր կյանքի բոլոր ոլորտները: Ինչպես ռազմադաշտում, այնպես էլ թիկունքում և հատկապես տնտեսական ոլորտում գրեթե հավասարապես կարևոր է ստեղծված իրավիճակին ճիշտ ու խելամիտ արձագանքելը: Տնտեսական զարգացման կարևորագույն գործիքներից է գովազդը: Բազմաթիվ ընկերություններ դադարեցրել են գովազդային գործունեությունը՝ ելնելով «ամոթ է» կամ «ժամանակը չէ» մոտեցումներից, սակայն նման գործելաոճը չի կարող ապահովել այն ամուր թիկունքը, […]
23:15 07.11.2020
Նոյեմբերի 2-ին դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկը։ Այս մասին հաղորդեցին ՀՀ ԱԳՆ-ից։ Դեսպանը նախարարին ներկայացրեց և կոչ արեց դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան, Թուրքիայի ռազմաքաղաքական ներգրավվածությունը պատերազմին և վերջինիս կողմից Արցախի բնակչության դեմ պատերազմելու համար տարածաշրջան վարձկան զինյալների և ահաբեկիչների տեղափոխումը, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հումանիտար զինադադարի մասին […]
23:07 07.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական ARD հեռուստաալիքին։ Հարցազրույցը ներկայացվում է ստորև. ARD – Պարոն Փաշինյան, շնորհակալություն հարցազրույցի հնարավորության համար։ Երբ Դուք 2018 թվականին ժողովրդավարական բողոքի շարժման միջոցով խաղաղ իշխանափոխության հասաք, հնարավոր համարո՞ւմ էիք, որ երկու տարի անց պատերազմ կբռնկվեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իրականում, երբ ես դեռևս խորհրդարանի պատգամավոր էի՝ 2016 կամ գուցե 2017 թվականն […]
22:42 07.11.2020
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Շուշիի համար համառ մարտերը շարունակվում են, ապա անդրադարձել այն խոսակցություններին, որոնք որևէ դրական բան չեն ավելացնում հաղթանակի հարցում: Հովհաննիսյանն ասել է, որ բոլորիս պարտքն է հավատալ մինչև վերջ պայքարող հայ զորականին, վստահել հայ զինվորականին: Այս պահին տեղին չեն որևէ այլ տեսակի դիտարկումները, խուճապային տրամադրությունները, […]
22:32 07.11.2020
Հին ժամանակներում արցախցիները հավկիթին մոգական զորություն էին վերագրում: Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, հավկիթը դնում էին ջրով լի թասի մեջ և զետեղում այն առարկայի կողքին, որն անհրաժեշտ էր պաշտպանել չար աչքից: Բացի այդ, տան դռան դիմացի պատից կախում էին գույնզգույն թելերով կամ մանր ուլունքներով նախշազարդված հավկիթ, որը գրավում էր ներս մտնողի ուշադրությունը և փրկում չար աչքից: […]
22:29 07.11.2020
Արցախում այսօր մարտեր են ընթացել ոչ միայն Շուշի քաղաքի մերձակայքում: Մարտունի քաղաքի ուղղությամբ, օրինակ, թշնամին փորձել է հարձակում իրականացնել՝ զրահատեխնիկայի աջակցությամբ. այս մասին այսօր ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը. «Կորցնելով մեկ-երկու զրահատեխնիկա՝ հետ է շպրտվել ելման բնագծեր՝ թողնելով մի քանի դիակ: Բերձորից հարավ մի քանի անգամ փորձել են առաջ գալ, չեն կարողացել: Կորուստներ […]
22:15 07.11.2020
«Շուշիի հարակից տարածքներում, մոտակայքում, ճանապարհների ուղղությամբ թշնամուն հաջողվել է մոտենալ և մարտերը չեն դադարում»,- այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը հիշեցրել է երեկվա իր այն դիտարկման մասին, թե Շուշին պաշտպանվել է, և իրավիճակ է փոխվել. «Հակառակորդը հավելյալ ուժեր ներգրավելով՝ շարունակում է Շուշիի գրավման ցանկությունն իրագործելու իր պլանները: Այս […]
21:15 07.11.2020
Անմիջապես Շուշիի մերձակայքում ծանր մարտերը շարունակվում են։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
19:39 07.11.2020
Արցախի Հանրապետության Աժ նախագահ Արթուր Թովմասյանը ֆեյսբութայն էջում գրառում է արել ․ «Արցախից ժամանակավորապես հեռու գտվող իմ սիրելի՜ հայրենակիցներ։ Խուճապի մի մատնվեք։ Ամեն ինչ վերահսկողության տակ է»։
18:55 07.11.2020
Շուշիի շրջակայքում մարտերը շարունակվում են։Այս մասին ֆեյսբուքյան իր էջու գրառում է կատարել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ․ «Ոչ մի կորուստ, ոչ մի նահանջ դեռ պարտություն չէ, ամեն ինչ կորած չէ, եթե գիտակցությունդ պայքարում է։ Շուշիի շրջակայքում մարտերը շարունակվում են։ Վերջ տվեք անհարկի քննարկումներին»,-գրել է նա։
17:59 07.11.2020
Ստեփանակերտը թշնամու թիրախում։ Քաղաքը հրթիռակոծվում է գրադի և սմերչի կայանքներից ։ Տուժածների մասին տվյալներ առայժմ չկան։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ։
16:34 07.11.2020
«Զանգվածային լրատվամիջացների ներկայացուցիչներն ու լրագրողները ռազմական գործողությունների վայրեր և Արցախ կարող են մեկնել միայն ՀՀ Կառավարության կողմից տրամադրված հատուկ անցաթղթի առկայության դեպքում, իսկ միջազգային ԶԼՄ ներկայացուցիչները բացառապես ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով։ Անցաթղթի բացակայության դեպքում ռազմական գործողությունների վայրեր և Արցախ մուտքն արգելվում է։ Կոչ ենք անում բոլորին՝ պահպանել ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնները»,-տեղեկացնում են ՀՀ […]
15:51 07.11.2020
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի (խորհրդարանի) և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում աշխարհի այն երկրների օրենսդիր մարմիններին, ովքեր ծանր փորձությունների այս շրջանում Արցախին սատարող բանաձև են ընդունել: Արդեն ավելի քան մեկ ամիս Արցախը գտնվում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում, որը Թուրքիան և Ադրբեջանն […]
15:40 07.11.2020
Ֆրանսիայի խորհրդարանի քառասուն պատգամավոր բաց նամակով դիմել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ԼՂ անկախությունը ճանաչելու պահանջով: Պատգամավոր Գի Թեիսիեն թվիթերյան իր էջում տեղադրել է նամակը: Այնտեղ հստակ նշված է, որ Ադրբեջանը՝ Թուրքիայի և ջիհադիստների աջակցությամբ, հարձակվել է Արցախի վրա: Ստեղծված իրավիճակում, պատգամավորների համոզմամբ, Ֆրանսիան չպետք է չեզոքություն պահպանի: «Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր են էթնիկ զտում […]
15:16 07.11.2020
Արցախի Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը տեղեկացնում է. «Արցախի Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված․ ողջ գիշարվա ընթացքում և առավոտյան շարունակվել են հրետակոծությունն ու հրթիռակոծությունը: Չնայած վտանգավոր իրավիճակին՝ պատկան մարմինները վերականգնողական աշխատանքներ են անում, բավականին մեծ ռիսկայնությամբ, շատ դեպքում հայտնվելով թշնամու թիրախում: Մարտունի քաղաքում իրականացնում են նաև մաքրման, ավերածությունների վերականգման աշխատանքներ։ Պաշտպանության բանակի և աշխարհազորայինների համատեղ […]
15:10 07.11.2020
Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սեյրան Օհանյանը ողջ և առողջ է, նա ներգրավված է #Շուշի/ի պաշտպանության գործողություններում։ Երբ #ադրբեջան/ական քարոզչամեքենան այդ լուրեը տարածեց, դրանից 4-5 ժամ հետո ես ևՍեյրան Օհանյանը #Ստեփանակերտ/ում շատ բովանդակալից մի շարք քննարկումներ կատարեցինք։ Սեյրան Օհանյանը ողջ և առողջ է․ նա շարքերում է»: «Ես […]
14:50 07.11.2020
ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեսակապի միջոցով մասնակցել է քննարկման: «Կոչ եմ արել գործընկեր երկրներին հաշվետվողականության պատշաճ մեխանիզմներ ներդնել այն պետությունների դեմ, որոնք ոչ միայն մերժում և չեն իրականացնում նվազագույն չափորոշիչները, այլև հենց իրենք ներգրավված են ահաբեկչության ֆինանսավորման գործում»: Նախարարն անդրադարձել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին՝ մատնանշելով ռազմական գործողություններում մեծաքանակ […]
14:27 07.11.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սիրելի ՛ հայրենակիցներ Այսօր ընդունել եմ Աբխազիայի հայ համայնքի կամավորական ջոկատների ներկայացուցիչներին, ովքեր հայրենի հողի կանչով Արցախում են: Տղաները եկել են՝ քաջ գիտակցելով ստեղծված իրավիճակը, եկել են իրենց եղբայրների հետ թշնամու դեմ մարտի դաշտում կռվելու և Հայրենիքի պաշտպանության սուրբ գործում իրենց անձնական ներդրումն ունենալու: Ընդհանրապես, […]
14:11 07.11.2020
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից տեղեկացնում են, որ ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը հանդիպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի դպրոցականների, քոլեջի և ուսումնարանների ուսանողների կրթության կազմակերպման հարցերը։ Ինչ վերաբերում է բարձրագույն ուսումնական հաստատություններին. Շուշիի տեխնոլոգիական համալսարանն արդեն իսկ իրականացնում է […]
13:23 07.11.2020
Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Արցախյան ճակատում ձերբակալված ծայրահեղական ահաբեկչի ցուցմունքի հանրայնացված մասում պարբերաբար հանդիպում է Աբու Ամշա անունը, որը այս պատեազմին մասնակից ահաբեկիչների հիմնական առաքիչներից մեկն է։ Իրականում դա կեղծանուն է` արաբերենից թարգմանաբար «Կիսակույրի, հավկուրի հայր», իսկ այս տականքի իրական անունը Մուհամմադ ալ-Ջասիմ է, որը էրդողանական վարչախմբի հավաքագրած «Սուլթան Սուլեյման շահ» […]
13:17 07.11.2020
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը: Դիմումների ժամկետային սահմանափակումներ չկան, գումարները բռնագանձման ենթակա չեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: