TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+36.09 oC

ԱՐՑԱԽ

Իտալիայի Տրենտո շրջանի ևս մեկ համայնք՝ Նոգարեդոն, ճանաչել է Արցախի անկախությունը

12:37 07.11.2020

Իտալիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են․ «Տրենտո շրջանի ևս մեկ համայնք՝ Նոգարեդոն, ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Շնորհակալություն համերաշխության և համընդհանուր արժեքների պաշտպանության համար»։

̰
Նախիջևանից «մայրցամաքային» Ադրբեջան տեղափոխվելուց 2 օր անց ոչնչացվել է գնդապետ Թեհրան Մենսիմովը

12:30 07.11.2020

Նախիջևանից «մայրցամաքային» Ադրբեջան տեղափոխվելուց 2 օր անց ոչնչացվել է գնդապետ Թեհրան Մենսիմովը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Նշվում է, որ գնդապետը ոչնչացվել է Հադրութի ճակատում։

̰
Որքա՞ն գումար է հանգանակվել հաջակցություն Արցախի

11:49 07.11.2020

Համայն հայությունը շարունակում է իր ֆինանսական օժանդակությունն Արցախին։ Նոյեմբերի 7-ին կուտակված ֆինանսական հանգանակություններն ունեն հետևյալ պատկերը։

̰
Մենք մեր անմահացած հերոս զավակներին հաղթական ու հզոր հայրենիք ենք պարտք, և դա բոլորի’ս պարտքն է․ Աննա Հակոբյան

11:09 07.11.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Երբ երկու տարի առաջ նախաձեռնեցի Կանայք հանուն խաղաղության արշավը ինչ-որ կանանց կողմից արժանացա սուր քննադատության։ «Խաղաղություն եք մուրում։ Մենք խաղաղություն մուրացող ազգ չենք, մենք կռվող ու պայքարող ենք, հայ կինը ուժեղ է, պետք լինի ինքն էլ զենք կվերցնի ձեռքը»,-ասում էին նրանք։ Ինձ մեղադրում […]

̰
Աշխարհը պետք է հասկանա, թե ինչ է կատարվում Արցախում. Սերժ Թանկյանը՝ պատերազմի և նոր երգերի մասին

10:46 07.11.2020

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը կարևոր է համարում արցախյան պատերազմի հետ կապված տեղեկատվական արշավն ակտիվորեն շարունակելը՝ աշխարհին ցույց տալու Ադրբեջանի, Թուրքիայի ագրեսիան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սերժ Թանկյանը նշել է, որ օտարները պետք է իմանան, պետք է տեսնեն, թե այս օրերին ինչ է կատարվում Արցախում: «Ադրբեջանցիները, Թուրքիայի հետ, վարձկաններով հարձակվել են […]

̰
ԱՀ նախագահի խոսնակը հերքում է Սեյրան Օհանյանի վիրավորվելու մասին Ադրբեջանի հերթական կեղծիքը

10:35 07.11.2020

Ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ հերթական կեղծիքն է տարածում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին, թե իբր վերջինս վիրավորվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ հավելելով․ «Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, […]

̰
ՊԲ-ն կասեցրել է թշնամական ուժերի հարձակման բազմակի փորձերը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ մարդկային ուժ

10:31 07.11.2020

Նոյեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: Առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում: Բանակային ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրել են թշնամական ուժերի հարձակման բազմակի փորձերը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ մարդկային ուժ: Նշված ժամանակահատվածում առանձնահատուկ արդյունավետությամբ աչքի են ընկել հատկապես ՊԲ հրետանային ստորաբաժանումները: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի […]

̰
Շնորհակալ եմ մեր հայ համայնքին ջանքերի համար՝ ուղղված ադրբեջանա-թուրքական բռնության դադարեցմանը․ սենատոր

10:27 07.11.2020

Սենատոր Թոդ Յանգը հանդիպել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի անդամների հետ, որի ընթացքում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան դադարեցնելու անհրաժեշտությունը։ «Կռիվը չափազանց երկար ձգվեց։ Շնորհակալ եմ մեր հայ համայնքին ջանքերի համար՝ ուղղված բռնության դադարեցմանը»,-իր թվիթերյան էջում գրել է սենատորը։ This morning’s conversation w/ Hoosier members of @ANCA_DC underscored the need to end […]

̰
Կեսգիշերից հետո բերդաքաղաք Շուշին պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության

10:12 07.11.2020

Խաղաղ բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Կեսգիշերից հետո Շուշիից բացի, Ստեփանակերտում և մյուս քաղաքներում հարաբերական հանգիստը պահպանվել է։ Իսկ բերդաքաղաք Շուշին պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։

̰
Արևելյան ուղղությամբ ժամը 6:45-ի սահմաններում հակառակորդի ԱԹՍ է խոցվել

09:52 07.11.2020

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ ժամը 6:45-ի սահմաններում խոցել են հակառակորդի ԱԹՍ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

̰
Իսպանացի պատգամավորը Ստեփանակերտի ապաստարանից դիմել է միջազգային հանրությանը

09:24 07.11.2020

Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի (ընտրված Բասկերի Երկրից) պատգամավոր Ջոն Ինյարիտու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ուղիղ տեսակապով ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը։ Նա նշել է, որ Ադբեջանն ու Թուրքիան պատերազմական հանցագործություններն են իրականացնում։ Ինյարիտուն դիմել է միջազգային հանրությանը՝ խնդրելով աչք չփակել էթնիկ զտումների հերթական արշավի վրա։ Նշում է, որ մինչ ինքը պատասպարված է Ստեփանակերտի ապաստարաններից մեկում, ադրբեջանական ուժերը […]

̰
Չորսով խոցել են հակառակորդի մարդուժը տեղափոխող 6 «փիքափ»

08:59 07.11.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել քաջ հայորդիներից՝ կից գրելով․ «Չորսով խոցել են հակառակորդի մարդուժը տեղափոխող 6 «փիքափ»»։ Լուսանկարը՝ Սիփան Գյուլումյանի

̰
Լոս Անջելեսի և Փաթերսոնի գովազդային վահանակների վրա հայտնվել են ցուցանակներ՝ հաջակցություն Արցախի

08:53 07.11.2020

Լոս Անջելեսում հայտնվել են պաստառներ՝ հաջակցություն Արցախի և հայ ժողովրդի։ «Խաղաղություն Հայաստանին», «Ճանաչիր Արցախը», «Կանգնիր հայերի կողքին, վաղը կարող է չափազանց ուշ լինել» գրություններով պաստառները հայտնվել են քաղաքի գովազդային վահանակների վրա՝ Rose and Alex Pilibos հայկական դպրոցի սաների ջանքերով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախմբի գրասենյակը։ Այդօրինակ ցուցանակներ են հայտնվել նաև Նյու Ջերսիի […]

̰
«Խաղաղություն Արցախի համար»․ ակցիա Բրանդենբուրգյան դարպասների դիմաց

08:30 07.11.2020

«Խաղաղություն Արցախի համար»․ Բեռլինում՝ Բրանդենբուրգյան դարպասների դիմաց, հայերը տպավորիչ ակցիա են իրականացրել։ Կատարվել է մոմավառություն՝ ի հիշատակ Արցախում զոհված հայորդիների։

̰
11-ամյա վարորդը․ «Զինուժ մեդիան» տեսանյութ է հրապարակել

00:50 07.11.2020

«Զինուժ մեդիան» տեսանյութ է հրապարակել 11-ամյա Աշոտի մասին, որը մեքենան վարել է՝ Արցախից Հայաստան հասցնելով իր ընտանիքին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը Ադրբեջանի շարունակվող պատերազմական հանցագործությունների վերաբերյալ

00:36 07.11.2020

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Ադրբեջանի շարունակվող պատերազմական հանցագործությունների վերաբերյալ․ «Չնայած հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածություններին առ այն, որ կողմերը կանխամտածված կերպով չեն գնդակոծի քաղաքացիական օբյեկտները, ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի Հանրապետության բնակավայրերին: Նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը և նոյեմբերի 6-ին՝ ողջ օրվա […]

̰
Ջոն Ինյարիտուն Մասիս Մայիլյանի հետ զրույցում նշել է, որ ջանքեր կգործադրի իր երկրի կողմից Արցախի ժողովրդին աջակցություն ապահովելու հարցում

23:58 06.11.2020

Նոյեմբերի 5-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի (ընտրված Բասկերի Երկրից) պատգամավոր Ջոն Ինյարիտուի հետ։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԳՆ-ից։ ԱԳՆ ղեկավարը ողջունել է իսպանացի պատգամավորին և երախտագիտություն հայտնել Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի առաջին իսկ օրերից Արցախին ցուցաբերված քաղաքական աջակցության համար։ Մասիս […]

̰
Կորսիկայի ասամբլեան Արցախի ճանաչման մասին բանաձև է ընդունել

23:49 06.11.2020

Կորսիկայի ասամբլեան ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձև: Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:

̰
Ոչինչ չի կարող ընկճել հայրենասեր հայի ոգին․ Գեղարքունիքի մարզպետ

23:46 06.11.2020

Մի ապացույց ևս այն բանի, որ ոչինչ չի կարող ընկճել հայրենասեր հայի ոգին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Այս օրերին Գեղարքունիքի մարզից Արցախյան պատերազմին բազմաթիվ զինվորներ ու կամավորներ են մասնակցում, ովքեր աչքի են ընկնում իրենց քաջագործություններով ու մարտունակ ոգով։ Բոլորս շատ լավ ենք հիշում մեր հայրենակից Գևորգին, ով, […]

̰
ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երը հրապարակել են ադրբեջանական ԶՈՒ կողմից Արցախում քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու վերաբերյալ զեկույց

23:28 06.11.2020

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ զեկույց ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։ Արտահերթ զեկույցի հետևությունները հիմնված են զեկույցում ներկայացված ապացույցներով (քաղաքացիական բնակիչների մարմինների վնասվածքների 18+ լուսանկարներով, քարտեզային ցուցադրող պատկերներով և այլն): Առանձին […]

̰
Քիոմարս Հեյդարին կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտությունը լուծել քաղաքական ճանապարհով

23:18 06.11.2020

Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին  հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը կանեն հնարավորը սահմանամերձ շրջաններում անվտանգության և խաղաղության պահպանման համար և չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտումները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական Mehr-ը,  անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ՝ Քիոմարս Հեյդարին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը համառորեն կոչ է անում երկու կողմերին լուծել իրենց […]

̰
Հայկական կողմը մեկ անգամ չէ փաստերով խոսել այն մասին, ինչ Սերգեյ Նարիշկինն այսօր է հայտարարել․ Ա․ Հովհաննիսյան

23:11 06.11.2020

«Մենք մի քանի անգամ նշել ենք, որ Ադրբեջանի օգտին է աշխատում ոչ թե Թուրքիայի ԶՈՒ համակարգի այս կամ այն առանձին սեգմենտը, այլ՝ ամբողջ Թուրքիան՝ իր հետախուզությամբ, տեխնիկական աջակցությամբ, ղեկավարմամբ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Հովհաննիսյանն ավելացրել է, որ հայկական կողմը փաստացի ֆիքսել է, որ չկա Ադրբեջանի կողմից ԶՈՒ ղեկավարում: Թուրքիան է […]

̰ ̰
Ադրբեջանցիների դժգոհությունն ու դրանից բխող գործողությունները դեռ առջևում են. Արծրուն Հովհաննիսյան

22:57 06.11.2020

«Ադրբեջանակն հասարակության, Ադրբեջանում ապրող քաղաքացիների դժգոհությունն ու դրանից բխող գործողությունները դեռ առջևում են, դրանք երկար սպասել չեն տալու»,- ճեպազրույցի ժամանակ վստահեցրել է  ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ իրավիճակ կարող է ստեղծել Ադրբեջանում սոցիալական ցանցերի վերաակտիվացումը: Հայտնի է, որ Ադրբեջանում սահմանափակվել է թե՛ սոցցանցերի գործածությունը, թե՛ ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերում տեղաշարժի իրավունքը։ […]

̰
̰
Իրավիճակը փոխված է. Արծրուն Հովհաննիսյան

22:42 06.11.2020

«Ամբողջ պատերազմի ընթացքում մեր հրետանին այսպես փայլուն և հզոր չէր աշխատել»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու էր այսօր անընդհատ նշվում, որ առանձնահատուկ օր է լինելու Շուշիի պաշտպանության հարցում: Հովհաննիսյանն ասել է, որ չի կարող ասել, որ Շուշիի պաշտանական մարտերն ավարտված են, ամեն ինչ փայլուն է, […]

̰
Շուշի եկող ճանապարհներին նոր զորախմբերին ջախջախել են նաև հերոսական քարինտակցիները. Ա․ Հովհաննիսյան

22:27 06.11.2020

Շուշիի մատույցներից զատ, այլ ճակատներում մարտական գործողությունները համեմատաբար թույլ են եղել. այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Շուշի եկող ճանապարհներին նոր զորախմբերին ջախջախել են նաև հերոսական քարինտակցիները: Ավելի հարավ, ավելի արևելք  այլ բնակավայրերի ինքնապաշտպանական ուժերը անտառային զանգվածի, առանձին ճանապարհներով դեպի նորից Շուշի իրենց մնացորդ զորաջոկատներին օգնության եկող ադրբեջանական ստորաբաժանումներին […]

̰
Հայոց պատմության մեջ անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր. Արծրուն Հովհաննիսյան

22:14 06.11.2020

Արդեն երկու օր է, ինչ մարտերը չեն դադարում Շուշիի մատույցներում: ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ այսօր երեկ ու գիշերը բավականին ծանր ու ինտենսիվ մարտեր են ընթացել թե՛ մատույցներում, թե՛ Շուշի տանող ճանապարհների տարածքում։ «Եթե 1992 թվականի մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, հայոց պատմության մեջ, հավանաբար, այս […]

̰
ԱԱԾ-ն բացառիկ մանրամասներ է ներկայացրել ահաբեկչական կազմակերպությունների մասնակցության վերաբերյալ

22:08 06.11.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից շարունակաբար իրականացվող օպերատիվ–հետախուզական բացառիկ գործողությունների արդյունքում անժխտելի տվյալներ են ստացվել, որ ադրբեջանաթուրքական ֆինանսավորմամբ գործող «ան-Նուսրա», «Սուլթան Մուրադ», «Հայաթ Թահրիր աշ–Շամ», «Հուրաս ադ–Դին» ահաբեկչական կազմակերպություններին հարող զինյալները Սիրիայի Արաբական Հանրապետությունից, Թուրքիայի զինված ուժերի ուղեկցությամբ, ցամաքային սահմանով անցել են Թուրքիայի Հանրապետության տարածք, այնուհետև հատուկ պատրաստություն անցնելով, ինքնաթիռներով տեղափոխվել են Ադրբեջան՝ Արցախի դեմ […]

̰ ̰
BACK_TO_TOP