TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+36.09 oC

ԱՐՑԱԽ

ՊԲ հրամանատար Քաջիկ Արշակյանն իր տանկով խոցել է հակառակորդի 4 տանկ

20:45 06.11.2020

  «Քաջիկ Արշակյանն է, հրամանատարն իր տանկով խոցել է հակառակորդի 4 տանկ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը և ՊԲ-ի  զինծառայողից լուսանկար հրապարակել  :

̰
Պետությունը կվճարի Երևանի հյուրանոցներում և հյուրատներում ժամանակավոր բնակվող Արցախի քաղաքացիների կոմունալ ծախսերը 

20:35 06.11.2020

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների արդյունավետ իրականացման շրջանակներում Միքայել Վիրաբյանը հանդիպել է Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ։ Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիների շրջանում մահացած անձանց ՝ տեղում հուղարկավորումը կազմակերպելու, այնուհետև Արցախ տեղափոխելու հարցը, որի շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Ինչ վերաբերում է Երևան քաղաքի հյուրանոցներում և […]

̰
Թշնամին հրթիռակոծել է Տիգրանակերտի հնագիտական ճամբարը

20:03 06.11.2020

Ադրբեջանի հրթիռակոծությունների հետևանքով վնասվել է  «Տիգրանակերտ պատմամշակութային արգելոց»-ի հարակից հնագիտական ճամբարը։Այս մասին հայտնում է ԱՀ ՄԻՊ-ի թվիթերյան էջը։ #Azerbaijan shelled the archaeological camp near the #Tigranakert historical-cultural reserve. Azerbaijan deliberately targets monuments of cultural heritage. Before AZE twice struck the Holy Savior Ghazanchetsots Cathedral in #Shushi.#StopAzerbaijaniAggression#DontBeBlind pic.twitter.com/wCNW6caUiG — Artsakh / Karabakh Human Rights Ombudsman (@ArtsakhOmbuds) […]

̰
Թաղավարդ գյուղի պաշտպանության մասնակիցները հաջողությամբ կասեցնում են թշնամու ոտնձգությունները

19:52 06.11.2020

Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի պաշտպանությանը մասնակցում են ՊԲ-ի ստորաբաժանումները, աշխարհազորն ու կամավորականները: Տղաներն ամուր են կանգնած. տիրապետում են իրավիճակին և հաջողությամբ կասեցնում թշնամու ոտնձգությունները: Արցախի տեղեկատվական շտաբի ներկայացրած տեսանյութը։

̰
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հանդես է եկել նոր կոչով

19:22 06.11.2020

  ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Ստեփանակերտի բնակելի թաղամասերից մեկից, որտեղ այսօր Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով սպանվել են տարեց կինն ու նրա երկու թոռները, հանդես է եկել նոր կոչով․ «Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են իրականացնել պատերազմական հանցագործություններ՝ թիրախավորելով Արցախի խաղաղ բնակչությանը»։    

̰
Մեր ջոկատը պատրաստ է մարտական առաջադրանքի կատարման. Աննա Հակոբյան

19:01 06.11.2020

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մեր ջոկատը տասնօրյա մարզումներից հետո պատրաստ է մարտական առաջադրանքի կատարման։ Ջոկատը կոչել ենք Հայոց թագուհի Էրատոյի անունով»:      

̰
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները

18:38 06.11.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները:    

̰
Ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության ևս 3 քաղաքացի ներգրավվել է՝ որպես մեղադրյալ. Քննչական կոմիտե

18:32 06.11.2020

ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացնում են որ ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության ևս 3 քաղաքացի ներգրավվել է՝ որպես մեղադրյալ. միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, […]

̰
Խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները

18:23 06.11.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները։ «Օրվա ընթացքում կասետային հրթիռներ են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ, ավերել ու նյութական մեծ վնաս պատճառել բնակիչներին։ Հրթիռներն ընկել են բնակելի տների վրա ու շենքերին հարող տարածքներում, վնասել տանիքները, պատշգամբներն ու ջարդել լուսամուտները։ Բարեբախտաբար` քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։ Ադրբեջանական ուժերի հաջորդ […]

̰
Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան

18:07 06.11.2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են»:

̰
Բացօթյա  բարեգործական համերգ՝ ի նպաստ հայոց բանակին

18:04 06.11.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների բակում տեղի կունենա բարեգործական համերգ, որի ընթացքում հավաքված ողջ գումարը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին: Համերգին ելույթ կունենան «Կոմիտաս» ազգային քառյակը /գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թադևոսյան/, «Հովեր» պետական կամերային երգչախումբը /խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան/,  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարները /գեղարվեստական […]

̰
Կացարանի կարիք ունեցող արցախցիները կարող են դիմել  նախարարություն՝ զանգահարելով 114 թեժ գծին. Զարուհի Բաթոյան

17:34 06.11.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Հարգելի հայրենակիցներ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համակարգում է Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիներին կացարանով ապահովման գործընթացը: Դրա համար անհրաժեշտ է, որ կացարանի կարիք ունեցող արցախցիներն իրենք կամ իրենց ծանոթ ՀՀ բնակիչները, համայնքապետարանները կամ աջակցող որևէ անձ դիմի նախարարություն՝ զանգահարելով 114 թեժ […]

̰
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

17:23 06.11.2020

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ներկայացրել Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի դաժանություններն ապացույցներով: Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու դաժանությունների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների նկատմամբ արգելված կասետային ու քիմիական էլեմենտներ […]

̰
Ավելի քան 2000 hա անտառածածկ տարածք այրվել է պատերազմի ընթացքում

16:59 06.11.2020

Նոյեմբերի 6-ը ՄԱԿ-ի «Պատերազմներում և զինված բախումներում շրջակա միջավայրի շահագործումը կանխելու» միջազգային օրն է։ Օրվա համատեքստում հարկ ենք համարում անդրադառնալ Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հրահրված պատերազմի օրերին Արցախի և Հայաստանի Հանրապետությունների՝ անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրետակոծությունների և քիմիական տարր պարունակող ֆոսֆորային ռումբերի կիրառման հետևանքով առաջացած բնապահպանական վնասներին։ Այսպես՝ պատերազմի ավելի […]

̰
ԱՀ նախագահն Արցախի ԱԺ խմբակցությունների հետ քննարկել է ստեղծված իրավիճակը

16:52 06.11.2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ քիչ առաջ հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հետ: «Քննարկել ենք ստեղծված իրավիճակը և դրանից բխող հնարավոր քաղաքական որոշումների կայացման հետ կապված հարցեր: Այս պայմաններում խիստ կարևոր է պետական բոլոր մարմինների միասնական ու ներդաշնակ աշխատանքը՝ հանուն Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի»,- գրել է նա:

̰
Ստեփանակերտում զոհվել է 3 քաղաքացիական անձ

16:41 06.11.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Ստեփանակերտում հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել է քաղաքացիական 3 անձ: Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դիերը հանել են փլատակներից: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել։

̰
Մենք մեր գործը անավարտ չենք թողնում. կին հետախույզ

16:33 06.11.2020

«Մենք մեր գործը անավարտ չենք թողնում»,- ասում է կին հետախույզը։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ներկայացրել է «Զինուժ մեդիայի» տեսանյութը։

̰ ̰
Դոնոստիայի քաղաքային խորհուրդն ընդունել է հայտարարություն՝ իր համերաշխությունը հայտնելով Արցախին ու հայ ժողովրդին

16:13 06.11.2020

Ստեփանակերտի հետ քույր քաղաք Դոնոստիայի (Սան Սեբաստիան, Բասկերի Երկիր) քաղաքային խորհուրդն ընդունել է հայտարարություն, որով իր համերաշխությունն է հայտնում Արցախի Հանրապետությանն ու հայ ժողովրդին, կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական ագրեսիան` ընդգծելով, որ պետք է հակամարտության կարգավորմանը հասնել բանակցությունների միջոցով՝ այդ գործընթացում Արցախի ներկայացուցիչների ուղիղ մասնակցությամբ և նրա քաղաքացիների ազատ կամարտահայտության հիման վրա: Այս մասին […]

̰
Բոլորի աչքի առջև Ադրբեջանը դառնում է հենակետ ԱՊՀ տարածք ահաբեկիչների և նրանց գաղափարախոսության ներթափանցման համար․ Մհեր Գրիգորյանը՝ ԱՊՀ նիստում

15:54 06.11.2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես ասել է. «Կառավարությունների հարգելի ղեկավարներ Հարգելի գործընկերներ Արտահայտելով ընդհանուր կարծիք՝ նշեմ, որ ԱՊՀ հիմնական նպատակը շարունակում է մնալ տնտեսության ոլորտում, հումանիտար բնագավառում, անվտանգության և քաղաքական փոխգործակցության ոլորտներում միջպետական համագործակցության հետագա զարգացման համար բարենպաստ պայմանների […]

̰
Ադրբեջանցի գործիչը երկրում ղարաբաղյան հարցից հետո ամենահրատապը համարել է կոռուպցիան և պաշտոնյաների կատարյալ անպատժելիությունը

15:46 06.11.2020

Գյանջա քաղաքի ընդդիմադիր գործիչ Յունիս Սաֆարովը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում վերջին օրերին ուշագրավ հայտարարություն է արել, որը վկայում է այս երկրի իշխանությունների կողմից սեփական քաղաքացիների հանդեպ արհամարհական վերաբերմունքի մասին: «Եթե չլիներ ղարաբաղյան հարցը, ապա ամենահրատապը պետական մասշտաբի կոռուպցիան և պաշտոնյաների կատարյալ անպատժելիությունն է: Ես իմ արած քայլի համար չեմ ափսոսում։ Բացի Գյանջայի ղեկավար Վալիևից, ես […]

̰
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական ​​անդամների հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ

15:39 06.11.2020

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Այդ մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Շարունակվել է մտքերի փոխանակությունը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև կարգավորման ջանքերի վերաբերյալ»,- ասել է նա:

̰
Ադրբեջանական հերթական կեղծիքը՝ այս անգամ տեսանյութի տեսքով

15:31 06.11.2020

Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածում՝ այս անգամ տեսանյութի տեսքով, տեղեկացնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։ Տելեգրամյան մի շարք ալիքներում տարածված տեսանյութում երևում է մզկիթից կախված ադրբեջանական դրոշը։ Այն ներկայացվում է որպես ադրբեջանական բանակի՝ Շուշի ներխուժման ապացույց։ Համոզվելու համար, որ գործ ունենք հերթական կեղծիքի հետ՝ բավարար է ընդամենը համեմատել դրանում առկա շինությունը Շուշիի Գյովհար Աղայի վերին մզկիթի […]

̰
Հունական Դիդիմոտիխոնի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ համերաշխություն հայտնելով հայ ժողովրդին

15:25 06.11.2020

Հունական Դիդիմոտիխոն քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ համերաշխություն հայտնելով հայ ժողովրդին և դատապարտելով Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական հարձակումներն ու բռնարարքները։ Բանաձևում քաղաքի իշխանությունները նաև դատապարտում են այն բոլոր կողմերին, որոնք աջակցություն են ցուցաբերում Արցախի դեմ ագրեսիային։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

̰
Հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի ԱԹՍ

13:23 06.11.2020

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 11:30-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ: Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

̰
ԼՂ-ում ռազմական գործողություններին Սիրիայից զինյալների մասնակցության վերաբերյալ ՌԴ-ն ճշգրիտ տվյալներ է ստացել մի շարք աղբյուրներից. Նարիշկին

12:52 06.11.2020

Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողություններում Սիրիայից զինյալների մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը ճշգրիտ տվյալներ է ստացել, այդ թվում` Մերձավոր Արևելքի երկրների գործընկեր հատուկ ծառայություններից: Այդ մասին, «ՌԻԱ-նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը: «Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և մեր տարբեր գործընկերներից, գործընկեր ծառայություններից Մերձավոր Արևելքում, Միջին […]

̰
Շուշիի շրջակայքի հրոսակախմբերի մաքրման աշխատանքները շարունակվում են

12:22 06.11.2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Շուշիի շրջակայքի հրոսակախմբերի մաքրման աշխատանքները շարունակվում են։ Ցավոք գիշերվա մարտերում ընկավ ևս մի ընկեր՝ Վահե ջան, հավերժ փառք քեզ։ Վիրավորվել է մյուս ընկերս՝ Սերգեյը։ Հերոսներ եք դուք»։

̰
Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով․ ԱՀ ԱԻՊԾ

12:12 06.11.2020

Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Թշնամու թիրախում քաղաքն է` բնակելի շենքերով, քաղաքացիական ու հանրային ենթակառուցվածքներով։ Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան։

̰
Թրյուդոն և Մակրոնն անդրադարձել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

11:23 06.11.2020

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին երկխոսության և դիվանագիտության կարևորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը, ԼՂ հիմնախնդրին երկու երկրների առաջնորդներն անդրադարձել են հեռախոսազրույցի ընթացքում: «Վարչապետն ու նախագահը մտքեր են փոխանակել գլոբալ հարցերի շուրջ, ինչպիսիք են Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում առկա լարվածությունը […]

̰
Սա Ստեփանակերտն է հրթիռակոծությունից հետո․ ԱՀ ԱԻՊԾ

11:16 06.11.2020

Սա Ստեփանակերտն է հրթիռակոծությունից հետո: Լուսանկարները հրապարակել է ԱՀ ԱԻՊԾ-ն։ Նշենք, որ Արցախի մայրաքաղաքն ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է: Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել է քաղաքացիական 3 անձ: Արցախի փրկարար ուժերը դիերը հանել են փլատակների տակից: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները:

̰
BACK_TO_TOP