TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+33.09 oC

ԱՐՑԱԽ

Շտապ արյուն է անհրաժեշտ․ Արյան բանկ

11:02 06.11.2020

Արյան Բանկ Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել․ «Հարգելի հայրենակիցներ, շտապ անհրաժեշտ է. 1-ին կարգի բացասական արյուն (O (I) RH-) 3-րդ կարգի դրական և բացասական արյուն (B(III) RH+, B(III) RH-) 4-րդ կարգի դրական և բացասական արյուն (AB(IV) RH+, AB(IV) RH-) Խնդրում ենք մոտենալ անձնագրով՝ 09:00-ից մինչև 13:00: Հեռ. 010-28-38-23»։

̰
Հարձակողական գործողությունները թշնամական ուժերի կողմից ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են

10:58 06.11.2020

Նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական արդյունավետ մարտեր են վարել և թշնամական ուժերին ռազմատեխնիկական ու մարդկային մեծաթիվ կորուստներ պատճառել արևելյան, հարավային ու հարավ-արևմտյան հատվածներում: Շուշիի ուղղությամբ թշնամական գրոհային խմբերի բազմակի հարձակման փորձերը նույնպես կասեցվել են: Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել նաև հարավ-արևմտյան՝ Բերձորի հատվածում: […]

̰
System of a Down-ը 15 տարվա դադարից հետո երկու նոր երգ է թողարկել՝ նվիրված Արցախին

10:54 06.11.2020

System of a Down ռոք խումբը 15 տարվա դադարից հետո երկու նոր երգ է թողարկել՝ նվիրված Արցախին։ «Protect The Land» և «Genocidal Humanoidz»․ սրանք երգերի անվանումներն են, որոնք Սերժ Թանկյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում: «Ալիևի և Էրդողանի կոռումպացված ռեժիմները ոչ միայն ցանկանում են Արցախն ու Հայաստանն իրենցը հռչակել, այլև մարդկության նկատմամբ անպատիժ իրականացնում են […]

̰
8-ամյա Միհրանի կյանքը Ստեփանակերտում

10:42 06.11.2020

Ութամյա Միհրանի կյանքը Ստեփանակերտում․ կառավարության ֆեյսբուքյան էջը ֆոտոպատմություն է ներկայացրել։

̰
Փարիզը կանգնած է հայ ժողովրդի կողքին. Անն Իդալգո

10:09 06.11.2020

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Ֆրանկ Փափազյանին և Արա Թորանյանին՝ քննարկելու ԼՂ-ում ստեղծված դրամատիկ իրավիճակը: «Այս փորձությունում Փարիզը կանգնած է հայ ժողովրդի կողքին»,-գրել է քաղաքապետն իր թվիթերյան էջում: Ce matin, avec mon adjoint @ANgatcha9, nous avons reçu Mourad Franck Papazian et Ara Toranian, co-président du @ccaf_france, afin […]

̰
«Դժոխքի ձոր». ադրբեջանական ոչնչացված ստորաբաժանումը՝ մեծ քանակությամբ տեխնիկայով և մարդուժով

10:03 06.11.2020

ԱՀ պաշտպանության բանակը շարունակում է տեղորոշել և ոչնչացնել գրոհի պատրաստվող ադրբեջանական ստորաբաժանումները։ Ներկայացվող կադրերում երևում է Բերձորի հարակից անտառներում հայկական կողմի գործողությունների արդյունքում ոչնչացված շուրջ 10 միավոր տեխնիկան, այդ թվում նաև ՀՄՄ-ներ և իսրայելական Sandcat հետևակի մեքենաներ։

̰
Satellite citi ռոք խումբն Արցախին և հայ ժողովրդին նվիրված երգ է թողարկել

09:39 06.11.2020

Satellite citi ռոք խումբը նոր երգ է թողարկել՝ նվիրված Արցախին։ «Antibody» («Հակամարմին») երգը կոչված է հրավիրելու միջազգային հանրության ուշադրությունը հայ ժողովրդի դեմ սանձնազերծված հարձակումների հետևանքների վրա։ Երգը հայ ժողովրդի կողմից խոչընդոտների հաղթահարման և թշնամուն լռեցնելու մասին է։ Satellite Citi-ի կազմի մեջ նշվում է 2 ամերիկահայի անուն՝ թմբկահար-վոկալիստ Աննա Գևորգյան և կիթառահար Շանթ Սուլահյան։ Նրանք ծնվել […]

̰
Ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշին և Ստեփանակերտը․ կա 3 զոհ

09:00 06.11.2020

Նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։ Ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։ Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։ Քաղաքացիական բնակչության […]

̰
Կատալոնական Բերգա քաղաքը ճանաչել է արցախահայության ինքնորոշման իրավունքը

08:33 06.11.2020

Կատալոնական Բերգա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության հայության ինքնորոշման իրավունքը և բնիկ հայ բնակչության պատմական բնակավայր հանդիսացող տարածքի անկախությունն ու ինքնիշխանությունը: Այս մասին հայտնում է Aqui Bergueda պարբերականը։ Լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ ընդունված բանաձևով քաղաքային խորհուրդը դատապարտում է նաև Ադրբեջանի ագրեսիան և Թուրքիայի հետ համագործակցությունը։ Փաստաթղթում նշվում է Ադրբեջանի պատերազմական հանցագործողությունների, խաղաղ բնակչության դեմ արգելված […]

̰
Հայ զինծառայողն ինքնաձիգից ադրբեջանական անօդաչու է խոցել

08:10 06.11.2020

Հայ զինծառայողն ինքնաձիգից ադրբեջանական անօդաչու է խոցել։ Տեսանյութը հրապարակել է «Инфотека 24»-ի Telegram-ի ալիքը։

̰
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Մոսկվային անհասկանալի է Ալիևի էմոցիոնալ արձագանքը Լավրովի մեկնաբանությանը

01:00 06.11.2020

Ռուսաստանի համար անհասկանալի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի էմոցիոնալ արձագանքը Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա վարձկանների մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանությանը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ աղբյուրը։ «Անկեղծ ասած, մեզ այնքան էլ հասկանալի չէ հարգարժան Իլհամ Հեյդար Ալիևի էմոցիոնալ արձագանքը Սերգեյ Լավրովի մեկնաբանությանը։ Միգուցե Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ուրիշ նյութ են ցույց տվել, […]

̰ ̰
Ականանետային հստակ հաշվարկ․ նոր լուսանկարներ

23:59 05.11.2020

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

̰
Նախագահ դառնալու դեպքում Բայդենը պետք է հենց առաջին օրը վերջ դնի Ադրբեջանի դեմ պատժամիջոցներից հրաժարվելուն․ National Interest

23:56 05.11.2020

907-րդ կետում փոփոխություն էր կատարվել, և ԱՄՆ-ն հրաժարվել էր Ադրբեջանին օգնություն տրամադրելու սահմանափակումներից։

̰
Ականանետային հաշվարկի հաջող կրակը

23:23 05.11.2020

Ականանետային հաշվարկի հաջող կրակը․ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի լուսանկարները։  

̰
Օրվա ընթացքում հաջողվել է մի քանիսին օղակել և ոչնչացնել. ՀՀ ՊՆ ներկայացուցիչը՝ դիվերսիոն խմբերի մասին

23:15 05.11.2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ մարտերը շարունակեվել են երեկ ողջ գիշեր, ոչ մի վայրկյան չեն դադարել: Շուշի քաղաքի մերձակա անտառներում գտնվող ադրբեջանական դիվերսիոն խմբերը, որոնք գտնվում են հարակից անտառներում, համայնքներում, ձորակներում, փորձում են որոշակի խնդիրներ լուծել։ «Երեկ ողջ գիշեր մարտերը շարունակվել են: Մարտերի շարունակումը կախված է նրանից, որ դիվերսիոն խմբերը, որոնք գտնվում […]

̰
Ճանապարհները փակելու մասով որևէ վտանգ չկա. Արծրուն Հովհաննիսյան

23:11 05.11.2020

«Լրագրողներն առանց սահմանի» կազմակերպությունն այսօր հայտարարություն է տարածել այն մասին, որ Արցախում աշխատող 80 լրագրողներ չեն կարողանում թողնել Ղարաբաղը՝ առանց իրենց կյանքը վտանգելու: Հարցին՝ ի՞նչ իրավիճակ է այս պահին ճանապարհներին, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է։ «Առաջին անգամ չէ, որ խոսում ենք այն մասին, որ Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակիչներին՝ լրագրողներին, ծննդատները, եկեղեցիները, էնպես […]

̰
Արցախի ՄԻՊ-ն ընդունել է Իսպանիայի պատգամավոր Ջոն Ինիարիտուին

23:05 05.11.2020

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Արցախ այցելած՝ Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի անդամ Ջոն Ինիարիտուին և մի խումբ արտասահմանյան լրագրողների: Պաշտպանը նրանց է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետևանքները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության ընթացքում հավաքագրված փաստերը՝ Ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ: Պաշտպանն […]

̰
Արցախում օջախային մարտերը շարունակվում են. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ

23:02 05.11.2020

«Լայն հնարավորությունն չկա ճակատ-ճակատ ոչնչացնել թշնամու ուժերը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ օջախային մարտերը շարունակվում են: Ըստ ՀՀ ՊՆ ներկայացուցչի՝ այսօր Կարմիր շուկայի ուղղությամբ հակառակորդը փորձել է մեքենաներով մատակարարումներ կատարել և ճեղքում իրականացնել: Խոցվել են թե՛ մատակարարող, թե՛ անձնակազմով մեքենաները: «Մեր զորքերն անսասան են, մեր վճառականությունն անսասան է, և […]

̰
Պարբերաբար հրթիռակոծվում է Ստեփանակերտը. ԱԻՊԾ

22:50 05.11.2020

Պարբերաբար հրթիռակոծվում է Ստեփանակերտը։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։ «Թշնամական ուժերը ոչ թիրախային հրթիռներ են թափում Ստեփանակերտի ուղղությամբ։ Միայն վերջին մեկ ժամվա ընթացքում մայրաքաղաքում երեք անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Առաժմ տուժածների մասին տվյալներ չկան»,- ասված է ԱԻՊԾ-ի հաղորդագրության մեջ։

̰
Ո՞ր ուղղություններով են փորձել Շուշի հասնել

22:49 05.11.2020

«Այսօր որոշ դիվերսանտներ ու վարձկաններ փորձել են Քարին տակի ուղղությամբ ու այլ ուղղություններից ժայռեր մագլցել և ոչնչացվել են՝ ժայռերի տակ մնալով»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե որ ուղղություններով են Շուշի հասնելու փորձեր կատարվել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը՝ Դավիթ Բեկ և Ագարակ գյուղերի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների վերաբերյալ

22:41 05.11.2020

Դավիթ Բեկ և Ագարակ համայնքների բնակիչների Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերը համայնքների վարչակազմերի հետ քննարկումներն ու փաստահավաք աշխատանքները գյուղերում հաստատել են, որ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումներն իրական վտանգ են խաղաղ բնակիչների համար, արձանագրվել են այդ հարձակումներով նրանց կյանքի, առողջության, սեփականության և այլ իրավունքների կոպիտ խախտումներ։ Ինչպես արձանագրված է զեկույցում, ադրբեջանական զինված հարձակումների արդյունքում վնասվել է […]

̰
Ադրբեջանական 30 հոգանոց մի խմբավորում շրջափակման մեջ է ընկել. Ա․Հովհաննիսյան

22:39 05.11.2020

«Ես անձամբ քիչ առաջ մարտական խմբերից մեկից ստացա տեղեկություն, որ մոտավորապես 30 հոգանոց մի խմբավորում չեզոքացվել է, շրջափակման մեջ է ընկել, կորուստներ է կրել, ոմանք հասցրել են փախնել»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ վիճակ է այս պահին Շուշիի մատույցներում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Ահաբեկչության հիդրան» վավերագրական ֆիլմը՝ Ադրբեջանում ահաբեկիչների տեղակայման մասին

22:29 05.11.2020

Ֆիլմի հեղինակները նշում են, որ Սիրիայից, Լիբիայից և Պակիստանից ահաբեկիչները տեղափոխվում են Ադրբեջան, որպեսզի կռվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ։

̰
Ի՞նչ է ծրագրում ադրբեջանական կողմը նոյեմբերի 9-ին. ՀՀ ՊՆ ներկայացուցչի պարզաբանումը

22:17 05.11.2020

«Այն բոլոր դիվերսանտները, վարձկանները, որոնք ձգտում են նոյեմբերի 9-ի ձևական, հաղթական պայմանական ցուցադրության՝ Ադրբեջանի դրոշի օրը, դատապարտված են»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը, հավանաբար, այդ օրը կցանկանա դրոշ բարձրացնել որոշ հայկական բնակավայրերում, բարձրացնել ոգին, ինչը չի ստացվելու: Հովհաննիսյանն ասել է, որ հաջողություն չեն ունենալու, որովհետև Շուշիի […]

̰
Բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք

21:59 05.11.2020

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և գործուն պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական համակցված գործողությունների արդյունքում բացահայտել է պետական դավաճանության ևս մեկ դեպք: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ-ից։ Մասնավորապես. Հայաստանի Հանրապետության ազգային […]

̰ ̰
Լավրովն ու Հայկո Մաասը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ

21:51 05.11.2020

Նոյեմբերի 5-ին գերմանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարար Հայկո Մաասի միջև: Այս մասին տեղեկացրին ՌԴ ԱԳՆ-ից։ Ուշադրության կենտրոնում Դոնբասի ներուկրաինական հակամարտության խնդիրն է եղել։ Մտքեր են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ։ Վերահաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների 2020 […]

̰
Հաղթել ենք և հաղթելու ենք․ նոր ֆոտոշարք

21:34 05.11.2020

Հաղթել ենք և հաղթելու ենք․ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում նոր ֆոտոշարք է ներկայացվել։      

̰ ̰
BACK_TO_TOP