TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+32.09 oC

ԱՐՑԱԽ

̰
Մոսկվայից ուղարկված 50 տոննա հումանիտար օգնությունն արդեն Հայաստանում է

20:08 05.11.2020

Մոսկվայից ուղարկված 50 տոննա հումանիտար օգնությունն արդեն Հայաստանում է: Այն ներառում է դեղամիջոցներ, բժշկական պարագաներ, հագուստ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ: Այս մասին տեղեկացրին Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ «Շուտով Հայաստանում կլինեն նաև Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից ուղևորվող բեռները»,- ասված է հաղորդագրության մեջ:       Հիշեցնենք, որ սփյուռքից Հայաստան ժամանող […]

̰
Շարունակվում են դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները․ ՊԲ

20:01 05.11.2020

Այսօր ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում շարունակվել են մարտական գործողությունները, որի ընթացքում տարբեր ուղղություններով թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում չեզոքացվել են: Այս մասին հաղորդում են ԱՀ ՊԲ-ից։ «Մասնավորապես Քարին տակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են մեր դիպուկահարների և այլ կրակային միջոցների դիպուկ կրակով: Շուշիի ուղղությամբ […]

̰
Արհեստավոր դարձած արվեստագետները. Շուշիի թատրոնի աշխատակիցները զինվորների համար գլխարկներ են կարում

19:57 05.11.2020

Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի աշխատակիցները Արցախից Գյումրի են տեղափոխվել: Մի քանի տիկնիկային ներկայացումներ են կազմակերպել արցախցի փոքրիկների համար, բայց այսքանով չեն սահմանափակվել: Ձևող ու կարող բանվորուհիների խումբ են կազմել ու տաք գլխարկներ են կարում առաջնագծում կանգնած զինվորների համար: Հաղթանակը մոտեցնելու և նորից Շուշի վերադառնալու ցանկությունը մեծ է, իսկ դրան հասնելու համար ցանկացած նախաձեռնություն […]

̰
Կովկասի ահաբեկիչները տեղափոխվում են Ադրբեջան. սիրիական հեռուստաընկերության անդրադարձը

19:45 05.11.2020

Սիրիական Alyaum հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել, թե ինչպես են Թուրքիայի կողմից Սիրիայի ահաբեկիչներն ուղարկվում Ադրբեջան՝ Արցախի դեմ պատերազմելու համար։ «Թուրքական ռեժիմի վարձկանները, որոնք տեղափոխվում են Ադրբեջան` հայկական բանակի դեմ կռվելու համար, տարբեր ծագում ունեն, բայց նրանց նպատակը նույնն է՝ թուրքերի հրամանները  կատարող վարձկանների աշխատանք: 2000 սիրիացի վարձկաններ և տասնյակ քաղաքացիական անձինք Սիրիայից տեղափոխվել են Ադրբեջան՝ […]

̰
Տասնյակ հետախույզներ ու հատուկ նշանակության ջոկատայիններ ներկայացված են պետական բարձր պարգևների․այսօր հետախույզի օրն է

19:23 05.11.2020

Հետախույզի օրվա առիթով Արցախի Պաշտպանության բանակը պարգևատրումների է ներկայացրել  տասնյակ հետախույզների և հատուկջոկատայինների։ «Այսօր՝ նոյեմբերի 5-ին, զինված ուժերի տոնացույցի համաձայն, ՊԲ-ի հետախույզներն ու հատուկ նշանակության ջոկատայիններն ավանդաբար նշում են իրենց մասնագիտական տոնը: Ինչպես ադրբեջանա-արցախյան 1-ին պատերազմի և ապրիլյան դիմակայության օրերին, այնպես էլ սեպտեմբերի 27-ին վերսկսված և առայսօր շարունակվող պատերազմական գործողությունների ընթացքում, բանակի հետախույզներն ու հատուկ […]

̰
ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգի Էնգլվուդ-Քլիֆս քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

19:12 05.11.2020

ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգի Էնգլվուդ-Քլիֆսի քաղաքապետ Մարիո Կրանյակը նոյեմբերի 4-ին քաղաքապետարանի անունից բանաձև է ընդունել՝ ճանաչելով Արցախի Հանրապետությունը և նրա ինքնորոշման անքակտելի իրավունքը, ինչպես նաև դատապարտել է ադրբեջանական և թուրքական հարձակումներն Արցախի հայերի վրա: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը։

̰
Թշնամին այսօր էլ թիրախավորել է խաղաղ բնակավայրերը․ ԱՀ ԱԻՊԾ

19:01 05.11.2020

Օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորման իր ծրագիրը։ Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի։ Քաղաքում մեկ անգամ օդային տագնապ է հայտարարվել։ Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է «Գրադ» կայանքից։ Ավերածություններն այստեղ շատ են։ Նշանակետում դարձյալ քաղաքացիական և հանրային նշանակության օբյեկտներն են եղել։ Օրվա ընթացքում երկու անգամ Ստեփանակերտն է հրթիռակոծվել։ Բարեբախտաբար, խոշոր ավերածություններ չեն գրանցվել։ Ընդհանուր […]

̰
Իրանը լրացուցիչ ստորաբաժանումներ եւ զրահատեխնիկա է տեղափոխում դեպի ԼՂ-ի հետ սահման

18:53 05.11.2020

Իրանը լրացուցիչ ստորաբաժանումներ և զրահատեխնիկա է տեղափոխում դեպի Լեռնային Ղարաբաղի հետ սահման: Իրանական «Azariha» տելեգրամ ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է զրահատեխնիկայի և ստորաբաժանումների մեծ շարասյունը շարժվում դեպի սահման: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը։  

̰
«Իրավիճակի նման զարգացումը Անդրկովկասում ահաբեկչական նոր անկլավի առաջացման վտանգ է պարունակում»․ Զախարովա

18:45 05.11.2020

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցչի՝ խոսքը գնում է ռադիկալ տրամադրություններ ունեցող վարձկանների մասին, ովքեր ջիհադիզմի գաղափարախոսության կրողներ են։

̰
Ադրբեջանում այս պահին 21 հայ ռազմագերի է պահվում․ ՀՀ քննչական կոմիտե

18:43 05.11.2020

Ադրբեջանում այս պահին 21 հայ ռազմագերի կա։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։ Նա տեղեկացրել է, որ ևս 2 անձի վերաբերյալ տեղեկություններն այս պահին ճշտվում են: Հայ զինծառայողների մասնակցությամբ ադրբեջանական կողմի տարածած կադրերի առնչությամբ քրեագիտական վարչության պետը նշել է, որ բոլոր տեսանյութերը զննվում են պատշաճ դատավարական ընթացակարգերի պայմաններում, և արձանագրվել […]

̰ ̰
Միակ  կառույցը, որն իրավասու է միջամտել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է. Շավարշ Քոչարյան

18:07 05.11.2020

Ինչպիսի՞ արձագանքներ Հայաստանի համար կարելի է սպասել միջազգային կառույցներից, որպես  պատասխան Արցախում ծավալվող պատերազմի, այնտեղ կատարվող ռազմական հանցագործությունների ու Ադրբեջանի կողմից պատերազմում ահաբեկիչների ներգրավվման: ԱԺ-ում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը պարզաբանել է, որ միակ կառույցը, որն իրավասու է միջամտել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է: Ընդ որում, իրավասու է տնտեսական պատժամիջոցներ, անգամ ուժ կիրառել: Միակ խնդիրն այն է, […]

̰
Ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի միջամտում. Զոհրաբ Մնացականյանի պարզաբանումը

17:14 05.11.2020

ԱԺ-ում 2021 թվականի պետական բյուջեի քննարկումներից հետո ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ և պատասխանել մի քանի հարցի. մասնավորապես՝  արդյո՞ք հայկական կողմից պարզել են, թե ինչ կարծիք ունի Ադրբեջանի ԱԳ նախարարը 3 անգամ հաստատված հրադադարների՝ իրենց կողմից խախտումների վերաբերյալ, և ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի միջամտում, երբ թշնամին հարձակվում է հայկական գյուղերի՝ մասնավորապես Դավիթ […]

̰
Հարուցվել է քրեական գործ ՀՀ տարածքում Ադրբեջանի զինուժի կողմից անօդաչու թռչող սարքեր օգտագործելու դեպքի առթիվ

16:42 05.11.2020

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ից 21:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագիրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի XXIX նստաշրջանի բանաձևով հաստատված ագրեսիվ ռազմական գործողությունների արգելքը, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան […]

̰
Բակո Սահակյանի անունից գործում է ֆեյսբուքյան կեղծ էջ

16:34 05.11.2020

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է. «Հարգելի քաղաքացիներ Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի անունից գործող այս ֆեյսբուքյան էջը կեղծ է։ Արցախի Հանրապետության 3-րդ նախագահ Բակո Սահակյանը չունի էջեր սոցիալական որևէ ցանցում։ Խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, որը հրապարակվում է Արցախի Հանրապետության պետական գերատեսչությունների հետևյալ պաշտոնական էջերում»։

̰
Ադրբեջանական կողմը շարունակում է բողոքել, թե իբր հայկական հրետանին կրակում է իրենց գյուղերի ուղղությամբ

16:26 05.11.2020

«Ադրբեջանական կողմը շարունակում է բողոքել, թե իբր հայկական հրետանին կրակում է իրենց գյուղերի ուղղությամբ, բայց միևնույն ժամանակ շարունակում են սեփական հրետանային միջոցները տեղակայել սեփական գյուղերի հարևանությամբ՝ վտանգի ենթարկելով իրենց քաղաքացիներին: Հոկտեմբերի 8-ին արված արբանյակային լուսանկարում Ադրբեջանի Թարթառի շրջանի Ասքիպարա, Սահլաբադ և Դույարլու գյուղերն են, իսկ դրանց մեջտեղում 130մմ տրամաչափի Մ-46 թնդանոթի 3 մարտկոցի դիրք, ընդ […]

̰
Եզդիների հերթական ջոկատը մեկնում է առաջնագիծ

16:05 05.11.2020

Եզդի համայնքի ևս մեկ ջոկատ ավարտում է մարտական պատրաստության վարժանքները։ Արցախը պաշտպանելու է մեկնում Քյարամ Սլոյանի անվան ջոկատը:  

̰
Նրանք պատրաստվում են մեզ բոլորիս սպանել․ Հիմնադրամին 1 մլն դոլար նվիրաբերած 102-ամյա Քնարիկ Մարկոսյանը՝ ամերիկյան ՀԸ-ին

15:47 05.11.2020

Քնարիկ Մարկոսյանի ծնողները և ավագ եղբայրը փրկվել են ցեղասպանությունից և 1915 թվականին Հայաստանից փախել Ռուսաստան, որտեղ էլ ծնվել է Քնարիկը։

̰
Դրենա և Բլեջջո Սուպերիորե համայնքները ճանաչել են Արցախի անկախությունը

15:42 05.11.2020

Դրենա և Բլեջջո Սուպերիորե համայնքները ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին տեղեկացրին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ Կարբոնյանո համայնքի խորհուրդը ևս ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան և Պալերմո քաղաքները,Լոմբարդիա ռեգիոնը նույնպես ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը։

̰
ԱՀ նախագահը հետմահու պարգևատրել է զոհված ԱՀ ոստիկաններին

14:48 05.11.2020

ԱՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով «Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրվել են ԱՀ ոստիկանության ծառայողներ՝ Գագիկ Պետրոսյանը Գարիկ Դոլուխանյանը Արսեն Հարությունյանը Տիգրան Պետրոսյանը Գևորգ Կիրակոսյանը Բենիկ Համբարձումյանը Հրայր Դանիելյանը Արեն Ասրյանը […]

̰
Մարտական գործողություններին մասնակցած անձանց բուժօգնությունն ու հիմնական դեղերի ցանկում առկա դեղերը տրամադրվում են անվճար․ ԱՆ

14:40 05.11.2020

Կառավարության 318-Ն որոշման համաձայն` մարտական գործողություններին մասնակցած, այդ թվում՝ կամավոր սկզբունքով մեկնած անձանց բուժօգնությունն ու հիմնական դեղերի ցանկում առկա դեղերը տրամադրվում են անվճար: Դեղերը տրամադրվում են տեղամասային պոլիկլինիկաների կողմից: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, կամավորների դեպքում անձը պետք է իր տեղամասային պոլիկլինիկա ներկայացնի պահեստազորում հաշվառված զինապարտի զորակոչման վերաբերյալ տեղեկանք:

̰
Պյատիգորսկից Հայաստան է ժամանել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը

14:30 05.11.2020

Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքից Հայաստան ժամանեց հումանիտար օգնության հերթական խմբաքանակը: «Մինչ օրս մեր գրասենյակի համակարգմամբ տեղի հայ համայնքից ցամաքային ճանապարհով հայրենիք է ուղարկվել 6 բեռնատար, իսկ օդային ճանապարհով՝ շուրջ 25 տոննա հումանիտար աջակցություն»,- հաղորդում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

̰
Արցախի շուրջ 24.000 աշակերտի կյանքի և կրթության իրավունքն այսօր ոտնահարված է

13:53 05.11.2020

Այսօր դպրոցում բռնության և բուլինգի, ներառյալ կիբերբուլինգի դեմ պայքարի միջազգային օրն է։ Այս համատեքստում ՀՀ կառավարությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Արցախի շուրջ 24.000 աշակերտի կյանքի և կրթության իրավունքն այսօր ոտնահարված է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով: 

̰
Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված քաղաքացիները նպաստների համար դիմումը կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով. Զ․ Բաթոյան

13:23 05.11.2020

ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիները Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական նպաստ և երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դիմումը կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով։ Անհրաժեշտ է համապատասխան փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին՝ նշելով. 1) Ծնողի անուն-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու […]

̰
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին. ԱՀ նախագահ

13:12 05.11.2020

«Այսօր այցելել եմ Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը»,- գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Պրոֆեսիոնալ զինվորականների և կամավորականների համատեղ ջանքերով ստեղծված պաշտպանական ամրությունները և տղաների վճռականությունը հույս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը: Շուշին իր հոգևոր և մշակութային արժեքներով ու […]

̰
Իսպանացի պատգամավորը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտից

12:51 05.11.2020

Ինյառիտուն միջազգային հանրությանը կոչ է արել արագ գործել նոր ցեղասպանությունից խուսափելու համար։

̰
Ավստրալիայի ցեղասպանության ուսումնասիրության ինստիտուտն Ադրբեջանի գործողություններում ցեղասպանության վտանգ է տեսնում

12:44 05.11.2020

Ավստրալիայի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտն (AIHGS) Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններում ցեղասպանության վտանգ է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Ավստրալիայի կառավարությանն ուղղված ինստիտուտի ուղերձում: «AIHGS-ը լուրջ մտահոգություններ ունի Արցախում հակամարտության, մասնավորապես` բնիկ հայ բնակչության դեմ ցեղասպանության ռիսկի աճի վերաբերյալ: AIHGS-ը կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել` կանխելու հետագա […]

̰
Թշնամական ուժերն արևելյան հատվածում, զրահապատ մեքենաների կիրառմամբ, ձեռնարկել են հարձակման փորձ, սակայն հետ շպրտվել

12:28 05.11.2020

Պաշտպանության բանակից տեղեկացնում են, որ նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, թշնամական ուժերը արևելյան հատվածում, զրահապատ մեքենաների կիրառմամբ, ձեռնարկել են հարձակման փորձ: ՊԲ ստորաբաժանումների ու պահեստազորայինների գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, մարտադաշտում թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել: Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ ՊԲ վերահսկողության ներքո:

̰
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի կյանքին վտանգ չի սպառնում

12:17 05.11.2020

Արցախում հոկտեմբերի 19-ին վիրավորված ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն այժմ բուժումը շարունակում է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում։ «Սասուն Միքայելյանը գտնվում է հետվիրահատական, վերականգնողական փուլում, այս պահին կյանքին սպառնացող վտանգ չկա»,- այս մասին Shantnews.am-ին փոխանցեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

̰
BACK_TO_TOP