TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+30.09 oC

ԱՐՑԱԽ

Հրետակոծվում են Բերձոր և Շուշի քաղաքները` հարակից բնակավայրերով․ ԱՀ ԱԻՊԾ

12:06 05.11.2020

Հրետակոծվում են Բերձոր և Շուշի քաղաքները` հարակից բնակավայրերով։ Այստեղ միացված է տագնապի ազդանշանը։ Տուժածների մասին առայժմ տվյալներ չկան։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։  

̰
Բելգիայի հայ համայնքը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից կասետային ռումբերի ու ֆոսֆորային զենքերի օգտագործման հարցը

11:59 05.11.2020

Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչները Եվրոպական Միության արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունների բաժնի` Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հարցերով զբաղվող թիմի ղեկավար Ջիանմարկո Սկուպայի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող մի շարք հարցեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` hանդիպմանը մասնակցել են Բելգիայում Հայաստանի հարցերով զբաղվող անկախ իրավաբանը, Եվրախորհրդարանում քաղաքականության մշակման հարցերով զբաղվող խորհրդատուն, Բելգիայի հայ կոմիտեի, […]

̰
Շարունակվում է Արցախի բնակչության համար հումանիտար օգնության ուղարկման գործընթացը

11:26 05.11.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հաղորդում է, որ շարունակվում է Արցախի բնակչության համար հումանիտար օգնության ուղարկման գործընթացը։ Երեկ երեկոյան ուղարկվել է հերթական խմբաքանակը՝ 50 տոննա քաշով՝ դեղորայք, բժշկական սարքավորումներ, մանկական հագուստ, առաջին անհրաժեշտության ապրանքներ։

̰
Հակառակորդի գրոհային խմբերի կողմից ձեռնարկված բազմակի գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կասեցվել են

10:03 05.11.2020

Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ճակատային գծի բոլոր ուղղություններում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Թշնամական ուժերը առանձնակի ակտիվություն են դրսևորել արևելյան, հարավ-արևելյան ու հարավային ուղղություններում: Հակառակորդի գրոհային խմբերի կողմից ձեռնարկված բազմակի գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կասեցվել են: Թշնամին կրել է մարդկային ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ: Հակառակորդը երկու գրոհային խմբերի կազմով հարձակման փորձ է […]

̰
Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը

09:43 05.11.2020

Լավալ քաղաքը Կանադայի և Քվեբեկի կառավարություններին կոչ է անում անել իրենց ուժերի չափով անել ամեն ինչ միջազգային հումանիտար իրավունքի, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիայի նկատմամբ լիակատար հարգանքն ապահովելու համար։

̰
Մարտունիում ծանր հրետանի է կիրառվել, Շուշին հրետակոծվել է ամենատարբեր զինատեսակներով․ ԱՀ ԱԻՊԾ

09:08 05.11.2020

Կեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը։ Այս մասին հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին։ Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են։

̰
Ադրբեջանական դիվերսիոն խումբը ծուղակն է գցել շտապօգնության մեքենան և սպանել բժշկին

08:20 05.11.2020

Բժիշկ Սաշա Ռուստամյանի բուժանձնակազմն առաջնագծից վիրավոր զինվոր տեղափոխելու ճանապարհին, հանդիպելով հայկական զինվորական համազգեստով խմբի, կանգ է առել՝ օգնություն ցույց տալու նպատակով, սակայն հայտնվել է ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական դիվերսիոն խմբի կրակահերթի տակ և զոհվել: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից հայտնում են, որ ռազմական բժիշկները պատերազմի առաջին օրից ռազմաճակատում են՝ ծառայում են կրկնակի երդման ներքո՝ զինվորական և […]

̰
ՄԻԵԴ-ը Երևանին և Բաքվին կոչ է արել պահպանել գերիների հետ վարվելակերպի նորմերը

01:12 05.11.2020

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ընթացքում գերեվարված անձանց նկատմամբ հետևել միջազգային չափանիշներին: Ստրասբուրգի դատարանի համապատասխան հայտարարությունը չորեքշաբթի ստացվել է ՏԱՍՍ-ի փարիզյան ներկայացուցչությունը: Դատարանը նշել է, որ «շատ դիմումներ է ստացել կոնկրետ գերիների վերաբերյալ ինչպես իշխանություններից, այնպես էլ հարազատներից » և երկու երկրների կառավարություններին խնդրել է […]

̰
Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա․ Ա․ Հովհաննիսյան

00:50 05.11.2020

Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա։ Այս մասին ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին՝ գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի մոտ կա՞ արդյոք դրական տեղաշարժ։ «Իմ տեղեկություններով՝ երեկվա դրությամբ Ջալալ Հարությունյանը բնական շնչառության է անցել, արհեստական շնչառությունն անջատել  են»։    

̰
̰
Համոզվա՞ծ ենք, որ Եվրոպան կարող է շարունակել անտեսել այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում․ իտալացի լրագրող

23:42 04.11.2020

«Էրդողանը և «Գորշ գայլերը», Էրդողանը և մուսուլման եղբայրությունը, Էրդողանը և նեոօսմանական ծրագիրը։ Համոզվա՞ծ ենք, որ Եվրոպան կարող է շարունակել անտեսել այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում»,- այս մասին Twitter-ի իր էջում գրել է իտալացի լրագրող Մարկո Գոմբաչչին։

̰
Զուգահեռներ «Սահմանին» հեռուստաֆիլմի և այսօրվա իրականության միջև

23:33 04.11.2020

Պատերազմի հենց առաջին օրերից «Շանթ» հեռուստաընկերությունը ցուցադրում է «Սահմանին» հեռուստաֆիլմը։ Այս ֆիլմի առաջացրած զգացողություններն ու ընկալումները պատերազմից առաջ այլ էին, հիմա բոլորովին այլ։ Ֆիլմի սցենարային մտահաղացումներն ու զարգացումները ուղղակիորեն այս օրերի իրականությունն են։ Ներկայացվող տեսանյութը «Սահմանին» հեռուստաֆիլմի և այսօրվա իրականության զուգահեռների մասին է։  

̰
Սիմֆոնիկ նվագախմբի բարեգործական համերգների արդյունքում հավաքվել է 30 միլիոն դրամ. այն կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

23:21 04.11.2020

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը կազմակերպել էր առցանց հեռարձակվող բացօթյա Բարեգործական համերգ-դրամահավաք: Համերգների ընթացքում հանգանակված բոլոր միջոցները փոխանցվելու են «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»: Տեղի է ունեցել 4 բարեգործական համերգ մայրաքաղաք Երևանի տարբեր հատվածներում: Հանգանակությունները կատարվել են թե’ տեղում, թե’ https://donate.armsymphony.am/ կայքի միջոցով։ Դրանց մասնակցել են ինչպես քաղաքացիները, այնպես էլ կազմակերպություններ, հիմնադրամներ և անհատ […]

̰
Թաքստոց ընտրված ձորակները գերեզման են դառնալու դիվերսանտների համար

23:15 04.11.2020

«Դիվերսանտներին հատիկ-հատիկ բռնելու ու ոչնչացնելու ենք բոլոր տեղերում․ հարավ կլինի, հյուսիս կլինի, էական չի ընդհանրապես»,- ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելով, որ որպես թաքստոց ընտրված ձորակները գերեզման են դառնալու դիվերսանտների համար: Հիշեցնենք, որ այսօր տեսագրություն է հրապարակվել՝ Շուշիում կատարված օպերացիայի վերաբերյալ:   Դիվերսանտների դեմ տարվող գործողությունների վերաբերյալ այլ մանրամասներ՝ճեպազրույցում

̰
Դեռ պարզ չէ՝ հետախուզակա՞ն էին, թե՞ հարվածային ՀՀ մտած ԱԹՍ-ները․ Ա․ Հովհաննիսյան

23:08 04.11.2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին հարց է ուղղվել Գեղարքունիքի մարզում խոցված 3 ԱԹՍ-ի վերաբերյալ: Հետախուզակա՞ն էին դրանք, թե՞ հարվածային. ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ասել է, որ այդ հարցի պատասխանը կտան ուսումնասիրությունից հետո: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը

22:57 04.11.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցի ընթացքում հաստատել են ռուս-բելառուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման տրամադրվածությունը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Բացի այդ, կողմերը պայմանավորվել են տարբեր մակարդակներով շարունակել շփումները և բարձր են գնահատել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում համագործակցությունը: Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը, հավելել են […]

̰
Մեկ-մեկ մաքուր օդ շնչեք տղերքի հետ. Հովհաննիսյանը՝ խուճապի մատնվածներին

22:49 04.11.2020

«Ես չեմ ասում, որ ամենածանր օրերն անցել են: Միգուցե էլի կլինեն մեր համար ծանր օրեր, բայց ես կարծում եմ, որ 10-15 օր առաջ ավելի ծանր է եղել»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ այժմ հայկական կողմի ներուժը, կազմակերպվածությունը, կառավարումն ու շատ ու շատ գործոններ ավելի լավ վիճակում են: Հովհաննիսյանն […]

̰
ԼՂ-ից հետո ո՞ւր է գնալու Էրդողանը. Անն-Լորանս Պետելը կոչ է արել պայքարել Թուրքիայի կայսերապաշտական նկրտումների դեմ

22:44 04.11.2020

Օրեր առաջ Հայաստանում էր ֆրանսիացի պատգամավորների մի խումբ: Պաշտոնական հանդիպումներից զատ, նրանք նաև հիվանդանոցներ են այցելել, առաջին ձեռքից ծանոթացել իրավիճակին: Ֆրանսիա վերադառնալով՝ պատգամավոր Անն-Լորանս Պետելը խորհրդարանում գործընկերներին պատմել է՝ մեկ ամսից ավելի է, Ադրբեջանը Թուրքիայի և Սիրիայից եկած ջիհադիստների հետ միասին հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա: Մեկ ամսից ավելի է, ինչ հայերը միայնակ են՝ առանց […]

̰
Շուշի-Բերձոր ճանապարհը դեռ բաց չէ քաղաքացիների համար

22:37 04.11.2020

Այսօր կեսօրին հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ ՊԲ ստորաբաժանումները թշնամական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում իրականացնում են որոնողական գործողություններ: Այս ամենով պայմանավորված՝ Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են: Ճեպազրույցի ժամանակ լրագրողները հետարքրքվել են ՀՀ ՊՆ ներկայացուցչից, թե արդյո՞ք ճանապարհը շարունակում է փակ մնալ. «Էսօր մենք, իհարկե, չեզոքացրել ենք էդ […]

̰
Պատերազմ Արցախում. ինչո՞ւ աշխարհի գերտերությունները չեն կարողանում ազդել Թուրքիայի  վրա

22:31 04.11.2020

Ադրբեջանաթուրքական ագրեսիա, պատերազմ Արցախի դեմ՝ ինչո՞ւ սկսվեց այն, ի՞նչ դերակատարում ունի Թուրքիան և ինչո՞ւ է  ոտնձգություն կատարում Հարավային Կովկասի նկատմամբ, ինչո՞ւ աշխարհի գերտերությունները չեն կարողանում ազդել Թուրքիայի վրա, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այս հարցերի շուրջ քննարկում էր կազմակերպվել, որից ներկայացնում ենք մի հատված: Քննարկումը վարել է հեռուստամեկնաբան Արամ Աբրահամյանը: «Ադրբեջանն իրապես երբեք պատրաստ չի եղել […]

̰
ՀՀ ՊՆ ներկայացուցչի պատասխանը պնդումներին, թե հակառակորդին մի բազկի չափ տարածք է մնացել Ստեփանակերտ հասնելու համար

22:22 04.11.2020

«Ձորակները, անտառները, էն հատվածը, որոնց մասին նշում են, որ մի ձեռքի, բազկի երկարություն է մնացել Արցախի մայրաքաղաք հասնելու համար, իրենց համար լինելու է դժոխք»,- այսօր ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ Ստեփանակերտում կայացած ճեպազրույցի ժամանակ։ Հովհաննիսյանն ասել է, որ այսօր մարտեր են եղել հարավային ուղղությամբ՝ Որոտան գետի երկայնքով: Հակառակորդը ետ է շպրտվել: Կիրառվում է […]

̰
Մենք չենք կարող մնալ որպես ականատես այս էթնիկ զտմանը. Բուայեն՝ ԼՂ անկախությունը ճանաչելու կարևորության մասին

22:15 04.11.2020

Մարսելի 11-րդ և 12-րդ վարչական շրջանները պատրաստակամ են ճանաչել ԼՂ անկախությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն: «Մենք չենք կարող մնալ որպես ականատես այս էթնիկ զտմանը»,- գրել է Բուայեն՝ նկատի ունենալով, որ Ֆրանսիան պետք է գործի: Բուայեն գրել է նաև, որ վերոնշյալ գործընթացը հանձն են առել Մարսելի 11-րդ և […]

̰
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա Կաթողիկոս հանդիպում ունեցաւ Պապական նուիրակին հետ Արցախի հարցին շուրջ

22:07 04.11.2020

Այսօր երեկոյեան՝ Չորեքշաբթի, 4 Նոյեմբեր 2020-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը աւելի քան ժամ մը հանդիպում ունեցաւ պապական նուիրակ Ժոզէֆ Սփիթէրիի հետ, Արցախի Հանրապետութեան հարցին շուրջ։ Վեհափառ Հայրապետը լայնօրէն պարզեց Արցախի հարցը՝ իր պատմական ու քաղաքական երեսներով, յատկապէս ծանրանալով ստեղծուած ներկայ կացութեան ու անոր վտանգալից հետեւանքներուն Կովկասէն ներս: Նորին Սրբութիւնը կարեւորութեամբ շեշտեց, որ Արցախը պատմական […]

̰ ̰
Արցախի անկախության ճանաչումը կկանգնեցնի Թուրքիայի և Ադրբեջանի պատերազմը հայերի դեմ. The National Interest

21:55 04.11.2020

Նյու Յորքից փաստաբան Հարութ Եկմանյանը, որը մասնագիտացած է միջազգային օրենդրության և մարդու իրավունքների ոլորտում, The National Interest -ում անդրադարձել է Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիային։ «Պատմությունն ու ճակատագիրը ծանր բեռ են դրել փոքրիկ, դեպի ծով ելք չունեցող Հայաստանի ժողովրդի վրա. նրանք ստիպված են տանել մեկի փոխարեն երկու թշնամական հարևաններ (Ադրբեջանն ու Թուրքիան) ունենալու դժբախտությունը: Այս երկրների […]

̰
Adidas-ը դադարեցնում է համագործակցությունը ադրբեջանական «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի հետ

21:43 04.11.2020

Adidas-ը դադարեցնում է համագործակցությունը ադրբեջանական «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի հետ ՝ առանց բացառության բոլոր հայերին սպանելու անհրաժեշտության մասին մամուլի խոսնակի արտահայտությունների պատճառով: Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն  ադրբեջանական «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին ժամանակավորապես զրկել է ֆուտբոլային գործունեությունից: Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) բողոք էր հղել ՈՒԵՖԱ-ին ՝ պահանջելով պատժել ադրբեջանական «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբին ՝ […]

̰
Ռուսաստանն ամեն ինչ անում է հակամարտությանը արագ վերջ տալու համար․ Պուտին

21:34 04.11.2020

Ռուսաստանի նախագահն այսօր դարձյալ անդրադարձել է Արցախում ընթացող ռազմական գործողություններին: Նրա խոսքով՝ հնարավոր էր այս հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով՝ չդիմելով զենքի: Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ամեն ինչ անում է հակամարտությանը արագ վերջ տալու համար՝ կապի մեջ լինելով Հայաստանի և Ադրբեջանի հետ և հույս ունի հասնել արդյունքների: Ռուսաստանի նախագահն այս մասին խոսել է տարբեր դավանանքների […]

̰
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին հասցված վնասները նոյեմբերի 3-ի դրությամբ

21:25 04.11.2020

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներով թարմացվել են սեպտեմբերի 27-ից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետևանքների վերաբերյալ տվյալները: Մինչև նոյեմբերի 3-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 46 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 38 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 144 […]

̰
ՀՀ ԱԱԾ-ն առաջնագծում սահմանապահ զորքերի նշանակալի հաջողությունների մասին տեսանյութ է հրապարակել

21:14 04.11.2020

ՀՀ ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում են որոշ դրվագներ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների զգոնության, աչալրջության և մարտական առաջադրանքի պատշաճ կատարման արդյունքում առաջնագծում գրանցված նշանակալի հաջողությունների ու հակառակորդի զգալի կորուստների վերաբերյալ:

̰
Միջազգային հանրության պարտականությունն է գործնական միջոցներով սանձելու թուրք-ադրբեջանական ագրեսիան, որը հանգեցրել է լրջագույն մարդասիրական աղետի Արցախում․ԱՀ ՄԻՊ

21:08 04.11.2020

Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստը՝  նվիրված  ադրբեջանա-թուրքական ագրեսիային ,որի գլխավոր հյուրն էր Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Նիստը առցանց եղանակով էր, որը վարում էր հանձնաժողովի փոխնախագահ՝ Քրիստոնեական Միություն կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ՝ Ջոել Ֆորդևինդը: Ներկա էին պատգամավորներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, նաև խորհրդարանի աշխատակազմի անդամներ: Նիստը բացեց […]

̰
BACK_TO_TOP